Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Խափանման միջոցի ընտրության հարցը կքննարկվի դռնբաց դատական նիստում` նոր ՔԴՕ-ի ընդունվելուց հետո (Տեսանյութ) 11/25/2013   20:41  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
ՀՀ Նախագահի կողմից հաստատված 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսված է նաև փոփոխություներ իրականացնել խափանման միջոցների կիրառման գործող պրակտիկայում:
 
Քրեական Դատավարության նոր օրենսգրքի նախագծի այս հատվածում տեղ գտած նորամուծությունների և գործող իրավական նորմերում նախանշվող փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ի թղթակից  Նելլի Դանիելյանը զրուցել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի հետ:
 
-Պրն Մելիքյան, վերջին իրադարձություների ֆոնին հասարակության շրջանում դարձյալ բուռն քննարկման առարկա է դարձել դատարանների կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդիրը: Այս առումով կարևորվում է նաև Քրեադատավարական նոր օրենսգրքում այս հարցի կարգավորման անհրաժեշտությունը: Ուստի՝ ուզում եմ այսպիսի հարց ուղղել Ձեզ, ի՞նչ սպառիչ լուծում է այս խնդրին առաջարկում նոր օրենսգրքի նախագիծը:
 
-Այս հարցերը, որոնք առիթից առիթ որևէ հանրային հնչեղություն ունեցող գործով դառնում են ավելի լայն հանրության քննարկման, ուսումնասիրության առարկա, մասնագետների համար միշտ են եղել խնդրահարույց: Այս հարցերը մենք միշտ համարել ենք քրեական դատավարության արդարացի և արդյունավետ համակարգ ունենալու ամենակարևոր նախապայմաններից մեկը: Եվ պատահական չէ, որ այս ոլորտում առաջարկվող փոփոխությունները կարելի է բնութագրել որպես սկզբունքային և համակարգային: Մենք հեռու ենք այն պատրանքից, որ որևէ խնդիր այլևս չենք ունենալու, այդպես չի լինում, բայց վստահ ենք, որ իրավիճակը կփոխվի սկզբունքորեն և այս ոլորտում հանրային վստահությունը շատ ավելի բարձր կլինի: Եվ դա մի քանի պատճառներով է պայմանավորված:
 
Առաջին հերթին կնշեի այն, որ այսօր խափանման միջոցի ընտրության հարցը քննվում է դռնփակ դատական նիստում, և որևէ կերպ դռնբաց դատական նիստ անցկացնելու հնարավորություն չկա: Իսկ դա, ինքնին, սահմանափակում է նաև հանրային վերահսկողությունն այս գործընթացի նկատմամբ: Մենք առաջարկում ենք նոր Քրեադատավարական օրենսգրքով, որ ռեժիմը հավասարեցվի սովորական դատական նիստերին: Այսինքն՝ լինի դռնբաց և օրենքով սահմանված որոշակի դեպքերում միայն դատարանը հնարավորություն ունենա, հատուկ պատճառաբանված որոշմամբ, անցկացնել դռնփակ դատական նիստ:
 
Երկրորդը, կարծում եմ՝ ամենակարևորն էական փոփոխության է ենթարկվել այլընտրանքային խափանման միջոցների շրջանակը, ներմուծվել է այլընտրանքային խափանման միջոցների նոր ժամանակակից, եվրոպական հայեցակարգը:
 
Այսօրվա Քրեադատավարության գիտության տեսանկյունից թվում է, թե բոլոր խափանման միջոցները հավասարարժեք են: Անգամ գործող Քրեադատավարական օրենսգրքով հատուկ սահմանված չեն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առանձին հիմքերը: Սահմանված են խփանման միջոց սահմանելու հիմքեր, որոնք ընդհանրական են բոլոր միջոցների համար: Նոր Քրեադատավարական օրենսգրքով սկզբունքային տարբերակում է դրվելու կալանքի, այսինքն` անձին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի և մյուս բոլոր խափանման միջոցների միջև: Այս պարագայում կալանքի կիրառումն իսկապես դառնում է այն ամենավերջին միջոցը, երբ որևէ այլ այլընտրանքային միջոցի կամ դրանց համակցության կիրառումը բավարար չէ՝ համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար:
 
Այդ այլընտրանքային խափանման միջոցների շարքում ևս կատարվել են սկզբունքային փոփոխություններ: Մասնավորապես` արտասահմանում արդյունավետ գործող երկու նոր միջոց է սահմանվում՝ տնային կալանքը և, այսպես կոչված, վարչական հսկողությունը` էլեկտրոնային սարքերի միջոցով վերահսկողությունը: Անձի մարմնի վրա տեղադրվում է սարք, սովորաբար ոտքի վրա, որի միջոցով պետությունը կարողանում է հսկել անձի վարքագիծը, որպեսզի նա որոշակի ժամերի որոշակի վայրերում չլինի, որպեսզի միշտ լինի պետության տեսադաշտում և, ըստ էության, որոշ դեպքերում բացառվի, որոշ դեպքերում սահմանափակվի ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը:
 
Բացի այդ, այս խափանման միջոցը կարող է բովանդակել նաև այլ բնույթի սահմանափակումներ, այդ թվում՝ նաև հաղորդակցության սահմանափակումներ որոշ անձանց հետ: Այսինքն՝ շատ ճկուն միջոց է, որ դատարանը, կոնկրետ հանգամանքներից ելնելով, կարող է կոնկրետ սահմանափակումներ դնել:
Այս միջոցների կիրառումը, գումարած դրան նաև ունենք գրավը որպես գործող միջոց, նաև իրենց համակցության մեջ կարող են դատարանին համոզել, որ կալանքի կիրառումն այլևս նպատակահարմար չէ: Այսօր այդ հնարավորությունը դատարանը չունի:
 
-Մեր զրուցակիցներից մեկը, ով իրավաբանության ոլորտում բավական հայտնի մասնագետ է, «Փաստինֆո»-ին տված իր հարցազրույցում այսպիսի տեսակետ էր հայտնել, որ, այնուամենայնիվ, կալանքը կիրառելու հստակ հիմքեր նոր օրենսգիրքը չի տալիս, և դա, իր կարծիքով, մտավախության տեղիք էր տալիս, որ դարձյալ հնարավոր են չարաշահումներ:
 
-Ինձ համար մի փոքր նաև զարմանալի է այս մոտեցումը, որովհետև այս հատվածը ամենաաշխատված հատվածներից մեկն է, և նաև միջազգային փորձաքննություն է անցել, բավական դրական արձագանքներ կան:
 
Առաջինը` մենք շատ հստակորեն սահմանում ենք, որ քննիչն իր միջնորդության մեջ և դատարանը իր որոշման մեջ պետք է պարտադիր փաստական հիմքեր դնի, փաստական հիմնավորում լինի անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցում: Այսօր այդպիսի օրենսդրական պահանջ, մենք, ըստ էության, չունենք: 
 
Երբ 1999թ. ուժի մեջ մտած գործող Քրեադատավարական օրենսգրքով, կարելի է ասել, հեղափոխական փոփոխություն կատարվեց, և կալանքի հարցը դատախազությունից հանձնվեց դատարաններին, մեր դատական իշխանությունը, կարծում եմ, այդ ժամանակ ամբողջովին պատրաստ չէր այս գործառույթն իրականացնելուն, որովհետև կային ավանդույթներ, մարդիկ երկար ժամանակ այլ համակարգի մեջ էին աշխատել, և, իմ պատկերացմամբ, ուղղակի դատարաններն սկսեցին իրականացնել այն գործառույթը, որ իրականացնում էին դատախազները: Դատախազները հիմնավորման պահանջ երբեք չեն ունեցել, նրանց խնդիրը եղել է համոզվել, որ այստեղ կալանքի կիրառումն անհրաժեշտ է, և ընդամենը սանկցավորում էին: 
 
Դատարանի դերը, իհարկե, դա չէ և չի կարող լինել, բայց նոր համակարգին պետք էր ժամանակ, և մենք կարծում ենք, որ արդեն այդ ժամանակը անցել է, և մենք ունենք բավական արդյունավետ իրավաբանություն Վճռաբեկ դատարանում, որն այս հարցերին անդրադարձել է` որոշ նախադեպային որոշումներով, Սահմանադրական Դատարանն է կայացրել որոշումներ: Այսինքն` այսօր արդեն մեր իրավաբանական հանրությունը, վստահ ենք, պատրաստ է այս խնդիրը լուծել խորքային մակարդակով: Եվ այդ խնդրի լուծման առաջին քայլերից մեկը հենց այն է, որ օրենքի մակարդակով հստակ նշվում է, որ պետք է լինեն հստակ փաստարկներ: Քննիչը պետք է փաստարկի, իսկ դատարանը դրա հիման վրա հիմնավորի փաստերով, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են:
 
Երկրորդը` շատ հստակ նշվում են այն առարկաները, որոնք ենթակա են հիմնավորման՝ կալանքի որոշման դեպքում: Այսօր այստեղ ևս մենք ունենք անորոշություն: Մասնավորապես` նույնն են հիմքերը սկզբնական կալանքը կիրառելիս և կալանքի ժամկետը երկարացնելիս: Նաև Եվրոպական դատարանի բավական կարևոր և բավական ծավալուն իրավաբանության հիման վրա մենք շատ հստակ առանձնացրել ենք սկզբնական կալանքը և կալանքի ժամկետի երկարացումը: Եվ լրացուցիչ պայմաններ էինք նախատեսել՝ կալանքի ժամկետը երկարացնելու համար: Մասնավորապես, այսպես կոչված, պատշաճ ջանասիրությունը հիմնավորելով, որ վարույթն իրականացնող մարմինն այդ ընթացքում որոշակի գործողություններ է կատարել և ոչ թե անգործության է մատնված եղել, և նաև անհրաժեշտությունը հետագայում որոշակի վարույթ իրականացնելու: Այսինքն` այսօրվա հիմքերի համեմատ նաև առարկաներ են այստեղ դրվել:
 
Ինչ վերաբերում է բուն հիմքերին, ապա դրանց շրջանակը մի քանի տասնամյակ է, ինչ եվրոպական տարածաշրջանում նույնական է մնում, և այստեղ որևէ բան լրացուցիչ կոնկրետացնելու կարիք մենք, իհարկե, չենք տեսնում: Կոնկրետացնե՞նք, թե ինչ է նշանակում փախուստի վտանգ, կոնկրետացնե՞նք, թե ինչ է նշանակում նոր հանցանք գործելու վտանգ, դրա անհրաժեշտությունը մասնագիտորեն բացակայում է: Այն, ինչը հնարավոր էր կոնկրետացնել, հստակեցնել, օրենսգրքում կոնկրետացրած, հստակեցված է:
 
-Կխնդրեի մի փոքր բացել փակագծերը և նշել այն բոլոր հիմքերը, որոնցով հետագայում, երբ օրենսգիրքն ընդունվի, հնարավոր կլինի կիրառել կալանքն առանց մտավախության, որ հասարակությունը դա սխալ կընկալի:
 
-Յուրաքանչյուր անգամ, երբ մենք խոսում ենք կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին, նախ և առաջ վարույթն իրականացնող մարմինը որոշակի փաստարկներ պետք է բերի դատարանին, որպեսզի ոչ թե բարձր, այլ ցածր չափանիշով հիմնավորի, որ այս մարդն առնչություն ունի իրեն վերագրվող արարքին: Որոշ դեպքերում սկզբնական կալանք կիրառելու համարր սա ոչ թե անհրաժեշտ, այլ բավարար հիմք է: Խոսքը վերաբերում է առաջին անգամ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ կալանքը կիրառելուն: Մյուս բոլոր դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձին, կամ կալանքի երկարացմանը` ցանկացած տեսակի հանցագործության պարագայում, հիմնավոր կասկածի հիմնավորումը դեռևս բավարար չէ՝ կալանքը կիրառելու համար: Առաջ է գալիս նոր առարկա, որը պետք է հիմնավորվի: Դա այն վտանգներն են, որոնց մասին մենք խոսում ենք` փախուստի վտանգ, ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վտանգ, մասնավորապես` տուժողների, վկաների վրա ճնշումներ կիրառելը, ապացույցները կեղծելը, և երրորդը` հանցանք գործելու վտանգ:
 
 
Ռուբեն Մելիքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող ենք դիտել տեսանյությում:
 
 

Հարակից հրապարակումներ`

13:15 18/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրա Ղազարյան. Վտանգվում է ազատության կանխավարկածը (Տեսանյութ)
21:03 11/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրթուր Ղամբարյան. Գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա (Տեսանյութ)
09:07 05/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրփինե Հովհաննիսյան. Ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից
15:10 02/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀրաժարվե՞լ, թե՞ չհրաժարվել նախաքննական ցուցմունքներից (Տեսանյութ)
12:14 01/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում
14:13 21/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյանն արձագանքում է Քրդատօրի նախագծի քննադատություններին (Տեսանյութ)
12:22 18/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ)
12:49 09/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել
12:53 07/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից
12:25 02/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատօր-ի նախագծի հարցում Պաշտպանը հետևողական է լինելու

Արխիվ

[]