Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն արձագանքում է ՊԵԿ-ին 11/22/2013   14:23  |  ԼՐԱՀՈՍ

 
Այսօր  ՀՀ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել` կապված ԱԱՀ-ին անցնելու մասին հայտարարությունների կոնկրետ ձև ներկայացնելու ՊԵԿ-ի պահանջին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
 
«Վստահ ենք, որ շրջանառության հարկի հետ կապված խնդրի լուծումը հօգուտ հարկ վճարողների բխում է իրավական օրենքի գերակայության սկզբունքից:
 
ԱԱՀ-ին անցնելու մասին հայտարարությունների կոնկրետ ձևը ներկայացնելու ՊԵԿ-ի պահանջը ձևական է այն պատճառով, որ թեկուզ սխալմամբ որպես ԱԱՀ վճարվող հաշվառվելու մասին հայտարարություն ներկայացրած հարկ վճարողները բովանդակային առումով կատարել են նույն պարտականությունները, ինչ ԱԱՀ վճարվող համարվելու մասին հայտարարություն ներկայացրածները. երկու դեպքում էլ հարկատուները բարեխղճորեն դուրս են գրել ԱԱՀ հաշիվներ և ներկայացրել ԱԱՀ-ի հաշվարկներ: Հետևաբար՝ նույնիսկ եթե ենթադրենք, որ հարկատուները սխալ են մեկնաբանել օրենքը, ապա դրա արդյունքում պարզապես ներկայացրել են փաստաթղթի ոչ ճիշտ տարբերակ, այսինքն՝ նրանք չարամիտ դիտավորությամբ չեն խախտել օրենքի պահանջները, ինչպես օրինակ՝ հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ ներառելու դեպքում:
 
Ինչ վերաբերում է «անձինք» բառի մեկնաբանությանը, ապա մեր կողմից ՊԵԿ ուղարկված գրություններում բազմաթիվ փաստարկներ են վկայակոչվել հօգուտ բազմաթիվ հարկ վճարողների այն դիրքորոշման, որ օրենքի տվյալ դրույթում այդ բառը պետք է հասկանալ ֆիզիկական անձ իմաստով: Մեր հիմնական փաստարկները հանգում են հետևյալին.
 
ա) օրենքի նույն՝ 4-րդ հոդվածում, օգտագործվում է «հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք» բառակապակցությունը, որում եթե «անձինք» բառը մեկնաբանվի ՊԵԿ-ի առաջարկած սկզբունքով՝ տառացի և փոխարինվի օրենքում առկա սահմանմամբ, ապա կստացվի հետևյալը՝ «հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները», մինչդեռ նոտարները չեն կարող լինել ոչ հաստատագրված վճար և ոչ էլ արտոնագրային վճար վճարողներ,
 
բ) նմանապես նաև, նույն՝ 4-րդ հոդվածում, տեղ է գտել «երրորդ անձանցից (այդ թվում՝ պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկություններ» բառակապակցությունը, որում ևս անձինք բառը որպես առևտրային կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր և նոտարներ հասկանալու դեպքում կհանգենք անհեթեթության,
 
խնդրո առարկա դրույթի ձևակերպումը հետևյալն է. շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին (ըստ տառացի մեկնաբանության` առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին), որին միաժամանակ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) (4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «բ» ենթակետ): Սակայն տառացի մեկնաբանության դեպքում կհանգենք, օրինակ, 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «ա» և «բ» կետերի նույնության, քանի որ «ա» կետով սահմանված է, որ շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձին, այսինքն` «ա» ենթակետն ամբողջովին կլանվում է «բ» ենթակետի բովանդակությամբ, ուստի «ա» կետի նախատեսման անհրաժեշտությունն ընդհանրապես բացակայում է,
 
նշված դրույթում բացառապես տառացի մեկնաբանության դեպքում խեղաթյուրվում է նաև օրենքի ընդունման նպատակը և ստեղծվում է մի իրավիճակ, երբ խոշոր բիզնեսը կարող է արհեստականորեն մասնատվել փոքր մասերի:
 
Վերը շարադրված փաստարկները և բազմաթիվ հարկատուների կողմից «անձ» բառի ընկալումը ֆիզիկական անձ իմաստով վկայում են առնվազն այն մասին, որ այդ իրավադրույթի իմաստն ակնհայտորեն տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, ուստի իրավանորմը չի համապատասխանում ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի դատական ակտերով ամրագրված իրավական որոշակիության պահանջին, ըստ որի՝ նորմը պետք է ձևակերպված լինի այնպիսի հստակությամբ, որը թույլ կտա շահագրգիռ անձին համապատասխանեցնելու իր վարքագիծը սահմանված կարգավորումներին և կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ համապատասխան գործողությունների հետևանքով: Դեռ ավելին՝ հարկ վճարողները հայտնել են նաև, որ տարվա սկզբում կատարված իրենց հարցադրումներին ի պատասխան՝ ՊԵԿ-ի աշխատակիցներն «անձ» բառը մեկնաբանել են նաև ֆիզիկական անձ իմաստով:
 
Հետևաբար՝ ստեղծված իրավիճակից ամենաողջամիտ ելքը երկիմաստ իրավադրույթի մեկնաբանումն է հօգուտ հարկ վճարողների, ինչպիսի լուծումը համահունչ է իրավական օրենքի գերակայության կարևորագույն սկզբունքին»:
 
 

Հարակից հրապարակումներ`

15:13 19/11/2013  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ի կողմից օրենքի սխալ մեկնաբանման պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ հայտվում են սնանկացման եզրին
10:10 29/10/2013  |  Մամուլ«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»: Հավանական է` 2014թ. ՄԻՊ գրասենյակի աշխատակազմը կրճատվի
10:30 25/10/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: ՄԻՊ գրասենյակում իրավիճակը լարվա՞ծ է
17:58 08/10/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ. Ողջունելի է Սահմանադրական դատարանի որոշումը
13:23 08/10/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Սահմանադրական դատարանը բավարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը
11:13 08/10/2013  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ը մեկ ժամից կհրապարակի ՄԻՊ-ի դիմումի հիման վրա գործով որոշումը
15:32 05/10/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթը
10:37 24/09/2013  |  ԼՐԱՀՈՍՕմբուդսմենների միջազգային կառույցը ուսումնասիրել է ՀՀ Օմբուդսմենի գործունեությունը և շնորհել «A» դասի կարգավիճակ
22:13 10/09/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը կարծիք չի հայտնում
19:44 05/07/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄԻՊ-ը բողոքի նոտա կհղի միջազգային կառույցներին

Արխիվ

[]