ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը կստանձնի Ռուսաստանում ԿԱՌՊԱ-ի դերի զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը 11/21/2013 18:57 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը երեկ՝ նոյեմբերի 20-ին, Փարիզում հանդիպել է ԿԱՐՊԱ-ի Ազգային միության նախագահ Ժան Շարլ Կրեբսին:
Ըստ ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայության հաղորդագրության, վերջինս նշել է, որ Հայաստանում փաստաբանական ինստիտուտն ունի բոլոր նախադրյալները ինտեգրվելու եվրոպական փաստաբանական ընտանիքին: Արա Զոհրաբյանն, իր հերթին, նշել է, որ հայ և ֆրանսիացի փաստաբանների կապերը դեռևս չեն գտնվում բավարար մակարդակի վրա, սակայն առկա է մեծ ներուժ դրանք ակտիվորեն զարգացնելու համար:
Երկուստեք ընդգծվել է Հայաստանում ԿԱՌՊԱ փաստաբանական վճարումների համակարգի ներդրման կարևորությունը: Քննարկվել է նաև համակարգի համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծման հնարավորությունները:
Ըստ Արա Զոհրաբյանի, ԿԱՌՊԱ համակարգի ներդրումը Ֆրանսիայում բարեհաջող ստացվել է նաև այն պատճառով, որ գործարքները կատարվում են անկանխիկ՝ օրենքի ուժով, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի սահմանափակումներ չկան բացառությամբ տնտեսավարող սուբյեկտների դրամարկղային որոշ գործառնությունների։ Հետևաբար, անհրաժեշտ է, այնպիսի պայմանների ստեղծումը, որը գրավիչ կդարձնի ԿԱՌՊԱ համակարգը։ Օրինակ՝ օրենքով կարելի է փաստաբանների պալատի դեպոզիտ վճարելը համարել պարտավորության կատարում, ինչպես որ դա արվում է նոտարի կամ դատարանի դեպոզիտ վճարելով։ Դա լրացուցիչ միջոցներ փաստաբանների պալատ բերելու հնարավորություն կստեղծի, իսկ փաստաբաններն էլ հնարավորություն կունենան քրեական գործերով գրավները, ինչպես նաև քաղաքացիաիրավական գործարքներով վճարումները կատարել դեպոզիտ հաշվին՝ անվճար։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խնդրանքով Կրեբսը ներկայացրել է այն ճանապարհը, որը կիրառվել է Ֆրանսիայում ԿԱՌՊԱ-ի ներդրման առումով: Ֆրանսիացի փաստաբանները հայ գործընկերներին խոստացել են տրամադրել այն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեխնիական լուծումները, որոնք կօգնեն հասնելու ցանկալի արդյունքի: Որպես օրինակ, ներկայացվել է նաև Մարոկկոյի փորձը, որտեղ ևս հաջողությամբ է ներդրվել այդ համակարգը:
Հանդիպման ընթացքում մեծապես կարևորվել է ԿԱՌՊԱ-ի միջազգային տարածման հարցը և այս համատեքստում կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանը կստանձնի Ռուսաստանում ԿԱՌՊԱ-ի դերի զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Փարիզի փաստաբանների պալատի նախագահ Քրիստիան Ֆերալ Շուլի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի և Փարիզի փաստաբանների պալատների նախագահները ստորագրել են համագործակցության պայմանագիր:
Նոյեմբերի 20-ի երեկոյան Արա Զոհրաբյանը մասնակցել է Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական միության՝ AFAJA-ի տարեկան ճաշին, որտեղ հրավիրված են եղել Ֆրանսիայի փաստաբաններ և իրավաբաններ։ Ճաշի միջոցառման ժամանակ ներկայացվել է Փարիզի փաստաբան, ազգությամբ հայ Սևակ Թորոսյանի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության վերաբերյալ աշխատությունը։ Ճաշին ներկայացվել է նաև երկու ֆրանսիացիների Թուրքիայում բնակվող ծպտված հայերի մասին աշխատությունը։ Հեղինակները ներկա էին և իրենք են ներկայացրել իրենց աշխատությունները։
AFAJA-ի նախագահ Ալեքսանդր Գյույումջյանը ողջունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի այցը և կարևորել երկու պալատների միջև համագործակցության պայմանագրի ստորագրումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակության այցի նպատակն է Փարիզի փաստաբանական միության հետ գործընկերության ամրապնդումն ու խորացումն է, որը կարող է հնարավորություն ընձեռել համագործակցություն ստեղծել Ֆրանսիայի, ինչպես նաև եվրոպական այլ երկրների փաստաբանական միությունների և միջազգային կազմակերպությունների համար: Այցն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ