ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարցաքննվեց Սամվել Հովհաննիսյանի «առաքյալը» 11/20/2013 20:20 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2001-2006 թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստում հարցաքննվեց վկա Ռոբերտ Տոնոյանը, ում հարցաքննությունը տևեց շուրջ 4 ժամ:
Ռոբերտ Տոնոյանն այսօր պնդեց, որ Սամվել Հովհաննիսյանը դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր է տվել՝ հայտնելով, որ մոսկովյան պատվիրատուն դրա դիմաց 30 հազար ԱՄՆ դոլար է «վճարում»` գումարը պետք է բաժանվեր իր, կատարողի և Սամվել Հովհաննիսյանի միջև: Կատարողն էլ դատապարտյալ, «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանն էր, ում Սամվել Հովհաննիսյանը նույնպես ճանաչում էր. ժամանակին օրենքի շրջանակում նրան օգնել էր:
Ըստ վկայի, ոչ ինքը, ոչ «հեղինակությունը» նպատակ չունեին կատարել պատվերը. վերջինս, իրենից լսելով պատվերի մասին, հայտարարել էր` «ինձ քիլլերի տե՞ղ ես դրել»: Ապա Ա.Խուրշուդյանը, իմանալով գումարի չափի մասին, կասկած էր հայտնել՝ հաստատ մի 100 հազար են վճարում, և «մեզ երեսուն հազարի մասին է ասում»: Ա.Խուրշուդյանը «պատվիրել» է առերևույթ համաձայնել և Սամվել Հովհաննիսյանից իմանալ, թե ով է մոսկովյան պատվիրատուն: Ռ.Տոնոյանի միջոցով Սամվել Հովհաննիսյանը հեռախոսով շփվել է «քիլլերի» հետ, սակայն «Սլավիկ» անվամբ: Հակառակ Ս.Հովհաննիսյանի արգելքի` Ռ.Տոնոյանը Խուրշուդյանին հայտնել էր, թե ով է «Սլավիկը», ով չճանաչվելու մնպատակով ռուսերեն է խոսել:
Ա.Խուրշուդյանի հետ հանդիպելու թույլտվություն ստանալու համար վկան գնացել է Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի մոտ՝ նա Ս.Հովհաննիսյանի ընկերն է, և պատմել «պատվերի» մասին, Ռ.Հովհաննիսյանը չէր հավատացել, ծիծաղել: Սակայն հետո իր ասածի ճշմարտացիության մեջ համոզելու և նաև սեփական ապահովության համար ձայնագրել էր իր և Սամվել Հովհաննիսյանի խոսակցությունները, ձայնագրությունները տարել է Ռաֆայել Հովհաննիսյանին, իսկ վերջինս հայտարարել էր, որ Ռ.Տոնոյանի քաղաքացիական պարտքն է այդ ամենի մասին հայտնել իրավապահ մարմիններին:
Եվ, իրոք, ձայնագրությունները պետք եկան, երբ Սամվել Հովհաննիսյանը սկսեց ահաբեկող կարճ հաղորդագրություններ ուղարկել իր կնոջը: «Ձայնագրությունները ցույց տվեցի, սսկվեց»,- դատարանում ասաց վկան:
Ցուցմունքին հակադարձեց Սամվել Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ վկան «լուրջ համագործակցող է եղել, նրան չէի դիմի, եթե նույնիսկ պատվեր ունենայի»:
Գործը քննող Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, ում նախագահությամբ տեղի է ունենում դատավարությունը, վկայից հետաքրքրվեց, թե Սամվել Հովհաննիսյանը Ձեր վաղեմի ընկերն էր, «ինչո՞ւ չկանխեցիք, հետ չպահեցիք այդ մտադրությունից, որ Ձեր ընկերը հանցագործ չդառնար, ըստ Ձեր ցուցմունքի», վկան հայտարարեց` այդ դեպքում «ես Ձեր դիմաց կանգնած չէի լինի», ապա դատավարության կողմերի նույնաբովանդակ հարցին ի պատասխան հավելեց՝ «կանխողները թող կանխեին»:
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, Ս.Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և շահադիտական դրդումներով, պատվերով՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության նախապատրաստության կազմակերպում, և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն:
Ըստ մեղադրական եզրակացության՝ գտնվելով դժվար ֆինանսական վիճակում և իմանալով, որ վրեժխնդրության շարժառիթով դրդված կա անձ, ով մտադիր է պատվիրել եղբորը սպանության համար Գորիս քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը, Սամվել Հովհաննիսյանը համաձայնվել է գտնել սպանության կատարողին և միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջև։ Ըստ ԱԱԾ-ի՝ սպանության պատվիրատուն նպատակին հասնելու համար պատրաստակամ է եղել տրամադրել 30.000 ԱՍՆ դոլար։ Ըստ մեղադրանքի՝ Ս.Հովհաննիսյանը նախկինում երկու անգամ դատապարտվածի միջոցով գտել է «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող մեկ այլ դատապարտյալի, ով սակարկումների արդյունքում համաձայնել է 7.500 ԱՄՆ դոլարի չափով վարձատրության դիմաց կատարել սպանությունը։
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ նա, Լ. և Թ. Հովհաննիսյանների կողմից 2006 թվականին հիմնադրված և վերջինիս տնօրինությամբ գործող «Սամոշ» ՍՊ ընկերությունում չունենալով գործարքներ կնքելու, նյութական միջոցներ տնօրինելու և այլ իրավունքներ, ինչպես նաև՝ օրենքով նախատեսված լիազորություններ, տարբեր անձանց հետ նույն գույքի՝ նշված ընկերության կողմից Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 51/2 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքի երկու բնակարանների վերաբերյալ կնքել է կրկնակի գործարքներ և խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է այդ բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից