ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/19/2025 15:15
Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/19/2025 14:41
Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել
01/19/2025 14:36
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
01/19/2025 14:14
Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց
01/19/2025 14:03
Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
01/19/2025 13:45
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
01/19/2025 13:31
Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
01/19/2025 13:13
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր
01/19/2025 13:00
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
01/19/2025 12:48
Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ
01/19/2025 12:29
Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով
01/19/2025 12:12
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
01/19/2025 11:52
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
01/19/2025 11:36
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
01/19/2025 11:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025 10:59
Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025 10:44
Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում
01/19/2025 10:27
Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/19/2025 10:10
Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության
01/19/2025 09:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025 09:36
Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025 09:21
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/18/2025 20:55
Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 20:19
Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025 20:10
Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 19:54
Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025 19:50
Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025 19:10
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025 19:00
Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 18:28
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 17:59
Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
01/18/2025 17:33
Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 17:03
Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025 15:58
Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025 15:40
Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/18/2025 15:28
Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան
01/18/2025 15:18
Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025 15:59
Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 18:00
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/17/2025 16:03
Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/17/2025 17:41
Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/17/2025 17:01
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 08:15
10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
Արա Ղազարյան. Վտանգվում է ազատության կանխավարկածը (Տեսանյութ) 11/18/2013 13:15 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հեղափոխական մոտեցումներ ունի, սակայն կան նաև մտահոգություններ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
- Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ներկայումս գտնվում է Ազգային ժողովում և արդեն հասցրել է արժանանալ և՛ բացասական, և՛ դրական գնահատականների: Դուք` որպես միջազգային իրավունքի մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում՝ արդյո՞ք այս նախագիծը կկարողանա՞ կարգավորել իրավահարաբերությունները, փակել, այսպես կոչված, «կարկատանները», ինչից շատ հաճախ դժգոհում են իրավապահները:
- Այս նախագիծը հեղափոխական նախագիծ է, հրաշալի փաստաթուղթ է, կոչված է ոչ թե, ինչպես նշեցիք «կարկատանները» փակելու, այլ, ընդհանրապես, նոր զգեստ կարելու՝ քրեական դատավարության իմաստով: Նախագծում հեղափոխական մոտեցումներ կան, որոնք պրակտիկայում, իհարկե, դժվար են առաջ գնալու:
Առաջին մոտեցումը, որ ես հեղափոխական եմ գնահատում և շատ էի ուզում, որ տեղ գտներ Քրեական դատավարության օրենսգրքում, առնչվում է օպերատիվ-հետախուզական գործունեությանը. նախագծում փորձ է արվել այն ամբողջությամբ տեղափոխել հանրային վերահսկողության դաշտ այնքանով, որքանով վերաբերում է քրեական դատավարությանը: Մենք ունեինք իրավիճակ, երբ դատախազը վերահսկելու համար մուտք չուներ հետաքննության փուլ, իսկ դատախազը հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտն է:
Հանրային վերահսկողությունը չէր աշխատում մի պրոցեսի վրա, որը, ըստ էության,դատավարական պրոցես էր, բայց այդպիսին չէր կոչվում, հիմա էլ այդպիսին չի կոչվում: Հիմա հետաքննության փուլը նախաքննության փուլի հետ միասին ենթակա է դատախազական վերահսկողությանը, այդ փուլ ներկրվեց նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեությունը: Իսկ դա նշանակում է, որ քրեական դատավարության նպատակով` անձի նկատմամբ կիրառվող գաղտնի միջոցներն արդեն ենթակա են վերահսկման: Դա նշանակում է` եթե քննիչն, ասենք, որոշում է կայացնում, օրինակ, ներքին դիտում իրականացնել որևէ անձի նկատմամբ՝ ստուգելու որոշ փաստեր, թե նա արդյոք հանցագործություն կատարել կամ կատարում է, թե ոչ, դատախազն այդ մասին տեղեկանալով, եթե գտնում է, որ անհրաժեշտ չէ, կամ մարդու իրավունքների միջամտության նվազ եղանակով կարելի է այդ քրեադատավարական նպատակներին հասնել, կարող է կասեցնել և ցուցում տալ, որ այլ միջոց կիրառվի, որովհետև դա չափից դուրս միջամտող բնույթի է: Սա շատ դրական է:
Դրական է նաև, որ դատական հսկողությունը, որը կարող է տարածվել արդեն նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիմքերի վրա։ Այսինք՝ արդեն փաստաբանը կարող է դատարանում պահանջել, որ բերեք հիմքերը տեսնենք, արդյոք եղե՞լ է կասկած, թե՞ նրան ընտրել եք պատահականորեն, կամ որևէ անձ իսկապես գործակալ է եղե՞լ, թե՞ նրա վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի նա թմրանյութի հետ կապված որևէ գործով ինչ-որ մեկին զանգի, որպեսզի թմրանյութ խնդրի նրանից, հետո արդեն այդ մեկին մեղադրանք առաջադրեն` որպես իրացնողի: Այդ բոլոր խնդիրներն արդեն գալիս են տեսանելի դաշտ, ինձ համար սա շատ կարևոր է:
Իհարկե, օպերատիվ-հետախուզական գործունեությունը, մարդու նկատմամբ գաղտնի գործողությունները՝ նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, անվերահսկելի լինելը 21 րդ դարում մարդկությանը հուզող ամենակարևոր խնդիրներից մեկն է: Հիշենք Սնոուդենի հետ կապված դեպքերը:
Օպերատիվ-հետախուզական գործունեություն կարելի է իրականացնել ազգային անվտանգության նպատակով, կարելի է իրականացնել քրեադատավարական նպատակներով, ուստի հեղինակները փորձել են ամբողջությամբ բերել քրեական դատավարության դաշտ, որը շատ լավ նախաձեռնություն է: Պրակտիկայում, թե որքանով կհաջողվի, դժվար է ասել: Ես վստահ եմ, որ ազգային անվտանգությանը սա բոլորովին դուր չի գա, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը, օգտվելով նրանից, որ իր գործունեությունը գաղտնիացված է, միևնույն ժամանակ քրեական հետապնդում է իրականացնում: Ուստի` լավ կլիներ ինչ որ եղանակով ազգային անվտանգությանն ընդհանրապես թույլ չտրվեր, որպեսզի ավանդական, սովորական քրեական հետապնդումով զբաղվի, օրինակ՝ կաշառքի գործերով: Կամ եթե զբաղվում է, ապա պետք է հանրային վերահսկողության՝ դատախազի, դատարանի վերահսկողության ներքո գտնվի: Պրակտիկայում սա գրեթե անհնարին է: Ուրեմն` Ազգային անվտանգությունը թող զբաղվի միայն հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, բայց ոչ թե քրեական հետապնդում իրականացնի: Ինչևէ, սա միանշանակ դրական քայլ է, ես ողջունում եմ և տեսնենք, թե ընդունվեկուց հետո պրակտիկայում տարբեր գերատեսչություններ ինչպե՞ս են իրար հետ համագործակցելու:
Երկրորդ կարևոր հեղափոխական մոտեցումը դա անձին ազատությունից զրկելու երաշխիքներին է առնչվում: Հատկապես Քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգում շատ կարևոր մի միտք կա՝ անձին պետք է ազատությունից զրկել արդեն գոյացած փաստերի հիման վրա և ոչ թե` հակառակը՝ ազատությունից պետք է զրկել, որպեսզի փաստեր հավաքվեն: Սա շատ կարևոր է:
Ահա սրա հիման վրա բերման ենթարկելու ինստիտուտը դուրս եկավ, որովհետև այն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Շատ կարևոր է այդ առաջին երեք ժամը: Ձերբակալման նպատակը պետք է լինի կալանավորելը, այսինքն՝ պետության, իշխանությունների վրա բեռը մեծանում է, մեծանում են անձի ազատության երաշխիքները, այսինքն՝ սկսում է աշխատել ազատության կանխավարկածը, մարդ ի սկզբանե ազատ է և պետական մարմիններն, իշխանությունները պետք է հիմնավորեն, որ շատ փաստեր, տեղեկություններ ու ապացույցներ կան, որ մարդուն ազատությունից զրկելու անհրաժեշտություն առաջացավ:
Հեղափոխական մոտեցումները շատ-շատ են. երկու մտահոգություն ունեմ՝ կապված Քրեական դատավարության օրենսգրքի հետ. կարելի էր մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներն ավելի բարձրացնել: Խոսքս վերաբերում է արդեն շատ քննարկված թեմային, թե արդյոք ծանր հանցագործությունների պարագայում առաջին կալանքի դեպքում զուտ հիմնավոր կասկածի հիման վրա անձի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելը, որով օրենքը հնարավորություն չի տալիս դատավորին քննության առարկա դարձնել նաև կալանքի հիմքերը, անձը կդիմի՞ փախուստի, թե` ոչ, նոր հանցագործությոն կկատարի՞, թե` ոչ, կխոչընդոտի՞, թե` ոչ:
Միգուցե ռեսուրսների բացակայությունն է այստեղ պատճառը, որ քննիչը չի կարող տեղավորվել 72 ժամվա մեջ և դրա համար պետք է քննիչին մի քիչ հնարավորություն տալ, առաջին կալանքի դեպքում շատ ցածր ապացուցման շեմ սահմանել. հիմնավոր կասկածն արդեն բավարար է, որպեսզի խափանման միջոց կալանքը անձի նկատմամբ նշանակվի: Ապացուցման բեռը հետագայում աճում է կալանքի ժամկետը երկարացնելուց: Այսինքն՝ դատավորին հնարավորություն չի տրվում, ինչպես ասում են, 360 աստիճանով որոշում կայացնել, այլ դատավորը միայն ստիպված պետք է տեսնի հիմնավոր կասկած կա՞, թե` ոչ:
Հիմնավոր կասկած այսպես թե այնպես կլինի անձի նկատմամբ, ով կասկածվում է հանցագործության կատարման մեջ, և մի այնպիսի վարույթի պայմաններում, որի խաղի կանոնը դեռ այդ փուլում ենթադրությունն է, և ոչ մեղքի մասին հարցը: Մանավանդ Վճռաբեկ դատարանն ունի նախադեպ, որտեղ պահանջում է հիմնավոր կասկածի համար ունենալ միայն փաստ, տեղեկություն կամ ապացույց և ոչ թե՝ ապացույց: Այսինքն՝ այսպես թե այնպես քննիչի ձեռքում կլինի որևէ փաստ կամ որևէ տեղեկություն` անձի առնչությունը որևէ հանցագործության հիմնավորելու համար: Իսկ երկրորդ հիմքը՝ արդյոք կդիմի փախուստի, կխոչընդոտի քննությանը կամ նոր հանցագործություն կկատարի, սա վերաբերելի հիմք է, որը, ցավոք սրտի, նախագծի հեղինակները որոշեցին այս փուլում դեռ վերաբերելի հիմք չդիտել:
Իմ կարծիքով` դրանից տուժում է ազատության կանխավարկածը: Ես չեմ ասում` անտեսվում է ազատության կանխավարկածը, որովհետև դեռ հիմնավոր կասկածը պետք է հիմնավորվի: Ազատության կանխավարկածը իշխանությունների վրա միշտ ծանր բեռ է դնում։ Անձի ազատությունն այնքան կարևոր իրավունք է, որ պետությունը պետք է շատ տքնաջան աշխատի, որպեսզի հիմնավորի ազատությունից զրկելու անհրաժեշտությունը: Եվ այդ շեմը միշտ պետք է բարձր պահել: Բայց այստեղ շեմը շատ նվազեցվում է` զուտ միայն փաստ կամ տեղեկություն: Այդպիսի փաստ կարող է լինել տուժողի հայտարարությունը, կամ որևէ անձի հայտարարությունը, հանցագործության մասին հաղորդումը, կամ որևէ օպերատիվ տեղեկություն, որը ճշտված չէ, որ ապացույցի աստիժանի դեռ մշակված չէ: Ուստի նման ցածր շեմ սահմանելը ես չեմ ասում անիրավաչափ է, բայց լրջորեն հարվածում է ազատության կանխավարկածին:
Ինչն է մեզ խանգարում ազատության իրավունքը պահել այն չափանիշի վրա, որ մենք այսօր ունենք խափանման միջոց կալանք ընտրելու վարույթում՝ հիմնավոր կասկած և երեք հիմքերը: Նոր նախագծով` մենք երեք հիմքերը հանում ենք, թողնում միայն հիմնավոր կասկած, այսինքն՝ դա ռեգրես է: Իհարկե, ինչպես նշում է Ռուբեն Մելիքյանը, իր ամբողջության մեջ եթե դիտենք, դա պրոգրես է, համաձայն եմ, որովհետև հետո երկարացնելիս խաղի նոր կանոններ են ի հայտ գալիս, այլընտրանքային խափանման միջոցներ, բայց նորից ազատության կանխավարկածը այնքան կարևոր և այնքան մեծ է, որ յուրաքանրյուր օրը պետք է խնդրո առարկա հարց դառնա: Հետևաբար մենք առաջին կալանքն, իմ կարծիքով, չպետք է դիտենք կալանքի ժամկետի երկարացման վարույթի հետ համակցության մեջ, յուրաքանչյուր ժամանակահատվածում մարդու իրավունքների տեսանկյունից պետք է պահպանվի բարձր շեմը՝ մանավանդ, եթե խոսքն ազատության մասին է:
Երկրորդ խնդիրը, որ ես սպասում էի, որ նոր նախագիծը կլուծի, խափանման միջոց կալանքի ժամկետների կարգավորումն է դատաքննության փուլում: Այդ մասին նախկինում շատ է խոսվել, նույնիսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ով հեղինակն է բազմաթիվ նախադեպերի, ժամանակին` դեռ 2005թ., իր հեղինակած գրքում այդ միտքը հայտնել է, նույնիսկ նախագծեր է առաջարկել, թե կախված հանցագործության տեսակից, յուրաքանչյուր դեպքում դատաքննության ընթացքում կալանքի ժամկետները որքանով պետք է սահմանափակվեն:
Սրա անհրաժեշտությունը բխում է իրավական որոշակիության սկզբունքից: Եվրոդատարանն ասում է, որ յուրաքանչրյուր իրավահարաբերություն, մասնավորապես, ազատությունից զրկելու պարագայում անձը պետք է իմանա, թե քանի օրով է ազատությունից զրկվում. նախաքննության փուլում ժամկետները կարգավորվում են մինչև երկու ամիս, յուրաքանչյուր անգամ դատարանը որոշում է մեկ ամիս, երկու ամիս, թե 15 օր: Կալանավորը գիտե երկու բան՝ քանի օր է գտնվելու կալանքում և հաջորդ անգամ դատական ստուգումը երբ է տեղի ունենալու: Դատաքննության փուլում դատական ստուգման հետ կապված խնդիր չկա, պաշտպանը ցանկացած պահի կարող է միջնորդել, որպեսզի կալանքի անհրաժեշտությունը քննարկման առարկա դառնա, բայց կալանավորի համար բաց է մնում ժամկետը, որովհետև գործը վարույթ ընդունելիս դատարանը միայն կարող է ասել՝ թողնել անփոփոխ կալանքը, բայց ժամկետային սահմանափակում չի դնում, այսինքն՝ կալանավորը չգիտե, թե քանի օր է մնալու կալանքի տակ, այսինքն՝ անձի մոտ առաջանում է անորոշություն. մի կողմից՝ պաշտպանվում է կալանքի օրինականությունը վիճարկելու իրավունքը, բայց մյուս կողմից՝ իրավական որոշակիությունը տուժում է:
Կարելի է ասել, որ դատաքննության փուլում օրինականության սկզբունքը չի պահպանվում, որովհետև անձն անորոշ ժամկետով մնում է կալանքի տակ, դատաքննության փուլում չունենք այդ իրավակարգավորումը: Արդյունքում` ունենում ենք Տիգրան Առաքելյանի դեպքը, որի պարագայում նա երկու տարի մնաց կալանքի տակ թեև ամբողջ հանրությունը համոզված է, որ նա փախուստի չի դիմի, գործին չի էլ կարող խողչընդետել, որովհետև գործն ամբողջությամբ արդեն քննվել է, նոր հանցագործություն չի կատարի և եթե դրանով հանդերձ շարունակում է մնալ կալանքի տակ, նշանակում է կալանքը կիրառվում է որպես պատիժ և ոչ թե որպես խափանման միջոց:
Ուստի` կարելի է հիշյալ երկու երևույթներով էլ ավելի լայնացնել մարդու իրավունքների շրջանակը և ոչ թե նույն գծի վրա պահել կամ նույնիսկ ռեգրես արձանագրել:
-Կուզենայի, որպեսզի Դուք անդրադառնայիք մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտին, դա նորամուծություն է Քրեական դատավարության օրենսգրքում. այն մտահոգությունների տեղիք է տվել:
- Ես Հայաստանում 90-ականների վերջերին երեք անգամ մասնակցել եմ դեպոնացման գործընթացի. դեպոնացում պետք էր Միացյալ Նահանգների իշխանություններին Հայաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ, մեր իշխանությունները թույլ տվեցին, այստեղ եկավ Միացյալ Նահանգներից մի թիմ՝ քննիչ, դատախազ, սղագրող և այլն, դեպոնացման գործողություն կատարվեց, ես էլ մասնակցում էի: Իհարկե, միանշանակ որպես դատավարական ընթացակարգ դրական է: Մենք ունեցել ենք, օրինակ, դատական գործ, երբ մեր դատարանում Միացյալ Նահանգների քաղաքացի, շատ կարևոր, առանցքային վկա ցուցմունք տվեց և հաջորդ օրը գնացինք դատարան, ուր է վկան, վկան չկա, մեկնել է Միացյալ Նահանգներ, շատ առանցքային վկայի ցուցմունքը կիսատ մնաց, երկրորդ վկան հարցաքննվեց, երբ ամենակարևոր կետին հասանք, որը վճռորոշ նշանակություն պետք է ունենար, աշխատանքային օրն ավարտվեց, հաջորդ օր պետք է շարունակվեր, ուր է վկան, չկա, մեկնել է Միացյալ Նահանգներ: Երրորդ վկան առողջական խնդիրներ ուներ: Եթե մենք այն ժամանակ ունենայինք դեպոնացման ընթացակարգը, կարող էինք ապահովել այս վկաների ցուցմունքները դեռ նախաքննության փուլում: Այնպես որ` դրական է, շատ կարևոր է, դատավարական երաշխիքներ, հակակշիռներ ստեղծված են:
Փաստաբանների մոտ մտահոգություն է առաջացնում մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքների դեպոնացումը ոչ թե ելնելով տեսությունից, այլ` ելնելով Հայաստանում առկա իրավիճակից. քննիչները կարող են աղավաղել այդ գեղեցիկ տեսությունը և նախաքննության ժամանակ, ստանալով ու դեպոնացնելով ինքնախոստովանությունը, կարող են նույնիսկ էլ վարույթ չիրականացնել, որովհետև իրենց գործն արել են, ինքնախոստովանությունը ապացույց է: Տեսությունից ելնելով՝ ես կարծում եմ` այս մտահոգություններն արդարացված չեն, բայց պրակտիկայից ելնելով՝ գուցե արդարացված են, չեմ կարող կասկածի տակ դնել փաստաբանների մտահոգությունները:
Թեև կարծում եմ, որ եթե նույնիսկ չարաշահումներ լինեն, դրանք կարող են առանձին գործեր լինել. հակակշիռներն այսօր դատական վարույթում այնքան շատ են, ժամանակներն էլ փոխվել են, ու դա լայնորեն օգտագործել՝ խախտելով մարդու իրավունքները, ուղղակի անհնարին է: Առանձին մեկ-երկու գործերով հնարավոր է քննիչը փորձի դա անել, սակայն նույնիսկ այսօրվա լայն քննարկումների ապագայում հիմքեր կստեղծեն, որպեսզի գործի ելքը կանխորոշելու համար նման չարաշահում՝ ինչ-որ գաղտնի գործարք մեղադրյալի հետ, չլինի: Սակայն դատաքննության ընթացքում բազմաթիվ փուլեր դեռ կան հաղթահարելու, որտեղ այդ ֆարսը կարող է «ջրի երես» դուրս գալ:
Ընդհանուր առմամբ` դեպոնացումն, իհարկե, զարգացում է, որովհետև օբյեկտիվ պատճառներից ելնելով` անհրաժեշտություն կա դատավորին հրավիրել նախաքննության փուլ, որպեսզի նա հաստատի, այսինքն՝ դեպոնացնի որևէ ցուցմունք: Այդուհանդերձ, գուցե արժե գնալ փոխզիջման և այդ կետը՝ ինքնախոստավանության մասով, հանել օրենսգրքի նախագծից, ցանկալի կլինի, ի վերջո չի կարելի անտեսել, որ փաստաբանները մտահոգություն են արտահայտում հենց միայն ինքնախոստովանության առումով, մնացած առումով ես չեմ լսել, որ դեմ լինեն այս գաղափարին:
Հարցազրույցը վարեց` Սոնա Մաշուրյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
[]