ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պռոշյանի գյուղապետի սպանության գործի քննությունն առաջ չի գնում 11/14/2013 13:02 | Քրեական խրոնիկոն
«Ապրիլի 2-ին սպանությունը կատարվել է, մինչև այսօր քննության մեջ ոչ մի տեղաշարժ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ կասկածվող Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը:
Արայիկ Պետրոսյանի մյուս փաստաբան Գիվի Հովհաննիսյանն էլ հավելեց, որ շուրջ 8 ամիս ընթացող քննության ընթացքում նախաքննական մարմինն ընդամենը 5 հոգու է հարցաքննել, այն դեպքում, երբ քննչական խմբում ավելի քան 5 մարդ է ներգրավված: «Այդ ժամանակում կարող էին ամբողջ գյուղը հարցաքննել»,- հավելեց պաշտպանը` դժգոհելով քննչական մարմնի անգործությունից:
«Քննչական խումբը հսկողությունն իրականացնող դատախազի հետ պետք է բացատրություն տա` իր 8 ամսվա գործունեության համար և եթե անհրաժեշտություն լինի, պատասխանատվություն կրի` ՀՀ օրնսդրությամբ սահմանված կարգով»,- գործընկերոջ կարծիքը կիսելով, ավելացրեց Նորայր Նորիկյանը:
Արայիկ Պետրոսյանի փաստաբաններն անդրադարձան նաև գործով ձեռք բերված ապացույցներից մի քանիսին, մասնավորապես` փորձագիտական եզրակացությունների արդյունքներին:
Գիվի Հովհաննիսյանի խոսքով` եզրակացության համաձայն, Արայիկ Պետորսյանի ավտոմեքենայի միջից տարբեր տեղերից կրակոցներ են կատարվել, և «այս կրակոցներից որևէ մեկը նման չէ առաջին եզրակացության ժամանակ հայտնաբերված անտիմոնի հետքերին, այսինքն` նման հետքեր չի թողել: Ակնհայտ երևում է, որ այդ անտիմոնը կրակոցի հետևանքով չի առաջացել»,- հայտարարեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է ավտոմեքենային, ապա փաստաբանի համոզմամբ, նախաքննական մարմինն այդպես էլ հիմնավոր փաստարկներ չի ներկայացրել այն մասին, որ սպանության օրը դեպքի վայրում վկան տեսել է հենց Արայիկ Պետրոսյանին պատկանող ավտոմեքենան:
«Վկայի տեսած մեքենայի պետհամարանիշը սկսվել է երեք թվով, իմ պաշտպանյալի վարած մեքենայինը երկու թվով է սկսվում: Պարզելու համար համարանիշը փոխվել է, թե` ոչ, փորձագետը միանշանակ ասում է. «Պետհամարանիշի վերատեղադրման հետքեր գոյություն չունեն»: Այսինքն` ակնհայտ անմեղ մարդու մասին է խոսքը գնում: Դա սպանություն է, հասկանո՞ւմ եք, անմեղ մարդուն փորձ է արվում մեղադրել առանձնապես ծանր հանցագործության մեջ»,- հայտարարեց Գիվի հովհաննիսյանը:
Հիշեցնենք, ապրիլի 2-ին, վաղ առավոտյան, գյուղապետարանի շենքի մոտ անհայտ անձի կրակոցից սպանված Հրաչ Մուրադյանը Պռոշյան համայնքի անփոփոխ ղեկավան է եղել տարիներ շարունակ:
Հեղինակ` Նելլի Դանիելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/19/2024 21:00 Իրանը հասավ իր նպատակին.Բաքուն պարտադրված է հրաժարվել միջանցքից. ինչու է Շոյգուն մեկնել ԻրանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/24/2024 08:17 ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»
- 09/24/2024 08:15 Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը․ «Հրապարակ»
- 09/24/2024 08:12 Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ»
- 09/24/2024 08:04 Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»
- 09/24/2024 08:01 «Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ»
- 09/24/2024 07:58 Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ. «Փաստ»
- 09/24/2024 07:55 Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու` արցախցի պատգամավորների նախաձեռնությունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/23/2024 17:11 Հանրային սննդի կետում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է
- 09/23/2024 16:47 Կանադայի այցը չեղարկելը որոշել եմ ես, միայն ես. Ալեն Սիմոնյան
- 09/23/2024 13:43 Տգետ քաղաքականության արդյունքում այսօր ունենք գլխատված Արցախ ու արյունածոր վերքի վերածված Հայաստան, որտեղ ամենաապահով դպրոցը, պարզվում է, Կիրանցում է…Հակոբյան
- 09/23/2024 12:25 Եկեղեցին վերջին միջազգային փաստաթղթերում պիտակավորվում է որպես «կարծրատիպ», ինչը գլոբալիզմի համատեքստում է. Գևորգ Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/23/2024 22:22 Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին
- 09/23/2024 22:17 Վեդիի դպրոցում մարմնական վնասվածք ստացած 10-ամյա աղջիկն արդեն 5 օր է՝ կոմայի մեջ է. Shamshyan.com
- 09/23/2024 19:06 Գեղարքունիքի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. Վերջինս կողաշրջվել է
- 09/22/2024 20:17 18-ամյա քաղաքացուն սարալանջից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/23/2024 23:38 Կինը հաշվեհարդար է տեսել ամուսնու հետ և երեք տարի սոցիալական ցանցերում հանդես եկել նրա փոխարեն
- 09/23/2024 22:49 Սննդաբանը թվարկել է շատակերության հիմնական պատճառները
- 09/20/2024 23:14 Հայտնել են հացը բորբոսից պաշտպանելու միջոցը
- 09/20/2024 18:33 Պաշտոնյա կինը իր ենթակաների շրջանում 58 սիրեկան է ձեռք բերել
Հետաքրքիր է իմանալ
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ
- 09/20/2024 15:49 Երկրին աստերոիդ է մոտենում
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի