ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որտե՞ղ են թիվ 70 դպրոցի համար գնված նեթբուքերը 11/13/2013 18:23 | Քաղաքացիական իրավունք
«Կոմպյուտերոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Համո Սահյան»-ի անվան թիվ 70 դպրոցի գործով դատաքննությունն այսօր ավարտվեց։
Նշենք,Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած այսօրվա դատական նիստի ժամանակ դպրոցի ներկայիս տնօրեն Հերմինե Շափաղաթյանն ընդդիմացավ լրատվամիջոցների տեսանկարահանմանը, թեեւ մինչ նախնական դատական նիստի սկսվելը չէր առարկել և պատասխանել էր լրատվամիջոցների հարցերին: Արդյունքում,դատարանը պատասխանողի միջնորդությունը բավարարեց մասնակի և թույլատրեց տեսանկարահանել միայն հայցվորի խոսքը:
Պատասխանողը պնդեց նաև, որ դատական նիստն անցկացվի իր բացակայությամբ և դատարանը փոխեց սահմանված ապացույցների հետազոտման կարգը` հնարավորություն տալով առաջինն արտահայտվել պատասխանողին, ապա` հայցվորին, ինչպես նաեւ թույլատրեց, որ դրանից հետո պատասխանողը հեռանա, եթե նրա ներկայության անհրաժեշտությունը չլինի։
Հայցվորը դպրոցի տնօրենից պահանջում է բռնագանձել 3 175 100 ՀՀ դրամ գումար: Թիվ 70 դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10-ը նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90 –օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ,նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչեւ հուլիս 31-ը։ Սահմանված երկրորդ ժամկետում եւս գումարը չի վճարվել եւ ներկայումս հայց ներկայացնելով դատարան հայցվորը պահանջում է նաև պատասխանողից բռնագանձել տույժեր, դատական ծախսերը, ինչպես նաև հայցվորի ներկայացուցիչ՝ փաստաբան Գևորգ Դավթյանի մատուցած ծառայությունների համար արդեն իսկ վճարված 820 000 ՀՀ դրամը: Ինչ վերաբերում է տույժերին, ապա հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ այն քիչ են հաշվարկել` նկատի ունենալով, գործ ունեն դպրոցի հետ:
Դպրոցի տնօրենն, ի դեպ, չհրաժարվեց գումարից եւ դատարանում եւս պարտավորվեց վճարել այն,սակայն տույժերի առումով դատարանին խնդրեց գնալ զիջումների:
Համո Սահյանի անվան դպրոցի տնօրենի պաշտոնը շուրջ երկու տարի զբաղեցնող Հերմինե Շափաղաթյանը դպրոցը ստանդարտներից դուրս համարեց` նշելով, թե անգամ իր ֆինանսական միջոցներով է փորձել դպրոցը «կարգի բերել, դուռ ու պատուհաններ է փոխել, ավել ու փոշի է գնել »: Ըստ նրա՝ իր մեղավորությունը կայանում է նրանում, որ ծանր «լուծ» է վերցրել իր վրա:
Հարցին, թե ի վերջո որտեղ են գտնվում այդ նեթբուքերը, դպրոցի տնօրենը այդպես էլ չպատասխանեց, սակայն նշեց. «մեկ ամիս չի տևի, ամեն ինչ կկարգավորենք»:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր մինչ դատարան գալը այցելել էր վերը նշված դպրոց։ «Բավականին հին և խնդիրներով դպրոց է, դասասենյակ կար, որտեղ ապակի չկար և տնօրենը ով մտածում է դպրոցի համար 10-ը նեթբուք գնի՝ առաջին հերթին պետք է մտածեր ապակիների մասին»,- նշեց Ա.Բախշյանը: Ի դեպ, դպրոցում վերջինիս թույլ չեն տվել մտնել համակարգչային սենյակ:
Դպրոցի 9-րդ դասարանցիները Ա. Բախշյանին հավաստիացրել են, թե դպրոցում կա 3-4 համակարգիչ, բայց ոչ նեթբուքեր:
Անահիտ Բախշյանը համոզված է, որ եթե նա այսօր դպրոց գնացած չլիներ, ապա տնօրենը նիստի ընթացքում չէր հայտարարի, որ նեթբուքերը դպրոցում չեն: Ըստ Բախշյանի՝ ակնհայտ խարդախության «հոտ» է գալիս:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան