Թեմաներ
Երկուշաբթի 11 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/18/2024   14:16 Ռուսաստանի համար աընընդունելի է Ուկրաինայում հակամարտության «սառեցումը» ճակատային գծի երկայնքով. Պեսկով 11/18/2024   14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 11/18/2024   14:00 Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյան 11/18/2024   13:41 Եթե Փաշինյանն իր մեղքի բաժինը չընդուներ՝ դրա մասին ԱԺ-ում և կառավարությունում չէր խոսի. Վահագն Ալեքսանյան 11/18/2024   13:36 Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. մարդիկ ցած են նետվում, որպեսզի փրկվեն. (տեսանյութ) 11/18/2024   13:22 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 11/18/2024   13:21 Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել 11/18/2024   13:18 Էրդողանը G20 գագաթնաժողովում առաջարկելու է սառեցնել Ուկրաինայում պատերազմը. ԶԼՄ 11/18/2024   13:10 Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում 11/18/2024   12:55 ՔՊ-ականները խնդիր չեն տեսնում, որ Փաշինյանի հայտարարությունից հետո իշխանության անկախ ճյուղ համարվող ԲԴԽ նախագահը ևս հրաժարական է տվել 11/18/2024   12:52 ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պաշտոնապես հաստատել է իր հրաժարականի լուրը 11/18/2024   12:41 Սոնա Ղազարյանը մասնակցել է Գերմանիայի Բունդեսթագի Երիտասարդական տարածության Բեռլինի համաժողովին 11/18/2024   12:33 Գնել Սանոսյանը ևս հաստատեց՝ հրաժարականի դիմում է ներկայացրել 11/18/2024   12:31 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան 11/18/2024   12:23 Այդ պաշտոնյանը եղած- չեղած մեկ է, նրանց մեջ չկա մի ազատ մարդ, ով կարողանա Նիկոլի տեսակետներին հակադրվել. Աղվան Վարդանյան 11/18/2024   12:20 Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում. քաղաքագետ 11/18/2024   12:13 Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի վերաբերյալ կարգապահական վարույթ կա․ կունենա հետևանք 11/18/2024   12:05 Փաշինյանը Քաջ Նազարի նման ասել է՝ գյադեք, ռադ եղեք, սրանք էլ ռադ են լինում. Աղվան Վարդանյան 11/18/2024   12:02 Որևէ բան անակնկալ չէր․ Կոնջորյանը՝ հրաժարականի շքերթների մասին 11/18/2024   11:55 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/18/2024   11:49 Այսօր պետք չեն, վաղը նրանց կփոխարինեն նորերը, անկախ նրանից, ինչ ծառայություններ են մատուցել. Աբրահամյանը մեկնաբանեց հրաժարականները 11/18/2024   11:46 Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան 11/18/2024   11:40 Փաշինյանը Վատիկանից կվերադառնա այսօր, Աննա Հակոբյանի այցը ավելի երկար կտեւի 11/18/2024   11:34 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք. Ավինյան 11/18/2024   11:27 Պաշտոնապես հաստատվեց՝ Վահե Ղազարյանը հրաժարական է ներկայացրել 11/18/2024   11:20 Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը. Մելիքյան 11/18/2024   11:09 Աշակերտները դպրոց ավարտելիս պետք է բավարար անգլերեն իմանան. Երևանի դպրոցներում անգլերենի խմբակներ են ձևավորվել. Ավինյան 11/18/2024   11:05 Կառավարությունում հրաժարականների շքերթի ֆոնին ԱԺ-ում ճեպազրույցներ են. ուղիղ 11/18/2024   11:00 Կոչ եմ անում ՄԱԿ-ի ղեկավարությանը թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մահանան հավաքական անտարբերության մեջ. Ռուբեն Վարդանյանի որդու հայտարարությունը 11/18/2024   10:58 Մանկապարտեզներին անորակ սննդի մատակարարում չենք հանդուժելու. հետևանքներ է ունենալու. Ավինյան 11/18/2024   10:45 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյան 11/18/2024   10:33 Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները, պատճառները անձնավորված չեն. Փաշինյանը խոսել է հրաժարականներից 11/18/2024   10:25 Արգիշտի Քյարամյանի հրաժարականի դիմում գրելու մասին օրվա ընթացքում հայտարարություն կլինի. ՔԿ-ից փաստացի չեն հերքում 11/18/2024   10:14 ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ 11/18/2024   10:12 Սասուն Խաչատրյանի հրաժարականը պաշտոնապես հաստատվեց 11/18/2024   10:11 Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 11/18/2024   08:27 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ մեկնել է Վատիկան 11/18/2024   07:40 Գնում եմ առանց սկանդալի, մաղձի. Կարեն Անդրեասյանը հայտարարել է հրաժարականի մասին 11/18/2024   00:14 «Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից» բեմականացումը մտավ ուժի մեջ.  Համբարյան 11/17/2024   23:01 Մամուլը գրում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի մասին ևս 11/17/2024   23:00 Գնել Սանոսյանին առաջարկվել է ՆԳ նախարարի պաշտոնը. աղբյուր 11/17/2024   22:22 Վարչապետի կարգադրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու պետական եկամուտների կոմիտեի նախագահը շտապ կանչվել են կառավարություն․ վերջիններս ազատման դիմումներ են գրել. shamshyan.com 11/17/2024   22:16 Իսրայելը 36 ժամում ավելի քան 200 թիրախ է գրոհել Լիբանանում 11/17/2024   21:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Opel»-ն ու «Wuling»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին. կա վիրավոր 11/17/2024   21:46 Երբ ասում ես, որ որևէ միջազգային պայմանագիր կարող է գերակա լինել քո Սահմանադրության նկատմամբ՝ նշանակում է, դու ոչինչացնում ես քո պետական համակարգը, սա հեղաշրջում է. Հայրիկյան (տեսանյութ) 11/17/2024   21:33 Արարատի մարզում հարսանիքի ժամանակ հնչել են կրակոցներ. shamshyan.com 11/17/2024   21:21 Արգենտինան սպառնացել է արգելափակել G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն 11/17/2024   20:57 «Սագարմանթան. Մեծ օվկիանոսների երկխոսություն» քննարկմանը Հայաստանից կմասնակցի տնտեսագետ Սուրեն Պարսյանը 11/17/2024   20:37 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/17/2024   20:20 Վայոց ձորի պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ՃՈ նախկին պետ Էդիկ Բարսեղյանի տղայի «Range Rover»-ը
11/17/2024   23:00 Գնել Սանոսյանին առաջարկվել է ՆԳ նախարարի պաշտոնը. աղբյուր 11/17/2024   22:22 Վարչապետի կարգադրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու պետական եկամուտների կոմիտեի նախագահը շտապ կանչվել են կառավարություն․ վերջիններս ազատման դիմումներ են գրել. shamshyan.com 11/17/2024   23:01 Մամուլը գրում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի մասին ևս 11/16/2024   17:30 Երեւանում 42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցի հետեւանքով 11/18/2024   00:14 «Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից» բեմականացումը մտավ ուժի մեջ.  Համբարյան 11/18/2024   07:40 Գնում եմ առանց սկանդալի, մաղձի. Կարեն Անդրեասյանը հայտարարել է հրաժարականի մասին 11/16/2024   18:50 Պզուկները բերանի խոռոչում վտանգավոր են. մասնագետը զգուշացնում է (տեսանյութ) 11/18/2024   11:46 Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան 11/16/2024   20:55 «Միշտ կողքիդ».Սիրուշոն ամուսնու ծննդյան օրը սիրառատ լուսանկարներ է հրապարակել նրա հետ 11/18/2024   13:36 Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. մարդիկ ցած են նետվում, որպեսզի փրկվեն. (տեսանյութ) 11/16/2024   20:29 Հաջիևը մեկնաբանել է COP29-ին Հայաստանի չմասնակցելը 11/17/2024   12:35 Ուկրաինայի համար վատ լուրեր՝ ռազմաճակատի ողջ երկայնքով․ բայց Ռուսաստանը նույնպես ճնշման տակ է․ CNN 11/17/2024   16:04 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ Եղանակը Հայաստանում 11/17/2024   20:06 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 11/16/2024   17:28 Նորագավիթում երկու պատերազմների մասնակցի սպանության գործով մեղադրյալներից մեկը նախկինում դատապարտվել էր 56 մլն-ի գողության գործով, բայց չէր կալանավորվել, քննիչը չի կարողացել հիմքեր ներկայացնել 11/16/2024   23:28 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը 11/16/2024   19:45 Անցած երկու տարիներին կառավարությունը որեւէ շահույթ չի ստացել հանքաարդյունաբերության ոլորտի իր բաժնեմասից ու թաքնվում է մասնավոր ընկերության թիկունքում 11/17/2024   16:41 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Իջեւանում է ու տեսանյութ է հրապարակել, թե որտեղ էին մատաղ անում (տեսանյութ) 11/17/2024   19:12 Լատվիա - Հայաստան․ Էդուարդ Սպերցյանը բացեց հանդիպման հաշիվը 11/16/2024   14:42 Սպանություն բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ

Նիկոլայ Բաղդասարյանը բացահայտում է քննիչի խախտումները 11/12/2013   12:08  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Անվանի դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով քննիչ Հայկ Հակոբյանին օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկել կարգապահական պատասխանատվության:

Փաստաբանը վկայակոչում է «Ոստիկանության  մասին»  ՀՀ օրենքի 43-րդ հոդվածն, ըստ որի «Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: «Ոստիկանության կարգապահական կանոնները հաստատելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ծառայողական քննություն նշանակելու առիթներն են՝ ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին Ազգային ժողովի պատգամավորի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները»:

Ըստ պաշտպանի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ  քննիչ Հայկ Հակոբյանն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չի կատարել, իսկ որոշ պարտականություններ ոչ պատշաճ է կատարել, ծառայողական դիրքը չարաշահել է, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցել է:

Այսպես, 2013թ. հոկտեմբերի 20-ին` ժամը 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ. հատվածում, Վարդան  Պետրոսյանը  «BMW-320»   մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետընթաց ընթացող Արթուր  Հակոբյանի կողմից վարած «ՎԱԶ 21214»    մակնիշի    ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով վարորդ Ա.Հակոբյանը, նրա ուղևորներ, եղբայր` Հայկ  Հակոբյանը, և նրանց երեխաներ` Էդվարդ  Հակոբյանը,  Տաթևիկ Հակոբյանը, Էմմա  Հակոբյանը, Էդգար  Հակոբյանը, ինչպես նաև «ԲՄՎ-320»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Պետրոսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա»  և  «Էրեբունի»  բժշկական կենտրոններ: Էդգար Հակոբյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ Էդվարդ Հակոբյանը «Արմենիա» ԲԿ-ում:

21.10.2013թ. պատահարի առթիվ ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է  քրեական գործ: 05.11.2013թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից որոշում է ընդունվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Սակայն այդ օրը Վարդան Պետրոսյանը չի ձերբակալվել:

06.11.2013թ`. ժամը 15:30-ին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը կազմել է ձերբակալման արձանագրություն, համաձայն որի. «Վարդան Պետրոսյանը (…) ձերբակալվել է: Ձերբակալված Վարդան Պետրոսյանը հանձնվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ՁՊՎ` նրան սահմանված կարգով արգելանքի տակ պահելու համար: Վարդան Պետրոսյանի ձերբակալման մասին 094-457-999 հեռախոսահամարով հայտնվել է նրա քույր` Աշխեն Պետրոսյանինե: Նույն արձանագրության համաձայն Վարդան Պետրոսյանին ձերբակալել են 06.11.2013թ. ժամը 15:00-ին»:

Իրականում, ըստ Ն.Բաղդասարյանի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը չի եղել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ: Վարդան Պետրոսյանը չի հանձնվել Նաիրիի քննչական բաժանմունք, Վարդան Պետրոսյանի քրոջ Աշխեն Պետրոսյանի հետ Հայկ Հակոբյանը ընդհանրապես չի խոսել: ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի 211-րդ հոդ. 1-ին մասի.  «Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո»:

08.11.2013թ., այսինքն՝ երկու օր հետո միայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն առաջին անգամ Վարդան Պետրոսյանի հարցաքննել է որպես կասկածյալ:

Հարցաքննության ժամանակ կասկածյալ Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ այս պահին, ելնելով առողջական վիճակից, ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունք տալ, սակայն ցանկանում է ստանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և իրեն հասանելի փաստաթղթերը, ինչպես նաև ցանկանում է դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ հայտնել: Վարդան Պետրոսյանը միաժամանակ խնդրել է,  որպեսզի իր կողմից հայտնած հանգամանքները արտացոլվեն հարցաքննության արձանագրության մեջ:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի  2-րդ մասի 15-րդ կետի` «Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` քննչական (...) գործողությանը մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն»: Իսկ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի  2-րդ մասի 16-րդ կետը բահմանում է, որ  «Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների պատճենները»:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը, խախտելով ՀՀ քրեական  դատավարության  օրենսգրքի  63-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ և 16-րդ կետի պահանջը, կասկածյալի հարցաքննության ժամանակ չի արձանագրել Վարդան Պետրոսանի խոսքերը և չի տրամադրել Վարդան Պետրոսյանին օրենքով իրեն հասանելի փաստաթղթերի պատճենները, որի վերաբերյալ պաշտպանը  փորձել  է ներկայացնել դիտողություն և խնդրել իր  դիտողությունը արտացոլել կասկածյալի հարցաքննության արձանագրության մեջ:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի (...) պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին (....) իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` (...) դիտողություններ ներկայացնել այն քննչական (...) գործողության արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, որին նա մասնակցել է, (...):»

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը` խախտելով ՀՀ քրեական  դատավարության  օրենսգրքի  73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը, չի արձանագրել պաշտպանի  դիտողություները, այլ վերցնելով պաշտպանի  ձեռքից գրիչը,  հնարավորություն չի տվել ավարտել  նախադասությունը, թողել,  հեռացել է սենյակից՝  առանց առաջարկելու Վարդան Պետրոսյանին ստորագրել արձանագրությունը: Նույն օրը Ն.Բաղդասարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել և խնդրել իրեն ծանոթացնել Վարդան Պետրոսյանի կասկածանքի բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը, իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, բոլոր փորձաքննությունների եզրակացություններին և մասնագիտական ստուգումների արդյունքներին, տրամադրել փորձաքննություններ և մասնագիտական ստուգումներ  նշանակելու մասին բոլոր որոշումների պատճենները, եթե այդպիսիք առկա են:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը` ստանալով վերը նշված միջնորդություն և Վարդան Պտրոսյանի նույնաբովանդակ պահանջը, այդ պահին ո՛չ  պաշտպանին և ո՛չ էլ Վարդան Պետրոսյանին չի տրամադրել միջնորդության մեջ նշված փաստաթղթերը, սակայն հետագայում պարզվել է, որ այդ փաստաթղթերը առկա են եղել: Նշված փաստաթղթերի մի մասը  քննիչը պաշտպանին  տրամադրել է ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում նույն օրը ժամը 17:30-ին, իսկ իր  պաշտպանյալին մինչ օրս որևէ փաստաթուղթ (բացառությամբ` ձերբակալելու մասին արձանագրության, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկի) չի տրամադրել և չի ծանոթացրել փորձագետների կողմից տրված եզրակացություններին:

06.11.2013թ. ո՛չ  պաշտպան Բաղդասարյանին, ո՛չ Վարդան Պետրոսյանին չեն հանձնել ծանուցագիր հաջորդ օրվա հարցաքննության վերաբերյալ, սակայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն իր 09.11.2013թ. կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է. «Ն.Բաղդասարյանին (…) պատշաճ տեղեկացրել ենք 09.11.2013թ. ժամը 10:00 վերը նշված բժշկական կենտրոն ներկայանալու, նրա պաշտպանյալ Վ.Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու և անհրաժեշտ քննչական գործողություն կատարելու մասին»: Սակայն վերը նշված միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին քննիչը հայտնել է, որ ինքը պատշաճ չի ծանուցել պաշտպանին, այլ բանավոր քննչականի պետն է Ն.Բաղդասարյանին  այդ մասին ասել: «Կարծում եմ, որ կարիք չկա հայտնելու, որ դա իրականությանը չի համապատասխանում»,- նշում է փաստաբանը:

09.11.2013թ. ժամը 10:00 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը գնալով հիվանդանոց, որտեղ գտնվում էր Վարդան Պետրոսյանն, առանց պաշտպանի մասնակցության հրապարակել է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բովանդակությունը և առաջարկել   այն Վարդան Պետրոսյանին ստանալ: «Այնուհետև, անցել է հարցաքննության` Վարդան Պետրոսյանին հայտնելով, որ ես գնացել եմ խաշ ուտելու և այդ պատճառով առանց փաստաբանի պետք է այդ քննչական գործողությունը կատարվի: Կարծում եմ, որ կարիք չկա մեջբերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածի պահանջը, համաձայն որի քննիչի իրավունք չունի առանց պաշտպանի մասնակցությամբ կատարել քննչական գործողություններ: Սակայն վերջինս իր 09.11.2013թ. կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է. «Վարդան Պետրոսյանը … հրաժարվել է որոշումը ստանալ և որևէ ցուցմունք տալ …»: Սակայն իր միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին քննիչը հայտնել է, որ որևէ արձանագրություն չի կարող դատարանին ներկայացնել, որ Վարդան Պետրոսյանը, որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ, հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ոստիկանապետին ուղղված դիմումում նշում է Ն.Բաղդասարյանը՝  հավելելով՝ «Կարծում եմ նաև  կարիք չկա հաստատելու, որ ես որևէ խաշ ուտելու չեմ գնացել, այլ  այդ փաստը «հորինել է»  քննիչն, առանց իմ մասնակցությամբ Վարդան Պետրոսյանին հարցաքննելու համար»:

Նույն օրը ժամը 13:00 քննիչը վերստին եկել է հիվանդանոց և արդեն պաշտպանի  մասնակցությամբ առաջադրել է մեղադրանք և ծանոթացրել է իր միջնորդության հետ, սակայն Վարդան Պետրոսյանից ցուցմունք չի վերցրել, պատճառաբանելով, որ բժիշկները թույլ չեն տվել: Այդ դեպքում ինչո՞ւ է նույն քննիչը իր որոշման մեջ գրում, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց:

Պաշտպանը նշում է  նաև, որ դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ երբ նա գտնվելով վերակենդանացման բաժնում հայտնել  է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալ, քննիչ Հայկ Հակոբյանը մի քանի մարդու ներկայությամբ հայտնել է, որ «Դեռասանն, մեյմունություն է անում»: Քննիչ Հայկ Հակոբյանը դատական նիստի ժամանակ չհերքեց Վարդան Պետրոսյանի վերը նշված հայտարարությունը:    

Այսպիսով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը`  ապօրինի ձերբակալել է Վարդան Պետրոսյանին,   որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ չի արձանագրել Վարդան Պետրոսյանի ցուցմունքը,   մինչ օրս չի տրամադրել Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և իրեն հասանելի փաստաթղթերը, չնայած Վարդան Պետրոսյանը պահանջել է դրանք, Վարդան Պետրոսյանին չի ծանոթացրել փորձագիտական եզրակացություններին, չնայած նրան, որ Վարդան Պետրոսյանը պանաջել է ծանոթացնել եզրակացություններին,  թույլ չի տվել Վարդան Պետրոսյանին ստորագրել որպես կասկածյալ հարցաքննության արձանագրությունը, թույլ չի տվել պաշտպանին  դիտողություն ներկայացնել իր կողմից սխալ կազմված որպես կասկածյալ հարցաքննության արձանագրության մեջ, հարցաքննությունը չավարտած դադարեցրել է քննչական գործաղությունը և դուրս է եկել սենյակից,  երբևէ չի հանձնել ոչ պաշտպանին, ոչ Վարդան Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու օրվա և ժամի մասին ծանուցագիր, մինչդեռ իր որոշման մեջ գրել է, որ պատշաճ ծանուցել է պաշտպանին, առանց պաշտպանի  մասնակցության   կատարել է քննչական գործողություններ և իր որոշման մեջ նշել է, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ և ստանալ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ,  խաբել է Վարդան Պետրոսյանին, որ պաշտպանը  խաշ ուտելու է  գնացել, այդ պատճառով առանց պաշտպանի  մասնակցության պետք է կատարվի քննչական գործողությունը,   վիրավորել է Վարդան Պետրոսյանի պատիվն և արժանապատվությունը` ասելով. «դեռասանն, մեյմունություն է անում»:

 

 


Հարակից հրապարակումներ`

11:32 12/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդուարդ Շարմազանով. Այս դեպքը Վարդան Պետրոսյան մարդու անձնական դժբախտությունն է
10:25 12/11/2013  |  Մամուլ«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»: Նիկոլայ Բաղդասարյան. Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք չկա
10:15 12/11/2013  |  Մամուլ«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»: Ըստ արձանագրության` Վարդան Պետրոսյանը եղել է սթափ վիճակում
22:24 11/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱ.Սաղաթելյան. Նախագահը խափանման միջոցի հիմնահարցերին անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում
18:14 11/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության
15:48 11/11/2013  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն երաշխավորում է Վարդան Պետրոսյանի պատշաճ վարքագիծը
14:57 11/11/2013  |  ԼՐԱՀՈՍՀնչակյան ուսանողական-երիտասարդական միությունը կոչ է անում փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը
13:21 11/11/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ գրասենյակից այսօր կայցելեն Վարդան Պետրոսյանին
16:32 10/11/2013  |  Քրեական խրոնիկոնԴատարանն առաջնորդվել է բացառապես բարոյական սկզբունքներով
16:04 10/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանի փաստաբանը խաշ չի կերել

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]