ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը փորձում է «սահուն կերպով» ավելացնել քաղաքացիների ֆինանսական բեռը 11/12/2013 15:36 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության անդամ քաղաքացիները նամակներ են ուղղել ԱԺ պատգամավորներին և խմբակցություններին` պահանջելով վեր կանգնել կուսակցական շահերից և նախաձեռնել ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու և Օրենքը փոփոխելու նպատակով (վերացնել ՊԱՐՏԱԴԻՐՈՒԹՅԱՆ բաղադրիչը):
Հակառակ պարագայում, եթե չհաջողվի հավաքել անհրաժեշտ 44 ստորագրություններն արտահերթ նիստ գումարելու համար, քաղաքացիները խնդրում են հավաքել 27 ստորագրություն՝ Սահմանադրական դատարան դիմելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին Օրենքին դեմ են քվեարկել ավելի քան 30 պատգամավորներ, նման ստորագրահավաքի նախաձեռնումը իրատեսական է: Հիմնախնդրին լուծում տալու ակնկալիքով՝ Նախաձեռնության ջանքերով կազմակերպվել է ստորագրահավաք, որի արդյունքում ավելի քան 2700 քաղաքացիներ դիմել են ՀՀ վարչապետին, ով սակայն, հարցը վերահասցեագրել է Սոց. Ապ. նախարարություն: Դիմում-նամակ է հղվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով վիճարկել Օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում:
Սույն նախաձեռնությանը միացած ավելի քան 7000 քաղաքացիներ վճռականություն են հայտնում պայքարը շարունակել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր օրինական, այդ թվում՝ հրապարակային միջոցառումների, երթերի ու ցույցերի միջոցով:
«Մենք ակնկալում ենք բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերի, ինչպես նաև անհատ քաղաքական գործիչների ու պատգամավորների դրական արձագանքը և համախմբումը այս կարևորագույն հարցի շուրջ՝ հայտնելով բոլոր մտահոգ ուժերի հետ համագործակցելու մեր պատրաստակամության մասին: Մենք գիտակցում ենք, որ Ձեզանից յուրաքանչյուրը կամ Ձեր կողմից ներկայացվող քաղաքական ուժերը կարող են ունենալ որոշակի տարաձայնություններ այս կամ այն հարցի շուրջ: Սակայն մենք խնդրում ենք վեր կանգնել այդ տարաձայնություններից, քանի որ խոսքը գնում է կարևորագույն հարցի մասին: Մեր պայքարը չի ճանաչում կուսակցական պատկանելություն կամ նախասիրություն»,- նշվում է բաց նամակում:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունն իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել Օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ, քանի որ այն ոչ միայն չի բխում ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական իրականությունից, այլև հակասում է ՀՀ Սահմանադրությանը և կենսաթոշակային բարեփոխումների գաղափարին: «Ըստ էության, ՀՀ կառավարությունն անհաջող փորձ է կատարել տեղայնացնելու «միջազգային փորձը», և հերթական անգամ քաղաքացիների շահերը ստորադասվել են ֆինանսական կառույցների շահերին: Օրենքի կիրառումը 2014թ. հունվարի 1-ից նշանակում է քաղաքացիների ընթացիկ աշխատավարձի փաստացի նվազում մոտավորապես 6-13%-ով և սա պաշտոնապես 40 տոկոս աղքատություն արձանագրած երկրում, որտեղ 2013թ-ի ինը ամիսների ընթացքում մոտ 120 հազար մարդ արդեն լքել է հայրենիքը»,- նշում են նախաձեռնության անդամները:
Ըստ էության, քաղաքացիների գնահատմամբ, կառավարությունը փորձում է իր կողմից կենսաթոշակային վճարումներ կատարելու ֆինանսական բեռը տեղափոխել քաղաքացու վրա: Կառավարությունը, ունենալով նվազագույն սոցիալական կենսաթոշակ վճարելու պարտավորություն, անհասկանալիորեն և ոչ իրավական եղանակով փորձում է պարտադրել անձին վճարել հավելյալ գումար՝ նվազագույն (սոցիալական) կենսաթոշակից ավել թոշակ ստանալու համար:Մինչդեռ, նվազագույնից ավել թոշակ ստանալը կարող է իրականացվել միայն կամավոր հիմունքներով, այլ ոչ թե պարտադիր կարգով: Որևէ մեկը իրավունք չունի անձին պարտադրել անելու որևէ գործողություն նվազագույնից ավել կենսաթոշակ ստանալու համար: Այսինքն, Օրենքի այս պարտադիր բաղադրիչը չունի իրավական հիմնավորում և ակնհայտ հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Օրենքը պարտադրում է 1974թ.-ից հետո ծնված բոլոր անձանց կատարել վճարումներ անհայտ ծագումով ֆոնդերին, որպեսզի քաղաքացին տարիներ անց ստանա կենսաթոշակ՝ իր իսկ վճարած գումարի հաշվին: Ընդ որում, այդ տարիների ընթացքում անձը չի ստանում իր վճարած գումարի դիմաց բանկային տոկոսադրույք (այլ միայն գնաճային տոկոս), մինչդեռ ֆինանսական ֆոնդերը կառավարող կառույցները ՀՀ քաղաքացիների գումարները ներդնելու են արտերկրում, ստանալու են գերշահույթ, զարգացնելու են այլ պետությունների տնտեսությունը, իսկ ՀՀ կառավարությունը երաշխավորելու է քաղաքացիների կատարած վճարումների միայն 30 տոկոսը՝ այն էլ պետբյուջեի հաշվին, որը գոյանում է հենց նույն քաղաքացու կամ գործարարի հարկային վճարումներից: Կառավարությունը փորձել է կրկնօրինակել աշխարհում տարածում գտած, երկու բաղադրիչ ունեցող մոդելը (այն է՝ պետական նվազագույն կամ սոցիալական կենսաթոշակ –100 տոկոս պետբյուջեից ֆինանսավորվող և կամավոր), սակայն երկու բաղադրիչի փոխարեն ներդրել է 3 բաղադրիչ ունեցող համակարգ, ու արհեստականորեն ավելացրել է միջանկյալ մի բաղադրիչ՝ պարտադիր բաղադրիչ պետության և քաղաքացու կողմից 50/50 մասնակցությամբ:
Նախաձեռնության անդամները պարզաբանում են, որ գրեթե ամբողջ աշխարհում գոյություն ունի սոց. վճարը որպես հարկատեսակ (social security), որը ՀՀ-ում եկամտային միասնական հարկի սոց. վճարի մասն է, և կամավոր կենսաթոշակային վճար, երբ պետությունը կամ գործատուն քաղաքացու վճարած կամավոր գումարի չափով ևս վճարում է կատարում (matching): Սա կամավոր վճարի խրախուսման մեխանիզմն է: «Սակայն մեր պարագայում կառավությունը կիրառել է միջանկյալ պարտադիր matching: Նման լուծումը անարդարացի է և ոչ իրավաչափ, քանի որ ստացվում է՝ մենք վճարում ենք և սոց. վճար և պարտադիր մասնակցում մեր թոշակի ձևավորմանը, որն ըստ էության կրկնակի հարկում է»,- նշվում է բաց նամակում: «Մենք լուրջ մտավախություն ունենք, որ կառավարությունը փորձում է «սահուն կերպով» ավելացնել քաղաքացիների ֆինանսական բեռը, առայժմ բավարարվելով 1974թ.–ից հետո ծնված անձանցով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան