ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլայ Բաղդասարյանը բացահայտում է քննիչի խախտումները 11/12/2013 12:08 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Անվանի դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով քննիչ Հայկ Հակոբյանին օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկել կարգապահական պատասխանատվության:
Փաստաբանը վկայակոչում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածն, ըստ որի «Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: «Ոստիկանության կարգապահական կանոնները հաստատելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ծառայողական քննություն նշանակելու առիթներն են՝ ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին Ազգային ժողովի պատգամավորի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները»:
Ըստ պաշտպանի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չի կատարել, իսկ որոշ պարտականություններ ոչ պատշաճ է կատարել, ծառայողական դիրքը չարաշահել է, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցել է:
Այսպես, 2013թ. հոկտեմբերի 20-ին` ժամը 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ. հատվածում, Վարդան Պետրոսյանը «BMW-320» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետընթաց ընթացող Արթուր Հակոբյանի կողմից վարած «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով վարորդ Ա.Հակոբյանը, նրա ուղևորներ, եղբայր` Հայկ Հակոբյանը, և նրանց երեխաներ` Էդվարդ Հակոբյանը, Տաթևիկ Հակոբյանը, Էմմա Հակոբյանը, Էդգար Հակոբյանը, ինչպես նաև «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Պետրոսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Էդգար Հակոբյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ Էդվարդ Հակոբյանը «Արմենիա» ԲԿ-ում:
21.10.2013թ. պատահարի առթիվ ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 05.11.2013թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից որոշում է ընդունվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Սակայն այդ օրը Վարդան Պետրոսյանը չի ձերբակալվել:
06.11.2013թ`. ժամը 15:30-ին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը կազմել է ձերբակալման արձանագրություն, համաձայն որի. «Վարդան Պետրոսյանը (…) ձերբակալվել է: Ձերբակալված Վարդան Պետրոսյանը հանձնվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ՁՊՎ` նրան սահմանված կարգով արգելանքի տակ պահելու համար: Վարդան Պետրոսյանի ձերբակալման մասին 094-457-999 հեռախոսահամարով հայտնվել է նրա քույր` Աշխեն Պետրոսյանինե: Նույն արձանագրության համաձայն Վարդան Պետրոսյանին ձերբակալել են 06.11.2013թ. ժամը 15:00-ին»:
Իրականում, ըստ Ն.Բաղդասարյանի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը չի եղել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ: Վարդան Պետրոսյանը չի հանձնվել Նաիրիի քննչական բաժանմունք, Վարդան Պետրոսյանի քրոջ Աշխեն Պետրոսյանի հետ Հայկ Հակոբյանը ընդհանրապես չի խոսել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդ. 1-ին մասի. «Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո»:
08.11.2013թ., այսինքն՝ երկու օր հետո միայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն առաջին անգամ Վարդան Պետրոսյանի հարցաքննել է որպես կասկածյալ:
Հարցաքննության ժամանակ կասկածյալ Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ այս պահին, ելնելով առողջական վիճակից, ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունք տալ, սակայն ցանկանում է ստանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և իրեն հասանելի փաստաթղթերը, ինչպես նաև ցանկանում է դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ հայտնել: Վարդան Պետրոսյանը միաժամանակ խնդրել է, որպեսզի իր կողմից հայտնած հանգամանքները արտացոլվեն հարցաքննության արձանագրության մեջ:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի` «Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` քննչական (...) գործողությանը մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն»: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը բահմանում է, որ «Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների պատճենները»:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ և 16-րդ կետի պահանջը, կասկածյալի հարցաքննության ժամանակ չի արձանագրել Վարդան Պետրոսանի խոսքերը և չի տրամադրել Վարդան Պետրոսյանին օրենքով իրեն հասանելի փաստաթղթերի պատճենները, որի վերաբերյալ պաշտպանը փորձել է ներկայացնել դիտողություն և խնդրել իր դիտողությունը արտացոլել կասկածյալի հարցաքննության արձանագրության մեջ:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի (...) պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին (....) իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` (...) դիտողություններ ներկայացնել այն քննչական (...) գործողության արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, որին նա մասնակցել է, (...):»
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը, չի արձանագրել պաշտպանի դիտողություները, այլ վերցնելով պաշտպանի ձեռքից գրիչը, հնարավորություն չի տվել ավարտել նախադասությունը, թողել, հեռացել է սենյակից՝ առանց առաջարկելու Վարդան Պետրոսյանին ստորագրել արձանագրությունը: Նույն օրը Ն.Բաղդասարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել և խնդրել իրեն ծանոթացնել Վարդան Պետրոսյանի կասկածանքի բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը, իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, բոլոր փորձաքննությունների եզրակացություններին և մասնագիտական ստուգումների արդյունքներին, տրամադրել փորձաքննություններ և մասնագիտական ստուգումներ նշանակելու մասին բոլոր որոշումների պատճենները, եթե այդպիսիք առկա են:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը` ստանալով վերը նշված միջնորդություն և Վարդան Պտրոսյանի նույնաբովանդակ պահանջը, այդ պահին ո՛չ պաշտպանին և ո՛չ էլ Վարդան Պետրոսյանին չի տրամադրել միջնորդության մեջ նշված փաստաթղթերը, սակայն հետագայում պարզվել է, որ այդ փաստաթղթերը առկա են եղել: Նշված փաստաթղթերի մի մասը քննիչը պաշտպանին տրամադրել է ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում նույն օրը ժամը 17:30-ին, իսկ իր պաշտպանյալին մինչ օրս որևէ փաստաթուղթ (բացառությամբ` ձերբակալելու մասին արձանագրության, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկի) չի տրամադրել և չի ծանոթացրել փորձագետների կողմից տրված եզրակացություններին:
06.11.2013թ. ո՛չ պաշտպան Բաղդասարյանին, ո՛չ Վարդան Պետրոսյանին չեն հանձնել ծանուցագիր հաջորդ օրվա հարցաքննության վերաբերյալ, սակայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն իր 09.11.2013թ. կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է. «Ն.Բաղդասարյանին (…) պատշաճ տեղեկացրել ենք 09.11.2013թ. ժամը 10:00 վերը նշված բժշկական կենտրոն ներկայանալու, նրա պաշտպանյալ Վ.Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու և անհրաժեշտ քննչական գործողություն կատարելու մասին»: Սակայն վերը նշված միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին քննիչը հայտնել է, որ ինքը պատշաճ չի ծանուցել պաշտպանին, այլ բանավոր քննչականի պետն է Ն.Բաղդասարյանին այդ մասին ասել: «Կարծում եմ, որ կարիք չկա հայտնելու, որ դա իրականությանը չի համապատասխանում»,- նշում է փաստաբանը:
09.11.2013թ. ժամը 10:00 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը գնալով հիվանդանոց, որտեղ գտնվում էր Վարդան Պետրոսյանն, առանց պաշտպանի մասնակցության հրապարակել է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բովանդակությունը և առաջարկել այն Վարդան Պետրոսյանին ստանալ: «Այնուհետև, անցել է հարցաքննության` Վարդան Պետրոսյանին հայտնելով, որ ես գնացել եմ խաշ ուտելու և այդ պատճառով առանց փաստաբանի պետք է այդ քննչական գործողությունը կատարվի: Կարծում եմ, որ կարիք չկա մեջբերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածի պահանջը, համաձայն որի քննիչի իրավունք չունի առանց պաշտպանի մասնակցությամբ կատարել քննչական գործողություններ: Սակայն վերջինս իր 09.11.2013թ. կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է. «Վարդան Պետրոսյանը … հրաժարվել է որոշումը ստանալ և որևէ ցուցմունք տալ …»: Սակայն իր միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին քննիչը հայտնել է, որ որևէ արձանագրություն չի կարող դատարանին ներկայացնել, որ Վարդան Պետրոսյանը, որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ, հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ոստիկանապետին ուղղված դիմումում նշում է Ն.Բաղդասարյանը՝ հավելելով՝ «Կարծում եմ նաև կարիք չկա հաստատելու, որ ես որևէ խաշ ուտելու չեմ գնացել, այլ այդ փաստը «հորինել է» քննիչն, առանց իմ մասնակցությամբ Վարդան Պետրոսյանին հարցաքննելու համար»:
Նույն օրը ժամը 13:00 քննիչը վերստին եկել է հիվանդանոց և արդեն պաշտպանի մասնակցությամբ առաջադրել է մեղադրանք և ծանոթացրել է իր միջնորդության հետ, սակայն Վարդան Պետրոսյանից ցուցմունք չի վերցրել, պատճառաբանելով, որ բժիշկները թույլ չեն տվել: Այդ դեպքում ինչո՞ւ է նույն քննիչը իր որոշման մեջ գրում, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց:
Պաշտպանը նշում է նաև, որ դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ երբ նա գտնվելով վերակենդանացման բաժնում հայտնել է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալ, քննիչ Հայկ Հակոբյանը մի քանի մարդու ներկայությամբ հայտնել է, որ «Դեռասանն, մեյմունություն է անում»: Քննիչ Հայկ Հակոբյանը դատական նիստի ժամանակ չհերքեց Վարդան Պետրոսյանի վերը նշված հայտարարությունը:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը` ապօրինի ձերբակալել է Վարդան Պետրոսյանին, որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ չի արձանագրել Վարդան Պետրոսյանի ցուցմունքը, մինչ օրս չի տրամադրել Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և իրեն հասանելի փաստաթղթերը, չնայած Վարդան Պետրոսյանը պահանջել է դրանք, Վարդան Պետրոսյանին չի ծանոթացրել փորձագիտական եզրակացություններին, չնայած նրան, որ Վարդան Պետրոսյանը պանաջել է ծանոթացնել եզրակացություններին, թույլ չի տվել Վարդան Պետրոսյանին ստորագրել որպես կասկածյալ հարցաքննության արձանագրությունը, թույլ չի տվել պաշտպանին դիտողություն ներկայացնել իր կողմից սխալ կազմված որպես կասկածյալ հարցաքննության արձանագրության մեջ, հարցաքննությունը չավարտած դադարեցրել է քննչական գործաղությունը և դուրս է եկել սենյակից, երբևէ չի հանձնել ոչ պաշտպանին, ոչ Վարդան Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու օրվա և ժամի մասին ծանուցագիր, մինչդեռ իր որոշման մեջ գրել է, որ պատշաճ ծանուցել է պաշտպանին, առանց պաշտպանի մասնակցության կատարել է քննչական գործողություններ և իր որոշման մեջ նշել է, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ և ստանալ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը , խաբել է Վարդան Պետրոսյանին, որ պաշտպանը խաշ ուտելու է գնացել, այդ պատճառով առանց պաշտպանի մասնակցության պետք է կատարվի քննչական գործողությունը, վիրավորել է Վարդան Պետրոսյանի պատիվն և արժանապատվությունը` ասելով. «դեռասանն, մեյմունություն է անում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից