Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից

Նիկոլայ Բաղդասարյանը բացահայտում է քննիչի խախտումները 11/12/2013   12:08  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Անվանի դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով քննիչ Հայկ Հակոբյանին օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկել կարգապահական պատասխանատվության:

Փաստաբանը վկայակոչում է «Ոստիկանության  մասին»  ՀՀ օրենքի 43-րդ հոդվածն, ըստ որի «Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: «Ոստիկանության կարգապահական կանոնները հաստատելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ծառայողական քննություն նշանակելու առիթներն են՝ ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին Ազգային ժողովի պատգամավորի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները»:

Ըստ պաշտպանի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ  քննիչ Հայկ Հակոբյանն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չի կատարել, իսկ որոշ պարտականություններ ոչ պատշաճ է կատարել, ծառայողական դիրքը չարաշահել է, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցել է:

Այսպես, 2013թ. հոկտեմբերի 20-ին` ժամը 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ. հատվածում, Վարդան  Պետրոսյանը  «BMW-320»   մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետընթաց ընթացող Արթուր  Հակոբյանի կողմից վարած «ՎԱԶ 21214»    մակնիշի    ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով վարորդ Ա.Հակոբյանը, նրա ուղևորներ, եղբայր` Հայկ  Հակոբյանը, և նրանց երեխաներ` Էդվարդ  Հակոբյանը,  Տաթևիկ Հակոբյանը, Էմմա  Հակոբյանը, Էդգար  Հակոբյանը, ինչպես նաև «ԲՄՎ-320»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Պետրոսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա»  և  «Էրեբունի»  բժշկական կենտրոններ: Էդգար Հակոբյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ Էդվարդ Հակոբյանը «Արմենիա» ԲԿ-ում:

21.10.2013թ. պատահարի առթիվ ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է  քրեական գործ: 05.11.2013թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից որոշում է ընդունվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Սակայն այդ օրը Վարդան Պետրոսյանը չի ձերբակալվել:

06.11.2013թ`. ժամը 15:30-ին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը կազմել է ձերբակալման արձանագրություն, համաձայն որի. «Վարդան Պետրոսյանը (…) ձերբակալվել է: Ձերբակալված Վարդան Պետրոսյանը հանձնվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ՁՊՎ` նրան սահմանված կարգով արգելանքի տակ պահելու համար: Վարդան Պետրոսյանի ձերբակալման մասին 094-457-999 հեռախոսահամարով հայտնվել է նրա քույր` Աշխեն Պետրոսյանինե: Նույն արձանագրության համաձայն Վարդան Պետրոսյանին ձերբակալել են 06.11.2013թ. ժամը 15:00-ին»:

Իրականում, ըստ Ն.Բաղդասարյանի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը չի եղել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ: Վարդան Պետրոսյանը չի հանձնվել Նաիրիի քննչական բաժանմունք, Վարդան Պետրոսյանի քրոջ Աշխեն Պետրոսյանի հետ Հայկ Հակոբյանը ընդհանրապես չի խոսել: ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի 211-րդ հոդ. 1-ին մասի.  «Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո»:

08.11.2013թ., այսինքն՝ երկու օր հետո միայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն առաջին անգամ Վարդան Պետրոսյանի հարցաքննել է որպես կասկածյալ:

Հարցաքննության ժամանակ կասկածյալ Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ այս պահին, ելնելով առողջական վիճակից, ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունք տալ, սակայն ցանկանում է ստանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և իրեն հասանելի փաստաթղթերը, ինչպես նաև ցանկանում է դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ հայտնել: Վարդան Պետրոսյանը միաժամանակ խնդրել է,  որպեսզի իր կողմից հայտնած հանգամանքները արտացոլվեն հարցաքննության արձանագրության մեջ:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի  2-րդ մասի 15-րդ կետի` «Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` քննչական (...) գործողությանը մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն»: Իսկ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի  2-րդ մասի 16-րդ կետը բահմանում է, որ  «Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների պատճենները»:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը, խախտելով ՀՀ քրեական  դատավարության  օրենսգրքի  63-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ և 16-րդ կետի պահանջը, կասկածյալի հարցաքննության ժամանակ չի արձանագրել Վարդան Պետրոսանի խոսքերը և չի տրամադրել Վարդան Պետրոսյանին օրենքով իրեն հասանելի փաստաթղթերի պատճենները, որի վերաբերյալ պաշտպանը  փորձել  է ներկայացնել դիտողություն և խնդրել իր  դիտողությունը արտացոլել կասկածյալի հարցաքննության արձանագրության մեջ:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի (...) պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին (....) իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` (...) դիտողություններ ներկայացնել այն քննչական (...) գործողության արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, որին նա մասնակցել է, (...):»

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը` խախտելով ՀՀ քրեական  դատավարության  օրենսգրքի  73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը, չի արձանագրել պաշտպանի  դիտողություները, այլ վերցնելով պաշտպանի  ձեռքից գրիչը,  հնարավորություն չի տվել ավարտել  նախադասությունը, թողել,  հեռացել է սենյակից՝  առանց առաջարկելու Վարդան Պետրոսյանին ստորագրել արձանագրությունը: Նույն օրը Ն.Բաղդասարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել և խնդրել իրեն ծանոթացնել Վարդան Պետրոսյանի կասկածանքի բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը, իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, բոլոր փորձաքննությունների եզրակացություններին և մասնագիտական ստուգումների արդյունքներին, տրամադրել փորձաքննություններ և մասնագիտական ստուգումներ  նշանակելու մասին բոլոր որոշումների պատճենները, եթե այդպիսիք առկա են:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը` ստանալով վերը նշված միջնորդություն և Վարդան Պտրոսյանի նույնաբովանդակ պահանջը, այդ պահին ո՛չ  պաշտպանին և ո՛չ էլ Վարդան Պետրոսյանին չի տրամադրել միջնորդության մեջ նշված փաստաթղթերը, սակայն հետագայում պարզվել է, որ այդ փաստաթղթերը առկա են եղել: Նշված փաստաթղթերի մի մասը  քննիչը պաշտպանին  տրամադրել է ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում նույն օրը ժամը 17:30-ին, իսկ իր  պաշտպանյալին մինչ օրս որևէ փաստաթուղթ (բացառությամբ` ձերբակալելու մասին արձանագրության, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկի) չի տրամադրել և չի ծանոթացրել փորձագետների կողմից տրված եզրակացություններին:

06.11.2013թ. ո՛չ  պաշտպան Բաղդասարյանին, ո՛չ Վարդան Պետրոսյանին չեն հանձնել ծանուցագիր հաջորդ օրվա հարցաքննության վերաբերյալ, սակայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն իր 09.11.2013թ. կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է. «Ն.Բաղդասարյանին (…) պատշաճ տեղեկացրել ենք 09.11.2013թ. ժամը 10:00 վերը նշված բժշկական կենտրոն ներկայանալու, նրա պաշտպանյալ Վ.Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու և անհրաժեշտ քննչական գործողություն կատարելու մասին»: Սակայն վերը նշված միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին քննիչը հայտնել է, որ ինքը պատշաճ չի ծանուցել պաշտպանին, այլ բանավոր քննչականի պետն է Ն.Բաղդասարյանին  այդ մասին ասել: «Կարծում եմ, որ կարիք չկա հայտնելու, որ դա իրականությանը չի համապատասխանում»,- նշում է փաստաբանը:

09.11.2013թ. ժամը 10:00 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը գնալով հիվանդանոց, որտեղ գտնվում էր Վարդան Պետրոսյանն, առանց պաշտպանի մասնակցության հրապարակել է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բովանդակությունը և առաջարկել   այն Վարդան Պետրոսյանին ստանալ: «Այնուհետև, անցել է հարցաքննության` Վարդան Պետրոսյանին հայտնելով, որ ես գնացել եմ խաշ ուտելու և այդ պատճառով առանց փաստաբանի պետք է այդ քննչական գործողությունը կատարվի: Կարծում եմ, որ կարիք չկա մեջբերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածի պահանջը, համաձայն որի քննիչի իրավունք չունի առանց պաշտպանի մասնակցությամբ կատարել քննչական գործողություններ: Սակայն վերջինս իր 09.11.2013թ. կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է. «Վարդան Պետրոսյանը … հրաժարվել է որոշումը ստանալ և որևէ ցուցմունք տալ …»: Սակայն իր միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին քննիչը հայտնել է, որ որևէ արձանագրություն չի կարող դատարանին ներկայացնել, որ Վարդան Պետրոսյանը, որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ, հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ոստիկանապետին ուղղված դիմումում նշում է Ն.Բաղդասարյանը՝  հավելելով՝ «Կարծում եմ նաև  կարիք չկա հաստատելու, որ ես որևէ խաշ ուտելու չեմ գնացել, այլ  այդ փաստը «հորինել է»  քննիչն, առանց իմ մասնակցությամբ Վարդան Պետրոսյանին հարցաքննելու համար»:

Նույն օրը ժամը 13:00 քննիչը վերստին եկել է հիվանդանոց և արդեն պաշտպանի  մասնակցությամբ առաջադրել է մեղադրանք և ծանոթացրել է իր միջնորդության հետ, սակայն Վարդան Պետրոսյանից ցուցմունք չի վերցրել, պատճառաբանելով, որ բժիշկները թույլ չեն տվել: Այդ դեպքում ինչո՞ւ է նույն քննիչը իր որոշման մեջ գրում, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց:

Պաշտպանը նշում է  նաև, որ դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ երբ նա գտնվելով վերակենդանացման բաժնում հայտնել  է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալ, քննիչ Հայկ Հակոբյանը մի քանի մարդու ներկայությամբ հայտնել է, որ «Դեռասանն, մեյմունություն է անում»: Քննիչ Հայկ Հակոբյանը դատական նիստի ժամանակ չհերքեց Վարդան Պետրոսյանի վերը նշված հայտարարությունը:    

Այսպիսով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը`  ապօրինի ձերբակալել է Վարդան Պետրոսյանին,   որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ չի արձանագրել Վարդան Պետրոսյանի ցուցմունքը,   մինչ օրս չի տրամադրել Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և իրեն հասանելի փաստաթղթերը, չնայած Վարդան Պետրոսյանը պահանջել է դրանք, Վարդան Պետրոսյանին չի ծանոթացրել փորձագիտական եզրակացություններին, չնայած նրան, որ Վարդան Պետրոսյանը պանաջել է ծանոթացնել եզրակացություններին,  թույլ չի տվել Վարդան Պետրոսյանին ստորագրել որպես կասկածյալ հարցաքննության արձանագրությունը, թույլ չի տվել պաշտպանին  դիտողություն ներկայացնել իր կողմից սխալ կազմված որպես կասկածյալ հարցաքննության արձանագրության մեջ, հարցաքննությունը չավարտած դադարեցրել է քննչական գործաղությունը և դուրս է եկել սենյակից,  երբևէ չի հանձնել ոչ պաշտպանին, ոչ Վարդան Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու օրվա և ժամի մասին ծանուցագիր, մինչդեռ իր որոշման մեջ գրել է, որ պատշաճ ծանուցել է պաշտպանին, առանց պաշտպանի  մասնակցության   կատարել է քննչական գործողություններ և իր որոշման մեջ նշել է, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ և ստանալ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ,  խաբել է Վարդան Պետրոսյանին, որ պաշտպանը  խաշ ուտելու է  գնացել, այդ պատճառով առանց պաշտպանի  մասնակցության պետք է կատարվի քննչական գործողությունը,   վիրավորել է Վարդան Պետրոսյանի պատիվն և արժանապատվությունը` ասելով. «դեռասանն, մեյմունություն է անում»:

 

 


Հարակից հրապարակումներ`

11:32 12/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդուարդ Շարմազանով. Այս դեպքը Վարդան Պետրոսյան մարդու անձնական դժբախտությունն է
10:25 12/11/2013  |  Մամուլ«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»: Նիկոլայ Բաղդասարյան. Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք չկա
10:15 12/11/2013  |  Մամուլ«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»: Ըստ արձանագրության` Վարդան Պետրոսյանը եղել է սթափ վիճակում
22:24 11/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱ.Սաղաթելյան. Նախագահը խափանման միջոցի հիմնահարցերին անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում
18:14 11/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության
15:48 11/11/2013  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն երաշխավորում է Վարդան Պետրոսյանի պատշաճ վարքագիծը
14:57 11/11/2013  |  ԼՐԱՀՈՍՀնչակյան ուսանողական-երիտասարդական միությունը կոչ է անում փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը
13:21 11/11/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ գրասենյակից այսօր կայցելեն Վարդան Պետրոսյանին
16:32 10/11/2013  |  Քրեական խրոնիկոնԴատարանն առաջնորդվել է բացառապես բարոյական սկզբունքներով
16:04 10/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանի փաստաբանը խաշ չի կերել

Արխիվ

[]