ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արփինե Հովհաննիսյան. Ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից 11/05/2013 09:07 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում տեղ գտած նորամուծությունների քննարկումները` ներկայացնելով տարբեր կողերի փաստարկներն ու հակափաստարկներ: Սակայն, այս բանավեճին որոշակի առումով, կարծես թե, անհաղորդ է մնացել օրենսդիր մարմինը, որը, ըստ էության, կոչված է նախագիծը ընդունելու կամ մերժելու:
Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը փորձեց պարզել Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանի տեսակետը:
-Որպես իրավաբան և Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հարցում Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի անդամ ինչպե՞ս կգնահատեք ցուցմունքի դեպոնացման ինստիտուտը:
-Դեպոնացման ինստիտուտը Քրեական դատավարության օրենսգրքում, ինչպես բազմիցս նշվել է, նոր է ներմուծվել: Այն միջազգային պրակտիկայում հիմնականում կիրառվում է վկաների, տուժողների ցուցմունքների դեպոնացման համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հնարավոր են իրավիճակներ, երբ կոնկրետ վկան կամ տուժողը հնարավորություն չունենա դատարանում այդ պահին ընթացող դատական քննության ժամանակ տալ ցուցմունքներ, կամ անհրաժեշտություն լինի, որպեսզի այդ վկակի ցուցմունքին հակընդդեմ մեղադրյալի ցուցմունքը ներկայացվի:
Բայց, կարծես թե, ամենավիճահարույցը, որքանով որ ես ծանոթ եմ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ներկայացումից ի վեր այս ամբողջ նախապատմությանը, մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումն է: Եթե անկեղծ ասեմ, ինձ մոտ ամբողջական վերաբերմունք այս պահի դրությամբ ձևավորված չկա: Ինչո՞ւ, որովհետև ծանոթ եմ և Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հեղինակների փաստարկներին, և փաստաբանների, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բերվող հակափաստարկներին: Բայց ասեմ, որ անհերքելի է, որ դեպոնացման ինստիտուտն ինքնին կարող է դրական լուծում տալ որոշակի հարցերի:
Խնդիրը բոլորովին այլ հարթության վրա պետք է դիտարկել. ցուցմունքների դեպոնացումը մենք ավելի շատ դիտում ենք որպես կանոն և մեծ տարածում կամ մեծ պրակտիկա ենթադրող ինստիտու՞տ, թե՞ դա ավելի շատ բացառություն է և կանխելու է այն բացասական երևույթները, որոնք այսօր պրակտիկայում գոյություն ունեն: Սրա՛ մասին է խոսքը:
Իմ խորին համոզմամբ, ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից, որովհետև ես վստահ եմ, որ մեծամասամբ մեղադրյալներն օգտվելու են պաշտպանների ծառայություններից, իսկ քննիչներն էլ աշխատելու են ձեռք բերել այլ ապացույցներ, որովհետև վստահ եմ, որ ցանկացած պրոֆեսիոնալ, գոնե այդպես եմ ենթադրում, կանխավարկածն այդպիսին պետք է լինի, ինքը պետք է իրեն ապահովագրի նաև և ունենա մի քանի այլ ապացույցներ: Դա պրոֆեսիոնալ էլ չէ միայն թեկուզ մեղադրյալի դեպոնացված ցուցմունքի վրա կառուցել ամբողջ մեղադրական եզրակացությունը և ուղարկել դատարան: Կարող ես այդպես անել մեկ անգամ, գուցե երկու անգամ, ինչ-որ հատուկ, բացառիկ դեպքերում, բայց դա չի կարող լինել անընդհատ գործելաոճ: Ես ելնում եմ նրանից, որ մենք պետք է ձգտենք ունենալ պրոֆեսիոնալ քննչական ապարատ, և ցանկացած քննիչ պետք է ելնի նրանից, որ ինքը պետք է կատարի քննչական գործողություններ, իրացնի Քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված իրավունքները և այլ ապացույցներ ևս ձեռք բերի: Սա քննիչի գործունեության հետ կապված:
Երկրորդն այն երաշխիքներն են, զսպումները կամ հակակշիռները, որոնք դրված են նրա համար, որպեսզի մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտն իր նպատակին ծառայի, այլ ոչ թե վատ հեևանքներ ունենա: Այսինքն՝ այնպիսի ճնշումների ենթարկեն մարդուն, որ նա անգամ դատարանում կրկնի և վերջում չկարողանա հրաժարվել: Ինձ մոտ կոնկրետ այդ հարցն առաջանում է՝ լա՛վ, ունենք իրավիճակ, երբ պաշտպանի ներկայությամբ հրաժարվեց պաշտպանից, իհարկե, պետք է Քրեական դատավարության օրենսգրքի դրական կետերից մեկը համարել այն, որ միայն պաշտպանի ներկայությամբ կարելի է հրաժարվել պաշտպանից, որովհետև այսօր գործող կարգի համաձայն այդպես չէ: Ենթադրենք՝ ինչ-որ հանգամանքների ներքո ինքը որոշեց, որ այդուհանդերձ պաշտպան չի ուզում, ուզում է ինքնախոստովանական ցուցմունք տալ: Ի՞նչ անենք՝ միայն քննիչի ներկայությա՞մբ թողնենք գրի ինքնախոստովանական ցուցմունքը: Ոչ՛: Դրա համար՝ դատարանի ներկայությամբ: Բայց անգամ այստեղ կա առաջին քայլը, որ դատավորն ունենում է նրա հետ առանձնազրույց, պարզաբանում նրան, որ կարող ես և չխոսել, բայց իմացիր, որ եթե խոսեցիր, դա անգամ քո դեմ կարող է օգտագործվել:
Սա, իհարկե, անգլո-սաքսոնական իրավական համակարգից ներմուծված որոշակի տարր է: Բայց անգամ սա չէ ամենակարևոր երաշխիքը: Իմ կարծիքով, ամենակարևոր երաշխիքն այն է, որ դատարանը չի կարող մեղադրական դատավճիռ կայացնել, եթե միայն ինքնախոստովանական ցուցմունքի վրա է հիմնված: Սա ամենակարևորն է: Եվ երկրորդը՝ վերաքննիչ դատարանի համար դա դիտվում է որպես անվերապահ բեկանման հիմք: Այս երկուսը չափազանց շատ են կրճատում կամ նվազագույնի հասցնում այն ռիսկերը, որոնք ընդգծում են բոլոր ընդդիմախոսները՝ մինչդատական խոշտանգումներ և այլն: Ինչի՞ համար է դա, եթե դեպոնացրեցին, հնչեցրեցին, միայն դա է՝ ուրիշ ոչ մի բանով չի ապացուցվում: Դատարանը չի կարող դա դնել մեղադրկան դատավճռի հիմքում: Էլ ինչի՞ համար այդքան տանջվել, եթե դրա փոխարեն կարելի է իրականացնել այն, ինչի համար կոչված են՝ ձեռք բերել ապացույցներ, ու ամեն ինչ կինի նորմալ:
Ես ամենևին հակված չեմ կարծելու, որ իրականում սա բոլոր ռիսկերը ծածկում է, կամ որ այստեղ խնդիրներ չկան կամ հակափաստարկներ չեն հնչի: Ես վստահ եմ նաև, որ Ազգային ժողովում սրա շուրջ լայնածավալ քննարկումներ կլինեն:
Այս պահի դրությամբ ասեմ, որ ավելի շատ դրական եմ վերաբերվում, բայց կարծում եմ, որ փաստարկների կարիք դեռ կա: Գուցե Ազգային ժողովում քննարկումների ժամանակ մենք ևս երաշխիքներ առաջարկենք: Օրինակ, որ այդ դեպոնացման գործընթացը տեղի ունենա գործը դատարան ուղարկելուն հնարավորինս մոտ ժամկետում, որպեսզի այն հակափաստարկներից մեկը, որ հնչում էր, թե միևնույն է՝ ինքը գտնվում է մինչդատական վարույթում, վարույթն իրականացնող մարմնի տիրույթում ու էլի հետ է գնալու այնտեղ, և, եթե չվարվեց այնպես, ինչպես իրեն ասել են, այնտեղ իր վրա ճնշում կգործադրեն: Այսինքն՝ որպեսզի հոգեբանորեն ևս ազատ լինի մեղադրյալը, հանգիստ ու ազատ դատավորի մոտ տա իր ինքնախոստովանական ցուցմունքը:
-Սակայն ենթադրվում է, որ այս դեպքում դատավորներն են որոշակի առումով ծանրաբեռնվում: Նաև հասկանալի չէ, թե արդյո՞ք հերթապահ դատավորներ պետք է լինեն, եթե, օրինակ, ոչ աշխատանքային ժամերին կամ հանգստյան օրերին դեպոնացման խնդիր առաջանա:
-Կարծում եմ, սրանք արդեն ավելի շուտ աշխատանքի կազմակերպման հետ կապված խնդիրներ են: Անկասկած՝ Ձեր բարձրացրած հարցը պետք է ուշադրության արժանանա, և պետք է հասկանալ, թե ո՞ր պահին, ե՞րբ, ցանկություն հայտնելուց հետո ի՞նչ ժամանակահատվածում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է հնչեն: Ես վստահ եմ: Մեզ մոտ էլ տասնյակ հարցեր կարող են առաջանալ և քննարկումների ժամանակ անկասկած առաջանալու են:
- Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող նոր խափանման միջոցներին:
-Ես շատ դրական եմ վերաբերվում խափանման միջոցների ընդլայնմանը: Ինքս էլ աշխատանքային գործունեության ընթացքում և ուսանելու տարիներին բազմաթիվ անգամներ առնչվել եմ խափանման միջոցների հետ կապված տարբեր քննարկումների և տարբեր տեսակետների: Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում մի պրակտիկա կա ձևավորված, որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կալանքը դարձել է խափանման հիմնական միջոցը: Կալանավորումը որպես խափանման միջոց գերակշիռ դեպքերում կիրառվում է, երբ կարող ենք ասել՝ դրա անհրաժեշտությունը այդքան էլ միանշանակ չէ: Բայց սրա պատճառը ոչ միայն ձևավորված պրակտիկան է իր տարբեր գործոններով, այլ նաև օբյեկտիվորեն այլընտրանքային այնպիսի խափանման միջոցների բացակայությունը, որոնք թույլ կտային հասնելու խափանման միջոցի կիրառման հիմնական նպատակներին:
Երբ դու չես կարող դրան հասնել ավելի թույլ խափանման միջոց կիրառելով կամ այն խափանման միջոցները կիրառելով, որոնք քեզ տրամադրում է Քրեական դատավարության օրենսգիրքը, մնում է ավելի խիստ խափանման միջոցը կիրառել, որպեսզի գոնե հաստատ ապահով, վստահ լինես, որ ինչ-որ նպատակների կհասնես:
Ամենակարևորը այն է, որ նոր օրենսգիրքը թույլ կտա մի քանի խափանման միջոց իրար հետ զուգահեռ կիրառել: Ասենք՝ ստորագրություն չհեռանալու մասին, օրինակ, տնային կալանքի հետ: Կամ շատ կարևոր մի բան՝ գրավը, որն այսօրվա գործող կարգավորմամբ միայն այլընտրանքային խափանման միջոց է և այլընտրանք է կալանավորմանը, նոր օրենսգրքի նախագծով դարձել է ինքնուրույն խափանման միջոց: Սա ևս կարելի է ողջունելի քայլ համարել, որովհետև եթե նայեք քրեական դատավարական պրակտիկան, կտեսնեք, որ չափազանց քիչ դեպքերում է, երբ կալանքն իրականում փոխարինվել է գրավով:
-Ինչո՞վ է պայմանավորված Ազգային ժողովի կողմից նախագծին մինչ այժմ որևէ կերպ չանդրադառնալը, անգամ՝ նախնական քննարկում չկազմակերպելը: Ե՞րբ այն կքննարկվի:
-Վստահ չեմ կարող ասել, թե մինչև տարեվերջ գոնե առաջին ընթերցմամբ կքննարկվի, թե ոչ: Դա իմ իրավասությունից դուրս է, և չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է կազմակերպվի: Փաստաթուղթը շատ լայնածավալ է, և փաստորեն, ինչպես հասկանում եմ, աշխատանքային խմբի աշխատանքները թեև գլոբալ առումով մոտեցել են ավարտին, սակայն առանձին ինստիտուտների հետ կապված մինչև այժմ էլ տարբեր քննարկումներ ընթանում են: Համենայնդեպս՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա՝ նոյեմբերի 8-ի, նիստի օրակարգում Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը դեռևս ընդգրկված չէ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այսպիսի ծավալուն փաստաթղթերի հիմնական քննարկումները պետք է ծավալվեն հանձնաժողովում, որպեսզի խորհրդարանի լիագումար նիստում դա անսահմանափակ ժամանակ չխլի, դրա համար պետք է հասկանալ, թե որ փուլում դնել քննարկման, որպեսզի հանձնաժողովում քննարկվի, անհրաժեշտության դեպքում, միգուցե, լսումներ կազմակերպվեն:
Հարցազրույցը վարեց Գայանե Մելիքյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից