ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ-ում վարկով ձեռք են բերել թանկարժեք ավտոմեքենաներ եւ մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան 11/02/2013 12:39 | Քրեական խրոնիկոն
ԱՄՆ-ում բնակվող Սամվել Ստեփանյանն օժանդակել է ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացի, «Ծիծակ» մականունով Արման Գևորգյանին մաքսանենգությամբ՝ մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով` ԱՄՆ-ից թանկարժեք ավտոմեքենաներ Հայաստան տեղափոխելուն:
Քրեական գործի նյութերի համաձայն, Ս.Ստեփանյանը ամերիկյան վարկային կազմակերպությունների տրամադրած գումարներով իր անվամբ ձեռք է բերել «Porshe» մակնիշի 2011թ. արտադրության, «BMW 750 LI» մակնիշի, 2010թ. արտադրության, «ACURA ZDX» մակնիշի 2010թ. արտադրության, «LEXUS» մակնիշի 2011թ. արտադրության, «CADILLAC» մակնիշի ավտոմեքենաները՝ սահմանված ժամանակացույցով վարկի գումարները մարելու, ինչպես նաև վարկային գումարները տրամադրած ֆինանսական ընկերությունների թույլտվությունը չլինելու դեպքում ավտոմեքենաներն ԱՍՆ տարածքից չարտահանելու պայմանով։ Այնուհետև, նշված ավտոմեքենաները հանձնել է Արման Գևորգյանին, որի կողմից էլ կազմակերպված եղանակով` դրանք տեղափոխվել են Հայաստան:
Այսպիսով, Սամվել Ստեփանյանն իր գործողություններով օժանդակել է Արման Գևորգյանին` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով մաքսանենգությամբ մաքսային փաստաթղթերր խաբեությամբ օգտագործելու միջոցով խոշոր չափերով` ընդհանուր 179.750.000 դրամ շուկայական արժեքով ապրանքներ տեղափոխելուն, այսինքն՝ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 1-ին մասով՝ մաքսանենգությանը օժանդակելը։
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Սամվել Ստեփանյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, հոկտեմբերի 28-ի դատավճռով Սամվել Ստեփանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի ժամկետով։ Պատժի կրումից նա ազատվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշման ուժով։
ՍամվելՍտեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է և նա անհապաղ ազատվել է կալանքից դատական նիստի դահլիճում։
Դատավճռով Սամվել Ստեփանյանից, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. փետրվարի 2-ի դատավճռով դատապարտյալներ Արմեն
Սարգսյանից և Սերոբ Դավթյանից համապարտության կարգով Հայաստանի Հանրապետության օգտին պետք է բռնագրավվի «ACURA ZDX» մակնիշի 2010 թվականի արտադրության ավտոմեքենայի շուկայական արժեքը` 20.000.000 դրամ գումարը, իսկ ավտոմեքենան հայտնաբերելու դեպքում` ավտոմեքենան։ Սամվել Ստեփանյանին պատկանող գույքի վրա դատավճռով կալանք է դրվել։
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Սամվել Ստեփանյանը վատառողջ է, խնամքին են գտնվում կինը և անչափահաս երկու երեխաները, զղջացել է կատարած արարքի համար եւ, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. փետրվարի 2-ի դատավճռով մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված և հայտնաբերված «BMW 750 Ll» մակնիշի 2011 թվականի արտադրության, «LEXUS» մակնիշի 2010 թվականի արտադրության, «PORSHE» մակնիշի 2011 թվականի արտադրության և «CADILLAC» մակնիշի 2011 թվականի արտադրության ավտոմեքենաները բռնագրավվել են Հայաստանի Հանրապետության օգտին։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից