Թեմաներ
Երեքշաբթի 01 / 07 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/07/2025   00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը 01/06/2025   23:49 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/06/2025   23:34 Հարցը որոշվել է արդեն Թուրքիայի ևԱդրբեջանի ակտիվ մասնակցութամբ․ Սամսոնյան 01/06/2025   23:21 Վրաստանում առևանգել և դաժանաբար սպանել են ռուս զբոսաշրջիկի․ Տղամարդու մարմինը նետվել է գետը 01/06/2025   23:09 Թրամփը Կանադային առաջարկել է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը 01/06/2025   22:53 Խարբերդի ամառանոցների մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու բեռնատար «ГАЗель»-ը․ վերջինը կողաշրջվել է 01/06/2025   22:35 Օջալանը կարող է գնալ գործարքի, արդյունքում կա հավանականություն, որ PKK մարտիկների մեծ մասը կդադարեցնի զինված պայքարը, քաղաքագետ 01/06/2025   22:23 Իրանական տելեգրամյան ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝ պայմանավորված Թուրքիայում իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքային ճգնաժամով․ իրանագետ 01/06/2025   22:11 Սուրբ Ծննդյան տոնախմբություն 01/06/2025   21:59 Հիմա ընդհանրապես չեմ խմում, բայց կչխկացնեմ․ Փաշինյանն այցելել է Արուճ 01/06/2025   21:47 40 միլիոն մարդ կարող է մահանալ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունից առաջիկա 25 տարվա ընթացքում 01/06/2025   21:35 SOCAR-ը միլիարդներ կներդնի Թուրքիայում 01/06/2025   21:22 Հրդեհ Երևան քաղաքի Հրազդանի փողոցի ի երկու տների տանիքներում 01/06/2025   21:12 Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում ոչ միայն չեն ղողանջում եկեղեցիների զանգերը, այլև մի շարք եկեղեցիներ հինովին քանդվեցին, խեղաթյուրվեց նրանց իսկությունը․ Արցախի մշակութային օմբուդսմեն 01/06/2025   21:11 10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների զսպիչ քայլերից հետո ադրբեջանական կրակակետերը լռեցին․ գանք մեր օրեր․ Աբրահամյան 01/06/2025   21:01 Բաքվում կրկին իրարանցում է. կրկին մեղադրում են Ֆրանսիային 01/06/2025   20:50 2022թ-ի վերջին մարդահամարի տվյալներով ՀՀ-ում ապրում է Ադրբեջանում ծնված 39 077 մարդ․ ԱՎԿ 01/06/2025   20:38 Թրյուդոն հրաժարական կտա իշխող կուսակցության նոր առաջնորդի ընտրությունից հետո 01/06/2025   20:26 Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է 01/06/2025   20:14 Շիրակի մարզային և համայնքային նիկոլական չինովնիկներից և ոչ մեկը չբարեհաճեցին մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին․ Մհեր Մելքոնյան 01/06/2025   20:10 ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ 01/06/2025   19:58 Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածելով ստուգում է տրամադրությունները՝ հետագա գործողությունները պլանավորելու համար․ ադրբեջանագետ 01/06/2025   19:44 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավոր 01/06/2025   19:29 Մոլդովայի ԱԳՆ են կանչել Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին 01/06/2025   19:20 Ռուսաստանը փոխել է իր դաշնակցային հարաբերությունները և աջակցել է Ադրբեջանի գործողություններին ԼՂ-ում․ Մակրոն 01/06/2025   19:15 Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 01/06/2025   18:51 Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է 01/06/2025   18:39 Ինչքա՞ն է տևելու եկեղեցու և իշխանության հակամարտությունը․ աբսուրդ է․ մարդկանց հարցնում են՝ ամանորի գիշերը Վեհափառին են լսել, թե վարչապետին․ Կարեն Անդրեասյան 01/06/2025   18:31 Սուրբծննդյան սեղանն արդեն այլ խորհուրդ ունի 01/06/2025   18:07 Թուրքիան դեպի Վրաստանի սահման արագընթաց երկաթուղի կկառուցի 01/06/2025   17:54 Երկրաշարժ Ջերմուկի մոտ. ստորգետնյա ցնցումները զգացվել են երեք մարզում 01/06/2025   17:48 Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված Իրանի դիրքորոշման փոփոխության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. Իսիկ Հունանեսյան 01/06/2025   17:37 Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրակոցներ․ կա վիրավոր 01/06/2025   17:08 Ապարան-Երևան երթուղու հետեւանքով տուժածների թվում կան նաեւ երեխաներ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում 01/06/2025   16:58 Շարունակվում է Telegram-ի վրա հաքերային hարձակnւմը. Սամվել Մարտիրոսյան 01/06/2025   16:26 Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը 01/06/2025   16:18 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ 01/06/2025   16:12 Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար 01/06/2025   16:05 Գերմանիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 18 մարդ 01/06/2025   15:53 Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պետք է հրապարակվի, հակառակ դեպքում` ինչ արժեք ունի հանձնաժողովի աշխատանքը. ԱԺ-ում լսումները կանցկացվեն փակ 01/06/2025   15:27 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործով դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին 01/06/2025   15:07 Վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու մարդատար Gazel-ը. կա 13 վիրավոր 01/06/2025   14:51 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է 01/06/2025   14:46 Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք. Արտակ Բեգլարյան 01/06/2025   14:34 Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 01/06/2025   14:16 Ավիավթարի պատասխանատուն ռուսական կողմն է, պահանջում ենջ պատժել մեղավորներին.Ալիեւ 01/06/2025   13:53 Ձնաբուքը մոտենում է ԱՄՆ-ին .այն կարող է ռեկորդային դառնալ 10 տարվա ընթացքում, տարերքը սպառնում է 62 մլն մարդու 01/06/2025   13:31 ԼՂ փախստականները ևս մեկ անգամ նշում են Սուրբ Ծնունդը տնից հեռու. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/06/2025   13:26 Փրկարար ծառայությունը զգուշացնում է` կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ 01/06/2025   13:04 Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության և անվտանգության. Ամենայն հայոց կաթողիկոս
01/06/2025   00:30 Արարատ Միրզոյանի կինն Ամանորյա ընտանեկան լուսանկար է հրապարակել 01/05/2025   19:45 Թմրանյութ օգտագործելու համար ծեծել է համածառայակիցների մոտ, կանչել ծնողներին. Զինծառայողի ինքնասպանության հետքերով 01/05/2025   18:13 Օպերատիվ մարմինը նախաքննական մարմնից թաքցրել է Հովիկ Աղազարյանի վերաբերյալ տվյալները կամ էլ Փաշինյանը ստել է քննիչի հանցանքը թաքցնելու համար. Ի՞նչ է պարզաբանում ՀԿԿ-ն 01/05/2025   09:58 Արցախում մանկապղծության մեջ մեղադրվողի պաշտպանը, նախկին փաստաբան, այժմ իրավունքի ուժով նշանակված դատավոր Մասիս Մելքոնյանը ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին կալանավորեց 2 ամսով . փաստաբան 01/06/2025   19:44 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավոր 01/06/2025   17:37 Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրակոցներ․ կա վիրավոր 01/05/2025   11:55 Եռաբլուրում շիրիմներին դրված ծաղիկները գողացողը ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել է 01/06/2025   10:23 Տարադրամի փոխարժեքները հունվարի 6 -ին 01/05/2025   21:45 Տիրան Խաչատրյանը հայրենասեր քաջորդի է. Քյոխը չի բացառում` Խաչատրյանի կալանավորումը գուցե քաղաքական նկատառումներից ելնելով է 01/06/2025   18:39 Ինչքա՞ն է տևելու եկեղեցու և իշխանության հակամարտությունը․ աբսուրդ է․ մարդկանց հարցնում են՝ ամանորի գիշերը Վեհափառին են լսել, թե վարչապետին․ Կարեն Անդրեասյան 01/06/2025   10:12 Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է երկու դի 01/05/2025   21:47 Անգլիացի բժիշկը կանխատեսել է մոտ 40 մլն մարդու մահ` առաջիկա տարիներին 01/06/2025   15:07 Վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու մարդատար Gazel-ը. կա 13 վիրավոր 01/05/2025   11:32 Փաստորեն ՀՀ ՔԿ-ն Արցախը շարունակում է ճանաչել Հայաստանի տարածք. Առաքելյանը՝ Տիրան Խաչատրյանի գործի մասին 01/06/2025   15:27 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործով դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին 01/05/2025   09:21 «Mercedes-Benz»-ը Պռոշյանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. 29-ամյա երիտասարդը մահացել է տեղում 01/05/2025   12:13 Տարադրամի փոխարժեքները հունվարի 5 -ին 01/05/2025   09:50 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 01/05/2025   16:41 Հունաստանում ձերբակալվել է Ալիեւի քույրը` թմրամիջոցի գործով 01/05/2025   18:28 Սուրբ Ծննդյան ճրագալույցի գիշերը չմոռանանք շնորհավորել նաև այն մարդկանց, ովքեր երջանիկ պատահականությամբ ծնվել են այդ օրը. Ռուզաննա Խաչատրյան

«Ամերիկահայ գործարարը» նորից դատապարտվեց ազատազրկման 11/01/2013   17:31  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
2013 թ.մայիսի 2-ին Գայանե Հունանյանը հաղորդում էր տվել ոստիկանության Էրեբունու բաժնին այն մասին, որ 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ալեն Մանուկյանը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է իր դստեր` Աննա Նահապետյանի հետ և խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով տարբեր պատրվակներով իր հաշվին կատարված դրամական փոխանցումների միջոցով տիրացել է 894.000 ՀՀ դրամ գումարին։ 
 
Հաղորդման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել, ապա նաև քրեական գործ հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝  խոշոր չափերով խարդախություն։ 
 
Ըստ հիշյալ հոդվածի հատկանիշներով Ալեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքի` նա ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, կալանավորված լինելով և 2012թ. նոյեմբերի 23-ից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում կալանքի տակ գտնվելու ընթացքում` 2013թ. մարտի 25-ին «Օդնոկլասսնիկի» ինտերնետային կայքով, ներկայանալով որպես Արմեն Գրիգորյան անվամբ ամերիկահայ, ծանոթացել է Աննա Նահապետյանի հետ և փոխանակվել հեռախոսահամարներով, ապա աստիճանաբար ձեռք բերել Աննա Նահապետյանի վստահությունը, խոստացել է իր հետ նրան տանել ԱՄՆ և աշխատանքի ընդունել իր խմորեղենի արտադրամասում։
 
Այնուհետև խաբել է նրան, ասել, թե իբր ՀՀ-ում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ինչի պատճառով իրեն կալանավորել են և ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  ՔԿ հինարկում։ Այդ խնդիրները լուծելու պատրվակով` Աննա Նահապետյանից խնդրել է տարբեր չափի գումարներ փոխանցել «Վիվարո Բեթինգ» ընկերության հաշվեհամարներին` պատճառաբանելով, որ իր գումարները գտնվում են բանկային քարտում, որը ոստիկանությունում է մնացել և դուրս գալուն պես կվերադարձնի վերջինիս կողմից փոխանցված ողջ գումարը։
 
Աննա Նահապետյանը, վստահելով Ալեն Մանուկյանին, 2013թ. մարտի 29-ից մինչև ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ հաշվեհամարին է փոխանցել ընդհանուր 894.000 ՀՀ դրամ գումար, որը Ալեն Մանուկյանը խաբեությամբ և Աննա Նահապետյանի վստահությունը չարաշահելով` հափշտակել է` վերջինիս պատճառելով խոշոր չափի` 894.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
 
Մինչև դատաքննությունն սկսելը ամբաստանյալ Ալեն Մանուկյանը միջնորդել էր դատարանին` կիրառել դատական քննության արագացված կարգ` հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում։
 
Թեև մեղադրող Ալեքսան Մուրադյանը մեղադրական եզրակացությունը հաստատելիս առարկել էր գործով դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ, սակայն  դատարանում նա իր դիրքորոշումը փոխել էր և չէր առարկել արագացված կարգով դատական քննություն կիրառելու մասին ամբաստանյալ Ալեն Մանուկյանի միջնորդության դեմ։
 
Առարկություն չէր ներկայացրել նաև տուժող Աննա Նահապետյանը, ով ներկայացրել էր 1.000.000 ՀՀ դրամ գումարի քաղհայց՝ ամբաստանյալն այն ընդունել էր։ Դատարանը բավարարել էր  ամբաստանյալի միջնորդությունը: 
 
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, հոկտեմբերի 31-ի դատավճռով ամբաստանյալ Ալեն Մանուկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման 3  տարի 4  ամիս ժամկետով։
 
Նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի` 31.05.2013թ. դատավճռով նշանակված առանց գույքի բռնագրավման 7  տարի ժամկետով ազատազրկում պատժից դեռևս չկրած 5 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկում պատիժը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: 
 
Գործով տուժող Աննա Նահապետյանի քաղհայցը բավարարվել է մասնակի. ամբաստանյալ Ալեն Մանուկյանից հօգուտ տուժողի դատավճռով  պետք է  բռնագանձվի 894.000 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործությամբ տուժողին պատճառված գույքային վնասի հատուցում։
 
Դատարան, որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու ռեցիդիվը և հանցանքը` որպես արհեստ կատարելը։ Դատարանը հաշվի է առել նաև բնութագրական հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելիս Ալեն Մանուկյանը բնութագրվել է բացասական։ Դատարանը հաշվի է առել   նաև այն հանգամանքը, որ տուժողին պատճառված գույքային վնասը վերականգնված չէ։
 
Քրեական գործով Ալեն Վարդանի Մանուկյանի նկատմամբ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտվել ամբաստանյալի անկեղծորեն զղջալը, խնամքին մինչև 14 տարեկան  երեք երեխաներ ունենալը։
 
 

Արխիվ

[]