ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մատաղիսի» գործով տուժողի հարազատների ասածը խոսքի ազատության դրսևորում է 10/25/2013 13:49 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Նարինե Բարսեղյանի նախագահությամբ այսօր մերժել է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին «Մատաղիսի» գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մովսես Մկրտումյանի բողոքը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013թ. վճիռը:
«Մատաղիսի գործով» տուժող Հովսեփ Մկրտումյանի հայրը և իրավահաջորդը՝ Մովսես Մկրտումյանը, առաջին ատյանի դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել էր, որ ինքը ամբաստանյալներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի նկատմամբ «Մատաղիսի» գործով 2012թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճռից հետո լրատվամիջոցներին տված իր հարցազրույցների ժամանակ հայտնել է, որ կիսում է դատարանի կարծիքը և համարում է, որ այդ երեք երիտասարդները ոչ մի կապ չունեն որդու սպանության հետ: 14.01.2013թ. հրավիրված ասուլիսի ընթացքում տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդներ՝ նրա հորեղբայրն ու մայրը, համապատասխանաբար՝ Արթուր Եղիազարյանը և Գոհար Մելքոնյանն իրենց դժգոհությունն են արտահայտել կայացված դատավճռից, ինչն, իհարկե, իրենց իրավունքն է: Սակայն պատասխանելով լրագրողների հարցերին՝ նրանք ի թիվս այլնի հայտարարել են, որ ինքը «հազար տոկոսով ծախված է», «Հովսեփի հայրը իր հետ չի քայլում, իրեն ուզում են առնեն…, ինքը ոչ մի բանից չի վախենում, բայց Մովսեսը չեկավ, որովհետև նա ծախված է», որ իբր ինքը փորձել է փողով իրենց լռեցնել, սակայն իրենք չեն համաձայնել, չեն ծախվել, նաև նշել են, թե իբր ինքը ասել է` «եղածը եղած է, համագործակցենք իրար հետ, գնանք լենինականցիների տունը»: Հայցվորը գտել է, որ պատասխանողների կողմից թույլ տրված այդ արտահայտությունները հանդիսանում են վիրավորանք և զրպարտություն: Պատասխանողներն առարկել էին հայցադիմումի դեմ և հայտնել, որ 14.01.2013թ. հրավիրված ասուլիսի ընթացքում արտահայտել են իրենց դժգոհությունը՝ արդարացման դատավճռի հետ կապված: Սակայն «նա հազար տոկոսով ծախված է» և այլ արտահայտություններ իրենք նշված օրը չեն արել, դա զրպարտություն է նրա կողմից, և դրա «վառ ապացույցն է տվյալ օրվա «ձայնային կրիչը»-ը»: Պատասխանողները գտել են, որ հայցադիմումը ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Դատարանը գտել էր, որ հայցվոր կողմը հայցադիմումի մեջ պատասխանողների կողմից արված արտահայտությունները ներկայացրել է առանձնացված բառերի կամ արտահայտությունների տեսքով և դուրս է հանել ընդհանուր նախադասությունից և մտքից, ինչով բառերը կամ արտահայտությունները փոխել են իրենց նշանակությունը: Հետևաբար դրանք պետք է դիտվեն ընդհանուր կոնտեքստում և որպես մեկ ամբողջություն:
Դատարանը գտել էր, որ պատասխանողներն իրենց մամլո ասուլիսի ժամանակ չեն կատարել ինչպես վիրավորական, այնպես էլ զրպարտող, կտրուկ կամ զգացմունքային արտահայտություններ: Պատասխանողների կողմից հնչեցրած արտահայտությունները հիմնվել են դատողությունների, կարծիքների, ենթադրություններ վրա` հիմք ընդունելով շուրջ ինը տարի տևած ամբողջ գործընթացները: Վերոհիշյալ իրավական վերլուծությունների հիման վրա էլ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Մարգարյանի նախագահությամբ, 2013թ. մայիսի 31-ի վճռով մերժել էր Մովսես Մկրտումյանի հայցը` պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
ՀՀ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, հայցվորի վերաքննիչ բողոքն անհիմն է՝ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է օրինական ու հիմնավորված դատական ակտ՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության հիման վրա:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ գործով ձեռք բերված ապացույցներից, այդ թվում` մամլո ասուլիսի տեսաերիզների ուսումնասիրությունից հետևում է, որ հիշյալ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանողների կողմից արված հրապարակային հայտարարության մեջ տեղ գտած արտահայտությունները, որոնք վերաբերում են սույն գործով հայցվոր Մովսես Մկրտումյանին, շարադրված են այնպիսի տրամաբանական հաջորդականությամբ, որոնցից պարզ է դառնում, որ նշված մամուլի ասուլիսի ընթացքում արված հայտարարությամբ պատասխանողներն ընդամենը իրենց դատողություններն են հայտնել այսպես կոչված «Մատաղիսի գործի», ինչպես նաև նշված գործին նախորդող և հաջորդող գործընթացների և իրադարձությունների վերաբերյալ ընդհանրապես:
Բողոք բերած անձի կողմից վկայակոչած` իր «ծախված լինելու» վերաբերյալ պատասխանողների արած արտահայտությունների վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ «ընդհանուր իրավասության դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ արտահայտված ամբողջական մտքի համատեքստում նշված արտահայտությունները դիտելու պարագայում ակնհայտ է դառնում, որ պատասխանողների կողմից Մովսես Մկրտումյանի «ծախված» լինելու վերաբերյալ արտահայտությունը կատարվել է ոչ թե հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով, այլ ըստ էության հանդիսացել է այսպես կոչված «Մատաղիսի» գործի հետ կապված իրար հաջորդող տարբեր գործընթացների վերաբերյալ, որոնց մասնակից են եղել նաև Մովսես Մկրտումյանը և պատասխանողները, պատասխանողների կարծիքների և դատողությունների արդյունքում կատարված ենթադրություն»:
Փաստորեն, անկախ նշված մամլո ասուլիսի ընթացքում լրագրողների և նկարահանողների ներկայությամբ արված հայտարարության հրապարակային լինելու, ինչպես նաև նշված հայտարարության մեջ տեղ գտած տեղեկությունների հավաստիության և իրականությանը համապատասխան լինելու կամ չլինելու հանգամանքից, նշված արտահայտությամբ պատասխանողներն իրականում, ըստ Վերաքննիչ դատարանի, նպատակ չեն ունեցել վիրավորելու կամ զրպարտելու հայցվորին, այլ ընդամենը հայտնել են ենթադրությունների վրա հիմնված իրենց կարծիքը, ինչը կարող է դիտվել որպես խոսքի ազատության դրսևորում, նկատի ունենալով, որ այն չի իրականացվել անձի արժանապատվությունն արատավորելու և հեղինակությունը վիրավորելու նպատակով:
Ուստի Վերաքննիչ դատարանը հիմնավոր է դիտել ընդհանուր իրավասության դատարանի հետևությունն առ այն, որ տվյալ դեպքում կատարված արտահայտություններից և ոչ մեկով չի արատավորվում անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից