ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցոլակ Մկրտչյանի այրի.Փորձագետները ակնհայտ բժշկին են պաշտպանում 10/22/2013 12:58 | Քրեական խրոնիկոն
Մասիսի բժշկական կենտրոնում 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան գործով տուժող կողմը համաձայն չէ գործով երկրորդ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության հետ՝ այն որակում է որպես «ակնհայտ ապօրինի, սխալ եզրակացություն»:Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը: Իսկ տուժող Ցոլակ Մկրտչյանի այրին՝ Արևիկ Զոհրաբյանը նշեց, որ իրենք ներկա են գտնվել փորձաքննությանը, շատ հարցեր են տվել փորձագետներին, սակայն պատասխաններն իրենց չեն գոհացրել: «Ակնհայտ երևում էր, որ բժշկին են պաշտպանում»,- ասաց նա:
Տուժող կողմը ներկայումս քննարկում է ևս մեկ փորձաքննություն նշանակելու միջնորդություն անելու հարցը՝ նախորդ երկու հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունների միջև առկա հակասությունների հիմքով:
Այսպես, հուլիսի 24-ին նշանակված և հոկտեմբերի 8-ին անցկացված փորձաքննության եզրակացության համաձայն, «Ց.Մկրտչյանի ախտորոշումը որոշելիս և ախտանիշային բուժօգնություն ցուցաբերելիս բուժանձնակազմի կողմից թերություններ ու խախտումներ թույլ չեն տրվել», իսկ «բարալգետաս» դեղամիջոցի ներարկման ընթացքում առաջացած և կայծակնային զարգացած անաֆիլակտիկ ռեակցիայի և Կվինկեի այտուցի կապակցությամբ անհետաձգելի առաջին բուժօգնության միջոցները՝ «դեքսամետազոն» և «դիմեդրոլ» դեղամիջոցների ներարկումները, սկսված ինֆուզիոն թերապիան, օդատար խողովակի տեղադրումը, թթվածնի ինհալացիան կատարվել են ճիշտ և եղել են ցուցված: Փորձագետները՝ վկայակոչելով հիվանդության պատմագրի տվյալները, նշել են, որ «ադրենալինի» ներարկումը կատարվել է որոշակի ժամանակահատված անց՝ բուժհաստատություն շտապ հրավիրված անեսթեզիոլոգի կողմից, «ի թիվս նաև ճիշտ կատարվել են անհրաժեշտ դեղամիջոցների ներարկումներ ու ձեռնարկվել անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ, որոնք սակայն եղել եմ ոչ արդյունավետ»: Ըստ փորձագետների, «ստույգ եզրակացնել, թե տվյալ դեպքում «ադրենալինի» առավել վաղ չներարկումը Ց.Մկրտչյանի մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող թերություն կամ բացթողում համարել հնարավոր չէ»:
«Մեզ համար ակնհայտ է, որ փորձագետներն ունեն որոշակի կանխակալ վերաբերմունք, կաշկանդվածություն, և փորձաքննության անցկացման երկու ամսից ավելի ձգձգումը երևի պայմանավորված էր նրանով, որ իրենք ցանկանում էին ինչ-որ կերպ սատարել, աջակցել ու պարտակել բժշկի արածը»,- գտնում է Ինեսսա Պետրոսյանը՝ նկատելով, որ այս եզրակացությունն էապես հակասում է նախորդ՝ նույնպես հանձաժողովային փորձաքննության եզրակացությանը: Ըստ հունիսի 25-ի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության, «ադրենալինի» ներարկումը կատարվել է ճիշտ, որը եղել է անաֆիլակտիկ շոկի զարգացումից 15 րոպե հետո: «...նման ծայրահեղ վիճակների զարգացման պարագայում, երբ անհրաժեշտ է լինում ցուցաբերել շտապ բուժօգնություն՝ հիվանդի կենսական ֆունկցիաների պահպանման առումով, անհրաժեշտ է, որպեսզի բուժման գործընթացին անեսթեզիոլոգի մասնակցելը կատարվի շտապ և անհապաղ կարգով»: Տուժող կողմը գտնում է, որ ձեռք բերված ապացույցներն այն ժամանակ արդեն բավարար էին, որպեսզի «Մասիսի բժշկական կենտրոն»-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչին մեղադրանք առաջադրվեր ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը»:
Տուժողը ապրիլի 2-ին որովայնի շրջանում ցավերի պատճառով դիմել էր Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 3-ի լուսադեմին մահացել էր՝ անաֆիլակտիկ շոկից: Մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից