ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Մինասյան. «Հայաստանի հավաքականն արդեն կայացել է» 10/21/2013 16:05 | Մարզական
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր գլխավորած թիմն արդեն կայացել է, տղաներն էլ գիտեն՝ միասնական և տրամադրված խաղալու դեպքում կարող են հաղթել ցանկացած մրցակցի:
-Ի՞նչը ստացվեց կամ հակառակը չստացվեց Իտալիայի հավաքականի հետ խաղում:
-Բոլորն էլ գիտեին, որ անցումային խաղերին մասնակցելու մեր հնարավորությունները չնչին էին՝ անգամ այս խաղում հաղթելու դեպքում: Սակայն, միևնույն է ձգտում էինք հաղթանակի: Ամենակարևորն այն էր, որ զերծ մնացինք վնասվածքներից, թեպետ Արազի պարագայում մտավախություն ունեի: Նախատեսել էինք արագ գոլ խփել և հենց սկզբից ճնշում գործադրել մրցակցի դիրքերին, ինչը ստացվեց: Չնայած չհաղթեցինք, բայց Իտալիայի կարգի թիմի հետ ոչ-ոքին էլ դրական արդյունք եմ համարում: Իսկ խաղի որակն ինձ լիովին բավարարեց:
-Եթե մրցակիցն ավելի մոտիվացված լիներ, ինչպե՞ս կընթանար խաղը:
-Չեմ կարող ասել, որովհետև ավելի շատ մտածում էինք մեր խաղի մասին: Այնպես էլ չէ, որ իտալացիները մոտիվացված չէին: Նրանք փորձարկում էին նոր ֆուտբոլիստներ, որոնց մոտիվացիան շատ բարձր էր:
-Շատերին հետաքրքում է, թե ինչու չէիք ուրախանում գոլերից հետո, և ի՞նչ ասացիք Ռոբերտ Արզումանյանին առաջին գոլից հետո:
-Նախ, ուրախանալու առիթ չկար, որովհետև ամբողջ խաղը դեռ առջևում էր: Իսկ Ռոբերտին, եթե հիշողությունս չի դավաճանում, ասացի, որ պետք է ավելի կոմպակտ գործել:
-Ինչո՞ւ փոխարինվեց Լևոն Հայրապետյանը:
-Նրա եզրով մեր դարպասին գրոհները շատացել էին, ուստի փորձեցինք թարմ խաղացող մտցնելով ուժեղացնել այն:
-Անդրադառնանք անցած ընտրափուլին: Որն է՞ր Հայաստանի հավաքականի անկայուն ելույթների հիմնական պատճառը:
-Դա շատ ծավալուն թեմա է, որին արդեն անդրադարձել եմ, բայց նորից կասեմ: Կայուն խաղալու համար պետք է ամենից առաջ կայուն կազմ ունենալ, իսկ մենք այս ընտրական փուլի միայն առաջին և վերջին խաղերի ժամանակ ենք հանդես եկել ուժեղագույն կազմով: Զգուշացումների և վնասվածքների պատճառով պարբերաբար առանցքային խաղացողներից զրկվելու պարագայում զրկված ենք կազմի ընտրության մեծ հնարավորությունից: Բացի այդ, այս ընտրափուլում մեր ֆուտբոլիստներից շատերը իրենց ակումբներում զրկված էին խաղային մշտական պրակտիկայից:
-Անկախ սուբիեկտիվ պատճառներից հավաքականը մոտ էր անցումային խաղերին մասնակցելու հնարավորությանը: Ի՞նչը չբավականացրեց:
-Երբեմն կարծիքներ եմ լսում և այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես, մեր հավաքականը խմբի ֆավորիտն էր ու պարտավոր էր անցումային տեղ գրավել: Սակայն, ուշադիր լինելու դեպքում կտեսնեք, որ այս խմբում Իտալիայից բացի, մյուս բոլոր թիմերը հավասարազոր էին, և գիտեինք, որ ծանր պայքար է ընթանալու: Դե, իսկ մալթացիները ակնհայտ հետնապահ էին: Եթե Հայաստանի հավաքականը Իտալիայի կամ Գերմանիայի պես ուժեղ թիմ լիներ, ապա խմբից մեր դուրս չգալը ձախողում կհամարվեր: Կարծում եմ, բացառությամբ Մալթայի հետ երևանյան հանդիպման, որը կատարյալ ձախողում էր, մեր թիմը բոլոր խաղերում ցուցադրել է արժանի խաղ: Նույնիսկ, երբ ավելի շատ մտածում էինք, թե ինչպես լրացնել բացակա ֆուտբոլիստների պակասը: Ընտրության շատ քիչ տարբերակներ ունեինք: Վերջին մի քանի խաղերում ընդհանրապես ստիպված էինք փոփոխություններ կատարել նույնիսկ առաջին խաղակեսում: Բայց եղան նաև դրական պահեր. Մեր ընտրանին զգալիորեն բարելավեց վարկանիշը՝ բարձրանալով ՖԻՖԱ-ի դասակարգման սանդղակի 38-րդ հորիզոնական: Դա աննախադեպ ցուցանիշ է: Մեր ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությունը աճել է: Արդեն բոլորը հաշվի են նստում Հայաստանի ազգային հավաքականի հետ:
-Հասկանալի է, որ ընտրական փուլում ամենավատը Մալթայի հավաքականի հետ հանդիպումն էր, իսկ զուտ մասնագիտական տեսանկյունից որն ե՞ք համարում ամենալավ խաղը:
-Կան մի քանի խաղեր, բայց երևի կառանձնացնեի դանիացիների հետ հանդիպումը, քանզի մալթացիներից կրած պարտությունից հետո այդպես խաղալը շատ մեծ արժեք ուներ: Եվ, ընդհանրապես, Մալթայի հետ խաղից հետո մենք երեք հաղթանակ ենք տարել, խաղացել ոչ-ոքի և կրել ընդամենը մեկ պարտություն: Դա վկայում է, որ մեր թիմը կամքի մեծ ուժ ունի:
-Չեխիայի և Բուլղարիայի նկատմամբ տարած հաղթանակները վկայո՞ւմ են նաև հաղթողի հոգեբանություն ձեռք բերելու մասին:
-Այո, մեր թիմն ունի հաղթողի հոգեբանություն, գրեթե կայացել է, ունի իր ձեռագիրը, խաղային սկզբունքները, միասնական է: Հավաքականի խնդիրներից մեկը պահեստայինների կարճ նստարանն է, որից էլ բխում է անկայունությունը: Բացի այդ, ֆուտբոլիստները իրենց ակումբներում պետք է մշտապես խաղային պրակտիկա ունենան: Նույն Մարկոսի օրինակը ցույց է տալիս, որ ինչքան էլ ֆուտբոլիստը բարձրակարգ լինի, չի կարող առավելագույն օգուտ բերել թիմին, եթե զրկված է խաղային պրակտիկայից:
-Ընտրական փուլի կեսից Վարազդատ Հարոյանը և Կամո Հովհաննիսյանը սկսեցին հայտնվել հիմնական կազմում: Դա հարկադրվա՞ծ թե՞ մտածված քայլ էր:
- Վարազդատ Հարոյանի պարագայում մտածված էր, թեպետ ռիսկի գործոն էր պարունակում: Գիտեի, որ նա մեծ ներուժ ունի և կարող է լավ ֆուտբոլ խաղալ, բայց չէինք ուզում նրան միանգամից ընդգրկել հիմնական կազմում, որովհետև մտավախություն կար, որ կարող է հոգեբանորեն պատրաստ չլինել: Բացի դրանից, նա շատ տաքարյուն է, որը երբեմն խանգարում է: Հարոյանը դեռ շատ երիտասարդ է, բայց բոլոր խաղերում, նույնիսկ Դանիայի հետ խաղում, երբ հեռացվեց խաղադաշտից, նա լավագույններից մեկն էր: Ինչ վերաբերում է Կամո Հովհաննիսյանին՝ իմ կարծիքով, նա իր որակներով ավելի շատ կիսապաշտպան է, ուղղակի այս պահին նրանից ավելի լավ ոչ ոք չէր կատարի աջ պաշտպանի պարտականությունները: Ես կարևորում եմ, որ նշված երկու խաղացողներն այս ընտրական փուլում հաստատվեցին հիմնական կազմում, քանի որ հավաքականին մշտապես թարմություն է պետք:
-Ինչու է՞ մեր հավաքականը անընդհատ խնդիրներ ունենում մրցակիցների եզրային գրոհների ժամանակ:
- Ընդհանրապես, պաշտպանվելիս բոլոր թիմերը ավելի շատ հագեցնում են դաշտի կենտրոնը, փորձում են կոմպակտություն ստեղծել: Ուղղակի եզրային փոխանցումների ժամանակ պետք է արագ վերադասավորվել, բացի այդ պաշտպաններին պետք է օգնեն նաև եզրային կիսապաշտպանները:
- Այդ դեպքում Ձեր պատասխանից բխող ևս մեկ հարց: Գո՞հ եք աշխատանքի այն ծավալից, որ կատարում են Գևորգ Ղազարյանը և Արազ Օզբիլիսը պաշտպաններին օգնելիս:
-Գևորգը միշտ լավ է կատարել այդ ֆունկցիաները, նա ունիվերսալ ֆուտբոլիստ է: Իսկ հիմա նաև ավելի մեծ փորձ է կուտակել, որովհետև իր թիմի կազմում բազմաթիվ միջազգային խաղերի է մասնակցել: Արազի մոտ նույնպես կա մեծ փոփոխություն: Սկզբում նրա համար շատ դժվար էր, քանի որ միշտ խաղացել էր 4-3-3 սխեմայով, բայց, ի պատիվ իրեն, հիմա կարողանում է նաև հաջողությամբ պաշտպանվել:
-Նախորդ ընտրական փուլում մեր հավաքականը հիմնականում խաղում էր տակտիկական նույն սխեմայով, այս անգամ փորձվեցին բազմաթիվ տարբերակներ: Այդուհանդերձ, ո՞րն է ամենաօպտիմալ տարբերակը:
-Դա կախված է շատ հանգամանքներից, մրցակցից: Օրինակ, Բուլղարիայի դեմ խաղում նախապես որոշել էի, որ Արազը պետք է լինի կենտրոնում, և մենք խաղացինք 4-1-4-1 սխեմայով: Այս ընտրական փուլի մյուս խաղերում մանևրելու շատ քիչ հնարավորություն եմ ունեցել: Իսկ ընդհանրապես, խաղում ենք 4-2-3-1 տակտիկական սխեմայով, որովհետև այն համարվում է ամենաճկունը եւ ամենահավասարակշռվածը: Եթե մշտապես մանևրելու հնարավորություն ունենանք, ապա սխեման կընտրենք՝ մեր և մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը հաշվի առնելով: Բացի այդ, մնում եմ այն կարշիքին, որ կարևորը ֆուտբոլիստներն են, այլ ոչ թե խաղային սխեմաները: Ամեն ինչ կախված է նրանից, թե այս կամ այն սխեմայի մեջ տվյալ խաղացողը ինչ ֆունկցիաներ պետք է կատարի:
-Արտագնա խաղերում գրանցած ավելի լավ արդյունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր թիմը ավելի հաջող է՞ տիրապետում հակագրոհներին, թե կա՞ն այլ պատճառներ:
-Հիմնական պատճառը դա էր: Արտագնա խաղերում մրցակիցը ավելի շատ տարածություններ էր տալիս հակագրոհելու համար, իսկ դա մեր ամենաուժեղ կողմն է: Կա ևս մեկ հանգամանք, որը կարող է տարօրինակ թվալ, բայց արտագնա խաղերում մեր վրա ճնշումն ավելի քիչ է, քան տանը: Մեր երկրպագուները բացի հաղթանակից ուրիշ արդյունք չեն ակնկալում: Դա, իհարկե, լավ է, բայց երբեմն մեծ պատասխանատվությունը խանգարում է ֆուտբոլիստներին դրսևորելու իրենց ողջ կարողությունը:
-Այս փուլում մեր հավաքականը բազմաթիվ գեղեցիկ գոլեր խփեց: Ո՞րը կառանձնացնեիք:
-Դժվար հարց է, նույն Կառլեն Մկրտչյանի գոլը, կամ Յուրա Մովսիսյանինը, որը ծնվեց Հենրիկ Մխիթարյանի փայլուն փոխանցումից, Արազի գոլը տուգանայինից: Եթե խոսենք ամենակարևորի մասին, հավանաբար դա Յուրա Մովսիսյանի գոլն էր Դանիայի հետ խաղի առաջին րոպեին, որովհետև հոգեբանական ծանր իրավիճակում այն մեզ վստահություն հաղորդեց:
-Համարո՞ւմ եք, որ մեր հավաքականը հասունացել է, ի զորու է պայքարել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար:
-Դրականն այն է, որ եզրափակիչ փուլի մասնակից թիմերի քանակն ավելացել է, և մեր կարգի հավաքականների շանսերը՝ նույնպես: Բայց, նախևառաջ, պետք է սպասել վիճակահանությանը: Մնացածը կախված է տարբեր հանգամանքներից: Բայց մի բան հաստատ է` այս հավաքականն արդեն հասունացել է, անցած ցիկլից հետո գրեթե կայացել է, գիտի իր ուժեղ և թույլ կողմերը, գիտի, որ միասնական և բարձր մոտիվացիայով խաղալու դեպքում կարող է հաղթել ցանկացած մրցակցի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից