Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

Ռուբեն Մելիքյանն արձագանքում է Քրդատօրի նախագծի քննադատություններին (Տեսանյութ) 10/21/2013   14:13  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակվել ու լրամշակվել է,   և ներկայումս  այն գտնվում  է  Ազգային ժողովում, որտեղ քննարկումները դեռևս չեն սկսվել: Սակայն  արդեն իսկ ակնհայտ է, որ այն միանշանակ չի ընդունվում  փաստաբանների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից: Խնդրահարույց նորամուծությունների մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցի շարունակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ: 

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մասին շատ հակասական կարծիքներ կան՝ մի կողմից  նախագծի ընդդիմախոսները միանշանակ ասում են, որ սա բոլորովին նոր փաստաթուղթ է՝նոր մոտեցումներով, մյուս կողմից՝ որոշ մտավախություններ են հայտնում: Մասնավորապես, դրանցից կարևորագույնն առնչվում  է մեղադրյալների ցուցմունքների դեպոնացման ինստիտուտին: Թե՛  փաստաբանները,  թե՛ Մարդու իրավունքների պաշտպանը մտավախություններ ունեն, որ դա կարող է խթանել խոշտանգումները մինչդատական վարույթում:  Կուզենայինք լսել Ձեր կարծիքն այս քննադատության վերաբերյալ: 

Ես փորձել եմ փաստարկների էությունը հասկանալ և պետք է խոստովանեմ, ինձ այդպես էլ չի հաջողվել այդ փաստարկների ողջ տրամաբանությունը հասկանալ: Եթե անգամ մեր կողմից առաջարկված կարգավորումները որևէ դրական բան չեն փոխում, եթե ընդունենք այդ վատագույն տարբերակը,  ապա առնվազն այն մտահոգությունների հարթության մեջ, որոնք որ բերվում են,  հաստատ վնաս չեն տալիս և տրամաբանորեն չէին էլ կարող տալ: 

Փորձեմ մի օրինակ բերել և դրա հիման վրա կշարունակեմ ներկայացնել հարցը: Պատկերացրեք մենք ունենք մի թղթադրամ, շատ է խոսվում այն  մասին, որ թղթադրամը կեղծվում   է՝  դա մեղադրյալի ցուցմունքն է՝որպես ապացույցի տեսակ:  Ինչպես մենք գիտենք,  բոլոր թղթադրամներն աշխարհում պաշտպանական հատկանիշներ ունեն՝ դա կարող է լինել ջրային նշան, որոշակի թափանցիկ պատկեր և այլն: Մենք կարծում ենք, քանի որ այստեղ շատ են խոսակցությունները, չենք ուզում դեռ գնահատականներ տալ՝ օբյեկտիվ, թե ոչ օբյեկտիվ, կարծում եմ մասնակիորեն կարող է օբյեկտիվ լինել, մասնակիորեն՝  ոչ օբյեկտիվ, դա չէ էականը,  այլ որ կա քննադատություն թղթադրամի կեղծելի լինելու հարցի հետ կապված: Մենք առաջարկում ենք նոր պաշտպանական նշան ավելացնել, ինչն  առնվազն կեղծելիության առումով չի կարող վնասել, իսկ մեր գործընկերները հակադարձում են, ասում են՝ չէ, դա լավ գաղափար չի, որովհետև եթե այդ պաշտպանական նշանն էլ կեղծվի,  ուրեմն ճիշտ թղթադրամը սխալ թղթադրամից տարորոշելը կլինի շատ ավելի դժվար: 

Հիմա փորձենք  արդեն խոսել  օրենսգրքի  լեզվով: Մենք այսօր ունենք հետևյալ իրավիճակը՝ ցանկացած մինչդատական ցուցմունք, այդ թվում նաև՝ խոստովանական   ցուցմունքը, հավասարապես ապացույց է դատարանում, ինչպես և դատարանում  տրված ցուցմունքը՝ դա մեր իրավական համակարգի բնորոշ հատկանիշներից է: Մենք անգլո-ամերիկյան իրավական համակարգի  ավանդույթին չենք պատկանում, որտեղ որ  մինչդատական վարույթ անգամ կարելի է  ասել՝ չկա,  եթե կա էլ՝  դա ապացուցողական նշանակություն չունի, ապացույցները ձևավորվում են դատարանում: 

Մենք ռոմանագերմանական իրավական ավանդույթի շրջանակում ենք, և կարծում եմ, այդ ավանդույթի շրջանակում էլ պետք է շարունակենք գործել, այստեղ հեղափոխություններ անելը ավանդույթի առումով շատ վտանգավոր է, որովհետև ցնցումներ ու անկայունություններ կլինեն:Իսկ այդ համակարգի շրջանակներում ապացույցները ձևավորվում են նաև մինչև դատարան մտնելը, դրանք համարվում են պատշաճ ապացույց, որը  դատարանում անձը կարող է կանգնել ու ասել՝  ես հրաժարվում եմ ցուցմունքից, որովհետև խաբեության, ճնշման արդյունք է եղել: Ի՞նչ իրավունք ունեն անել այսօրվա դատարանները՝  այդ ապացույցը ճանաչել արժանահավատ, այսինքն՝  մինչդատական վարույթում տրված ապացույցը, և դատարանում տրված ցուցմունքները՝ ոչ արժանահավատ,  կարող է լինել նաև հակառակը՝ դատարանում տրված ցուցմունքներն համարել արժանահավատ և մինչդատական վարույթում տրված ցուցմունքները՝ ոչ արժանահավատ: Մենք ասում ենք  շատ պարզ բան՝ ասում ենք՝  եկեք մինչդատական վարույթում տրված ցուցմունքները  ևս մի երաշխիքով ապահովենք:  Դատարանում օգտագործելու  համար մենք սահմանել ենք երկու այլընտրանքային տարբերակ, երաշխիք,  առաջին՝ ցուցմունքը   պետք է տրված լինի փաստաբանի ներկայությամբ, իսկ եթե անձը կտրականապես հրաժարվում է փաստաբանի մասնակցությունից, ապա ցուցմունքը պետք է տրվի դատարանի առջև: Դեպոնացումը հենց երկրորդ տարբերակին է վերաբերվում՝սա ընդամենը երկու տարբերակներից մեկն է և ամենևին ոչ պարտադիր: Ընդ որում, որպեսզի այդ երկրորդ տարբերակը լինի գործուն և երաշխավորված, սահմանել ենք լրացուցիչ դրույթներ, լրացուցիչ երաշխիքներ, մասնավորապես,  դատարանը ոչ թե իրավունք ունի,  այլ պարտավոր է  մեկուսի հանդիպել անձին, զրուցել նրա հետ ու բացատրել երեք կարևոր բան. առաջինը՝ որ նա ամեն դեպքում պաշտպան ունենալու իրավունք ունի,  երկրորդ, որ ամեն դեպքում իրավունք ունի լռություն պահպանել և երրորդ, որ այն ցուցմունքները, որ պետք է դատարանի առջև տրվեն, դրանք ապացույց են: Ուզում եմ ընդգծել, որ ընդամենը ապացույց են, այլ ոչ թե ավելի բարձր ուժ ունեցող ապացույց, ինչպես մեր  ընդդիմախոսներն են ներկայացնում, այսինքն՝ սա ապացույցի իրավունք ստանալու, այլ ոչ թե ապացույցի ուժը բարձրացնելու հայտ է: Իհարկե, ընդդիմախոսները կասեն, որ դատարանի ներկայությամբ տրված ապացույցը համոզիչ լինելու առումով  ավելի բարձր աստիճան ունի: Իհարկե, այդպես է,   բայց եթե ճշմարտությունն այն է, որ անձի նկատմամբ, ինչպես իմ գործընկերներն են պնդում,  կարող են և ճնշումներ լինել՝ ինչպես առաջ, այնպես էլ հետո, ոչինչ չի խանգարում, որպեսզի դրանք ներկայացվեն բուն դատական քննության ընթացքում: 

Ասեմ ավելին, ընդհանուր համակարգը բարեփոխելու համար՝ խոստովանական ցուցմունքների հետ կապված, նաև մեր գործընկերների ողջամիտ մտահոգությունները հաշվի առնելով, մենք դեռևս անցյալ տարի փոփոխել էինք մեր նախագիծը և հատուկ սահմանել ենք, որ այն դեպքում, երբ  անձի մեղքը հաստատվում է բացառապես իր խոստովանական ցուցմունքով՝  թեկուզ դեպոնացված, թեկուզ փաստաբանի մասնակցությամբ տրված, ապա այդ դեպքում դատապարտվել չի կարող ոչ մի դեպքում,  դա արդարացման անվերապահելի հիմք է: Ավելին, եթե անգամ անձը դատապարտվում է,  ապա վերաքննության անվերապահելի հիմք է, ավելին՝ եթե անձը վերաքննիչ դատարանում է,  այսպես ասած,  պարտվում,  ապա դա ոչ միայն վճռաբեկության անվերապահելի հիմք է, այլ բացառիկ  վերանայման անվերապահելի հիմք: 

Անգամ եթե այս հանգամանքը բացահայտվում է դատավճռի  ուժի մեջ մտնելուց հետո տարիներ անց, սա հիմնարար խախտման հիմքով բողոք բերելու ու դատավճիռը բեկանելու հիմք է:   Սա մենք համարել ենք հիմնարար խախտում, եթե անձը դատապարտվել է բացառապես խոստովանական ցուցմունքի հիման վրա: Այսինքն՝ մենք այս լրացուցիչ երաշխիքները սահմանել ենք, և գտնում ենք, որ եթե անգամ սա ոչ մի օգուտ չտա, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես չէ,  ապա ուղղակի տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ դա վնաս տա: Անկախ ամեն ինչից, ցանկացած իրավիճակի պայմաններում սա  չի կարող ավելի վատ հետևանքների հանգեցնել, սա կարող է բերել այն հետևանքի, որ անձը չի կարողանա ուղղակի պնդում անել, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել և  հույս ունենալ, որ դա դատարանի կողմից համոզիչ կլինի: 

Եթե իսկապես ճնշումներ եղել  են, ապա   իսկապես պետք է դեպոնացված ապացույցի դեպքում, ընդունում ենք դա, շատ ավելի համոզիչ  ձևով փաստարկվի: Շատ լավ է, որ պետք է համոզիչ ձևով փաստարկվի, դա ամրապնդում է դատական իշխանության նկատմամբ վստահությունը, դատական ակտի կայունությունը: Մեծ հաշվով, մեր խնդիրներից մեկը նաև սա է՝  գործիքներ սահմանել, որը հանրության մոտ կբարձրացնի դատական իշխանության և առհասարակ քրեական դատավարության նկատմամբ վստահությունը, ինչը ձեռնտու է բոլորիս, անհրաժեշտ է բոլորիս, որպեսզի մենք շատ ավելի մեծ վստահություն ունենանք մեր դատական իշխանության և քրեական դատավարության հանդեպ առհասարակ: 

Դեպոնացման ինստիտուտը ներդնելիս ուսումնասիրվե՞լ է, արդյոք,  միջազգային փորձը և մասնավորապես, ո՞ր երկրների փորձն եք կիրառել՝  և վկաների, և մեղադրյալների ցուցմունքների դեպոնացման դեպքում:

Ինչ վերաբերվում է դեպոնացման գաղափարին, ապա այն ինքնին վերաբերում է հետևյալ իրավիճակին, երբ դատական իշխանությունը մասնակցություն է ունենում նաև մինչդատական վարույթում իրականացվող որոշակի գործառույթների, և դրա արդյունքում ձեռք են բերվում ապացույցներ, որոնք ինքնին դատարանում քննարկման առարկա դառնալիս գուցե և համոզիչ լինելու ավելի մեծ  աստիճան ունեն և դրա համոզիչ լինելը  կասկածի տակ դնելը շատ ավելի մեծ ջանքեր   է  պահանջում: 

Մենք  տեսել ենք այս խնդիրը ԵԱՀԿ համապատասխան զեկույցից հետո՝  այն մեր դատավարական  համակարգի ուսումնասիրության արդյունքում է  կազմվել և այնտեղ որպես մեր իրավական համակարգի բաց նշվում էր, որ մեզ մոտ ապահովված չէ  անձի դեմ վկայող անձին հարցաքննելու  իրավունքների շրջանակը:   Այդ առումով դեպոնացման ինստիտուտը եկեք երկու մասի ենք բաժանել՝  վկաների, տուժողների և ցանկացած անձի ցուցմունքի դեպոնացում՝ դա մեկ, և  մեղադրյալի ցուցմունքի դեպոնացում՝ դա մեկ այլ երևույթ է,  դրանք տարբեր խնդիրներ  են հետապնդում: Դատավարական ձևի առումով,  ճիշտ է,  կան ընդհանրություններ, որ դատարանի առջև է կատարվում և այլն, բայց այն նպատակները, որ իրենց առջև դնում են այս ինստիտուտները, կարող ենք մենք տարբեր համարել: Մասնավորապես,  վկաների, տուժողների և այլն, դեպոնացումը հենց  նպատակ է հետապնդում հնարավորություն տալ կողմին, ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ դա չի վերաբերվում միայն մեղադրանքի կողմին, ստանալ ցուցմունքներ, որոնք որ հետագայում հնարավոր է, որ  դատական քննությանը չմասնակցեն և դա իրականացնել հակառակ կողմի մասնակցությամբ, որպեսզի հակառակ կողմը հնարավորություն ունենա հարցեր տալ այդ անձին: Սա արդեն դատարանի կողմից որպես համոզիչ ապացույց կարող է դիտվել, չնայած նորից եմ ասում,  չի բացառվում, որ դատարանում նորից վիճարկման առարկա դառնա:     

Այս փորձն իր բնույթով անգլո-ամերիկյան է, բայց նաև եվրոպական տարածում ունի,  հատկապես ռոմանո-գերմանական իրավական համակարգի գերմանական  ուղղության շրջանակներում, որը չի գնացել մինչդատական վարույթում դատական իշխանության ներկայության ապահովման ֆրանսիական տարբերակով, այլ գնացել է,  այսպես կոչված,  քննիչ-դատավորի ինստիտուտի տարբերակով: Մենք ունենք մինչդատական վարույթում  դատական իշխանության ներկայության   մեծ հաշվով երկու մոդել. առաջինը, որ քննություն իրականացնող անձը դատավոր է՝  դա նախահեղափոխական ժամանակահատվածում գոյություն ունեցող, նաև մեզանում, ընթացակարգն է, երբ քննիչն ուներ դատավորի կարգավիճակ՝ ուներ անկախություն, ուներ անկողմնակալություն,  այս մոդելում մրցակցում էին դատախազը ու պաշտպանը    այնպես, ինչպես դատական վարույթում մրցակցում են արդեն գործը քննող դատավորի առջև:  Սակայն քանի որ այդ մոդելը նպատակահարմար չգտնվեց և շատ լավ է, որ նպատակահարմար չգտնվեց, որովհետև շատ ծախսատար է, և եվրոպական երկրները հրաժարվում են այդ մոդելից, և այսօր կարելի է ասել, որ հատուկենտ եվրոպական երկրներում է մնացել, բնականաբար Ֆրանսիայում որպես ազգային ինստիտուտ, նաև Լատինական Ամերիկայի երկրներում: Զարգացման հիմնական  միտումը  ռոմանո-գերմանական երկրների դատական իշխանության այս էպիզոդիկ մասնակցության ապահովումն է, որպեսզի  դատական իշխանությունն ավելի մեծ մասնակցություն ունենա մինչդատական վարույթին, ինչը հետագայում ավելի  համոզիչ կդարձնի դատարանում քննվող ապացույցները: Եվ նորից ասեմ, դա  ամենևին չի նշանակում վիճարկման արգելք, դա նշանակում է ընդամենը վստահության ավելի բարձր աստիճան, որը կարող է հաղթահարվել ավելի ծանրակշիռ փաստարկներով, իհարկե: 

Այս առումով կարող եմ հաստատել, որ մեղադրյալի ցուցմունքների դեպոնացման ինստիտուտը, որպես այդպիսին, մենք չենք փոխառել որևէ երկրից, բայց ընդհանուր սկզբունքների շրջանակներում մշակել ենք և մեր գործընկերների հետ էլ ենք քննարկել այն փաստարկը, որ մեր որոշ գործընկերների կողմից բերվում է, որ քանի որ սա որևէ տեղ կիրառված չէ, ուրեմն վատ է, չեմ ընդունում: Մենք ինչո՞ւ ենք ժխտում մեր  իրավական դպրոցի հնարավորությունը, նորից ասեմ, ընդհանուր սկզբունքների ներքո ունենալու նոր լուծումներ առկա խնդիրներին, ինչո՞ւ ենք ժխտում, որ այդ ինստիտուտը կարող է նաև պիտանի ու օգտակար լինել: Մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումը դա կարելի է ասել ինչ-որ տեղ նոր լուծում է առկա խնդիրներին: 

Ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում անձին կալանավորելու համար հիմնավորումներ չպահանջելու դրույթի վերաբերյալ քննադատությա՞նն ինչպես եք վերաբերվում:

Այս քննադատությունը բավականին երկար պատմություն ունի, մեր  գործընկերները շատ են այս մասին խոսում, մենք այստեղ փորձել ենք ազնիվ լինել և  ընդունել այն խնդիրները, որ այս ոլորտում առկա են: Այդ խնդիրներից մեկն այն է, որ ի տարբերություն  շատ ուրիշ երկրների,  մեր օրենսդիրը,  կարծեք թե,  հաճախ անիրագործելի խնդիր է դնում մեր քննչական ապարատի առջև: Մասնավորապես, երեք օրվա ընթացքում, հատկապես ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների գործերով է դա առկա,   գտնել չգիտեմ որտեղից հիմնավորումներ,  փաստարկներ, փաստեր,  որ անձը կարող  է փախուստի դիմել,  նոր հանցանք կատարել,  ճնշում գործադրել վկաների վրա և այլն, և այլն: Արդարացի չէ այդ խնդիրը քննչական ապարատի առջև թողնել: Այս պատճառով մենք գնացինք մեկ այլ ճանապարհով, մենք նախ հստակ ձևակերպեցինք այդ հիմքը՝ այստեղ իսկապես հիմնավորում պետք է, ոչ թե այսպես կոչված՝ ոչ իրավաչափ վարքագծի  հիմքերի հիմնավորում,  այլ  անհրաժեշտ է հիմնավորում որոշակի, ճիշտ է,  ցածր չափանիշով,  որ անձն իսկապես երևի թե կատարել է իրեն  մեղսագրվող արարքը: Դրա հիմնավորումը անպայման պետք է, այստեղ փաստերն անպայման պետք են:  Եվ խոսքը վերաբերվում է,  նորից ասեմ,  միայն ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերին, ընդ որում,  առաջին անգամ նախնական կալանքի ժամկետը երկու ամսվա փոխարեն կրճատվել է ու դարձել  մեկ ամիս:  Մեկ ամսից հետո ոչ միայն հիմքերը պետք է հիմնավորվեն, այլ պետք է հիմնավորվեն լրացուցիչ երկու առարկայի կիրառմամբ՝  մասնավորապես, այսպես կոչված, պատշաճ ջանասիրությունը, որը բոլորովին նոր բան է մեր քրեական դատավարությունում՝  քննիչը իսկապես գործել է այս ընթացքում, այլ ոչ թե  անգործության է մատնված եղել, պատշաճ ջանասիրություն է ունեցել գործը ժամանակին քննելու համար: Պետք է նաև հիմնավորվի, որ լրացուցիչ գործողություններ  կա կատարելու հետագայում, այսինքն՝ ըստ էության երկու առարկայի փոխարեն մենք ունենում ենք արդեն 4 առարկա՝ կալանքի ժամկետը  երկարացնելիս:  Եվ իմ կարծիքով այն թվացյալ հետքայլը, որ մենք այստեղ արել ենք, իրականում շատ ավելի կարևոր  առաջընթացի, առաջքայլի մաս է կազմում, որովհետև մենք կալանքի հարցը պետք է դիտարկենք համակարգային առումով: Չէ՞ որ մենք նոր նախագծով փորձել ենք  նախատեսել այլընտրանքային խափանման միջոցների շատ ավելի լայն շրջանակ, չէ՞ որ մենք սահմանել ենք, որ կալանքից բացի,  եթե  այլընտրանքային միջոց է ընտրվում, ապա մի քանի այլընտրանքային միջոց կարող է կիրառվել՝   միայն թե կալանք չկիրառվի, ինչը շատ ավելի է մեծացնում կալանքի փոխարեն այլընտրանքների կիրառման հնարավորությունը, ինպես նաև մեզ բերում է մեր առջև դրված  խնդրի լուծմանը: 

Իմ համար զարմանալի էր, որ առաջին մեկամսյա կալանքի հարցի առնչությամբ   Մարդու իրավունքների պաշտպանի  կողմից բերված էին Եվրոպական դատարանի վճիռներ հատկապես Հայաստանի վերաբերյալ, որոնք որ թվում է, թե փաստում էին, որ  այնտեղ պետք է հիմքերն անպայման լինեն: Դա այդպես չէ, այդ վճիռների ուսումնասիրությունն ուղղակի այդպիսի հետևության չի բերում: Իսկ վճիռները կայացվել են այն պատճառով, որ մենք գործող օրենսդրությամբ ունենք պահանջ, որպեսզի այդտեղ այդ հիմքերն հիմնավորվեն: Իսկ Եվրոպական կոնվենցիան մեզ չի պարտադրում ունենալ այդպիսի պահանջ, որովհետև ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնավոր կասկածը, ինչպես նաև այն վտանգները, որոնց մասին մենք խոսում ենք,  դրանք որպես այլընտրանք են թվարկված անձին կալանքի վերցնելու համար՝ կամ հիմնավոր կասկած, կամ փախուստի կամ հանցանք կատարելու վտանգ և այլն: 

Սա այն հարցն է, որ մենք մեր գործընկերների, մեր փորձագետների հետ  շատ մանրամասն ենք քննարկել, ես պատրաստ եմ քննարկման առարկա դարձնել  այդ հարցը, եթե պարզվի, որ կա Եվրոպական դատարանի   որոշում,    չափանիշ, որը որ մենք խախտում  ենք: Մեզ որևէ մեկը չի ներկայացրել որևէ որոշում, որը խոսի այն մասին, որ պետությունը չի կարող օրենսդրությամբ սահմանել հիմնավոր կասկածը որպես սկբնական  կալանքի հիմք՝ միայն հիմնավոր կասկածը: Այդպիսի բան մենք չունենք և այդ պայմաններում գտնում եմ, որ եթե մենք միայն այդ հարցն ենք դիտարկում, այո, իմ մոտ էլ այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ հետքայլ կա, բայց  դիտարկելով համակարգն ամբողջությամբ՝  ես վստահ եմ, որ մենք հետքայլ չունենք, որովհետև այլ հարցերում ենք երաշխիքները շատ ուժեղացնում: Այստեղ մենք ուղղակի անիրագործելի խնդիրը վերացնում ենք պետական մարմնի առջևից, որովհետև դա իսկապես անիրագործելի է, բայց արդեն երկարացնելու համար  պատնեշը, պատվարը շատ ավելի մեծացնում ենք:    

Նոր քրեական  դատավարության օրենսգրքում ի՞նչ նոր խափանման միջոցներ եք ներդրել և ո՞ր դեպքում եք նախատեսում, որ դրանք պետք է կիրառվեն:

Երկու  սկզբունքորեն նոր խափանման միջոցի մասին է խոսքը՝ տնային կալանք և  այսպես կոչված,  վարչական հսկողությունը, որը իրենից ներկայացնում է խափանման միջոց: Այն իր արդյունավետությունը, հատկապես՝ Արևմուտքում,  վաղուց ապացուցել է, երբ որոշակի էլեկտրոնային սարքի միջոցով անձի վարքագիծը, նրա տեղաշարժը և այլն,  վերահսկողության առարկա է դառնում: Սա  ընդամենը օրենսգրքի խնդիր չէ, այլ ինստիտուցիոնալ խնդիր է և նյութափեխնիկական բազա է ենթադրում: Մենք կարծում ենք, որ այս երկու խափանման միջոցները բավական ուժեղ երաշխիքներ կարող են լինել և շատ դեպքերում դատարանը կարող է բավարար համարել հենց դրանց կիրառումը, ոչ թե  կալանքի կիրառումը: Դա կարող է զուգակցվել,  այսպես կոչված,  չհեռանալու մասին ստորագրությամբ, որը օրենսգրքով հստակ սահմանվում է, որ կարող է զուգորդվել անձնագիրը հանձնելով, ինչն արդեն դժվարացնում է անձի ելքը երկրից: Մենք կարծում ենք, որ շատ դեպքերում մի քանի այլընտրանքների կիրառումը արդեն դատարանի մոտ  կարող է համոզմունք առաջացնել, որ անձի պատշաճ վարքագծն ապահովված է,  դրան գումարենք նաև գրավը, որը միակ այլընտրանքային  խափանման միջոցն է: Մենք ըստ էության  միջազգային  չափանիշներում առկա  բոլոր հնարավոր այլընտրանքները նախատեսել ենք: Արդյունավետությունը նաև իրավակիրառողից է   կախված, բայց օրենքով արդյունավետ կիրառության համար բոլոր հնարավորությունները  նախատեսված են: 

Փաստաբանները դժգոհում են նաև, որ  օրենսգրքով իրենց լիազորություններ են վերապահվել՝ առանց դրանք իրականացնելու  հնարավորությունների: 

Շատ ընդհանրական պնդում է: Ես ուղղակի կարող եմ մի քանի կոնկևետ դրույթներ մեջբերել, կուզենայի հասկանալ, թե ինչն է այդտեղ, որ գործընկերներին մտահոգում է: 

Ի՞նչ նոր հնարավորություններ ունեն փաստաբանները՝  պաշտպանները քրեական վարույթում՝ առաջինը, հենց դեպոնացման դիմելու հնարավորությունն է: Դա ամենակարևոր,  երևի թե,  գործիքն եմ համարում այստեղ՝ եթե կա վկա, կա տուժող,  որը պետք է որ գործի համար նշանակություն ունեցող ցուցմունք տա, որը պաշտպանյալի համար կարևոր է, և կա վտանգ, որ այդ անձը կարող է երկրից  մեկնել կամ որևէ այլ պատճառով չկարողանա դատարանում ցուցմունք տալ,      պաշտպանը կլարող է դիմել դատարան՝ խնդրելով իրականացնել դեպոնացում՝  սա  սկզբունքորեն  նոր գործիք է և կարծում եմ՝   շատ կարևոր: 

Երկրորդ՝  փորձագետի կարծիք ստանալու հնարավորություն, որն  այսօր օրենսգրքով  նախատեսված չէ՝  որոշ դեպքերում փաստաբանները դիմում էին մասնավոր փորձագետի, կարծիք  էին ստանում,  հետո խնդրում էին, որ այսպես կոչված՝ այլ փաստաթղթի կարգավիճակ դրան տրվի,  և իրավական անորոշություն  էր առաջանում: Մենք ուղիղ սահմանում ենք, որ փաստաբանը, պաշտպանը, և ոչ միայն նա, այլև տուժողը, նրա ներկայացուցիչը,  կարող են իրականացնել ապացուցում՝  դիմելով ու ստանալով փորձագետի կարծիք:  Եվ դա ապացույց է: 

Եթե այսօր պաշտպանի ներկայացրած նյութը պետք է մի հատ էլ առանձին որոշում լինի ապացույց ճանաչվելու մասին, ապա մենք փոխել ենք կանխավարկածը և ասում ենք, եթե պաշտպանը նյութ է ներկայացնում քննիչին, ապա դա  համարվում է ապացույց, քանի դեռ քննիչը որոշում չի կայացնում, որ այդ նյութն անթույլատրելի է կամ ոչ վերաբերելի: Կարծում եմ, սա ևս շատ կարևոր փոփոխություն է: 

Եթե այսօր մեղադրանքի կողմից ներկայացված ապացույցները պարտադիր են դատարանի համար, իսկ պաշտպանի կողմից միջնորդված ապացույցները դատարանի համար՝ ամենևին էլ  ոչ պարտադիր, ավելին՝ դատարանը կարող է հետաձգել միջնորդության քննությունը, քննել մեղադրանքի կողմի ապացույցները, հետո նոր անդրադառնալ պաշտպանի միջնորդություններին, ապա սա էլ ենք մենք փոխել  և մինչդատական վարույթից դեպքի դատական վարույթ անցնելու փուլում մրցակցային ենթափուլ ենք սահմանել՝ նախնական  դատալսումներ, որտեղ յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր ապացույցները,  և դատարանը որոշում է ապացույցների վերջնական շրջանակը՝   իրավունք ունենալով ինչպես հավասարության պայմաններում չընդունել դատախազի կողմից ներկայացված ապացույցները, այնպես էլ  չընդունել պաշտպանի կողմից ներկայացված ապացույցները կամ երկուսն էլ հավասարապես ընդունել՝ չափանիշը նույնանում է, հավասարություն է սահմանվում: 

Մենք չենք կարող ապացույց համարել, այսպես կոչված, մասնավոր հարցման արձանագրությունը՝ սա է,  կարծում եմ, իմ գործընկերների հիմնական խնդիրը: Եթե մենք այդպես անենք, ապա ուղղակի մենք ունենում ենք,   այսպես կոչված,  զուգահեռ քննության մոդել՝ ուղղակի  անգլո-սաքսոնական, անգլո-ամերիկյան քննություն: Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ պաշտպանները կարող են հարցումներ իրականացնել, կարող են արձանագրություններ կազմել, բայց այդ արձանագրությոընը կարող է տվյալ վկային կանչելու և օրենքով սահմանված կարգով հարցաքննելու ընդամենը հիմք հանդիսանալ, այլ  ոչ թե ինքնուրույն ապացույց: Այսինքն՝ մենք չենք կարող հավասարապես ապացույց համարել, որ փաստաբանի և քննիչի կողմից կատարված գործողությունների  արդյունքը, որովհետև քննիչն այն սուբյեկտը չէ, որը բացառապես մեղադրանքի շահ է ներկայացնում՝  չմոռանանք, որ քննիչն անկողմնակալ քննություն իրականացնող սուբյեկտ է: Ես ներկայացրեցի ֆրանսիական մոդելը, քննիչը դա նույն ֆրանսիական քննիչ-դատավորն է, որը զրկվել է դատավորի կարգավիճակից՝ այդպես պետք է դիտարկել: Այսինքն՝ եթե մենք գործ ունենայինք այլ մոդելի հետ, ուրեմն պետք է ասենք՝ քննիչը միայն մեղադրող է և նրա խնդիրը միայն մեղադրական ապացույցներ հավաքելն է, դու էլ, փաստաբան, գնա, իրականացրու պաշտպանական ապացույցների հավաքումը: Սա բոլորովին այլ մոդել է, սա ունի շատ մեծ թերություններ: Մի  մոդելի դրականը վերցնելը, այսինքն՝ փաստաբանների համար  ձեռնտուն վերցնել  և նաև մյուս մոդելի փաստաբանների համար ձեռնտուն վերցնել, դա  կհանգեցներ համակարգային շփոթի և հակահամակարգային կլիներ:  Այսինքն՝ մի կողմից ասել քննիչը  անկողմնակալ մարմին է, նա պետք է պաշտպանական ապացույցներ հավաքի, պարտավոր է գործը կարճել, երբ որ  ի հայտ են գալիս կարճման հանգամանքներ, և դրա հետ մեկտեղ իր կողմից ձեռք բերված ապացույցները համարել հավասար փաստաբանի կողմից ձեռք բերված ապացույցների հետ, հակահամակարգային կլիներ: Այս առումով այն միակ գործիքը, որի մասին իմ գործընկերները խոսում են,  որն այդ դատողության հիմքում է դրված, դա է,  այսպիսի հնարավորություն մենք չունենք, որովհետև մենք այդպիսի փորձ  առհասարակ   չունենք, դա համակարգային խնդիր է, համակարգի կենսունակության խնդիր է: Եվ եթե իսկապես փաստաբանները ուզում են այդ գործիքից օգտվել, ապա կարծում եմ, որ օրենսդրությունն այդ հնարավորությունը տալիս է, այսինքն՝ ուղղակի հարցում անել և այն կցելով միջնորդությանը՝  խնդրել, որպեսզի անձը հարցաքննվի: Եթե անձը չի հարցաքննվում քննիչի կողմից, ապա նույն միջնորդությունը անում է դատարանում այն ժամանակ, երբ հավասարության հիմունքներով դա կարող է քննվել: Եթե պատճառ կա, որ անձը կարող է այլևս ցուցմունք չտա, նորից ասեմ՝  ծանր հիվանդ է կամ  պետք է մեկնի արտասահման, արդեն ողղակիորեն դիմել դատարան, որպեսզի դեպոնացում իրականացվի, այսինքն՝  անգամ այս հարցում է  գործիքակազմը մեծացել:  Այս առումով, ես կարծում եմ, որ որոշակիացման խնդիր ունի գործընկերների առարկությունը կամ   կարծիքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ասում են, որ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում հաշվի չեն առնվում անչափահասների իրավունքները  առերեսվելիս՝ հատկապես այն դեպքերում,   երբ անչափահասը տուժող է,  իսկ նրա հետ առերեսվողը՝  մեղադրյալ:

Այն, ինչ  մեր գործընկերները Մարդու իրավունքների գրասենյակից առաջարկում են, դա նման  առերեսմանը  օրենքով արգելք սահմանելն է, ինչի հետ մենք, ինչպես այլ հարցերում ևս՝ մեխանիստական լուծման հետ համաձայն չենք, որովհետև մենք չենք կարող ժխտել և պրակտիկայում օրինակներ վստահաբար կլինեն,  երբ անչափահաս մեղադրյալի հետ առերես հարցաքննությունն  ընդհանրապես չի վնասի:   Կարող են լինել մեղադրյալներ՝ մեկի 18 տարին մեկ օր առաջ լրացած լինի, մյուսը երկու օրով ավելի փոքր լինի, համակատարողներ լինեն, իրար մեղադրեն, կամ, ընդհակառակը՝ գուցե  երկու կամ տասն օրով ավելի փոքր անձնավորությունն  է ավելի դոմինանտ մյուսի նկատմամբ, և նրա շահերից ելնելով՝   չպետք է առերես հարցաքննել: Եթե այդպիսի արգելք  դնենք, ապա  հակառակ ցուցմունքների դեպքում նրանք այլևս չեն կարող առերես հարցաքննվել, այսինքն՝ մենք չենք ուզում քննիչին զրկել առերես հարցաքննության գործիքից՝ այն դեպքում, երբ դա կլինի իմպերատիվ պահանջ՝ վերջ, այլևս եթե մեկն անչափահաս է, չես կարող իրականացնել առերեսում: Իսկ եթե երկուսն էլ անչափահա՞ս են,  իսկ եթե անձն անչափահաս է, բայց որևէ հոգեբանական խնդիր առերես հարցաքննություն  իրականացնելու համար չկա՞: Այստեղ ընդհանուր դրույթներ են գործում, որ չի կարելի անձին վատ վերաբերմունք պարունակող գործողությունների ենթարկել, և եթե խոսքը վերաբերվում է այն դեպքերին, որ ակնհայտ է, որ անձի համար դա  «դաբլվիքտիմիզեյշն կլինի»՝ կրկնակի զոհի կարգավիճակ կստանա, ապա նման գործողության կատարումն ընդհանուր դրույթներով արդեն իսկ արգելված է: Իսկ ինչ վերաբերվում է անչափասներին, ապա  մենք որոշակի ժամանակ հետո, իհարկե, ոչ անմիջապես, նախատեսել ենք հոգեբանի մասնակցության պահանջ` ներկայումս գործող  մանկավարժի մասնակցության պահանջի փոխարեն և դա ևս մեր գործընկերների դիրքորոշումն է, որ հոգեբանի մասնակցությունը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան մանկավարժինը և եթե այդպես կարելի է ասել անչափահասի հարցաքննության մասին, կոմֆորտային իրավիճակ կարող է ստեղծվել: 

Այս քննադատությունը գուցե օրենսգրքի ավելի նեղ ընթերցման արդյունք է, օրենսգրքում իսկապես մենք փորձել ենք մի քանի ընդունված չափանիշներ սահմանել անչափահասների իրավունքների պաշտպանության հետ կապված, որոնցից մեկը հոգեբանի պարտադիր մասնակցությունն է, ինչպես նաև անչափահասի օրինական ներկայացուցչի պարտադիր մասնակցությունն է: Մենք սահմանել ենք, որ  բոլոր դեպքերում անձը պետք է ունենա  օրինական ներկայացուցիչ, եթե չունի ազգական կամ խնամակալ,  ապա դա պետք է լինի խնամակալության կամ հոգաբարձության պետական մարմինը:  

Այս առումով մենք իսկապես աչքաթող չենք արել անչափահասների շահերի պաշտպանությունը, իսկ կոնկրետ այդ մեխանիստական  մոտեցման հետ համաձայն չենք և չենք համաձայնվի՝ եթե առերեսվողներից մեկն անչափահաս է, ապա վերջ, դա չի կարելի իրականացնել: Սա անիրավաչափորեն նսեմացնում է քննության շահերը, այդ պատճառով առերեսումն արգելելն  ևս հակահամակարգային եմ համարում:    

        

                                                                                                                                                                                                                Հարցազրույցը վարեց` Սոնա Մաշուրյանը  
 
 

Հարակից հրապարակումներ`

12:22 18/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ)
12:49 09/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել
12:53 07/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից
12:25 02/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատօր-ի նախագծի հարցում Պաշտպանը հետևողական է լինելու
19:13 28/09/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Նոր Քրեական դատավարության օրենսգրքով պետությունում կմահանա քրեական արդարադատությունը
18:49 06/09/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակվել է
18:11 25/07/2012  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Մելիքյան. «Այդպես մենք կկարողանանք կանխել ՄԻԵԴ վճիռները»
21:45 20/07/2012  |  ՎերլուծություններԲարեփոխումներից հետո. Անձը դատարան կներկայացվի ձերբակալության 60 ժամվա ընթացքում

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]