Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարդան Մինասյան. «Հայաստանի հավաքականն արդեն կայացել է» 10/21/2013   16:05  |  Մարզական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր գլխավորած թիմն արդեն կայացել է, տղաներն էլ գիտեն՝ միասնական և տրամադրված խաղալու դեպքում կարող են հաղթել ցանկացած մրցակցի:

-Ի՞նչը ստացվեց կամ հակառակը չստացվեց Իտալիայի հավաքականի հետ խաղում:

-Բոլորն էլ գիտեին, որ անցումային խաղերին մասնակցելու մեր հնարավորությունները չնչին էին՝ անգամ այս խաղում հաղթելու դեպքում: Սակայն, միևնույն է ձգտում էինք հաղթանակի: Ամենակարևորն այն էր, որ զերծ մնացինք վնասվածքներից, թեպետ Արազի պարագայում մտավախություն ունեի: Նախատեսել էինք արագ գոլ խփել և հենց սկզբից ճնշում գործադրել մրցակցի դիրքերին, ինչը ստացվեց: Չնայած չհաղթեցինք, բայց Իտալիայի կարգի թիմի հետ ոչ-ոքին էլ դրական արդյունք եմ համարում: Իսկ խաղի որակն ինձ լիովին  բավարարեց:

-Եթե մրցակիցն ավելի մոտիվացված լիներինչպե՞ս կընթանար խաղը:

-Չեմ կարող ասել, որովհետև ավելի շատ մտածում էինք մեր խաղի մասին: Այնպես էլ չէ, որ իտալացիները մոտիվացված չէին: Նրանք փորձարկում էին նոր ֆուտբոլիստներ, որոնց մոտիվացիան շատ բարձր էր:

-Շատերին հետաքրքում է,  թե ինչու չէիք ուրախանում գոլերից  հետո, և ի՞նչ ասացիք Ռոբերտ Արզումանյանին առաջին գոլից հետո:

-Նախ, ուրախանալու առիթ չկար, որովհետև ամբողջ խաղը դեռ առջևում էր: Իսկ Ռոբերտին, եթե հիշողությունս չի դավաճանում, ասացի, որ պետք է ավելի կոմպակտ գործել:

 -Ինչո՞ւ փոխարինվեց Լևոն Հայրապետյանը:

-Նրա եզրով մեր դարպասին գրոհները շատացել էին, ուստի փորձեցինք թարմ խաղացող մտցնելով ուժեղացնել այն:

-Անդրադառնանք անցած ընտրափուլին: Որն է՞ր Հայաստանի հավաքականի անկայուն ելույթների հիմնական պատճառը:

-Դա շատ ծավալուն թեմա է, որին արդեն անդրադարձել եմ, բայց նորից կասեմ: Կայուն խաղալու համար պետք է ամենից առաջ կայուն կազմ ունենալ, իսկ մենք այս ընտրական փուլի միայն առաջին և վերջին խաղերի ժամանակ ենք հանդես եկել ուժեղագույն կազմով: Զգուշացումների և վնասվածքների պատճառով պարբերաբար առանցքային խաղացողներից զրկվելու պարագայում զրկված ենք կազմի ընտրության մեծ հնարավորությունից: Բացի այդ, այս ընտրափուլում մեր ֆուտբոլիստներից շատերը իրենց ակումբներում զրկված էին խաղային մշտական պրակտիկայից:

-Անկախ սուբիեկտիվ պատճառներից հավաքականը մոտ էր անցումային խաղերին մասնակցելու հնարավորությանըԻ՞նչը չբավականացրեց:

-Երբեմն կարծիքներ եմ լսում և այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես, մեր հավաքականը խմբի ֆավորիտն էր ու պարտավոր էր անցումային տեղ գրավել: Սակայն, ուշադիր լինելու դեպքում կտեսնեք, որ այս խմբում Իտալիայից բացի, մյուս բոլոր թիմերը հավասարազոր էին, և գիտեինք, որ ծանր պայքար է ընթանալու: Դե, իսկ մալթացիները ակնհայտ հետնապահ էին: Եթե Հայաստանի հավաքականը Իտալիայի կամ Գերմանիայի պես ուժեղ թիմ լիներ, ապա խմբից մեր դուրս չգալը ձախողում կհամարվեր: Կարծում եմ, բացառությամբ Մալթայի հետ երևանյան հանդիպման, որը կատարյալ ձախողում էր, մեր թիմը բոլոր խաղերում ցուցադրել է արժանի խաղ: Նույնիսկ, երբ ավելի շատ մտածում էինք, թե ինչպես լրացնել բացակա ֆուտբոլիստների պակասը: Ընտրության շատ քիչ տարբերակներ ունեինք: Վերջին մի քանի խաղերում ընդհանրապես ստիպված էինք փոփոխություններ կատարել նույնիսկ առաջին խաղակեսում: Բայց եղան նաև դրական պահեր. Մեր ընտրանին զգալիորեն բարելավեց վարկանիշը՝ բարձրանալով ՖԻՖԱ-ի դասակարգման սանդղակի 38-րդ հորիզոնական: Դա աննախադեպ ցուցանիշ է: Մեր ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությունը աճել է: Արդեն բոլորը հաշվի են նստում Հայաստանի ազգային հավաքականի հետ:

-Հասկանալի էոր ընտրական փուլում ամենավատը Մալթայի հավաքականի հետ հանդիպումն էր, իսկ զուտ մասնագիտական տեսանկյունից որն ե՞ք համարում ամենալավ խաղը:

-Կան մի քանի խաղեր, բայց երևի կառանձնացնեի դանիացիների հետ հանդիպումը, քանզի մալթացիներից կրած պարտությունից հետո այդպես խաղալը շատ մեծ արժեք ուներ: Եվ, ընդհանրապես, Մալթայի հետ խաղից հետո մենք երեք հաղթանակ ենք տարել, խաղացել ոչ-ոքի և կրել ընդամենը մեկ պարտություն: Դա վկայում է, որ մեր թիմը կամքի մեծ ուժ ունի:

-Չեխիայի և Բուլղարիայի նկատմամբ տարած հաղթանակները վկայո՞ւմ են նաև հաղթողի հոգեբանություն ձեռք բերելու մասին:

-Այո, մեր թիմն ունի հաղթողի հոգեբանություն, գրեթե կայացել է, ունի իր ձեռագիրը, խաղային սկզբունքները, միասնական է: Հավաքականի խնդիրներից մեկը պահեստայինների կարճ նստարանն է, որից էլ բխում է անկայունությունը: Բացի այդ, ֆուտբոլիստները իրենց ակումբներում պետք է մշտապես խաղային պրակտիկա ունենան: Նույն Մարկոսի օրինակը ցույց է տալիս, որ ինչքան էլ ֆուտբոլիստը բարձրակարգ լինի, չի կարող առավելագույն օգուտ բերել թիմին, եթե զրկված է խաղային պրակտիկայից:

-Ընտրական փուլի կեսից Վարազդատ Հարոյանը և Կամո Հովհաննիսյանը սկսեցին հայտնվել հիմնական կազմումԴա հարկադրվա՞ծ թե՞ մտածված քայլ էր:

- Վարազդատ Հարոյանի պարագայում  մտածված էր, թեպետ ռիսկի գործոն էր պարունակում: Գիտեի, որ նա մեծ ներուժ ունի և կարող է լավ ֆուտբոլ խաղալ, բայց չէինք ուզում նրան միանգամից ընդգրկել հիմնական կազմում, որովհետև մտավախություն կար, որ կարող է հոգեբանորեն պատրաստ չլինել: Բացի դրանից, նա շատ տաքարյուն է, որը երբեմն խանգարում է: Հարոյանը դեռ շատ երիտասարդ է, բայց բոլոր խաղերում, նույնիսկ Դանիայի հետ խաղում, երբ  հեռացվեց խաղադաշտից, նա լավագույններից մեկն էր: Ինչ վերաբերում է Կամո Հովհաննիսյանին՝ իմ կարծիքով, նա իր որակներով ավելի շատ  կիսապաշտպան է, ուղղակի այս պահին նրանից ավելի լավ ոչ ոք չէր կատարի աջ պաշտպանի պարտականությունները: Ես կարևորում եմ, որ նշված երկու խաղացողներն այս ընտրական փուլում հաստատվեցին հիմնական կազմում, քանի որ հավաքականին մշտապես թարմություն է պետք:

-Ինչու է՞  մեր հավաքականը անընդհատ խնդիրներ ունենում մրցակիցների եզրային գրոհների ժամանակ:

- Ընդհանրապես, պաշտպանվելիս բոլոր թիմերը ավելի շատ հագեցնում են դաշտի կենտրոնը, փորձում են կոմպակտություն ստեղծել: Ուղղակի եզրային փոխանցումների ժամանակ պետք է արագ վերադասավորվել, բացի այդ պաշտպաններին պետք է օգնեն նաև եզրային  կիսապաշտպանները:

 Այդ դեպքում Ձեր պատասխանից բխող ևս մեկ հարց: Գո՞հ եք աշխատանքի  այն ծավալիցոր կատարում են Գևորգ Ղազարյանը և Արազ Օզբիլիսը պաշտպաններին օգնելիս:

-Գևորգը միշտ լավ է կատարել այդ ֆունկցիաները, նա ունիվերսալ ֆուտբոլիստ է: Իսկ հիմա նաև ավելի մեծ փորձ է կուտակել, որովհետև իր թիմի կազմում բազմաթիվ միջազգային խաղերի է մասնակցել: Արազի մոտ նույնպես կա մեծ փոփոխություն: Սկզբում  նրա համար շատ դժվար էր, քանի որ միշտ խաղացել էր 4-3-3 սխեմայով, բայց, ի պատիվ իրեն, հիմա կարողանում է նաև հաջողությամբ պաշտպանվել:

-Նախորդ ընտրական փուլում մեր հավաքականը հիմնականում խաղում էր տակտիկական նույն սխեմայով, այս անգամ փորձվեցին բազմաթիվ տարբերակներ: Այդուհանդերձո՞րն է ամենաօպտիմալ տարբերակը:

-Դա կախված է շատ հանգամանքներից, մրցակցից: Օրինակ, Բուլղարիայի դեմ խաղում նախապես որոշել էի, որ Արազը պետք է լինի կենտրոնում, և մենք խաղացինք 4-1-4-1 սխեմայով: Այս ընտրական փուլի մյուս խաղերում մանևրելու շատ քիչ հնարավորություն եմ ունեցել: Իսկ ընդհանրապես, խաղում ենք 4-2-3-1 տակտիկական սխեմայով, որովհետև այն համարվում է ամենաճկունը եւ ամենահավասարակշռվածը: Եթե մշտապես մանևրելու հնարավորություն ունենանք, ապա սխեման կընտրենք՝ մեր և մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը հաշվի առնելով: Բացի այդ, մնում եմ այն կարշիքին, որ կարևորը ֆուտբոլիստներն են, այլ ոչ թե  խաղային սխեմաները: Ամեն ինչ կախված է նրանից,  թե այս կամ այն սխեմայի մեջ տվյալ խաղացողը ինչ ֆունկցիաներ պետք է կատարի:

-Արտագնա  խաղերում գրանցած ավելի լավ արդյունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր թիմը ավելի հաջող է՞ տիրապետում հակագրոհներին, թե կա՞ն այլ պատճառներ:

-Հիմնական պատճառը դա էր: Արտագնա խաղերում մրցակիցը ավելի շատ տարածություններ էր տալիս հակագրոհելու համար, իսկ դա մեր ամենաուժեղ կողմն է: Կա ևս մեկ հանգամանք, որը կարող է տարօրինակ թվալ, բայց արտագնա խաղերում մեր վրա ճնշումն ավելի քիչ է, քան տանը: Մեր երկրպագուները բացի հաղթանակից ուրիշ արդյունք չեն ակնկալում: Դա, իհարկե, լավ է, բայց  երբեմն մեծ պատասխանատվությունը խանգարում է ֆուտբոլիստներին դրսևորելու իրենց ողջ կարողությունը:

-Այս փուլում մեր հավաքականը բազմաթիվ գեղեցիկ գոլեր խփեց: Ո՞րը կառանձնացնեիք: 

-Դժվար հարց է, նույն Կառլեն Մկրտչյանի գոլը, կամ Յուրա Մովսիսյանինը, որը ծնվեց Հենրիկ Մխիթարյանի փայլուն փոխանցումից, Արազի գոլը տուգանայինից: Եթե խոսենք ամենակարևորի մասին, հավանաբար դա Յուրա Մովսիսյանի գոլն էր Դանիայի հետ խաղի առաջին րոպեին, որովհետև հոգեբանական ծանր իրավիճակում այն մեզ վստահություն հաղորդեց:

ամարո՞ւմ եքոր մեր հավաքականը հասունացել է, ի զորու է պայքարել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

-Դրականն այն է, որ եզրափակիչ փուլի մասնակից թիմերի քանակն ավելացել է, և մեր կարգի հավաքականների շանսերը՝ նույնպես: Բայց,  նախևառաջ, պետք է սպասել վիճակահանությանը: Մնացածը կախված է տարբեր հանգամանքներից: Բայց մի բան հաստատ է` այս հավաքականն արդեն հասունացել է, անցած ցիկլից հետո գրեթե կայացել է, գիտի իր ուժեղ և թույլ կողմերը, գիտի, որ միասնական և բարձր մոտիվացիայով խաղալու դեպքում կարող է հաղթել ցանկացած մրցակցի:

 


Արխիվ

[]