ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպան անհանգստացած է համացանցում ռասիզմի և անհանդուրժողականության դրսևորումներից 10/21/2013 17:13 | ԼՐԱՀՈՍ
«Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Երևանում է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Համաժողովի բացմանն իր ելույթում եվրոպացի պաշտոնյան նշեց, որ թեև կարևոր է, որ «պետությունները կամ կառավարությունները ինքնակարգավորման մեխանիզմներ կիրառեն, իրենց կեցվածքի, վարքի, վերաբերմունքի և իրենց հրապարակային արտահայտությունների նկատմամբ», սակայն պակաս կարևոր չէ նաև մամուլի և հատկապես հասարակության երիտասարդ հատվածի դերը:
Հատկանշական է, որ միջազգային համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում են հատկապես սոցիալական ցանցերում և լրատամիջոցներում այլատյացության և անհանդուրժողականության դրսևորումները:
«Արշավն այսօր իրականացվում է երիտասարդների կողմից, որովհետև համացանցը նրանց սոցիալական կյանքի մասն է կազմում, և կարող է թիրախային միջոցառում դառնալ այս գործընթացում»,- նշեց Թորբյորն Յագլանդը:
«Մեր օրերում, երբ փոփոխվել են տարածության և ժամանակի ընկալումները, երբ երկրները դառնում են ավելի փոխկապակցված, երբ տեղեկատվությունը համացանցի միջոցով ակնթարթային արագությամբ հասանելի է դառնում միլինավոր մարդկանց համար, այս երևույթների դեմ պայքարն առավել քան կարևոր և արդիական է»,- իր խոսքում ընդգծեց նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը;
Համաժողովին մասնակցող ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, պատասխանելով «Փաստինֆո»-ի հարցին, թե անհադուրժողականության խնդիրն առավելապես հասարակությա՞ն, թե՞ իշխանությունների մեջ է, մասնավորապես ասաց. «Ես կարծում եմ իշխանություններն այսօր որեւէ հատուկ բացասական քայլեր չեն անում հանդուրժողականությունը վերացնելու, կամ ատելություն սերմանելու համար, բայց արդյո՞ք բավարար են այն քայլերը, որպեսզի իրենց պոզիտիվ պարտականությունը կատարեն, այսինքն քարոզեն այդ հանդուրժողականությունը, դեռ հենց այդ պոզիտիվ պարտականությունների մասով, կարծում եմ, թերացումներ ունի մեր իշխանությունը»:
«Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով միջազգային համաժողովը Երևանում իր աշխատանքները կշարունակի նաև վաղը: Քննարկումների ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես քաղաքակա գործիչների հայտարարությունների, բանավեճերի, նրանց հրապարակային գործունեության և ելույթներում կիրառվող կոչերն ու գնահատականները, որոնք կարող են դիտվել որպես այլատյացության, ռասիզմի, անհանդուրժողականության դրսևորումներ:
Ի դեպ, ինչպես իր ելույթում նշեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակեցրել է կոնկրետ չափանիշներ, որոնք հստակ հատկորոշում են այլատյացության դրսևորումների և խոսքի ազատության սահմաննները: Նրա խոսքով, հատկանշվել են 70 արտահայտություններ, որոնք հրապարակային խոսքում կարող են դիտարկվել որպես վիրավորական և ընկնելվել իբրև ռասիզմի, այլատյացության, ագրեսիայի, նացիզմի և այլ դրսևորումներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ