ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/19/2025 12:12
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
01/19/2025 11:52
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
01/19/2025 11:36
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
01/19/2025 11:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025 10:59
Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025 10:44
Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում
01/19/2025 10:27
Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/19/2025 10:10
Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության
01/19/2025 09:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025 09:36
Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025 09:21
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/18/2025 20:55
Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 20:19
Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025 20:10
Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 19:54
Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025 19:50
Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025 19:10
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025 19:00
Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 18:28
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 17:59
Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
01/18/2025 17:33
Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 17:03
Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025 15:58
Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025 15:40
Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/18/2025 15:28
Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան
01/18/2025 15:18
Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 14:40
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան
01/18/2025 14:35
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/18/2025 14:31
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/18/2025 14:28
Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/18/2025 14:00
Հրդեհ կաղամբի պահեստում
01/18/2025 13:56
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
01/18/2025 13:50
Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
01/18/2025 13:40
Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 13:20
ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025 15:59
Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 18:00
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/17/2025 16:03
Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/17/2025 17:41
Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/17/2025 17:01
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
01/17/2025 13:21
Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/17/2025 14:29
Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները
Ռուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ) 10/18/2013 12:22 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
«Սարերի հետևում» չէ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումների փուլը, բոլորը շունչ պահած սպասում են, թե երբ պետք է այն մտնի ԱԺ նիստերի օրակարգ: Այն ներկայումս «կոսմետիկ» շտկումներ է անցնում: Քրեական դատավարության երեկվա, այսօրվա ու վաղվա մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցը ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ:
-Ինչո՞ւ որոշվեց ոչ թե փոփոխություններ կատարել գործող օրենսգրքում, այլ մշակել նոր քրեադատավարական օրենսգիրք:
- Գալիս է մի ժամանակ, երբ արդեն փոփոխություններն ունակ չեն այն նոր անհրաժեշտությունը բավարարել, խնդիրները լուծել: Այդ խնդիրները մի քանի տարբեր հարթության վրա պետք է դիտարկել: Առաջինը՝ ինքնին քրեական դատավարական օրենսդրության արմատական վերանայման կարիք առաջացավ ՀՀ-ի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանին միանալուց հետո: Մեր գործող Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է նախքան եվրոպական այդ կարևորագույն կառույցին` մեր միանալը և այս ընթացքում թե՛ մեր փորձը, թե՛ ամբողջ Եվրոպական դատարանի փորձը ցույց է տալիս, որ հենց քրեական դատավարության ոլորտն է, որ կրում է Եվրոպական դատարանի իրավաբանության ամենամեծ ներազդեցությունը, և մենք այստեղ բացառություն չենք կազմում:
Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 43 գործերով վճիռներից մեծամասնությունը, որոնցով Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի խախտում է արձանագրվել, հենց քրեական դատավարության ոլորտին է վերաբերվում: Դա ներառում է թե՛ 6-րդ հոդված՝ Արդար դատաքննության իրավունք, թե՛ նույն 6-րդ հոդվածի ներքո անմեղության կանխավարկած, թե՛ 5-րդ հոդվածը, որ առավել մեծ թիվ է կազմում և որն անձի ազատության իրավունքին է վերաբերում, թե այլ դրույթներ ևս, որոնք քրեադատավարական նշանակություն ունեն:
Սա մեկ բաղադրիչն էր, որ մենք արդեն իսկ ունենք՝ նույն եվրոպական կառույցների հետ աշխատանքի առումով, նոր որակ ապահովելու խնդիր, իսկ գործող Քրեական դատավարության օրենսգիրքը արդեն ունակ չէր «կար ու ձևի միջոցով», եթե կարելի է այդպես ասել, այդ խնդիրները լուծել:
Երկրորդ խնդիրների խումբը վերաբերում է նրան, որ մենք գործող Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո ունեցանք նաև սահմանադրական փոփոխություններ, որը ենթադրում էր նորից գործող Քրեական դատավարության օրենսգրքի վերանայում:
Առհասարակ մենք նախագծում փորձել ենք ամենաառաջավոր փորձն օգտագործել, մեր գործընկերների, առաջին հերթին՝ եվրոպական, և այդ առումով, կարծում եմ, արդեն իսկ նախագիծը գործող օրենսգրքի հետ համեմատ, կարծում եմ, մասնագետները կարող են առնվազն հետևություն անել, որ այն խնդիրները, որոնք լուծված են նախագծում, հնարավոր չէր փոփոխությունների միջոցով լուծել: Զուտ տեքստուալ առումով մենք ունենք այսպես ասած՝ լեզվի փոփոխություն, դա ևս շատ կարևոր է՝ քրեական դատավարության լեզուն մենք համապատասխանեցրել ենք այն ծանոթ լեզվին, որ մենք կարդում ենք Եվրոպական դատարանի իրավաբանության մեջ: Մենք նոր ինստիտուտներ ենք ներառել քրեական դատավարությունում, որոնք գործող օրենսգրքում ներառված չէին:
Եվ առհասարակ, եթե տեքսուալ վերլուծություն անենք, ես վստահ եմ, որ գործող օրենսգրքից տեքստուալ առումով 10-15 տոկոսից ավելին չի պահպանվել՝ առավելագույնն եմ ասում: Այսինքն՝ զուտ տեքստն այդքան փոփոխվել է, ոչ թե մենք որպես հիմք ընդունել ենք գործող օրենսգիրքը և դրա հիման վրա որոշ փոփոխություններ ենք կատարել, սա այդ դեպքը չի: Ընդ որում, պահպանվել են այն դրույթները, որոնք փոփոխման կարիք, կարծում եմ, շատ երկար չեն ունենա, մասնավորապես՝ անձեռնմխելիությունից օգտվող անձանց իրավական կարգավիճակի հետ կապված դրույթները: Մենք կատակով ասում ենք, որ այդ գլուխը միակն է, որտեղ ոչինչ չի փոխվել և պատճառն էլ այն է, որ հենց գլուխն ինքն էլ անձեռնմխելիությունից է օգտվում: Իրականում ամբողջովին է փոխվել թե՛ կառուցվածքային, թե՛ շատ այլ առումներով, և մեր աշխատանքը մեր գործընկերների հետ ցույց է տվել, որ մասնագիտական առումով նորարարական լուծումներ, որ մենք այստեղ տվել ենք, նաև հետաքրքիր են մեր գործընկերներին, ինչը մեր համար ուրախալի է:
-Ովքե՞ր են մասնակցել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակմանը, ովքե՞ր են փորձագիտական օժանդակություն ցույց տվել օրինագծի մշակման հարցում:
-ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորվել է հանձնաժողով, որն իրականացրել է ոչ թե նախագծի մշակման աշխատանքները, այլ այսպես ասած՝ աշխատանքի ռազմավարական ղեկավարումը: Եվ միևնույն ժամանակ դեռևս 2010թ. ձևավորվել է աշխատանքային խումբ արդեն արդարադատության նախարարի իրավական ակտով՝ կազմված չորս մասնագետներից, որը հենց բուն մշակման աշխատանքն է կատարել: Աշխատանքային խմբի ղեկավարը Երևանի պետական համալսարանի դոցենտ Հրայր Ղուկասյանն է և ԵՊՀ Քրեական դատավարության ամբիոնի ևս երեք դասախոսներ, այդ թվում՝ ես, երբ մշտական էի աշխատում Երևանի պետական համալսարանում, ներառված էինք աշխատանքային խմբում՝ Արման Թաթոյան, Դավիթ Մելքոնյան, Ռուբեն Մելիքյան:
Միևնույն ժամանակ, իհարկե, մենք առանձին չենք աշխատել և շնորհակալ ենք այն բոլոր մեր գործընկերներից, որ փորձագիտական օժանդակություն են տրամադրել: Առաջին հերթին ուզում եմ նշել GIZ կազմակերպությունը, որը մեր պաշտոնական գործընկերն էր և ում կողմից առաջարկված փորձագետի հետ մենք շատ երկար աշխատանք ենք կատարել՝ Գերմանիայի Դաշնությունից պրոֆեսոր, ներկայումս արդեն Դաշնային Գերագույն դատարանի դատավոր, պրոֆեսոր Ռատկեն: Որոշակի, բավական մեծ օժանդակություն ենք մենք ստացել նաև ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակից՝ փորձագետ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնությունից, ներկայում Մոսկվայի պետական համալսարանի քրեական դատավարության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գոլովկոն: Աշխատել ենք Հայաստանում ամերիկյան դեսպանատան փորձագետների հետ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ բավականին արդյունավետ աշխատանք է կատարվել դեսպանատան իրավական հարցերով խորհրդական Սթիվ Քեսլերի հետ:
-Նախագիծն անցել է միջազգային փորձաքննություն, ինչպե՞ս է գնահատել նախագիծը փորձաքննություն անցկացրած ԵԱՀԿ-ն:
-Գնահատականն ընդհանուր առմամբ դրական էր: Բարձրացված էին մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք մենք քննարկել ենք, դրանց մի մասի հետ համաձայնել ենք, համապատասխան փոփոխություններ ենք կատարել, մի մասի հետ մենք մասնագիտական անհամաձայնություն ունենք, այսինքն՝ աշխատանքային պրոցես է եղել և կարելի է ասել, որ բավական արդյունավետ աշխատանքային պրոցես է եղել:
-Ի՞նչ հայեցակարգ է դրվել նախագծի հիմքում, ի՞նչ առաջնային խնդիրներ են բարձրացվել, որոնք պետք լուծվեն Քրեական դատավարության նոր օրենսգրքով:
-Հիմնական խնդիրները կապված են, ինչպես արդեն նշեցի, թե՛ մարդու իրավունքների ոլորտի հետ, և թե քրեական դատավարությունում, որ ավելի լայն խնդիր է, առկա իրավաչափ շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը պահպանելու հետ: Քրեական դատավարության ոլորտը առավել բարդերից է, որովհետև այստեղ բազմաթիվ իրավաչափ շահեր են բախվում թե՛ մասնավոր, թե՛ հանրային բնույթի: Օրինակ, մասնավոր բնույթի իրավաչափ շահերից է մեղադրյալի շահը մի կողմից, տուժողի շահը՝ մեկ այլ կողմից, որոշակի գույքային շահեր ունեցող սուբյեկտներ: Հանրային շահերի մասին չեմ խոսում, որովհետև դրանք թե՛ ընդհանրական բնույթ ունեն, թե՛ նաև հաճախ վերածվում են իրավաչափ գերատեսչական շահերի:
Մի քանի հիմնական բովանդակային խնդիրներ մենք ունեինք, մասնավորապես, կարգավորել անձի ազատության իրավունքի հետ կապված հարցերը, որտեղ մենք ամենաշատ խնդիրներ ունենք Եվրոպական դատարանում, կարգավորել ապացուցման իրավունքի հետ կապված հարցերը և ներդնել պետական իրավահարաբերություններում: Խնդիր ունեինք կենսագործել հատկապես մեր Սահմանադրական դատարանի, նաև Վճռաբեկ դատարանի կողմից իրականացված իրավաբանության արդյունքում գրանցված ձեռքբերումները, այսինքն՝ այդ գաղափարները ևս կենսագործել քրեական դատավարությունում, որովհետև նույն Սահմանադրական դատարանը ևս բավական մեծ թվով որոշումներ է կայացրել, որոնք վերաբերվում են քրեական դատավարությանը, բնականաբար նաև՝ Վճռաբեկ դատարանը: Այդ առումով կարելի է ասել, որ այդ խնդիրները մենք փորձ կատարել ենք լուծելու և մեր գործընկերներն՝ ի նկատի ունեմ միջազգային փորձագիտական մակարդակով, առնվազն այն կարծիքին են, որ կարելի է դրական համարել այդ փորձը:
Նաև որպես երրորդ խնդիր ուզում եմ նշել պետական մարմինների միջև որոշակի հարաբերությունների հստակ կանոնների սահմանումը: Մենք օգտագործել ենք այն առաջավոր միջազգային փորձը, որը հնարավորություն է տալիս պետությանը առանձին դեպքերում կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ունենալ այն գործիքները, որ այսօր չկան, մենք նախատեսել ենք այն գործիքները, որ այսօր Եվրոպայում շատ տարածված են և ի տարբերություն դրա, մեր գործող օրենսդրությունը չի նախատեսում, օրինակ՝ համագործակցության վարույթը, մեր օրենսդրության մեջ նորույթ է:
Ընդհանուր առմամբ, կարող եմ այսքանը նշել` որպես հիմնարար բնույթի փոփոխությունների հիմք, սակայն ավելի ցածր մակարդակում փոփոխությունները և խնդիրները, որ մենք մեր առջև դրել ենք, շատ ավելի շատ են:
Ընդհանուր առմամբ, կարող եմ այսքանը նշել` որպես հիմնարար բնույթի փոփոխությունների հիմք, սակայն ավելի ցածր մակարդակում փոփոխությունները և խնդիրները, որ մենք մեր առջև դրել ենք, շատ ավելի շատ են:
-Նախագիծը մեկ անգամ լրամշակվել է, հետո ուղարկվել է Ազգային ժողով, ապա, ըստ խոսակցությունների, հետ է վերադարձվել, ապա նորից է ուղարկվել ԱԺ: Հիմա նախագիծը որտե՞ղ է:
Նախագիծը գտնվում է Ազգային ժողովում՝ մեծ օրակարգում, սակայն նիստերի օրակարգում դեռևս ընդգրկված չէ: Ներկայում ևս, ըստ ամենայնի, քննարկման դրվելիք նախագիծը հիմա մեզ մոտ ընթացող որոշակի պրոցեսների արդյունքում գուցե մի փոքր ավելի փոփոխված տարբերակ կլինի: Սակայն այդ բոլոր փոփոխությունները սկզբունքային, հայեցակարգային նշանակություն, իհարկե, չունեն, հղկման նշանակություն ունեն: Ես ուզում եմ ասել, որ այդ ծավալի փաստաթուղթ պետություններում շատ քիչ է ընդունվում, ծավալը շատ մեծ է՝ թե քանակական, թե որակական առումով, արդեն ասացի շահերի շատ մեծ հավասարակշռության խնդիր այստեղ կա, որովհետև շատ են շահերը և այս առումով հղկման աշխատանքներ, քանի դեռ քննարկումներն Ազգային ժողովում չեն սկսվել, մենք դեռևս իրականացնելու ենք: Իհարկե, մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք, շտկումներ կլինեն այն հարցերում, որոնք վեր են հանվում որոշակի հարցերի քննարկման արդյունքում:
Շարունակելի
Շարունակելի
Հարցազրույցը վարեց` Սոնա Մաշուրյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
[]