ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաչիկյանի գործով վկա.«Քննիչն է ասել, թե երբ է ամուսնալուծվել աղջիկս» 10/17/2013 16:54 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Մխիթար Պապոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստին հարցաքննվեց դատակոչված 8 վկա:
Վկա Հովհաննես Գալստյանը դստեր ամուսնու հոր մահվան տարեթիվը չէր հիշում, սակայն նշեց, որ երբ դստեր սկեսրայրը մահացել է իր դուստրն արդեն ամուսնալուծված է եղել: Վկան չէր հիշում նաև, թե երբ է ամուսնալուծվել իր դուստրը: Մեղադրողը նկատեց, որ վկան նախաքննության ընթացքում նշել է այդ մասին, վկան էլ պատասխանեց՝ «քննիչն է ասել, թե երբ է ամուսնալուծվել աղջիկս»:
Վկա Միքայել Պետրոսյանը հայտնեց, որ իր տատը մեկնել է ԱՄՆ 1995թ.: Այս վկան ևս չէր հիշում, թե երբ է մահացել իր տատը՝ նշեց, որ 1998թ. է մահացել, նախաքննական մարմնին տված ցուցմունքում, սակայն, վկան նշել էր, որ տատը մահացել է 1999թ.:
Վկա Եղիշե Դեմիճյանն հստակ պատասխան չուներ, թե ե՞րբ է մահացել իր քրոջ ամուսնու մայրը՝ սկզբում ասաց «չգիտեմ մահացել է, թե ողջ է, բայց ամեն դեպքում մահացած կլինի»: Սակայն վկան գիտեր, որ նրա անունը կա ընտրողների ցուցակներում: Դատարանի դիտարկմանը, թե ի վերջո վկան կհստակեցնի՞ այդ կինը մահացել է, թե ոչ՝ վկան ասաց, որ մահացել է, իսկ այդ մասին ճշտել է Լիբանանում բնակվող քրոջ ամուսնուց: Վկան նաև նշեց, որ խնամին ԱՄՆ-ը մեկնելուց հետո 4-5 տարի անց վերադարձել է Հայաստան, իր կենսաթոշակը ստացել ու ետ վերադարձել: Դրանից հետ նրա որդին է լիազորագրով ստացել կենսաթոշակը:
Վկա Լուսիա Մկրտչյանի 98-ամյա հայրն էլ 2002թ. բնակվում է ԱՄՆ-ում և մինչ այժմ չի եկել Հայաստան ու չի ստացել իր կենսաթոշակը: Վկան դիմել է հոր կենսաթոշակը ստանալու համար, սակայն մերժում է ստացել: Ոստիկանությունում վկային ստորագրված դիմում են ցույց տվել, ասելով որ իր հոր ստորագրությունն է, վկան պնդեց, որ այդ ստորագրությունը իր հորը չի պատկանում:
Այսօր հարցաքննված վկաներից ոստիկանությանը հաջողվել էր բերման ենթարկել միայն 2-ին: Եվս 24 վկայի վերաբերյալ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից գրություններ էին ստացվել առ այն, որ նրանց հնարավոր չի եղել գտնել բնակության հասցեում: Մի քանիսի վերաբերյալ դատարանը կդիմի սահմանային ծառայություններին՝ Հայաստանից նրանց ելքի կամ մուտքի տվյալներ ստանալու համար, իսկ մյուսների վերաբերյալ դատարանը նորից կհիշեցնի բերման ենթարկելու իր որոշման մասին:
Նախաքննական մարմնի կողմից հարցաքննված մի քանի վկաների վերաբերյալ դատարանը սահմանային ծառայությունների օգնությամբ արդեն իսկ պարզել է, որ նրանք ներկայումս Հայաստանից բացակայում են:
Հաջորդ դատական նիստը տեղի կունեն 2 շաբաթ անց՝ վկաների ներկայությունը նիստին ապահովելու նպատակով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ