Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի

Վկան բացառեց, որ դատապարտյալի կինը գումարով կարող էր ՔԿՀ մտնել 10/16/2013   17:01  |  Քրեական խրոնիկոն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի  գործով այսօրվա  նիստում հարցաքննվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին ստուգող տեսուչ Ջիվան Օհանյանը: Վերջինս աշխատանքից ազատվել է սույն թվականի ապրիլին՝ վերը նշված քրեական գործի շրջանակներում:

Վկայի խոսքով՝ իրեն  աշխատանքից ազատել են դատապարտյալ Արտակ Հակոբյանի կնոջը չխուզարկելու և դատապարտյալի հետ կապի մեջ մտնելու պատճառներով:

Հիշեցնենք, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը դատարանում հարցաքննության ժամանակ նշել էր, որ իրեն չեն խուզարկել` անգամ  իր մոտ մեծ գումարի առկայության դեպքում, ինչի մասին տեղյակ է եղել Ջիվան Օհանյանը: Խոսքը գնում է այն 10 000 դոլարի մասին, որը դատապարտյալի կինը տվել է ամբաստանյալին՝ ամուսնուն վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը կարգավորելու համար: 

Նշվածի հետ կապված` վկան պարզաբանեց, որ տեսակցության եկած տղամարդկանց խուզարկում են տղամարդիկ, իսկ կանանց՝ կանայք, սակայն պնդեց, որ իր ներկայությամբ Արտակ Հակոբյանի կնոջը խուզարկել են: Նա նաև նշեց, որ դատապարտյալի կնոջը՝ Հայաստան Հակոբյանին, կարճատև տեսակցություններ են տրամադրվել միայն սահմանված կարգով, իսկ երկարատև տեսակցությունները տրամադրվել են դատապարտյալի դիմումի համաձայն՝ ՔԿՀ-ի պետի և տեղակալների ստորագրությամբ, և որ ինքը չէր կարող տեսակցություն չտրամադրել: 

Ինչ վերաբերում է գումարին, ապա վկան բացառեց, որ դատապարտյալի կինը գումարով կարող էր ներս մտնել:

Ջիվան Օհանյանը նաև նշեց, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինն ամուսնուն տեսակցության է եկել հաճախակի, և երբ նա եկել է, վկան այդ մասին տեղեկացրել է Մուրադյանին: Մեղադրող դատախազը նկատեց, որ ոլորտը սպասարկում է սույն գործով որպես վկա հարցաքննված, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանը, իսկ վկան Մուրադյանին է տեղյակ պահել այդ մասին:  Վկան ասվածը հիմնավորեց նրանով, որ  դատապարտյալը հետաքրքրություն էր ներկայացնում:

Ինչ վերաբերում է Արտակ Հակոբյանի և ամբաստանյալ Մուրադյանի միջև թշնամանքին, «Վարդաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի ղեկավար, վկա  Արման Սարգսյանը նշեց, որ Արտակ Հակոբյանի և Մուրադյանի առերեսման ժամանակ ինքը ներկա է եղել և որ ինքն է ուղեկցել Մուրադյանին, իսկ երբ քննիչը հարցրել է` թշնամանք կա միմյանց նկատմամբ, դատապարտյալը պատասխանել է` ոչ: Այնուհետև վիճաբանություն է եղել և Արտակ Հակոբյանը Մուրադյանին ասել է. «Ես քեզ հարգում էի, սակայն հիմա թշնամանք է առաջացել»:

«Արմենտել» ՓԲԸ-ից  դատարան ստացվել էր նաև Մուրադյանի և Արտակ Հակոբյանի ելքային և մուտքային հաղորդագրությունների մասին տեղեկություն,  որտեղ նշված էր դրանց քանակը և օրերը, սակայն բովանդակությունը չէր պահպանվել:

Ի դեպ, նշենք, որ պաշտպանական կողմի միջնորդությունը վերաբերում էր հենց հաղորդագրությունների բովանդակությանը, ինչը նկատեց նաև մեղադրող դատախազը` հավելելով, որ ոչ ոք չի կասկածել, որ Մուրադյանը և դատապարտյալ Արտակ Հակոբյանը կապի մեջ են  եղել:

Սակայն պաշտպանական կողմը շտապեց հայտարարություն անել և ասաց, որ ստացված տեղեկությունը հաստատում է Մուրադյանի ցուցմունքների արժանահավատությունը, որին ի պատասխան`  դատարանը հայտարարեց, թե որքանով են արժանահավատ ամբաստանյալի ցուցմունքները, կգնահատի դատարանը: 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին:

 

Արխիվ

[]