ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարև Երևան. Տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման բողոքարկումը շարունակվում է 10/15/2013 17:32 | ԼՐԱՀՈՍ
Երևան քաղաքում ավտոբուսային (միկրոավտոբուսային) և տրոլեյբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների վարձի դրույքաչափերի բարձրացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի 19.07.2013թ թիվ 3660-Ա և 3661-Ա որոշումները բողոքարկելու նպատակով Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հոկտեմբերի 11-ին երկու վերքաննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարան: ՀՀ վարչական վերաքննիչ դատարան դիմելու անհրաժեշտությունը ծագել էր այն բանից հետո, երբ ՀՀ վարչական դատարանը երկորդ անգամ էր հրաժարվել վարույթ ընդունել նույն պահանջով «Բարև Երևան» խմբակցության երկու հայցադիմումները:
«Բարև Երևան» խմբակցությունից տեղեկացնում են, որ առաջին հայցադիմումը ետ վերադարձնելու իր 14.08.2013թ ՎԴ/7087/05/13 որոշմամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը, օգտվելով օրենսդրական բացից, կամայականորեն երեք հավելյալ պահանջներ էր առաջադրել խմբակցությանը. (1) ապահովել քաղաքապետի որոշումները դատական կարգով վիճարկելու վերաբերյալ խմբակցության հավաքական քաղաքական կամքն արտահայտող որոշում կամ լիազորագիր տրված խմբակցության ղեկավարին, (2) վճարել պետական տուրք 4.000-ական դրամի չափով, (3) քաղաքապետի երկու որոշումների բողոքարկման հայցադիմումներն առանձնացնել:
Երկրորդ անգամ հայցադիմումները ներկայացնելիս «Բարև Երևան» խմբակցությունը վերացրել էր դատավորի կողմից առաջ քաշված այդ ենթադրյալ բացթողումները, և թեպետ 24.09.2013թ. Վերաքննիչ դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը իր ՎԴ/8232/05/13 որոշման մեջ արձանագրել էր, որ առաջադրված պահանջները կատարվել են, սակայն կրկին մերժել էր հայցադիմումները վարույթ ընդունել և դրանք ետ էր վերադարձրել միանգամայն նոր պատճառաբանությամբ: Դատավորը մասնավորապես կեղծել էր իր նախկին՝ 14.08.2013թ որոշման 3 պահանջները, դրանցից հանելով պետական տուրքին վերաբերողն ու այն փոխարինել էր նորով՝ փորձել տպավորություն ստեղծել, թե դա խմբակցության կողմից չի կատարվել:
Դատավորի նոր պատճառաբանության համաձայն՝ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը «շահագրգռված չէ տվյալ հարցի ներկայացման հարցում, այսինքն նրան չի պատկանում այն իրավունքը, որը ներկայացված հայցով պաշտպանվում է, ևհայցվորը իրավասու չէ դիմելու դատարան այդ իրավունքի պաշտպանության հարցով»: Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը ակնհայտորեն խախտել է ՀՀ օրենսդրությունը, միտումնավոր անտեսել այն հանգամանքը, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի ավագանին «Երևանում տեղական ինքակառավարման բարձրագույն մարմինն է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ», վերջինիս կայացրած որոշումները վարչական դատարանում բողոքարկելու իրավունքը (հոդված 18) այդ վերահսկողության մեխանիզմներից մեկն է, իսկ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (որին միացել է Հայաստանը) 3-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների (ազատ, փակ գաղտնի, հավասար, ուղղակի եւ համընդհանուր քվեարկության ճանապարհով ընտրված խորհուրդների եւ ժողովների, տվյալ դեպքում՝ ավագանու) իրավունք և իրական կարողություն է սահմանված պետական գործերի զգալի մասը կանոնակարգելն ու այն կառավարելը, գործելով օրենքի շրջանակներում, սեփական պատասխանատվությամբ և տեղի բնակչության շահերից ելնելով: Դատավորը միտումնավոր անտեսել է այն հանգամանքը, որ ավագանին ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտներից է տեղական մակարդակում և ներկայացնում է իր ընտրողների շահը և գործում է դրանից ելնելով:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարան ներկայացրած իր վերաքննիչ բողոքներում «Բարև Երևան» խմբակցությունը շեշտել է, որ դատավոր Արծրուն Միրզոյանը իր որոշման մեջ ոչ միայն խեղաթյուրել է ՀՀ օրենքները, դրանց ու ՍԴ որոշումներին տվել կամայական մեկնաբանություն, այլ նաև «Բարև Երևանին» զրկել է իր ընտրողների շահը ներկայացնելու իրավունքից, ավագանու և քաղաքապետի որոշումների օրինականությունը վերահսկելու իրավական ու քաղաքական պարտավորությունից, խմբակցությանը զրկել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից, ստեղծել ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության և ամենակարեւորը` դատարանների հասանելիության իրավունքից օգտվելու անհնարինություն, որով թույլ է տրվել Եվրոպական կոնվենցիայի 6 և 13 հոդվածների դրույթների խախտում:
Իր երկու վերաքննիչ բողոքներով «Բարև Երևան» խմբակցությունը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանից խնդրել է վարույթ ընդունել վերաքննիչ բողոքը եւ բավարարել դրանց պահանջները, այն է՝ առ ոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի N3660-Ա որոշումը եւ անվավեր՝ N3661-Ա որոշումը, ինչպես նաեւ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 24.09.2013թ. ՎԴ/8232/05/13 և ՎԴ/8233/05/13 որոշումները:
ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով առաջիկա օրերին «Բարեւ Երեւան» խմբակցությունը կդիմի ՀՀ արդարադատության խորհրդին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից