ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արամ Մուղալյանն ու մյուսները համաներվեցին 10/15/2013 16:01 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, այսօր այսպես կոչված խոտի դեզի գործով ամբաստանյալ Արամ Մուղալյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն)՝ երկու դրվագով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն)՝ երկու դրվագով և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս պատճառելով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ:
Արամ Մուղալյանը դատավճռով դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Վերջերս ընդունված համաներման որոշման կիրառմամբ նա ազատվել է պատժի կրումից, և նա ազատ է արձակվել դատական նիստի դահլիճում:
Ամբաստանյալ Ռոբերտ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ երկու դրվագով և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Ռոբերտ Փիլոյանի նկատմամբ ևս կիրառվել է համաներման մասին որոշումը, և նա ազատվել է նշանակված պատժից: Ռոբերտ Փիլոյանն ազատ է արձակվել դատական նիստի դահլիճում:
Ամբաստանյալ Գագիկ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 1 տարի 1 ամիս ժամկետով, որի կրումից նա ազատվել է համաներման որոշման կիրառմամբ: Գագիկ Առաքելյանն ազատ է արձակվել դատական նիստի դահլիճում:
Ամբաստանյալ Արթուր Քլյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նա դատապարտվել է ազատազրկման 1 տարի 1 ամիս ժամկետով, որի կրումից նա ազատվել է համաներման որոշման կիրառմամբ:
Ըստ մեղադրանքի, Ա.Մուղալյանը իր ընկերներ Ռոբերտ Փիլոյանի և Արթուր Քլյանի հետ «իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում. հրճվել դրանով և ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Մեղադրանքի մեկ այլ դրվագով Արամ Մուղալյանը Ռոբերտ Փիլոյանի և Արթուր Քլյանի հետ դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզին հարակից տարածքը և դեզին մոտ կապված շանը` գույքային վնաս պատճառելով սեփականատիրոջը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում, լուրջ անհանգստություն առաջացրել, հրճվել դրանով և դիմել փախուստի։
Մեղադրանքի երրորդ դրվագով Արամ Մուղալյանը և Ռոբերտ Փիլոյանը Սիաբանդ Խուդոյանին պատկանող տանը հարակից տարածքում դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են վերջինիս պատկանող 1.440.000 ՀՀ դրամ արժողության 1200 հակ պարունակող խոտի դեզի 1-ին շարքում դրված հակերից մեկը և ծխահարման արդյունքում վնասվել է 30 հակ` Ս.Խուդոյանին պատճառելով 36.000 ՀՀ դրամի նյութական վնաս։
Ըստ մեղադրական եզրակացության, ուրիշի խոշոր չափի գույքը հրկիզման եղանակով ոչնչացնելու դիտավորությամբ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և նրանց ընկեր Գագիկ Գրիշայի Առաքելյանը նախապես իրենց հետ վերցրել են բենզինով լցված 1 հատ 1 լիտր և 2 հատ 1,5 լիտր տարողության պոլիէթիլենային տարաներ ու գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի անասնագոմին հարակից տարածք և փորձել են այրել վերջինիս պատկանող խոշոր չափի` 1.440.000 ՀՀ դրամ արժողության, 1200 հատ հակ պարունակող խոտի դեզը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ խոտի դեզը իր նախկին տեղում չի եղել։ Վերջիններս «իրենց հետ վերցրած բենզինը լցրել են խոտի դեզի նախկին տեղում և հրկիզել են` Ս.Խուդոյանի, նրա ընտանիքի անդամների ու հարևանների շրջանում առաջացնելով վախ, խուճապ և տագնապ ու դիմել փախուստի»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից