Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Արհեստը» շուրջ 19,6 մլն-ի վնաս բերեց 10/12/2013   14:41  |  ԳՈՐԾ #

Բազմադրվագ  գողությունների այս քրեական գործը սկիզբ էր առել 2012 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ»  կայարանի նախասրահից թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել  քաղաքացի Վարդգես Գևորգյանը։ Անձնական խուզարկությամբ նրա հագին եղած կաշվե սև գույնի բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերվել էր   «Պառլամենտ»  պիտակով ծխախոտի տուփ, որի մեջ գտնված մեկ հատ   «Ախթամար»  տեսակի գլանակը լցված է եղել դեղնականաչավուն զանգվածով։ 

Դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն,  գլանակի մեջ հայտնաբերված բուսական ծագմամբ ընդհանուր 0,93 գրամ հաստատուն քաշով նյութը հանդիսանում է 0,83 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոցի և 0,1 գրամ քաշով թութունի բույսի մասնիկների խառնուրդ։ 

Հետագայում առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքին գումարվել են նաև բազմաթիվ գողությունների մեղադրանքներ, ըստ այդմ,Վարդգես Գևորգյանը՝   պարբերաբար շրջելով Երևան քաղաքի փողոցներով, 2009 թվականից մինչև 2012թ նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում կատարել է ուրիշի գույքի 82 դրվագ գաղտնի հափշտակություններ։

Այսպիսով, ըստ մեղադրանքի,  23-ամյա Վարդգես  Գևորգյանը կատարել է հանցավոր արարքներ ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ  հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝  բնակարան ապօրինի մուտք գործելով     գողություն՝  50 դրվագ:  Ըստ մեղադրանքի, ամբաստանյալը կատարել է ևս 30 դրվագ  բնակարան ապօրինի մուտք գործելով   գողության փորձեր (ՀՀ քրեական  օրենսգրքի  34-177-րդ  հոդվածի 3-րդ մասի 1.1 կետ): Մեղադրանքի ծավալում են նաև  ՀՀ քրեական  օրենսգրքի  177-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՝ առանձնապես խոշոր չափերով գողություն,  և 1.1 կետով 2 դրվագ, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի  268-րդ  հոդվածի 1-ին մասով՝  առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն,  մեղադրանքները։

Ինչպես նախաքննության, այնպես էլ` դատաքննության ընթացքում ամբաստանյալ Վարդգես Գևորգյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, սակայն հրաժարվել է մեղադրանքի շուրջ ըստ էության ցուցմունք տալ։

Վարդգես Գևորգյանը որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն իր մոր, քրոջ հետ բնակվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով Երևան քաղաքի մի շարք բնակարաններից միայնակ կատարել է գողություններ, հիմնականում գողացել է ոսկյա զարդեր և գումար։ Գողությունները կատարել է սեփական տներից և շենքի բնակարաններից` գիշերային ժամերին։ Բնակարանների ընտրությունները կատարել է պատահական, թաղամասերով շրջելու ժամանակ։ Երբ նկատել է եվրոպատուհաններ, կրակայրիչի լույսը գցել է ներս և տեսնելով, որ տանը մարդ չկա, իր մոտ եղած պտուտակահանով բացել է պատուհանը և մտել ներս։ Գողացված զարդերը հիմնականում վաճառել է «Բաղնիքի»  ոսկու շուկայում, սակայն չի հիշում, թե կոնկրետ ում։ Հայտնել է, որ կոնկրետ չի հիշում, թե որ հասցեների բնակարաններից է կատարվել գողություններ, սակայն կարող է հայտնել, որ 2009թ. ամռանից մինչև 2012թ. նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում իր մոտ եղած պտուտակահանով եվրապատուհանները բացելու միջոցով կատարել է գողություններ Էրեբունի, Մալաթիա, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ, Դավիթաշեն համայնքների տարածքում, որոնց տեղերը կարող է մատնանշել։

Երևանի  Էրեբունի և  Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, հոկտեմբերի    1-ի   դատավճռով  ամբաստանյալ Վարդգես Գևորգյանին մեղավոր  է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /18.04.2003թ. խմբագրությամբ/ թվով 2 դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /18.04.2003թ. խմբագրությամբ/ թվով 22 դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /18.04.2003թ. խմբագրությամբ/ թվով 13 դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 28 դրվագներից յուրաքանչյուրով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 17 դրվագներից յուրաքանչյուրով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ: 

Նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 10  տարի ժամկետով`   առանց գույքի բռնագրավման: 

Դատավճռով ամբաստանյալից  հօգուտ տուժողների որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում պետք է  բռնագանձվի՝   հօգուտ տուժող Վարդան Հունանյանի`    14.466.000 ՀՀ դրամ գումար,    հօգուտ տուժող Հռիփսիմե Նիկողոսյանի` 3.090.000  ՀՀ դրամ գումար,   հօգուտ տուժող Հմայակ Ղազարյանի`   2.079.000    ՀՀ դրամ գումար։ Ընդհանուր առմամբ, բռնագանձման գումարը կազմում է 19 635 000 ՀՀ դրամ: 

Պատիժ նշանակելիս դատարանը՝  քննության առնելով հանցագործությունների ռեցիդիվի հարցը,  գտել է, որ   ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի պահանջները կիրառելի չեն, քանի որ ամբաստանյալ Վարդգես Գևորգյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է անչափահաս տարիքում,  ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում։

Դատարանը միաժամանակ գտել  է, որ ամբաստանյալ Վարդգես Գևորգյանի վերաբերյալ սույն գործով պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը և հանցանքը որպես արհեստ կատարելը։ 

Ամբաստանյալ Վարդգես Գևորգյանի վերաբերյալ սույն գործով պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են դիտվել  անկեղծորեն զղջալը, հանցագործությունները բացահայտելուն ակտիվորեն աջակցելը։ Դատարանը հաշվի է առել նաև, որ հանցագործությամբ տուժողներին պատճառված գույքային վնասը չի վերականգնվել։

 


Արխիվ

[]