Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել 10/09/2013   12:49  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակվել է  երեք տարի, լրամշակվել: Նախագիծն, ըստ այն  մշակած աշխատանքային խմբի,  երկու տասնյակ երկրների  փորձի խորն ուսումնասիրման արդյունք  է: Այն  արդեն գտնվում է  խորհրդարանում, որտեղ սպասվում են ակտիվ ու թեժ քննարկումներ: Նախագծին առնչվող վիճահարույց դրույթների, կառուցողական ու ոչ կառուցողական քննադատության մասին է «Փաստինֆո»-ի  հարցազրույցը աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանի հետ:    

- Նախագիծն արդեն վաստակել է աղմկահարույց նախագծի համբավ, ունի ընդդիմախոսներ: Մասնավորապես, խնդրահարույց դրույթների շարքում է ծանր կամ առանձնապես ծանր  հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ նախնական կալանավորման հարցի դյուրացման հարցը: 

- Մենք ունենք Սահմանադրություն,Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդված («Փաստինֆո»՝ Ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունք), ունենք միջազգային պարտավորություններ,  հինգ րոպե չէր ապրի այդ նորմը: Մենք ունենք կալանքի ընտրության երկաստիճան երկփուլ տարբերակ՝ ելնելով միջազգային պարտավորություններից ու Սահմանադրությունից, որը մի քանի ավտոնոմ հիմք է տալիս անձին ազատությունից զրկելու: Մենք առանձնացրել ենք հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածը, և մյուս հիմքերը՝ փախուստի կամ նոր հանցագործություն կատարելու վտանգը և փորձել ենք տարբերակված մոտեցում ցուցաբերել նրանց նկատմամբ:  

Հիմնավոր կասկածի առկայությունը բավարար է, որպեսզի դատարանը  կալանավորի մեղադրյալին   առաջին անգամ մեկ ամսով,  բայց ոչ ավելի և  ոչ անընդհատ: Իսկ հիմնավոր կասկած չի կարող չլինել, եթե անձը ներգրավվել է որպես  մեղադրյալ: Ի՞նչ է նշանակում հիմնավոր կասկած՝ դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր պրակտիկայում շատ մանրամասն ու բարեխիղճ բացատրել է՝ դա փաստերի այնպիսի ամբողջություն է, որը անկողմնակալ դիտորդին թույլ է տալիս նախնական դատողություն անել, որ հնարավոր է, որ այդ անձը հանցանք կատարած լինի: Ինչո՞ւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում՝ որովհետև այս հանցագործությունների վտանգավորության աստիճանից ինքնին  կարող եք ենթադրել, որ անձը  իրենից մեծ վտանգավորություն է ներկայացնում, եթե ունենք հիմնավոր կասկած,  օրինակ՝  ականատես երկու վկայի ցուցմունք՝ մենք տեսել ենք, ինչպես դանակով հարվածեց, դա բավական է նախնական կալանքի համար: Բայց հետագայում կալանքի ժամկետը երկարացնելիս, պետք է բերեք լրացուցիչ հիմքեր, անընդհատ նույն հիմնավոր կասկածով չեք կարող երկարացնել կալանքը: 

Առաջին հայացքից թվում է, թե սա ռեպրեսիվ նորմ է, բայց եկեք նայենք, թե ինչ է կատարվում այսօր իրականության մեջ: Այսօր մենք ունենք շատ ավելի վատ վիճակ, երբ նույնիսկ այդ հիմնավոր կասկածը չի հիմնավորվում դատարանում, և մարդիկ կալանավորվում են: Ճիշտ է, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումն ասում է՝  մինչև հիմնավոր կասկածը չհաստատես և այլն, բայց հարցը օրենսդրական մակարդակով չի կարգավորվում:  

Նախաքննության մարմնի տեսակետից՝ ինքը հանցանքի պահին բռնել է սպանություն կատարած անձին, կան երկու ականատես վկաներ, կա ձեռքին դանակ, արյունոտ շորեր և այլն: Փաստաբաններն ասում են՝ ապացուցեք, որ ինքը փախուստի է դիմելու, ես չունեմ փաստական տվյալ, որ փախուստի է դիմելու, ես իր գրպանում ինքնաթիռի տոմս չեմ գտել, չունեմ նրա տան առուծախի պայմանագիր,  չունեմ հեռախոսային խոսակցության ձայնագրություն, ըստ որի  ինքն ասում է՝ գիտես  ինչ՝  վաղը գնում եմ այս երկրից: Կամ ասում են՝ հիմնավորի, որ նոր հանցանք կկատարի՝ չունեմ այդպիսի տվյալ, ինքնին իրավիճակն, անձին վերագրվող արարքի ծանրությունը, խոսում է, որ անձը վտանգավոր է հանրության համար, համենայն դեպս՝  հիմա,  մի ամիս քեզ ժամանակ կալանքի համար,  կատարիր բոլոր անհրաժեշտ գործողությունները, հետո կգաս՝  հիմնավորես, թե ինչու հետագայում ինքը պետք է մնա կալանքի տակ: 

Դրան զուգահեռ մենք ունենք բազմաթիվ ուրիշ երաշխիքներ, ընդլայնվել են այլընտրանքային խափանման միջոցների շրջանակները,  նոր խափանման միջոցներ են ներդրվել՝  ոստիկանության հսկողություն, տնային կալանք, միայն նրա համար, որ կալանք չընտրվի:  Այլընտրանքային խափանման միջոց  գրավը դարձել է ինքնուրույն խափանման միջոց: Մենք հնարավորություն ենք տալիս  կոմբինացված  խափանման միջոց ընտրել, եթե այսօր օրենքն ասում է՝   մի անձի նկատմամբ մի խափանման միջոց, ապա մենք ասում ենք՝  կալանքից խուսափելու համար ընտրեք մեկից ավելի՝ մի հատ գրավ,  մի հատ տնային կալանք, անձնագիրը վերցրեք ձեռքից, որպեսզի ձեր կասկածները փարատվեն, բայց իրեն մի տարեք կալանավայր: Հավասարակշռություն  կա.  մենք փորձել ենք մի շեմը բարձրացնելով, հավասարապես բարձրացնել  և  մյուս շեմը, որպեսզի հանրային ու մասնավոր շահը  իրար հետ հավասարակշռված հարաբերվեն: 

Ցավոք սրտի, քննադատողների մեծ մասը կառուցողական առաջարկ չեն անում, մենք պատրաստ ենք քննադատության, այս մակարդակի իրավական ակտ ընդունելիս, եթե քննադատություն չլինի, դա նորմալ չէ, բայց քննադատությունը դա առաջին քայլն է, երկրորդ քայլը պետք է լինեն առաջարկությունները: Ժխտողական վարքագիծը երբեք դրական արդյունքի չի բերում:  

Քրեական արդարադատության հիմնական խնդիրներից մեկը դատական նիստերի  ձգձգումներն են, որոնք   հանրային դժոգոհություն են առաջացնում,   իմաստը կորում է դատավարությունների և շատ դեպքերում դա լինում է  որոշակի անձանց չներկայանալու պատճառով, երբեմն նաև՝ փաստաբանների: Գործող քրեական դատարավարության օրենսգրքով՝  եթե փաստաբանը երեք անգամ անընդմեջ  չի ներկայանում դատական նիստի,  նոր միայն իրեն կարող եք փոխարինել, անսահմանափակ հայեցողություն է տրված արդարադատության հետ մանիպուլյացիենր անելու: Նախագիծն ասում  է՝  Արդարադատության շահն ավելի բարձր է, քան քո անձնական շահը, դու կարող ես չգալ մի անգամ անհարգելի,  բայց եթե երկու անգամ անհարգելի չգաս, քեզ վարույթից հեռացնում են: Դեղին քարտի սկզբունքն է գործում, իսկ  երկրորդ անգամ արդեն  հեռացնում են վարույթից: Փաստաբաններն առաջարկում են՝    գրեք երկու անգամ անընդմեջ, իրենց հարմար լինի: Միայն փաստաբանները չեն: Դատախազներն ու քննիչները՝ նույնպես: Մենք գրում ենք, որ անձին՝   տուժող,  վկա, մեղադրյալ,  իր իրավունքների մասին ծանուցելիս նրան  պետք է հայտնի լինեն  նաև  քննիչի  վերադասի ու հսկող դատախազի տվյալները, որպեսզի անձն իմանա    այդ անձի գործողություններն ում բողոքարկել:  Քննիչներն ասում են՝ գիտեք,  դա ինչ միջոցների ու ժամանակի ծախս է: 

- Փաստաբանները դժգոհում են, որ օրենսգրքի նախագծում իրենց իրավունքներն ընդլայնվել են՝ առանց լիազորությունների: 

- Տարօրինակ է, որ փաստաբաններն որպես ազատ մասնագիտության տեր անձինք,  չինովնիկ չլինելով՝   ուզում են իրենց գործողությունների սահմանափակում՝ ճիշտ շարք չէ, մենք երբեք չենք կարող փաստաբանին տեսնել  մի շարքի մեջ դնել քննիչի դատախազի, դատավորի հետ,  նրանք պետական պաշտոնյաներ են, մեծ հաշվով  կախյալ անձինք են,  սահմանափակված իրենց լիազորություններով: Փաստաբանի առավելությունն այն է, որ իր համար գործում է իրավական ազատ ռեժիմը, դու արա այն, ինչ որ արգելված չէ օրենքով, ի տարբերություն պաշտոնատար անձի, որի համար Սահմանադրության  5-րդ հոդված կա՝ անել այն, ինչի համար լիազորված ես օրենքով: Իմ համար անհասկանալի է ազատությունից հրաժարվելու  ձգտումը, իմ գործողությունները կարգավորեք կետերով ու տողերով: Ուզո՞ւմ ես՝ ձեռագիր, ձայնագիր հարցման ենթարկիր, եթե անձը համաձայն է, տեսագրիր, ինչի՞ սահմանել ընթացակարգ, եթե այն չսահմանելն ավելի մեծ հնարավորություններ է տալիս: 

Մի հարց է քննարկվել՝ անձին մինչդատական վարույթում հարցաքննելու, ծանուցագիր ես ուղարկում, չի գալիս՝ քննիչը բերման ենթարկելու որոշում է կայացնում, փաստաբանն ինչպե՞ս, ինչ մեխանիզմով է դա անելու, ստիպված պետք է փաստաբանին տանք պետաիշխանական լիազորություն, դառնա պետության ներկայացուցիչ, կորցնում է իր անկախությունը: Կան արժեքներ, որոնք համատեղելի չեն: Դու ունես հնարավորություն՝ գնա, բարի կամքով զրուցիր մարդու հետ, հետո տեղեկությունները ներկայացրու քննիչին: Եթե նախկինում  տեղեկությունները ներկայացնելիս  քննիչը պետք է որոշեր, թե  դա ապացույց   է, թե ոչ, հիմա օրենքն ասում է՝ տվեցիր քննիչին,  այդ պահից ապացույց է:  Մենք բացել ենք այդ դուռը փաստաբանների առաջ: 

Մենք պետք է հասկանանք, որ հնարավորություններն պետք է ընդլայնվեն աստիճանաբար,  եթե մենք այսօր դնենք զուգահեռ քննության գաղափար,  մենք չենք ունենա դատավարություն: Հայեցակարգում դրված հիմնարար գաղափարներից մեկը սահուն անցման ապահովումն է մի համակարգից մյուսին, որպեսզի կոլապսներ չլինեն, որպեսզի համակարգը չփլուզվի, որպեսզի մենք կարողանանք վերջին հաշվով արդարադատություն ունենալ:  

Պետք է հաշվի առնել ֆինանսական միջոցների, տնտեսական, սոցիալական պայմանների, կադրային ապահովման, իրավակիրառողի բարոյահոգեբանական վիճակի հարցերը՝ վերջինս պետք է կարողանա այլ արժեքների դավանել,   պետք է պատրաստ լինի դա կիրառելու: Եթե մի տասը տարի առաջ մենք քննիչին կամ դատախազին ասում էինք Եվրոպական կոնվենցիա, մեր վրա ծիծաղում էին՝   ի՞նչ կոնվենցիա:  Այսօր այնքան են լսել և նույնիսկ կարդացել, որ գիտեն, որ ՄԻԵԴ-ում կարող է խնդիր լինել, այս գործի հետ հինգ տարի հետո,  դանդաղ ենք գնում դրան, բայց գնում ենք  դրան: 

- Նախագծի խնդրահարույց  դրույթների հարցերը բարձրացրել է  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Մասնավորապես, կուզենայի անդրադառնայիք առերեսվող անչափահասների իրավունքների խնդրին՝  հատկապես, եթե  անչափահասը  տուժող է, իսկ նրա հետ առերեսվողը՝մեղադրյալ: 

- Մարդու իրավունքների պաշտպանի հիշյալ  առաջարկի հետ  մենք չենք համաձայնել՝  իրենք առաջարկում են  առերեսում չանել, որովհետև դա կարող է առնչություն ունենալ անչափահասի հոգեբանական վիճակի վրա:Նման կանոն սահմանել շատ բացարձակ է՝  պատկերացրեք, երբ քրեական գործով առերեսումն անհրաժեշտ է՝ որոշակի փաստական հանգամանքներ պարզելու տեսանկյունից: Մենք այդ ուղղությամբ արդեն մի քայլ արել ենք, եթե գործող օրենսգիրքն ասում է մեղադրյալի ու այլ անձի միջև առերեսումը պարտադիր է, եթե հակասություններ կան, նախագիծն ասում է՝  պարտադիր չէ, քննիչն է որոշում,  անչափահասների համար՝ տուժող, մեղադրյալ և վկա,  մենք նախատեսել ենք լրացուցիչ երաշխիքներ՝    պարտադիր է օրինական ներկայացուցչի, հոգեբանի մասնակցությունը: Բացարձակ կանոն սահմանելը կբերի անբարենպաստ հետևանքների,  ունենք երկու անչափահաս մեղադրյալ,  իրար են մեղադրում, քննիչը պետք է տեսական հնարավորություն ունենա որոշել՝ պե՞տք է առերեսում անցկացնել, թե ոչ: Հասկանում եմ մտավախությունը, որ  անչափահաս վկան կամ տուժողը կարող են ենթարկվել չափահասի հոգեբանական ազդեցությանը, բայց կարող է  լինել նաև անչափահաս, ով   չափահասի վրա ազդի՝  հոգեբանորեն և բարոյապես՝  չի կարելի ելնել կանխավարկածից, որ բոլոր անչափահասները վախեցած, շատ  խելոք, խոցելի, անպաշտպան էակներ են, մենք հնարավորություն ենք տալիս, որ նախաքննության մարմինը՝  հաշվի առնելով տարիքը, հատկությունները, իրավիճակը, օրինական ներկայացուցչի, հոգեբանի կարծիքները, որոշի:  Մենք փորձել ենք խուսափել օրենսգրքում բացարձակ կանոններ սահմանելուց, որովհետև կյանքում լինում  են անկանխատեսելի իրավիճակներ:  

Մենք ունենք անչափահասների գործերով վարույթի  առանձին բաժին, շատ մանրակրկիտ պատրաստել ենք և այդ առումով համագործակցել ենք ՄԱԿ-ի հետ՝ կազմակերպության գրասենյակից ստացել ենք առաջարկություններ, բավականին մանրակրկիտ ուսումնասիրել ենք միջազգային փաստաթղթերը, մասնավորապես՝ Պեկինյան կանոնները, այնտեղ ուղղակի արգելք չկա: Շատ ճկուն է պետք լինել, այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի դատավարությունն անչափահասի վրա բացասական ազդեցություն չունենա, բայց չի ասվում երբեք, որ այս գործողությունն իր հետ մի կատարի: Նույն բացասական ազդեցության կարող է ենթարկվել անչափահասը «քննում» քննչական գործողության ժամանակ, երբ բժշկի մասնակցությամբ անձի մարմինն են ուսումնասիրում, որոշ դեպքերում դա ավելի մեծ հոգեբանական տրավմա կարող է հասցնել տուժողին, քան հարցաքննությունը: Բացարձակությունը մինիմումի է հասցվել օրենսգրքում, ճկունություն, ընտրության հնարավորություն գործելու այս կամ այն իրավիճակում՝  երաշխիքների պայմաններում: 

Այսքան ժամանակ ոչ ոք չի բարձրացրել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման սահմանափակման հետ կապված: Մենք փորձել ենք դա ինչ-որ չափով կանոնակարգել, եթե օրենքով սահմանված է, որ այն պաշտպանվող գաղտնիք է, ուրեմն պետք է ունենա որոշակի պաշտպանող մեխանիզմներ՝ փակ դատաքննություն և այլն,  դրանք հանրության լայն շրջանակի հուզող հարցեր են,  բայց չեն բարձրացվում:

- Նախագիծն անցե՞լ է միջազգային փորձաքննություն: 

- Երկու պաշտոնական փորձագետ ենք ունեցել Գերմանիայից ու Ռուսաստանից՝  GIZ և ԵԱՀԿ օժանդակությամբ, աշխատել ենք նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով փորձագետների հետ: Աշխատանքի ավարտից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ենք ներկայացրել նախագիծը, ստացել պաշտոնական փորձագիտական կարծիք, քննարկել ենք, առաջարկությունների մեծ մասը ընդունել ենք, մի քանիսը դեռ քննարկման կարիք ունեն: 

Ընդհանուր առմամբ դրական է այդ կարծիքը՝  հավանություն  է տրվում, որոշակի  դրույթների վրա ուշադրություն  հրավիրվում՝  դրանք    փոխելու կամ վերաձևակերպելու առաջարկներով: Կան հարցեր, որ մենք փորձագետի հետ համաձայն չենք, սկզբունքային  մոտեցում ունենք: Շատ հարցերում իրենք էլ են գտնում, որ միջազգային պարտավորությունների խնդիր չի լինի, բայց առաջ են քաշում նպատակահարմարության հարց:  Օրինակ՝ դատարանում դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելու դեպքում  տուժողին մեղադրանքը պաշտպանելու հնարավորություն տալու մեր առաջարկը քննարկվեց բազմիցս, դատախազությունը դեմ էր, մենք գտանք այլ տարբերակ՝   եթե դատախազը հրաժարվում է մեղադրանքից,  դա դատարանի համար պարտադիր չէ: Իհարկե, առաջին հայացքից խոցելի էր, բայց մենք եվրոպական որոշ երկրների,  օրինակ՝ Շվեյցարիայի, Գերմանիայի, օրենսդրությունն ուսումնասիրեցինք՝  մեղադրանքից հրաժարումը այդ երկրներում տեղափոխված է դատավարության ուշ փուլ, այսինքն՝ դա կարող է լինել միայն կողմերի եզրափակիչ ճառերի փուլում, երբ ավարտվել է  բոլոր ապացույցների հետազոտումը: Եթե դատախազը հրաժարվում է մեղադրանքից՝  դատարանը՝  լսելով մնացածի կարծիքները, կարող է որոշում կայացնել չընդունել հրաժարումը և մեղադրական դատավճիռ կայացնել:  Փորձագետը մեր ուշադրությունը հրավիրել է այդ հարցի վրա՝ միաժանակ նշելով, որ դա չի հակասում միջազգային չափանիշներին: Մեր համար սա կոնցեպտուալ մոտեցում է, մենք ունենք ոչ թե տուժողին պաշտպանելու, այլ անօրինական հրաժարումները սահմանափակելու խնդիր, ուստի փոխելու խնդիր չենք տեսնում:  

- Ո՞ր  երկրի մոդելն եք  դրել կոնցեպցիայի հիմքում: 

- Իրականում մենք որևիցե երկրի մոդել չենք որդեգրել,  որևիցե մեկը չի կարող ասել, որ  սրա հիմքում դրված է գերմանական, կամ շվեյցարական մոդելը, առանձին ինստիտուտներ, երևույթներ քննարկվել են տարբեր երկրների օրինակների վրա, և ամենակարևորը՝ հաշվի են առնվել մեր առանձնահատկությունները, որքանով դա կաշխատի մեր մոտ, որքանով է հնարավոր կիրառել ինչ-որ բան փոխելու իմաստով: 

Մենք փորձել ենք ուսումնասիրել զարգացման տարբեր մակարդակի երկրների օրինակներ՝  սաքսոնական  համակարգի, ԱՄՆ, Արևմտյան Եվրոպա՝ Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա,  և շատ մեծ ուշադրություն ենք դարձրել այսպես կոչված՝  «նոր ալիքի»  երկրների օրենսդրության ուսումնասիրման վրա, երկրներ, որոնք խորհրդային համակարգից են անցում կատարել այլ համակարգ,  որոնք պատմական, տնտեսական պայմաններով շատ մոտ են մեզ,  որոնց հետ ինչ-որ ընդհանուր ճանապարհ ենք անցել և օրինաչափություններ կան՝  ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի, նախկին Հարավսլավիայի երկրներ,  Կոսովո, Բոսնիա, Մոնտենեգրո, Բուլղարիա, Մերձբալթյան երկրներ, երևի երկու տասնյակից ավելի երկրների փորձի ուսումնասիրություն է: Նախագիծը երկու տասնյակ երկրների խորը, գիտական հետազոտությունների արդյունք է,  չենք ուզում անհամեստ գտնվել, բայց մենք  դատավարության ինչ-որ չափով նոր տիպ ենք ձևավորում, որը կարող է ինչ-որ երկրի ապագայում օգնել օրենսդրություն գրելիս:      

Մենք միշտ ասել ենք այս նախագիծը իրավակիրառողի մտածողություն փոխելու նպատակ ունեցող նախագիծ է, նա պետք է հասկանա, որ ինքը պետք է արժեքներ պաշտպանի, դրա համար մենք փորձել ենք ընդունել բոլոր այն գաղափարները,  որոնք գտել ենք, որ հնարավոր է տեղ հասցնել և որոնք  մեր կրթական, բարոյական, հոգեբանական,  մտածողության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ հնարավոր է կիրառել: 

Օրինակ՝ կար երդվյալների դատարանի հարց.  առաջին հայացքից՝  շատ հրապուրիչ գաղափար, բայց նման փոքր երկրի համար նախ շատ մեծ շռայլություն է, բացի այդ՝ անկողմնակալ, անաչառ երդվյալների ինստիտուտը  որքանով կաշխատի Հայաստանում՝ պատկերացրեք, որ 12 հոգու  ոչ ոք չճանաչի՝ եթե ազգական չլինի, բարեկամի հարևանը հաստատ կլինի,  և դուք կկարողանաք հազար տեսակ ձևերով իր հետ շփման մեջ մտնել, այդ ինստիտուտը Հայաստանում  չէր աշխատելու և պատահական չէ, որ 2005թ. Սահմանադրությունից հանեցին երդվյալների դատարանի գաղափարը: 

- Շուտով խորհրդարանում կսկսվեն ակտիվ քննարկումներ, պատրա՞ստ եք գնալ փոխզիջումների: 

- Մենք  պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել՝ իհարկե, կոնցեպտուալ շեղումներ չպետք է լինեն: Մենք ընդունել ենք հայեցակարգ, ստեղծել ենք նախագծի ողնաշար,կոնցեպտուալ շեղումները բերելու են ամբողջ համակարգի փոփոխությանը: Բազմաթիվ նորմեր ունենք փոխված, որոնք առաջարկությունների արդյունք են եղել, շատ դեպքերում  անվերապահ համաձայնվել ենք, ճկուն մոտեցումը որդեգրված է եղել առաջին օրվանից: Բերեք հիմնավորված առաջարկություն՝  մենք ընդունենք միանգամից կամ քննարկելով՝  գանք կոմպրոմիսի:   

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Հարակից հրապարակումներ`

10:05 09/10/2013  |  Մամուլ«ՀՐԱՊԱՐԱԿ»:Բազմաթիվ խոցելի տեղեր` քրեադատավարական օրենսգրքի նոր նախագծում
12:53 07/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից
16:42 04/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՎճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը` քրեական դատավարության նոր օրենսգրքի մասին
12:25 02/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատօր-ի նախագծի հարցում Պաշտպանը հետևողական է լինելու
19:13 28/09/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Նոր Քրեական դատավարության օրենսգրքով պետությունում կմահանա քրեական արդարադատությունը
18:49 06/09/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակվել է
17:47 11/04/2013  |  ՀարցազրույցՔրեական գործ հարուցելու ինստիտուտը կվերանա
01:39 25/02/2013  |  ՀարցազրույցՌ.Դավթյան. Անհրաժեշտ է ամրագրել փաստաբանի կողմից պարտականությունները չկատարելու հիմքերը
15:39 14/02/2013  |  ՀարցազրույցՈր հնարավորինս անթերի լինի Քրեական դատավարության նոր օրենսգիրքը

Արխիվ

[]