ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել 10/09/2013 12:49 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակվել է երեք տարի, լրամշակվել: Նախագիծն, ըստ այն մշակած աշխատանքային խմբի, երկու տասնյակ երկրների փորձի խորն ուսումնասիրման արդյունք է: Այն արդեն գտնվում է խորհրդարանում, որտեղ սպասվում են ակտիվ ու թեժ քննարկումներ: Նախագծին առնչվող վիճահարույց դրույթների, կառուցողական ու ոչ կառուցողական քննադատության մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցը աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանի հետ:
- Նախագիծն արդեն վաստակել է աղմկահարույց նախագծի համբավ, ունի ընդդիմախոսներ: Մասնավորապես, խնդրահարույց դրույթների շարքում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ նախնական կալանավորման հարցի դյուրացման հարցը:
- Մենք ունենք Սահմանադրություն,Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդված («Փաստինֆո»՝ Ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունք), ունենք միջազգային պարտավորություններ, հինգ րոպե չէր ապրի այդ նորմը: Մենք ունենք կալանքի ընտրության երկաստիճան երկփուլ տարբերակ՝ ելնելով միջազգային պարտավորություններից ու Սահմանադրությունից, որը մի քանի ավտոնոմ հիմք է տալիս անձին ազատությունից զրկելու: Մենք առանձնացրել ենք հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածը, և մյուս հիմքերը՝ փախուստի կամ նոր հանցագործություն կատարելու վտանգը և փորձել ենք տարբերակված մոտեցում ցուցաբերել նրանց նկատմամբ:
Հիմնավոր կասկածի առկայությունը բավարար է, որպեսզի դատարանը կալանավորի մեղադրյալին առաջին անգամ մեկ ամսով, բայց ոչ ավելի և ոչ անընդհատ: Իսկ հիմնավոր կասկած չի կարող չլինել, եթե անձը ներգրավվել է որպես մեղադրյալ: Ի՞նչ է նշանակում հիմնավոր կասկած՝ դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր պրակտիկայում շատ մանրամասն ու բարեխիղճ բացատրել է՝ դա փաստերի այնպիսի ամբողջություն է, որը անկողմնակալ դիտորդին թույլ է տալիս նախնական դատողություն անել, որ հնարավոր է, որ այդ անձը հանցանք կատարած լինի: Ինչո՞ւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում՝ որովհետև այս հանցագործությունների վտանգավորության աստիճանից ինքնին կարող եք ենթադրել, որ անձը իրենից մեծ վտանգավորություն է ներկայացնում, եթե ունենք հիմնավոր կասկած, օրինակ՝ ականատես երկու վկայի ցուցմունք՝ մենք տեսել ենք, ինչպես դանակով հարվածեց, դա բավական է նախնական կալանքի համար: Բայց հետագայում կալանքի ժամկետը երկարացնելիս, պետք է բերեք լրացուցիչ հիմքեր, անընդհատ նույն հիմնավոր կասկածով չեք կարող երկարացնել կալանքը:
Առաջին հայացքից թվում է, թե սա ռեպրեսիվ նորմ է, բայց եկեք նայենք, թե ինչ է կատարվում այսօր իրականության մեջ: Այսօր մենք ունենք շատ ավելի վատ վիճակ, երբ նույնիսկ այդ հիմնավոր կասկածը չի հիմնավորվում դատարանում, և մարդիկ կալանավորվում են: Ճիշտ է, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումն ասում է՝ մինչև հիմնավոր կասկածը չհաստատես և այլն, բայց հարցը օրենսդրական մակարդակով չի կարգավորվում:
Նախաքննության մարմնի տեսակետից՝ ինքը հանցանքի պահին բռնել է սպանություն կատարած անձին, կան երկու ականատես վկաներ, կա ձեռքին դանակ, արյունոտ շորեր և այլն: Փաստաբաններն ասում են՝ ապացուցեք, որ ինքը փախուստի է դիմելու, ես չունեմ փաստական տվյալ, որ փախուստի է դիմելու, ես իր գրպանում ինքնաթիռի տոմս չեմ գտել, չունեմ նրա տան առուծախի պայմանագիր, չունեմ հեռախոսային խոսակցության ձայնագրություն, ըստ որի ինքն ասում է՝ գիտես ինչ՝ վաղը գնում եմ այս երկրից: Կամ ասում են՝ հիմնավորի, որ նոր հանցանք կկատարի՝ չունեմ այդպիսի տվյալ, ինքնին իրավիճակն, անձին վերագրվող արարքի ծանրությունը, խոսում է, որ անձը վտանգավոր է հանրության համար, համենայն դեպս՝ հիմա, մի ամիս քեզ ժամանակ կալանքի համար, կատարիր բոլոր անհրաժեշտ գործողությունները, հետո կգաս՝ հիմնավորես, թե ինչու հետագայում ինքը պետք է մնա կալանքի տակ:
Դրան զուգահեռ մենք ունենք բազմաթիվ ուրիշ երաշխիքներ, ընդլայնվել են այլընտրանքային խափանման միջոցների շրջանակները, նոր խափանման միջոցներ են ներդրվել՝ ոստիկանության հսկողություն, տնային կալանք, միայն նրա համար, որ կալանք չընտրվի: Այլընտրանքային խափանման միջոց գրավը դարձել է ինքնուրույն խափանման միջոց: Մենք հնարավորություն ենք տալիս կոմբինացված խափանման միջոց ընտրել, եթե այսօր օրենքն ասում է՝ մի անձի նկատմամբ մի խափանման միջոց, ապա մենք ասում ենք՝ կալանքից խուսափելու համար ընտրեք մեկից ավելի՝ մի հատ գրավ, մի հատ տնային կալանք, անձնագիրը վերցրեք ձեռքից, որպեսզի ձեր կասկածները փարատվեն, բայց իրեն մի տարեք կալանավայր: Հավասարակշռություն կա. մենք փորձել ենք մի շեմը բարձրացնելով, հավասարապես բարձրացնել և մյուս շեմը, որպեսզի հանրային ու մասնավոր շահը իրար հետ հավասարակշռված հարաբերվեն:
Ցավոք սրտի, քննադատողների մեծ մասը կառուցողական առաջարկ չեն անում, մենք պատրաստ ենք քննադատության, այս մակարդակի իրավական ակտ ընդունելիս, եթե քննադատություն չլինի, դա նորմալ չէ, բայց քննադատությունը դա առաջին քայլն է, երկրորդ քայլը պետք է լինեն առաջարկությունները: Ժխտողական վարքագիծը երբեք դրական արդյունքի չի բերում:
Քրեական արդարադատության հիմնական խնդիրներից մեկը դատական նիստերի ձգձգումներն են, որոնք հանրային դժոգոհություն են առաջացնում, իմաստը կորում է դատավարությունների և շատ դեպքերում դա լինում է որոշակի անձանց չներկայանալու պատճառով, երբեմն նաև՝ փաստաբանների: Գործող քրեական դատարավարության օրենսգրքով՝ եթե փաստաբանը երեք անգամ անընդմեջ չի ներկայանում դատական նիստի, նոր միայն իրեն կարող եք փոխարինել, անսահմանափակ հայեցողություն է տրված արդարադատության հետ մանիպուլյացիենր անելու: Նախագիծն ասում է՝ Արդարադատության շահն ավելի բարձր է, քան քո անձնական շահը, դու կարող ես չգալ մի անգամ անհարգելի, բայց եթե երկու անգամ անհարգելի չգաս, քեզ վարույթից հեռացնում են: Դեղին քարտի սկզբունքն է գործում, իսկ երկրորդ անգամ արդեն հեռացնում են վարույթից: Փաստաբաններն առաջարկում են՝ գրեք երկու անգամ անընդմեջ, իրենց հարմար լինի: Միայն փաստաբանները չեն: Դատախազներն ու քննիչները՝ նույնպես: Մենք գրում ենք, որ անձին՝ տուժող, վկա, մեղադրյալ, իր իրավունքների մասին ծանուցելիս նրան պետք է հայտնի լինեն նաև քննիչի վերադասի ու հսկող դատախազի տվյալները, որպեսզի անձն իմանա այդ անձի գործողություններն ում բողոքարկել: Քննիչներն ասում են՝ գիտեք, դա ինչ միջոցների ու ժամանակի ծախս է:
- Փաստաբանները դժգոհում են, որ օրենսգրքի նախագծում իրենց իրավունքներն ընդլայնվել են՝ առանց լիազորությունների:
- Տարօրինակ է, որ փաստաբաններն որպես ազատ մասնագիտության տեր անձինք, չինովնիկ չլինելով՝ ուզում են իրենց գործողությունների սահմանափակում՝ ճիշտ շարք չէ, մենք երբեք չենք կարող փաստաբանին տեսնել մի շարքի մեջ դնել քննիչի դատախազի, դատավորի հետ, նրանք պետական պաշտոնյաներ են, մեծ հաշվով կախյալ անձինք են, սահմանափակված իրենց լիազորություններով: Փաստաբանի առավելությունն այն է, որ իր համար գործում է իրավական ազատ ռեժիմը, դու արա այն, ինչ որ արգելված չէ օրենքով, ի տարբերություն պաշտոնատար անձի, որի համար Սահմանադրության 5-րդ հոդված կա՝ անել այն, ինչի համար լիազորված ես օրենքով: Իմ համար անհասկանալի է ազատությունից հրաժարվելու ձգտումը, իմ գործողությունները կարգավորեք կետերով ու տողերով: Ուզո՞ւմ ես՝ ձեռագիր, ձայնագիր հարցման ենթարկիր, եթե անձը համաձայն է, տեսագրիր, ինչի՞ սահմանել ընթացակարգ, եթե այն չսահմանելն ավելի մեծ հնարավորություններ է տալիս:
Մի հարց է քննարկվել՝ անձին մինչդատական վարույթում հարցաքննելու, ծանուցագիր ես ուղարկում, չի գալիս՝ քննիչը բերման ենթարկելու որոշում է կայացնում, փաստաբանն ինչպե՞ս, ինչ մեխանիզմով է դա անելու, ստիպված պետք է փաստաբանին տանք պետաիշխանական լիազորություն, դառնա պետության ներկայացուցիչ, կորցնում է իր անկախությունը: Կան արժեքներ, որոնք համատեղելի չեն: Դու ունես հնարավորություն՝ գնա, բարի կամքով զրուցիր մարդու հետ, հետո տեղեկությունները ներկայացրու քննիչին: Եթե նախկինում տեղեկությունները ներկայացնելիս քննիչը պետք է որոշեր, թե դա ապացույց է, թե ոչ, հիմա օրենքն ասում է՝ տվեցիր քննիչին, այդ պահից ապացույց է: Մենք բացել ենք այդ դուռը փաստաբանների առաջ:
Մենք պետք է հասկանանք, որ հնարավորություններն պետք է ընդլայնվեն աստիճանաբար, եթե մենք այսօր դնենք զուգահեռ քննության գաղափար, մենք չենք ունենա դատավարություն: Հայեցակարգում դրված հիմնարար գաղափարներից մեկը սահուն անցման ապահովումն է մի համակարգից մյուսին, որպեսզի կոլապսներ չլինեն, որպեսզի համակարգը չփլուզվի, որպեսզի մենք կարողանանք վերջին հաշվով արդարադատություն ունենալ:
Պետք է հաշվի առնել ֆինանսական միջոցների, տնտեսական, սոցիալական պայմանների, կադրային ապահովման, իրավակիրառողի բարոյահոգեբանական վիճակի հարցերը՝ վերջինս պետք է կարողանա այլ արժեքների դավանել, պետք է պատրաստ լինի դա կիրառելու: Եթե մի տասը տարի առաջ մենք քննիչին կամ դատախազին ասում էինք Եվրոպական կոնվենցիա, մեր վրա ծիծաղում էին՝ ի՞նչ կոնվենցիա: Այսօր այնքան են լսել և նույնիսկ կարդացել, որ գիտեն, որ ՄԻԵԴ-ում կարող է խնդիր լինել, այս գործի հետ հինգ տարի հետո, դանդաղ ենք գնում դրան, բայց գնում ենք դրան:
- Նախագծի խնդրահարույց դրույթների հարցերը բարձրացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Մասնավորապես, կուզենայի անդրադառնայիք առերեսվող անչափահասների իրավունքների խնդրին՝ հատկապես, եթե անչափահասը տուժող է, իսկ նրա հետ առերեսվողը՝մեղադրյալ:
- Մարդու իրավունքների պաշտպանի հիշյալ առաջարկի հետ մենք չենք համաձայնել՝ իրենք առաջարկում են առերեսում չանել, որովհետև դա կարող է առնչություն ունենալ անչափահասի հոգեբանական վիճակի վրա:Նման կանոն սահմանել շատ բացարձակ է՝ պատկերացրեք, երբ քրեական գործով առերեսումն անհրաժեշտ է՝ որոշակի փաստական հանգամանքներ պարզելու տեսանկյունից: Մենք այդ ուղղությամբ արդեն մի քայլ արել ենք, եթե գործող օրենսգիրքն ասում է մեղադրյալի ու այլ անձի միջև առերեսումը պարտադիր է, եթե հակասություններ կան, նախագիծն ասում է՝ պարտադիր չէ, քննիչն է որոշում, անչափահասների համար՝ տուժող, մեղադրյալ և վկա, մենք նախատեսել ենք լրացուցիչ երաշխիքներ՝ պարտադիր է օրինական ներկայացուցչի, հոգեբանի մասնակցությունը: Բացարձակ կանոն սահմանելը կբերի անբարենպաստ հետևանքների, ունենք երկու անչափահաս մեղադրյալ, իրար են մեղադրում, քննիչը պետք է տեսական հնարավորություն ունենա որոշել՝ պե՞տք է առերեսում անցկացնել, թե ոչ: Հասկանում եմ մտավախությունը, որ անչափահաս վկան կամ տուժողը կարող են ենթարկվել չափահասի հոգեբանական ազդեցությանը, բայց կարող է լինել նաև անչափահաս, ով չափահասի վրա ազդի՝ հոգեբանորեն և բարոյապես՝ չի կարելի ելնել կանխավարկածից, որ բոլոր անչափահասները վախեցած, շատ խելոք, խոցելի, անպաշտպան էակներ են, մենք հնարավորություն ենք տալիս, որ նախաքննության մարմինը՝ հաշվի առնելով տարիքը, հատկությունները, իրավիճակը, օրինական ներկայացուցչի, հոգեբանի կարծիքները, որոշի: Մենք փորձել ենք խուսափել օրենսգրքում բացարձակ կանոններ սահմանելուց, որովհետև կյանքում լինում են անկանխատեսելի իրավիճակներ:
Մենք ունենք անչափահասների գործերով վարույթի առանձին բաժին, շատ մանրակրկիտ պատրաստել ենք և այդ առումով համագործակցել ենք ՄԱԿ-ի հետ՝ կազմակերպության գրասենյակից ստացել ենք առաջարկություններ, բավականին մանրակրկիտ ուսումնասիրել ենք միջազգային փաստաթղթերը, մասնավորապես՝ Պեկինյան կանոնները, այնտեղ ուղղակի արգելք չկա: Շատ ճկուն է պետք լինել, այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի դատավարությունն անչափահասի վրա բացասական ազդեցություն չունենա, բայց չի ասվում երբեք, որ այս գործողությունն իր հետ մի կատարի: Նույն բացասական ազդեցության կարող է ենթարկվել անչափահասը «քննում» քննչական գործողության ժամանակ, երբ բժշկի մասնակցությամբ անձի մարմինն են ուսումնասիրում, որոշ դեպքերում դա ավելի մեծ հոգեբանական տրավմա կարող է հասցնել տուժողին, քան հարցաքննությունը: Բացարձակությունը մինիմումի է հասցվել օրենսգրքում, ճկունություն, ընտրության հնարավորություն գործելու այս կամ այն իրավիճակում՝ երաշխիքների պայմաններում:
Այսքան ժամանակ ոչ ոք չի բարձրացրել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման սահմանափակման հետ կապված: Մենք փորձել ենք դա ինչ-որ չափով կանոնակարգել, եթե օրենքով սահմանված է, որ այն պաշտպանվող գաղտնիք է, ուրեմն պետք է ունենա որոշակի պաշտպանող մեխանիզմներ՝ փակ դատաքննություն և այլն, դրանք հանրության լայն շրջանակի հուզող հարցեր են, բայց չեն բարձրացվում:
- Նախագիծն անցե՞լ է միջազգային փորձաքննություն:
- Երկու պաշտոնական փորձագետ ենք ունեցել Գերմանիայից ու Ռուսաստանից՝ GIZ և ԵԱՀԿ օժանդակությամբ, աշխատել ենք նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով փորձագետների հետ: Աշխատանքի ավարտից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ենք ներկայացրել նախագիծը, ստացել պաշտոնական փորձագիտական կարծիք, քննարկել ենք, առաջարկությունների մեծ մասը ընդունել ենք, մի քանիսը դեռ քննարկման կարիք ունեն:
Ընդհանուր առմամբ դրական է այդ կարծիքը՝ հավանություն է տրվում, որոշակի դրույթների վրա ուշադրություն հրավիրվում՝ դրանք փոխելու կամ վերաձևակերպելու առաջարկներով: Կան հարցեր, որ մենք փորձագետի հետ համաձայն չենք, սկզբունքային մոտեցում ունենք: Շատ հարցերում իրենք էլ են գտնում, որ միջազգային պարտավորությունների խնդիր չի լինի, բայց առաջ են քաշում նպատակահարմարության հարց: Օրինակ՝ դատարանում դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելու դեպքում տուժողին մեղադրանքը պաշտպանելու հնարավորություն տալու մեր առաջարկը քննարկվեց բազմիցս, դատախազությունը դեմ էր, մենք գտանք այլ տարբերակ՝ եթե դատախազը հրաժարվում է մեղադրանքից, դա դատարանի համար պարտադիր չէ: Իհարկե, առաջին հայացքից խոցելի էր, բայց մենք եվրոպական որոշ երկրների, օրինակ՝ Շվեյցարիայի, Գերմանիայի, օրենսդրությունն ուսումնասիրեցինք՝ մեղադրանքից հրաժարումը այդ երկրներում տեղափոխված է դատավարության ուշ փուլ, այսինքն՝ դա կարող է լինել միայն կողմերի եզրափակիչ ճառերի փուլում, երբ ավարտվել է բոլոր ապացույցների հետազոտումը: Եթե դատախազը հրաժարվում է մեղադրանքից՝ դատարանը՝ լսելով մնացածի կարծիքները, կարող է որոշում կայացնել չընդունել հրաժարումը և մեղադրական դատավճիռ կայացնել: Փորձագետը մեր ուշադրությունը հրավիրել է այդ հարցի վրա՝ միաժանակ նշելով, որ դա չի հակասում միջազգային չափանիշներին: Մեր համար սա կոնցեպտուալ մոտեցում է, մենք ունենք ոչ թե տուժողին պաշտպանելու, այլ անօրինական հրաժարումները սահմանափակելու խնդիր, ուստի փոխելու խնդիր չենք տեսնում:
- Ո՞ր երկրի մոդելն եք դրել կոնցեպցիայի հիմքում:
- Իրականում մենք որևիցե երկրի մոդել չենք որդեգրել, որևիցե մեկը չի կարող ասել, որ սրա հիմքում դրված է գերմանական, կամ շվեյցարական մոդելը, առանձին ինստիտուտներ, երևույթներ քննարկվել են տարբեր երկրների օրինակների վրա, և ամենակարևորը՝ հաշվի են առնվել մեր առանձնահատկությունները, որքանով դա կաշխատի մեր մոտ, որքանով է հնարավոր կիրառել ինչ-որ բան փոխելու իմաստով:
Մենք փորձել ենք ուսումնասիրել զարգացման տարբեր մակարդակի երկրների օրինակներ՝ սաքսոնական համակարգի, ԱՄՆ, Արևմտյան Եվրոպա՝ Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, և շատ մեծ ուշադրություն ենք դարձրել այսպես կոչված՝ «նոր ալիքի» երկրների օրենսդրության ուսումնասիրման վրա, երկրներ, որոնք խորհրդային համակարգից են անցում կատարել այլ համակարգ, որոնք պատմական, տնտեսական պայմաններով շատ մոտ են մեզ, որոնց հետ ինչ-որ ընդհանուր ճանապարհ ենք անցել և օրինաչափություններ կան՝ ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի, նախկին Հարավսլավիայի երկրներ, Կոսովո, Բոսնիա, Մոնտենեգրո, Բուլղարիա, Մերձբալթյան երկրներ, երևի երկու տասնյակից ավելի երկրների փորձի ուսումնասիրություն է: Նախագիծը երկու տասնյակ երկրների խորը, գիտական հետազոտությունների արդյունք է, չենք ուզում անհամեստ գտնվել, բայց մենք դատավարության ինչ-որ չափով նոր տիպ ենք ձևավորում, որը կարող է ինչ-որ երկրի ապագայում օգնել օրենսդրություն գրելիս:
Մենք միշտ ասել ենք այս նախագիծը իրավակիրառողի մտածողություն փոխելու նպատակ ունեցող նախագիծ է, նա պետք է հասկանա, որ ինքը պետք է արժեքներ պաշտպանի, դրա համար մենք փորձել ենք ընդունել բոլոր այն գաղափարները, որոնք գտել ենք, որ հնարավոր է տեղ հասցնել և որոնք մեր կրթական, բարոյական, հոգեբանական, մտածողության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ հնարավոր է կիրառել:
Օրինակ՝ կար երդվյալների դատարանի հարց. առաջին հայացքից՝ շատ հրապուրիչ գաղափար, բայց նման փոքր երկրի համար նախ շատ մեծ շռայլություն է, բացի այդ՝ անկողմնակալ, անաչառ երդվյալների ինստիտուտը որքանով կաշխատի Հայաստանում՝ պատկերացրեք, որ 12 հոգու ոչ ոք չճանաչի՝ եթե ազգական չլինի, բարեկամի հարևանը հաստատ կլինի, և դուք կկարողանաք հազար տեսակ ձևերով իր հետ շփման մեջ մտնել, այդ ինստիտուտը Հայաստանում չէր աշխատելու և պատահական չէ, որ 2005թ. Սահմանադրությունից հանեցին երդվյալների դատարանի գաղափարը:
- Շուտով խորհրդարանում կսկսվեն ակտիվ քննարկումներ, պատրա՞ստ եք գնալ փոխզիջումների:
- Մենք պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել՝ իհարկե, կոնցեպտուալ շեղումներ չպետք է լինեն: Մենք ընդունել ենք հայեցակարգ, ստեղծել ենք նախագծի ողնաշար,կոնցեպտուալ շեղումները բերելու են ամբողջ համակարգի փոփոխությանը: Բազմաթիվ նորմեր ունենք փոխված, որոնք առաջարկությունների արդյունք են եղել, շատ դեպքերում անվերապահ համաձայնվել ենք, ճկուն մոտեցումը որդեգրված է եղել առաջին օրվանից: Բերեք հիմնավորված առաջարկություն՝ մենք ընդունենք միանգամից կամ քննարկելով՝ գանք կոմպրոմիսի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից