ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր կանցկացվի Ցոլակ Մկրտչյանի մահվան գործով փորձաքննություն՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ներկայությամբ 10/08/2013 11:20 | ԼՐԱՀՈՍ
Մասիսի բժշկական կենտրոնում 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ում կանցկացվի դատաբժշկական հանձնաժողովային լրացուցիչ փորձաքննություն՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ներկայությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
«Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի փորձագետները, մասնավորապես, պետք է պատասխանեն, թե մինչ հիվանդի հետազոտումը և բուժումը կազմակերպելը ինչպիսի՞ տվյալներ պետք է ձեռք բերվեն բուժող բժշկի կողմից, հիվանդին որևէ դեղորայք ներարկելուց առաջ ո՞ր դեպքում պետք է կատարվի դեղորայքային նմուշային պրոբա, այդ գործընթացն ի՞նչ նորմատիվ ակտերով է կարգավորվում, պապավերին և բարալգետաս դեղամիջոցների ներարկումից առաջ դրանց պրոբայի կատարումն անհրաժե՞շտ էր, թե ոչ, բժշկի կողմից ճի՞շտ է արդյոք կազմակերպվել և կատարվել Ց.Մկրտչյանի հետազոտությունն ու ախտորոշումը, ո՞ր պահին պետք է կատարվեր ադրենալինի ներարկումը, որպեսզի հնարավորություն լիներ փրկել Ց.Մկրտչյանի կյանքը:
Ըստ Ի.Պետրոսյանի, նախորդ՝ դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացության հետևություններում նշվել է, որ Ցոլակ Մկրտչյանին ցուցված է եղել բարալգետասի նշանակումը, կատարվել է ախտանիշային բուժում, սակայն հիվանդի մոտ զարգացել է բարդություն՝ անաֆիլակտիկ ռեակցիա, որն անդառնալի հետևանք է ունեցել՝ Ցոլակ Մկրտչյանը մահացել է: Փորձագետները, վկայակոչելով հիվանդության պատմագրում անեսթեզիոլոգի գրառումները, նշել են, որ ադրենալինի ներարկումը կատարվել է ճիշտ, որը սակայն եղել է անաֆիլակտիկ շոկի զարգացումից 15 րոպե հետո: Ըստ հիվանդության պատմագրի տվյալների, միջոցառումներն եղել են լրիվ ծավալով, սակայն անաֆիլակտիկ ռեակցիայի ծանրագույն անդառնալի հետևանքները ու բարդությունները հնարավոր չի եղել հաղթահարել: Հանձնաժողովը հարկ է համարել նշել, որ նման ծայրահեղ վիճակների զարգացման պարագայում, շտապ բուժօգնությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի բուժման գործընթացին անեսթեզիոլոգի մասնակցելը կատարվի շտապ և անհապաղ կարգով:
Տուժող կողմը համաձայն չի եղել այդ փորձագիտական եզրակացության հետ և մասնավորապես, գտել է, որ բարալգետասը նրան հակացուցված է եղել. Ց.Մկրտչյանի մոտ եղել է ցածր արյան ճնշումը՝ 90/60, որը բարալգետասի ներարկումից հետո կազմել է 80/40: Ց.Մկրտչյանն ի սկզբանե նշել է, որ տառապում է դեղորայքային ալերգիայից, սակայն որևէ պրոբա չի կատարվել: Միաժամանակ կողմի կարծիքով, եզրակացությամբ ապացուցվում է բժշկի մեղքը՝ ադրենալինը հիվանդին անմիջապես չի ներարկվել, այսինքն՝ ռեանիմացիոն միջոցառումը անհապաղ չի եղել:
Տուժողը ապրիլի 2-ին որովայնի շրջանում ցավերի պատճառով դիմել էր Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 3-ի լուսադեմին մահացել էր՝ անաֆիլակտիկ շոկից: Մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ Բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից