ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալներից մեկն իր վրա վերցրեց Վահե Ավետյանին վնասվածքներ հասցնելու պատասխանատվությունը (լրացված) 10/08/2013 16:44 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին միայն ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն է վնասվածքներ հասցրել՝ բռունցքով հարվածներ հասցնելու հետևանքով, մյուս ամբաստանյալները մեղավոր չեն: Այս մասին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում հայտարարեց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ ոչ ոքի խփելու որևէ դիտավորություն չի ունեցել: «Ինձ այդ վիճակին հասցրել են, որ ես հարվածել եմ»,- ասաց Ն.Հայրապետյանը: Նա նշեց, որ Վ.Ավետյանն իրեն հարվածեց, ինքն էլ պատասխան հարվածներ հասցրեց, բնական է, որ իր հարվածներն ավելու ուժեղ ստացվեցին, և Վահեն ընկավ գետնին:
Ամբաստանյալը հայտարարեց, որ այլևս չի կարող ապրել ստի մեջ, չի ուզում, որ «անմեղ մարդիկ պատասխան տան չարածի համար»: «Ես չեմ իմացել, որ Վահե Ավետյանը այդպիսի վնասվածք է ստացել»,- ասաց ամբաստանյալը: Ի պատասխան մեղադրող Արմեն Մարուխյանի հարցի, թե ինչո՞ւ օգնություն ցույց չի տվել վայր ընկած Վահե Ավետյանին, ամբաստանյալը պատասխանեց. «Ես էլ էի վատ դրության մեջ, մի քանի րոպե հետո կմոտանայի, բայց իրենք արդեն հեռացել էին»:
Ամբաստանյալը հայտարարեց, որ ծեծկռտուքը 35 վայրկյան է տևել, «կոտորած չի եղել ժամերով», ինչպես նշում են տուժողները՝ նրանք, ըստ ամբաստանյալի, «ոնց որ սովորեցրել էին, այդպես էլ ասում էին»:
Ցուցմունք տալու ցանկություն հայտնեց նաև ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը, ով դատաքննության ընթացքում հրաժարվել էր ցուցմունք տալ: Նա հայտարարեց, որ տուժող Արտակ Բայադյանին ինքն է ծեծի ենթարկել: Նա հերքեց տուժողների այն պնդումը, թե 15-20 մարդ են եղել ծեծի ենթարկողները. «Մեր մեջ է եղել վեճը»: Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում Ա.Բայադյանին ծեծի ենթարկելու համար:
Ցայժմ լռություն պահպանած ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը նույնպես խախտեց լռությունը: Ամբաստանյալն «ստանձնեց» տուժող Գարիկ Սողոմոնյանին ծեծի ենթարկելու պատասխանատվությունը: «Ես էլ եմ խփել, Գարիկ Սողոմոնյանն էլ»,- ասաց նա:
Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 11-ը:
Նշենք, որ դատարանն արդեն ավարտել էր դատաքննությունը, սկսվել էր դատական վիճաբանությունների փուլը, երբ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ցանկանում է Վահե Ավետյանին վնասվածքներ հասցնելու վերաբերյալ լրացուցիչ ցուցմունք տալ: Դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշում կայացրեց դատաքննությունը վերսկսելու մասին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ