Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից 10/07/2013   12:53  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն  այս պահին արդեն Ազգային ժողովում է, սակայն չեն դադարում տարբեր կողմերից  հնչել քննադատություններ ու մտահոգություններ դրա որոշ նորահայտ դրույթների վերաբերյալ: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նախագիծը մշակած ու լրամշակած աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը հայտնեց, որ նախագիծն «ըստ էության մշակված փաստաթուղթ   է,   կան լրամշակելու որոշակի փոքր աշխատանքներ՝ կապված  ներքին հակասությունների բացառման հետ, դրանց որոշ մասը տեխնիկական է»:

- Անգամ նախագծի ընդդիմախոսներն ընդունում են,  որ նախագիծը   միանգամայն նոր փաստաթուղթ է՝  նոր մոտեցումներով, բայց նաև հնչում են մտահոգություններ:

- Շատ ճիշտ նկատեցիք, մեծ թվով նորարարություններ կան օրենսգրքում, լիովին, սկզբունքորեն նոր օրենսգիրք է: Օրենսգիրքն ամբողջությամբ կազմված է հակակշիռների ու զսպումների մեխանիզմների վրա:   Նոր լինելը որոշակի հետևանքներ է առաջացնում:  Հետևանքներից մեկն էլ այն է, ընդհանրապես մարդկային էությունն  է այդպիսին,  մեր հասարակությունը՝  ոչ միայն քրեական դատավարության օրենսգիրքը, ցանկացած նոր բան ընդունում է մտավախությունով,  սվիններով՝  չեն պատկերացնում ինչ է  նորը,  որոշ դեպքերում՝  չեն էլ ուզում իմանալ: Շատ նոր գաղափարներ,  որ դրված են օրենսգրքի մեջ,  հանպատրաստից շատերի կողմից քննադատվել են,  բայց մինչև որոշակի ժամանակահատված, երբ հնարավորություն է եղել բաց երկխոսությունների, քննարկումների միջոցով պարզաբանել, մանրամասնել, մեկնաբանել այդ դրույթները, և նրանց մտավախությունների գերակշռող մեծամասնությունը փարատվել է, երբ որ մարդիկ հասկացել են ինչի մասին է խոսքը: 

Աշխատանքային խումբն անընդհատ բախվել է նաև քննադատությունների երկրորդ տեսակին՝  առաջին հերթին գերատեսչական շահագրգռվածությանը.  որոշակի կառույցներ իրենց գերատեսչական խնդիրներից ելնելով՝  որոշակի դրույթներ չէին ընդունում, որովհետև դրանով գերատեսչական շահեր ու լիազորություններ էին սահմանափակվում:  Քննադատությունների երրորդ պատճառը՝  անձնական հետաքրքրությունները,  իսկ  որոշ դեպքերում նաև նյութական հետաքրքրություններն են:

Մենք Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վրա   շուրջ երեք տարի աշխատելու ընթացքում ի սկզբանե  որդեգրել ենք բաց, թափանցիկ երկխոսության, բոլորի հետ ցանկացած հարց քննարկելու քաղաքականությունը: Մինչև անգամ անհատ քաղաքացիներ ՀՀ արդարադատության նախարարություն են  ուղարկել գրավոր առաջարկություններ, որոնք  քննարկվել են աշխատանքային խմբի կողմից՝ այդքան բաց ենք եղել:   Ցավոք, մեր գործընկերները, որոնց հետ մենք ակնկալում էինք աշխատել, բոլորը մեր նման աշխատաոճով չեն աշխատել:

 Օրենսգիրքը զարգացման որոշակի փուլեր անցավ, ամեն փուլից հետո լինում էին քննարկումներ: Մասնավորապես, ոստիկանությունը, դատախազությունը քննադատության ու առաջարկությունների բավականին   ծավալուն փաթեթներ էին ուղարկել, քննադատությունը  տարբեր էր՝  կառուցողական  էր  և  ոչ կառուցողական: Մինչդեռ ՀՀ  փաստաբանների պալատից երբեք գրավոր  որևիցե փաստաթուղթ, առաջարկություն, կարծիք չենք ստացել,  քննադատություն եղել է, բայց ոչ կոնստրուկտիվ: Մեր համար ցավալի է այն հանգամանքը, որ քննադատությունները հնչում են էպիզոդիկ, պատեհ կամ անպատեհ առիթներով,  և ամենավատը, որ այդ քննադատությունները հնչում են այն բանից հետո,  երբ որ երկար կոնսուլտացիաների ընթացքում բացատրվել, պարզաբանվել են որոշակի երևույթներ՝ այդ նորի հետ կապված, բայց  ստացվում է, որ կան կառույցներ կամ մարդիկ, որոնք  չեն ուզում դա հասկանալ,  առավել ևս վատ է, եթե չեն կարողանում:

- Այնուամենայնիվ, ինչպե՞ս ծագեց թերևս ամենախնդրահարույց դրույթներից մեկը՝ մեղադրյալների խոստովանական ցուցմունքների դեպոնացման գաղափարը:

- Դեպոնացման գաղափարը երկար նախապատմություն ունի,  այդ երևույթն ինքնին նոր է մեր դատավարության մեջ,  նախաձեռնությունը  եկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի  փորձագիտական խմբից, որը 2008թ. մարտի 1-ի գործերով     իրականացրել էր  դատավարությունների մոտիթորինգ և դրա արդյունքում բավականին մեծ զեկույց էր ներկայացրել, որի մեջ նաև կոնսիլիդացված առաջարկություններ կային, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել արդարադատության որակը բարելավելու համար:  Դեպոնացման գաղափարն առնչվում էր  վկաներին՝ եթե  նախաքննության ժամանակ հարցաքննված վկաները չեն կարողանալու հարգելի պատճառներով ներկայանալ դատարան  և  առաջանալու է մեղադրյալի՝  նրանց հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելու խնդիր, այդ վկաների ցուցմունքը պետք է դեպոնացնել:  Այսինքն՝ մինչդատական վարույթում վկաները պետք է դատավորի ներկայությամբ հարցաքննվեն,  և կողմը հնարավորություն ունենա իրեն հարցեր տալու,  որպեսզի վկայի ցուցմունքը հետո կարողանան օգտագործել: Սա ընդհանուր գաղափարն  էր՝ մենք այդ գաղափարը վերցրեցինք, մշակեցինք, այդ գաղափարի հիման վրա, որը   ենթադրում էր  անձի իրավունքների պաշտպանությունը երաշխավորող որոշակի  ընթացակարգ՝   ծագեց ևս մեկ գաղափար՝   մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման գաղափարը,  փորձել  ենք  զարգացնել այդ երևույթը:

Ինչի՞ց   ծագեց այդ գաղափարը՝ մենք ունեինք համատարած պատկերացում հանրության մեջ,  որ բոլոր գործերով բոլոր խոստովանական ցուցմունքները ձեռք են բերվում  բռնություններով, խոշտանգումներով, այդ պատկերացումներն ըստ էության կանխավարկածի մակարդակով էին,  որ բարեխիղճ քննիչ չկա,  բոլորը, ներողություն, սրիկաներ, հանցագործներ  են՝  ցուցմունք տալուն դրդելը  հանցագործություն է, և այդ պատկերացումն  ամրապնդվում էր, երբ մեղադրյալը դատարանում  հրապարակային հայտարարում էր, որ այն ցուցմունքը ձեռք է բերվել կտտանքների ազդեցության տակ: Շատ հաճախ այդպիսի քայլին  մեղադրյալներին դրդում են, և դա գաղտնիք չէ,  և ես դա ցավով եմ հիմա ասում, որովհետև ինքս էլ եմ փաստաբան,  իրենց պաշտպանները՝ որոշակի նկատառումներից ելնելով,  գործի ապացուցողական զանգվածը կասկածի տակ դնելու, գործի քննությունը ձգձգելու՝ ներառյալ որոշակի շահադիտական նպատակ հետապնդելու պատճառով՝   կան  փաստաբաններ, որոնք  գումար են վաստակում ժամանակահատվածի համար:   Մի խոսքով՝ մենք ունենում էինք օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ վիճակներ,  տարբեր իրադրություններ, որոնց առանցքը միշտ  բռնությամբ ձեռք բերված ցուցմունքներն էին:   Բացի այդ,  մենք  դատական իշխանության  հեղինակություն բարձրացնելու խնդիր էինք ունենում, որովհետև   հանրության մոտ տպավորություն էր ստեղծվում, որ  բոլոր  ցուցմունքները ձեռք են բերվել բռնությամբ,  դատարանն ընդամենը հաստատում է այդ ցուցմունքները: Սովորաբար պաշտպանության  կողմը միջնորդում էր   քննիչին հարցաքննել որպես վկա, և բնականաբար ցանկացած քննիչ՝   նույնիսկ բռնություն գործադրած լինելու պարագայում ասում էր, որ  այդպիսի բան չի եղել.   անցել է բավականին երկար ժամանակ,   որևիցե   հետք չկա,  ոչ մի ապացույց չկա,  դատարանը հաստատում էր քննիչի վարկածը և հանրության մոտ տպավորություն էր ստեղծվում, որ դատարանը  ընդամենը բռնություն գործադրողներին հովանավորում է: Խնդիր դրվեց այդ երևույթի դեմ պայքարելու, և պատկերացում փոխելու, բնականաբար ոչ ոք    հարյուր տոկոսով որևիցե երկրում չի կարող  ապահովագրել, որ որևիցե մեղադրյալ երբևիցե  բռնության կամ սպառնալիքի չի ենթարկվի: Դա անհասանելի նպատակ է:  Բայց հնարավոր է  մեխանիզմներ մշակել՝  նվազեցնելու դրանց հնարավորությունը, և   այդ մեխանիզմները պետք է սկսեն գործել մինչև մեղադրյալից ցուցմունք վերցնելը, այլ  ոչ թե  ցուցմունք վերցնելուց հետո, երբ  դատարանում են  փորձում  պայքարել   ցուցմունքի ձեռք  բերման օրինականության դեմ:  Դրա համար ներդրվեց դեպոնացման  գաղափարը:

Նախագիծն ասում է, որ բոլոր դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, այսինքն՝ անկախ նրանից անձը պաշտպան ուզում է, թե ոչ, պաշտպանը պետք է ներկա լինի, և նրա ներկայությամբ անձը կարող է  հրաժարվել նրանց ծառայություններից:  Սրանով մենք նվազագույնի ենք հասցրել  բոլոր հնարավոր դեպքերը, երբ  քննիչները, կամ հետաքննության մարմնի աշխատակիցները անձին  ասում էին՝ պաշտպան չես ուզում,  չէ՞,  ապա անձի   համաձայնությունը ստանալուց հետո պաշտոնյան  ասում էր՝    գրիր,  որ չես ուզում: Հիմա  ցանկացած հրաժարում պետք է լինի պաշտպանի ներկայությամբ, իսկ    երբ  պաշտպան կա՝   դեպոնացման մասին խոսք չի կարող լինել,  դեպոնացման կարիք չկա: 

 Եթե մեղադրյալը չունի պաշտպան և չի ցանկանում ունենալ, այսինքն՝  պաշտպանի ներկայությամբ հրաժարվել է և ուզում է տալ խոստովանական ցուցմունքներ, մենք այդ ցուցմունքի ստացման գործընթացի նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով  առաջարկում ենք,  որպեսզի  դրան ներկա լինի այդ ցուցմունքի ստացման կողմնակի անկողմնակալ դիտորդ, որը  կաշկանդված չէ այդ հարցով, կողմ չէ,  ոչ մեղադրյալ է ներկայացնում և ոչ էլ նախաքննության մարմին, և որն  իր հեղինակության ուժով  կարող է  ապահովել որոշակի օբյեկտիվ պայմաններ՝  իրավական համակարգում  որպես այդպիսի անձ մենք գտել ենք միայն դատավորին: Խնդիրը հետևյալն է՝ այն բոլոր դեպքերում, երբ որ  մեղադրյալը ցանկանում է խոստովանական ցուցմունք տալ, և եթե  քննիչը ցանկանում է այդ ցուցմունքը դեպոնացնել, որը պարտադիր չէ,   ինքը տանում  է  մեղադրյալին դատավորի մոտ և նրա  ներկայությամբ է հարցաքննում մեղադրյալին,  իսկ  դատավորն ընդամենը հաստատում է  ընթացակարգի իրավաչափությունը: Ընդ որում, այստեղ մենք դրել ենք մի քանի երաշխիք՝   առաջին,  մինչև դեպոնացման ընթացակարգ սկսելը  դատավորն առանձին  հանդիպում  է մեղադրյալի հետ, և նրան  պարզաբանվում է, որ մեղադրյալն ունի    լռելու, պաշտպանի ներկայությամբ հարցաքննվելու իրավունք, եթե մեղադրյալը երկուսից մեկից ուզում է օգտվել՝ դեպոնացում չի լինում,  եթե մեղադրյալն ասում է, որ ես գիտեմ, որ այդ իրավունքներն ունեմ, բայց ես ուզում եմ ցուցմունք տալ,  դատավորը հավելյալ պարզաբանում  է՝  եթե դու ցուցմունք տաս, այդ ցուցմունքը հետագայում կօգտագործվի որպես ապացույց քո դեմ դատարանում,  և դու դրանից չես կարող հրաժարվել ըստ էության,  դա՞  էլ է քեզ պարզ: Եթե այս ընթացակարգն անցնելուց հետո դարձյալ մեղադրյալը  շարունակում է պնդել  իր որոշումը, ցուցմունքը դեպոնացվում է:  Մենք տվյալ դեպքում ելնում ենք այն կանխավարկածից, որ մարդն իրոք  հանցագործություն է կատարել, խոստովանում է առանց բռնությունների, առանց կտտանքների, առկա է բարեխիղճ քննիչ: Ես հասկանում եմ, որ մի քիչ բարդ է այդ երևույթն ընկալել որպես կանխավարկած,  որ քննիչն օրինապաշտ քաղաքացի է՝  այնքան ժամանակ,  քանի  դեռ հակառակը մենք չենք ապացուցել կամ հակառակի կասկածները չկան:  Այդ պայմաններում մեղադրյալին հարցաքննում են դատավորի ներկայությամբ,  դատավորը չի հաստատում այդ ցուցմունքի ճիշտ կամ սխալ լինելը, չի ասում, որ այդ ցուցմունքը դուք կարող եք անվերապահ օգտագործել,  դատավորն իր կնիքով ընդամենը հաստատում է, որ հարցաքննությունն անցավ օրինական պայմաններում:

 - Արդյոք սրանով այդ ապացույցին չի տրվում ավելի մեծ նշանակություն։

- Քննարկումներից մեկի ժամանակ տեսակետ հնչեց, որ դուք սրանով ըստ էության այդ ապացույցին տալիս եք առավել նշանակություն,  դուրս է գալիս, որ  խոստովանական ցուցմունքը ապացույցների թագուհի է,  կտանեն դատարան, որը ստիպված կլինի սա ընդունել որպես ապացույց: Մենք համաձայնեցինք տեսակետի  հետ,  ասացինք, որ մտավախությունը տեղին է և լրացուցիչ երկու երաշխիք նախատեսեցինք՝  անձը չի կարող    հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչվել, եթե նրա խոստովանական ցուցմունքն այլ ապացույցներով հիմնավորված չէ,  և  եթե, ենթադրենք, դատարանն,  այնուամնեայնիվ,   գնում է այդ քայլին,  նախագծում ավելացրեցինք երկրորդ երաշխիքը՝ Վերաքննիչ դատարանը անվերապահորեն բեկանում է  մեղադրական դատավճիռը, եթե այն կայացվել է միայն  մեղադրյալի խոստովանական ցուցմունքի հիման վրա:  Երաշխիքներն համարյա թե զրոյի են հասցնում ինչ-որ անօրինական միջոցներով  ցուցմունք կորզելու հնարավորությունը:

Կան տեսական  դատողություններ, որ մեղադրյալին կարող են այնպիսի վիճակի հասցնել, որ բերեն դատավորի մոտ, ու ինքը պատրաստ լինի ցանկացածի մոտ խոստովանել, պրակտիկորեն դրա հնարավորությունը    շատ-շատ փոքր է:  Այս մեխանիզմները շատ ավելի գործուն  են, քան  այսօր գոյություն ունեցողները:  Այնպես որ իրականում դեպոնացման մեջ սարսափելի ոչինչ  չկա: Սա մեր նախնական պատկերացմամբ, բացառիկ դեպքերում կկիրառվի, որովհետև մեղադրյալների մեծ մասն ունենալու են պաշտպաններ, այդ դեպքում դատավորի մոտ տանելու կարիք չկա: Երկրորդ,  քիչ կկիրառվի այն պատճառով, որ սա քննիչի համար պարտադիր չէ. եթե բարեխիղճ, նորմալ քննիչը մեղադրյալի խոստովանությունից բացի ունի 3-4-5 այլ ապացույց, որոնք նրա մեղքն ապացուցում են, կարիք էլ չունի նրա ցուցմունքը դեպոնացնելու:  Քննիչն ասում է ՝  եթե դու հետագայում հրաժարվես  ցուցմունքից,   ես ունեմ ականատես վկաների ցուցմունքներ, փորձագետի եզրակացություն,  իրեղեն ապացույց՝ դանակ՝ քո մատնահետքերով, կարիք չունեմ քո ցուցմունքին հավատալու կամ չհավատալու: Բացառիկ դեպքերում է լինելու,  երբ  որ  քննիչը մտածելով, որ այդ ապացույցը հնարավոր է, որ հետագայում կորստի վտանգի տակ լինի,   գնա դեպոնացման: Ընդ որում,   դեպոնացման ընթացակարգը հոգեբանորեն «հարմարավետ» չէ նաև  քննիչի համար՝    10 քննիչից 9-ը հաստատ կասեն, որ իրենց ավելի հարմար է  իրենց աշխատասենյակում նստել ու  անձին հարցաքննել,  և որ դատավորի մոտ՝ իրավական ու բարոյական  որոշակի սահմանափակումներով,   հարցաքննելն  իրենց համար անսովոր կլինի:  Եվ դա խթանելու է, որ քննիչն ասելու է՝ քեզ պաշտպան է պետք՝ ավելի լավ է դու ունենաս պաշտպան, քան ես գնամ դատավորի մոտ, որովհետև այնտեղ իմ գործելու հավանականությունը շատ ավելի փոքր է,  և ես երաշխիք չունեմ, որ դատավորի հետ զրուցելուց   հետո հանկարծ չես հրաժարվի ցուցմունք տալուց: Կան բազմաթիվ փափկեցնող պատնեշներ, որոնք այս ինստիտուտի  շատ փոքր կիրառության  հնարավորություն են տալիս:

Ես համոզված եմ,  որ այս աղմուկը բարձրացնելու գլխավոր  պատճառներից մեկն  ոչ թե այս պրոցեսն է, այլ այն, ինչ որ հետո է լինելու՝ նախագիծն ասում է, դեպոնացված ցուցմունքից հրաժարվելու դեպքում էլ այն  ապացույց է, իսկ եթե մեղադրյալի ցուցմունքը չի դեպոնացվել, նա պաշտպան չունի ու հրաժարվել է ցուցմունքից, դա մեղադրանքի կողմը չի կարողանալու օգտագործել:  Մտահոգությունները պաշտպանական կողմինն են՝    շատ դեպքերում  որոշ փաստաբաններ իրենց  պաշտպանական տակտիկան կառուցում են  միայն ցուցմունքների ժխտման վրա: Օբյեկտիվորեն ունենք դեպքեր, երբ որ ցուցմունքը հիմնաքարային ապացույց է, մեղադրյալը  խոստովանական ցուցմունք է տալիս, ցույց է տալիս հանցագործության, դիակը թաղելու, հանցագործության գործիքը թաքցնելու վայրը,  առկա է նրա մեղքն ապացուցող փորձաքննության եզրակացություն, պաշտպանն ասում է՝  հրաժարվիր ցուցմունքից, և այդ դեպքում մնացած բոլոր ապացույցները  կասկածի տակ են դրվում, որովհետև ձեռք են բերվել մեկ ապացույցի  հիման վրա:  Արդյունքում՝ ունենում ենք խնդիր արդադատության իրականացման հետ, մի անձի կամքից կախված չի կարող արդարադատության համակարգը մանիպուլյացիայի  ենթարկվել: Մենք ուզում ենք, որ քննիչները լինեն բարեխիղճ և որ բարեխիղճ քննիչը, ինչպես և արդադատությունը  պաշտպանված լինի  ստից և ինտրիգներից:

Շարունակելի

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]