ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղջիկը գտնում է, որ ընկերոջ մահվան համար դատարանն իր նկատմամբ խիստ է վարվել 10/05/2013 14:31 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2012թ-ի հունվարին ընկերոջն անզգուշությամբ սպանած 22-ամյա Ալվինան, ով այդ արարքի համար այս տարվա հունիսին դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, կարծում է, որ դատարանն իր նկատմամբ անարդար վճիռ է կայացրել, և վերաքննիչ դատարանում բողոքարկել է դատավճիռը՝ պահանջելով իր նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ:
Հիշեցնենք, խոսքը անցյալ տարի բավական մեծ աղմուկ հանած գործի մասին է, երբ Ալվինա Հարությունյանը հարբած վիճակում, մեծ արագությամբ վարելով իր ընկերոջ «Համեր» մակնիշի ավտոմեքենան, անզգուշությամբ ցած է գցել այդ պահին ավտոմեքենայի տանիքից կառչած և այն կանգնեցնել փորձող Նարեկ Զարգարյանին, ով ստացած վնասվածքներից մահացել էր:
Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի համաձայն, 2012 թվականի հունվարի 26-ի երեկոյան 22-ամյա Ալվինա Հարությունյանը Երևանի «Բելաջիո» ռեստորանում մասնակցել է մոր ընկերուհու ծննդյան տոնակատարությանը: Մի քանի բաժակ օղի է խմելուց հետո, ժամը 23:30-ի սահմաններում, նա դուրս է եկել իր հետևից ռեստորան եկած ընկերոջ հետ: Միասին նստել են վերջինի «Համեր» մակնիշի ավտոմեքենան և մեծ արագությամբ ընթացել Երևան-Աբովյան ավտոճանապարհով:Ճանապարհին վիճաբանել են, Նարեկը բարկացել է Ալվինայի վրա, որ առանց իրեն ասելու «Բելաջիո» է գնացել: Ալվինան խնդրել է կանգնեցնել մեքենան: Նարեկը չի կանգնել: Ալվինան ընթացքի ժամանակ բացել է մեքենայի դուռը: Նարեկը Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ճանապարհի կամրջի մոտ կանգնեցրել է մեքենան, լույսերը թողել է միացված, շարժիչը՝ գործարկված վիճակում: Ալվինան իջել է մեքենայից: Նարեկը հետևել է նրան, փորձել նստեցնել ավտոմեքենա: Այդ ժամանակ Ալվինան նստել է մեքենայի ղեկին, փակել մեքենայի դռները: Նարեկը, կարողանալով բացել մեքենայի դուռսն ու նստել, կանգնել է ոտնահարթակի վրա ու կառչել մեքենայի տանիքից:Ալվինան, Նարեկից փախչելու համար, սկսել է 100-120 կմ/ժ արագությամբ, ուժեղ ձյան ու մերկասառույցի պայմաններում վարել ավտոմեքենան Երևան- Սևան մայրուղով:
Մեքենայի ոտնակին կանգնած Նարեկը, չդիմանալով ցրտին ու արագությանը և չկարողանալով այլևս պահել իրեն, բաց է թողել ձեռքերը, ընկել գետնին ու, մոտ 10-15 մետր գլորվելով, ստացած վնասվածքներից, մահացել:
Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ կես տարի տևած դատաքննության արդյունքում, Ալվինա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման համար, այն է` ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
Փաստորենք, որ այս պատիժը տվյալ արարքի համար խստագույնը չէ, քանի որ Քր.օր.-ի հիշյալ հոդվածով նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում:
Այդուհանդերձ, Ալվինան որոշել է, որ արդարադատությունն իր հանդեպ չափազանց խիստ է վարվել և 2013թ- ի հուլիսի 27-ին իր բերած վերաքննիչ բողոքում պաահանջում է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի վճիռն ու իր նկատմամբ ավելի մեղմ պատիժ կիրառել:
Ի դեպ, օգոստոսի 8-ից Քրեական և զինվորական վերաքննիչ դատարանում մեկնարկած այս հայցի քննությունը պարբերաբար հետաձգվում է դիմող կողմի բերած տարատեսակ պատճառաբանություններով: Դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբրի 10-ին:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից