Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58 Թրամփն ազդարարել է բացառիկ կիթառների վաճառքի մասին 11/21/2024   13:48 Մոսկվան սպառնում է ոչնչացնել Լեհաստանում գտնվող ամերիկյան բազան 11/21/2024   13:29 Իսլանդիայում տարհանում է սկսվել հրաբխի ժայթքումից հետո 11/21/2024   13:27 Շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեության, սա բավական մեծ թիվ է. Նարեկ Մկրտչյան 11/21/2024   12:59 Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/21/2024   12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի 11/21/2024   12:51 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ 11/21/2024   12:39 Բռնում մեր պապու «66»-ի «ռամեն» դնում ենք մայթին, ասում՝ «յա, պապու ռամեն ա, միակ հիշատակը». այ ձեր ցավը տանեմ, բա տարեք ձեր տանը դրեք, քայլող քաղաքացին ի՞նչ մեղավորա. Փաշինյան 11/21/2024   12:34 Կառավարության անդամների ճեպազրույցները. ուղիղ 11/21/2024   12:32 Ստամբուլի հայկական հիվանդանոցում մահացել է արքեպիսկոպոս Բեքչյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   12:25 ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 11/21/2024   12:15 Մի միտք է ինձ տանջում՝ չաշխատելու աշխատավարձը ավելի՞ բարձր է, քան աշխատելու աշխատավարձը. վարչապետ 11/21/2024   12:11 Ճանապարհը սարքում ենք, գնում տեսնում՝ մեկը մի ավտո ավազա թափել էդ ասֆալտին, մյուսը՝ քար ա շարել մայթի վրա, երրորդը՝ ասֆալտի վրա բետոն ա անում. վարչապետը զայրացավ 11/21/2024   12:10 Փաշինյանը խուսափում է Բագրատ Սրբազանի հետ առերեսվել դատարանում․ ցանկանում են «ջրել» գործը՝ մինչ ըստ էության քննությունը 11/21/2024   12:00 Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին 11/21/2024   11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից 11/21/2024   11:54 Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց 11/21/2024   11:49 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին 11/21/2024   11:45 Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ 11/21/2024   11:41 Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում ՀՀ-Ադրբեջան պաշտոնական համագործակցություն չկա 11/21/2024   11:33 Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 25-ից եւ կտեւի մինչեւ հունվարի 31-ը 11/21/2024   11:28 Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար էր փոխանցել 11/21/2024   11:23 Վարչապետը շնորհակալություն հայտնեց նրանց, ում անակնկալ կերպով պաշտոնանկ էր արել, և «բարի գալուստ» ասաց նորանշանակներին 11/21/2024   11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան 11/21/2024   11:10 Աղմկոտ պաշտոնանկություններից հետո Կառավարությունն առաջին նիստն է անում. ուղիղ 11/21/2024   11:07 Վահե Ղազարյանի հետ 37 տարվա ընկերներ ենք, սա շատ հարցերում օգնել է, բայց որոշ հարցերում մի քիչ խանգարել. Փաշինյան 11/21/2024   10:58 «Հայկական ավիաուղիներ»-ը թռիչքներ կիրականացնի Երևան–Թբիլիսի-Երևան երթուղով 11/21/2024   10:45 Երևանում պատուհանի մետաղյա ճաղավանդակները պոկելու միջոցով մուտք են գործել տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com 11/21/2024   10:38 Հոկտեմբերին 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է Անկանխիկ գործառնությունների օրենքի խախտում. առաջադրվել է 8.3 մլն դրամի չափով տուգանք
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/19/2024   18:10 Հրաժարական տված պաշտոնյաները համամիտ չեն Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ. ինչու է լռում քրեական քաղաքականության թիվ 1 պատասխանատուն՝ Աննա Վարդապետյանը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/19/2024   18:13 Հովիկ Աղազարյանը հակված չէ վայր դնել մանդատը. չի հերքել «ՔՊ» խմբակցությունից դուրս գալու հավանականությունը 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/19/2024   17:10 Փաշինյանի նախկին օգնականը սուր քննադատության ենթարկեց կառավարության ներկայացրած հարկային բարեփոխումների փաթեթը 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը` քրեական դատավարության նոր օրենսգրքի մասին 10/04/2013   16:42  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

Առաջիկայում իրավաբանների դատին կներկայացվի ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որը մշակել է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը: Ի՞նչ առանցքային փոփոխություններ են կատարվել և ի՞նչ նոր ինստիտուտներ են ներդրվում նոր օրենսգրքով: Panorama.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավագիտության թեկնածու, դոցենտ, վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանը: Վերջինը, ի դեպ, նույնպես մասնակցել է նոր օրենսգրքի մշակման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին:

-Պարոն Ավետիսյան, քննարկվում է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որպես ուղենիշ ունենալով ի թիվս այլոց քրեական դատավարության ոլորտ ներգրավված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության հայեցակարգային խնդիրը, բովանդակում է մի շարք նոր դատավարական մեխանիզմներ, որոնք կոչված են իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա համակողմանիորեն երաշխավորելու անձի հիմանարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: 

-Ի՞նչ փոփոխություններ են կատարվելու ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում:

-Փոփոխությունները բազմաթիվ են, փորձեմ առանձնացնել: Այսպես, զգալիորեն կընդլայնվեն մինչդատական վարույթում անձի իրավունքների դատական պաշտպանության շրջանակները (նախագծի մեկ առանձին բաժին՝ 9-րդ բաժինը, ամբողջությամբ նվիրված է մինչդատական վարույթի դատական երաշխիքներին): Խոսքն առաջին հերթին վերաբերում է անձի հիմնարար սահմանադրական իրավունքներից մեկի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համակարգային պաշտպանությանն ուղղված՝ նախագծում տեղ գտած օրենսդրական կարգավորումներին ընդհանրապես` ձերբակալվածի նվազագույն իրավունքների և դրանց կենսագործման երաշխիքների հստակ ամրագրումը (նախագծի 110-րդ հոդված), կալանավորման մասին որոշումների պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջի հստակ ամրագրումը (նախագծի 118-րդ հոդվածի 3-րդ մաս), այլընտրանքային խափանման միջոցների նախատեսումը (տնային կալանք, ոստիկանական հսկողությանը հանձնելը) և այլն, այս ոլորտում դատական երաշխիքների ընդլայմանը մասնավորապես:

-Նոր նախագծում ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել կալանավորման` որպես խափանման միջոցի մասով:

-Կալանավորման հարցը լուծելիս ձերբակալման իրավաչափությունը դատական վերահսկողության առարկա դարձնելը և դեռ ավելին, ձերբակալման ընթացքում թույլ տրված օրենքի կոպիտ խախտումների առկայության պարագայում կալանքը` որպես խափանման միջոց, ընտրելու միջնորդությունը դատարանի կողմից մերժելու կատեգորիկ օրենսդրական պահանջի նախատեսումը վկայում են անձի ազատության իրավունքի երաշխավորված դատական պաշտպանության մասին: Իսկ նման դատական երաշխիքի նախատեսումը չափազանց կարևոր է՝ հենց սկզբից կանխելու հնարավոր կամայականություններն ու չարաշահումներն անձի ազատության իրավունքի սահմանափակման ամենավաղ փուլերում: Ընդ որում, նախագիծը հստակ սահմանում է ձերբակալման ընթացքում օրենքի կոպիտ խախտման դեպքերը՝ 
1) անձին ձերբակալելիս ակնհայտ բացակայել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածը.
2) անձի ձերբակալման ընթացքում նրան հնարավորություն չի տրվել հաղորդակցվելու իր փաստաբանի հետ.
3) ձերբակալվածի մարմնի վրա ակնհայտ վնասվածքների առկայության պարագայում նրան չի տրամադրվել անհրաժեշտ բժշկական օգնություն կամ դատարանին չի ներկայացվել այդ վնասվածքների առաջացման ողջամիտ բացատրություն.
4) ձերբակալվածը դատարան է բերվել սույն օրենսգրքով սահմանված ժամկետի այնպիսի խախտմամբ, որի պայմաններում դատարանը հնարավորություն չի ունեցել պատշաճ քննելու և լուծելու նրա կալանավորման հարցը (նախագծի 295-րդ հոդվածի 3-րդ մաս):

-Նոր օրենսգրքում անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված ինչպիսի՞ երաշխիքներ են նախատեսվել:

-Անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրական երաշխիքներ են բովանդակում նաև նախագծի՝ դատական իշխանության և դատարանի դերի ու նշանակության բարձրացման, դատարանակենտրոն քրեական դատավարություն ձևավորելու հայեցակարգային խնդրի լուծմանն ուղղված կարգավորումները: Ասվածի վառ ապացույցը նախաքննության օրինականության նկատմամբ դատական վերահսկողության սահմանների ընդլայնումն է: Մասնավորապես, քննչական գործողություններ (խուզարկություն, առգրավում, զննություն) կատարելու համար անձի բնակարան կարելի է մուտք գործել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ դեպքի վայր հանդիսացող բնակարանի սկզբնական զննություն կատարելու դեպքերի (նախագծի 298-րդ հոդված): Հետագա դատական վերահսկողության առարկա է դարձել սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը. գույքի արգելադրման մասին որոշումը և այն հաստատող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը (նախագծի 133-րդ հոդվածի 1-ին մաս): Սահմանվել է պարբերական դատական վերահսկողություն նախագծում որպես գաղտնի քննչական գործողություններ նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների նկատմամբ, մասնավորապես` գաղտնի քննչական գործողության կատարման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել տասներկու ամիսը, սակայն յուրաքանչյուր անգամ դատարանի թույլտվությունը կարող է տրվել երեք ամիսը չգերազանցող ժամկետով (նախագծի 250-րդ հոդվածի 5-րդ մաս):

-Նոր օրենսգրքում կա՞ն նորամուծություններ, որոնց մասին կցանկանայիք խոսել:

-Այո, անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից նախագծի էական նորամուծություններից մեկը ցուցմունքների դատական դեպոնացման, այսինքն՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավորի ներկայությամբ մեղադրանքի և պաշտպանության կողմի մասնակցությամբ (մրցակցային պայմաններում) անձին հարցաքննելու ինստիտուտի նախատեսումն է: Նախագծի 312-րդ հոդվածի համաձայն՝ ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է՝
1) մեղադրյալի խոստովանական ցուցմունքի պատշաճությունն ապահովելու նպատակով՝ քննիչի միջնորդությամբ.
2) դատաքննությանը ներկայանալու հնարավորություն չունենալու կամ դատաքննության ընթացքում իրավաչափորեն ցուցմունք չտալու հիմնավոր ենթադրության պարագայում այդ անձից պատշաճ ցուցմունք ստանալու նպատակով՝ քննիչի կամ վարույթի մասնավոր մասնակցի միջնորդությամբ։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պաշտպանի բացակայությամբ մեղադրյալի տված և չդեպոնացված ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, եթե մեղադրյալը դատարանում պնդել է դրանց սխալ լինելը: Նշված նորմի լույսի ներքո վերլուծելով ցուցմունքների դատական դեպոնացման առաջին հիմքը՝ կարելի է եզրակացնել, որ այն նպատակ ունի կանխել այն իրավիճակը, երբ մեղադրյալը, միայն քննիչի ներկայությամբ տված խոստովանական ցուցմունքներն ամեն անգամ պարզապես իրականությանը չհամապատասխանող հայտարարելով, կարող է հասնել վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող այդ ապացույցն անթույլատրելի ճանաչելուն և ապացուցողական զանգվածից հանելուն: Այսինքն, մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դատական դեպոնացումը պարզապես կոչված է պատշաճ իրավական ընթացակարգի կիրառմամբ երաշխավորելու դրա սոսկ ապացուցողական ուժը, ապացույց կոչվելու հնարավորությունը, որը, սակայն, հետագայում դատարանի կողմից հավասարապես գնահատվելու է մյուս ապացույցների հետ համակցության մեջ: 

Մանրամասները կարող եք կարդալ  սկզբնաղբյուր կայքում:

 


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]