ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Զոհրաբյանը ստանձնեց ՓՊ նախագահի պաշտոնը 10/04/2013 13:16 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Այսօր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները ստանձնեց փաստաբանական համայնքի նորընտիր ղեկավար Արա Զոհրաբյանը: Նա ընտրվել էր ՓՊ նախագահ սեպտեմբերի 14-ին անցկացված ընտրությունների արդյուքնում՝ ստանալով 913 քվեարկության մասնակիցներից 713-ի վստահության քվեն:
ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին 8 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար:
ՓՊ առաջին նախագահը շնորհակալություն հայտնեց նաև միջազգային կառույցներին՝ USAID-ին, ABA-ի, Եվրամիության, Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին, Արդարադատության նախարարության աշխատակիցներին, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին համագործակցության համար՝ կարևորելով մասնավորապես ոստիկանության և փաստաբանների պալատի միջև կնքված հուշագիրը:
Նա շնորհակալություն հայտնեց նաև ՓՊ նախագահի ընտրություններին մասնակցած փաստաբաններին՝ ընդգծելով, որ մասնակցության տոկոսը բավականին բարձր է եղել՝ 1370 արտոնագիր ունեցող փաստաբաններից մասնակցել է նրանց 67 տոկոսը: Արդյունքում՝ ընտրությունները հասարակության կողմից բավականին բարձր գնահատականի են արժանացել:
Ռ. Սահակյանը, շնորհավորելով ՓՊ նախագահի պաշտոնում իրեն հաջորդող Ա Զոհրաբյանին, համոզմունք հայտնեց, որ նրա գլխավորությամբ «միայն ու միայն դրական փոփոխություններ են լինելու, որոնք կզգանք առաջիկա ամիսների ընթացքում»: Ռ. Սահակյանը հույս հայտնեց նաև, որ բոլոր փաստաբանները՝ Ա. Զոհրաբյանի գլխավորությամբ, ջանք ու եռանդ կգործադրեն էլ ավելի բարձրացնելու փաստաբանության և փաստաբանների հեղինակությունը. «ես անձամբ այդպես եմ վարվելու»:
Ռ. Սահակյանը նշեց, որ խնդիրներ շատ կան, որոնք պետք է լուծվեն և հույս հայտնեց, որ կառավաությունը կաջակցի այդ խնդիրների լուծմանը: Ռ. Սահակյանը գոհունակություն հայտնեց, որ հետխորհրդային տարածքում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ստեղծվեց Փաստաբանական դպրոց և հոկտեմբերի 6-ին Դպրոցի առաջին շրջանավարտները կստանան իրենց արտոնագրերը: «Դպրոցը կայացման ճանապարհին է ու դեռ կկայանա»,-ասաց Ռ. Սահակյանը հավելելով՝ հանգիստ խղճով եմ թողնում ՓՊ նախագահի պաշտոնը և ուրախությամբ հանձնում այն Պալատի նորընտիր նախագահին:
Մինչ Արա Զոհրաբյանի կողմից լիազորությունները ստանձնելը հնչեց փաստաբանների օրհներգը և դահլիճ բերվեց ՓՊ նախագահի խորհրդանիշը՝ Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն:
Արա Զոհրաբյանը՝ ստանձնելով իր լիազորությունները, շնորհակալություն հայտնեց ՓՊ նախագահի ընտրություններին մասնակցած բոլոր փաստաբաններին և վերահաստատեց նախընտրական փուլում հայտնած իր դիրքորոշումն այն մասին, որ իր նախընտրական ծրագիրը պայմանագիր է իր և իր ընտրողի միջև: Նա միաժամանակ կոչ արեց ընտրողներին լինել պահանջատեր, ինքն իր կողմից խոստացավ բարձր պահել ՓՊ-ի նախագահի պատիվը, ջանք ու եռանդ ներդնել ապահովելով՝ փաստաբանության ինստիտուտի հետագա զարգացումը: Ա. Զոհրաբյանը հրապարակեց Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում իր առաջին որոշումը՝ ՓՊ առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը պարգևատրվեց «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով՝ ՀՀ փաստաբանների պալատի հիմնադրման և բազմամյա փաստաբանական գործունեության ընթացքում ներդրած ավանդի համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ