ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը` քրեական դատավարության նոր օրենսգրքի մասին 10/04/2013 16:42 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
Առաջիկայում իրավաբանների դատին կներկայացվի ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որը մշակել է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը: Ի՞նչ առանցքային փոփոխություններ են կատարվել և ի՞նչ նոր ինստիտուտներ են ներդրվում նոր օրենսգրքով: Panorama.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավագիտության թեկնածու, դոցենտ, վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանը: Վերջինը, ի դեպ, նույնպես մասնակցել է նոր օրենսգրքի մշակման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին:
-Պարոն Ավետիսյան, քննարկվում է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որպես ուղենիշ ունենալով ի թիվս այլոց քրեական դատավարության ոլորտ ներգրավված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության հայեցակարգային խնդիրը, բովանդակում է մի շարք նոր դատավարական մեխանիզմներ, որոնք կոչված են իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա համակողմանիորեն երաշխավորելու անձի հիմանարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
-Ի՞նչ փոփոխություններ են կատարվելու ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում:
-Փոփոխությունները բազմաթիվ են, փորձեմ առանձնացնել: Այսպես, զգալիորեն կընդլայնվեն մինչդատական վարույթում անձի իրավունքների դատական պաշտպանության շրջանակները (նախագծի մեկ առանձին բաժին՝ 9-րդ բաժինը, ամբողջությամբ նվիրված է մինչդատական վարույթի դատական երաշխիքներին): Խոսքն առաջին հերթին վերաբերում է անձի հիմնարար սահմանադրական իրավունքներից մեկի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համակարգային պաշտպանությանն ուղղված՝ նախագծում տեղ գտած օրենսդրական կարգավորումներին ընդհանրապես` ձերբակալվածի նվազագույն իրավունքների և դրանց կենսագործման երաշխիքների հստակ ամրագրումը (նախագծի 110-րդ հոդված), կալանավորման մասին որոշումների պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջի հստակ ամրագրումը (նախագծի 118-րդ հոդվածի 3-րդ մաս), այլընտրանքային խափանման միջոցների նախատեսումը (տնային կալանք, ոստիկանական հսկողությանը հանձնելը) և այլն, այս ոլորտում դատական երաշխիքների ընդլայմանը մասնավորապես:
-Նոր նախագծում ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել կալանավորման` որպես խափանման միջոցի մասով:
-Կալանավորման հարցը լուծելիս ձերբակալման իրավաչափությունը դատական վերահսկողության առարկա դարձնելը և դեռ ավելին, ձերբակալման ընթացքում թույլ տրված օրենքի կոպիտ խախտումների առկայության պարագայում կալանքը` որպես խափանման միջոց, ընտրելու միջնորդությունը դատարանի կողմից մերժելու կատեգորիկ օրենսդրական պահանջի նախատեսումը վկայում են անձի ազատության իրավունքի երաշխավորված դատական պաշտպանության մասին: Իսկ նման դատական երաշխիքի նախատեսումը չափազանց կարևոր է՝ հենց սկզբից կանխելու հնարավոր կամայականություններն ու չարաշահումներն անձի ազատության իրավունքի սահմանափակման ամենավաղ փուլերում: Ընդ որում, նախագիծը հստակ սահմանում է ձերբակալման ընթացքում օրենքի կոպիտ խախտման դեպքերը՝
1) անձին ձերբակալելիս ակնհայտ բացակայել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածը.
2) անձի ձերբակալման ընթացքում նրան հնարավորություն չի տրվել հաղորդակցվելու իր փաստաբանի հետ.
3) ձերբակալվածի մարմնի վրա ակնհայտ վնասվածքների առկայության պարագայում նրան չի տրամադրվել անհրաժեշտ բժշկական օգնություն կամ դատարանին չի ներկայացվել այդ վնասվածքների առաջացման ողջամիտ բացատրություն.
4) ձերբակալվածը դատարան է բերվել սույն օրենսգրքով սահմանված ժամկետի այնպիսի խախտմամբ, որի պայմաններում դատարանը հնարավորություն չի ունեցել պատշաճ քննելու և լուծելու նրա կալանավորման հարցը (նախագծի 295-րդ հոդվածի 3-րդ մաս):
-Նոր օրենսգրքում անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված ինչպիսի՞ երաշխիքներ են նախատեսվել:
-Անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրական երաշխիքներ են բովանդակում նաև նախագծի՝ դատական իշխանության և դատարանի դերի ու նշանակության բարձրացման, դատարանակենտրոն քրեական դատավարություն ձևավորելու հայեցակարգային խնդրի լուծմանն ուղղված կարգավորումները: Ասվածի վառ ապացույցը նախաքննության օրինականության նկատմամբ դատական վերահսկողության սահմանների ընդլայնումն է: Մասնավորապես, քննչական գործողություններ (խուզարկություն, առգրավում, զննություն) կատարելու համար անձի բնակարան կարելի է մուտք գործել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ դեպքի վայր հանդիսացող բնակարանի սկզբնական զննություն կատարելու դեպքերի (նախագծի 298-րդ հոդված): Հետագա դատական վերահսկողության առարկա է դարձել սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը. գույքի արգելադրման մասին որոշումը և այն հաստատող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը (նախագծի 133-րդ հոդվածի 1-ին մաս): Սահմանվել է պարբերական դատական վերահսկողություն նախագծում որպես գաղտնի քննչական գործողություններ նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների նկատմամբ, մասնավորապես` գաղտնի քննչական գործողության կատարման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել տասներկու ամիսը, սակայն յուրաքանչյուր անգամ դատարանի թույլտվությունը կարող է տրվել երեք ամիսը չգերազանցող ժամկետով (նախագծի 250-րդ հոդվածի 5-րդ մաս):
-Նոր օրենսգրքում կա՞ն նորամուծություններ, որոնց մասին կցանկանայիք խոսել:
-Այո, անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից նախագծի էական նորամուծություններից մեկը ցուցմունքների դատական դեպոնացման, այսինքն՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավորի ներկայությամբ մեղադրանքի և պաշտպանության կողմի մասնակցությամբ (մրցակցային պայմաններում) անձին հարցաքննելու ինստիտուտի նախատեսումն է: Նախագծի 312-րդ հոդվածի համաձայն՝ ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է՝
1) մեղադրյալի խոստովանական ցուցմունքի պատշաճությունն ապահովելու նպատակով՝ քննիչի միջնորդությամբ.
2) դատաքննությանը ներկայանալու հնարավորություն չունենալու կամ դատաքննության ընթացքում իրավաչափորեն ցուցմունք չտալու հիմնավոր ենթադրության պարագայում այդ անձից պատշաճ ցուցմունք ստանալու նպատակով՝ քննիչի կամ վարույթի մասնավոր մասնակցի միջնորդությամբ։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պաշտպանի բացակայությամբ մեղադրյալի տված և չդեպոնացված ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, եթե մեղադրյալը դատարանում պնդել է դրանց սխալ լինելը: Նշված նորմի լույսի ներքո վերլուծելով ցուցմունքների դատական դեպոնացման առաջին հիմքը՝ կարելի է եզրակացնել, որ այն նպատակ ունի կանխել այն իրավիճակը, երբ մեղադրյալը, միայն քննիչի ներկայությամբ տված խոստովանական ցուցմունքներն ամեն անգամ պարզապես իրականությանը չհամապատասխանող հայտարարելով, կարող է հասնել վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող այդ ապացույցն անթույլատրելի ճանաչելուն և ապացուցողական զանգվածից հանելուն: Այսինքն, մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դատական դեպոնացումը պարզապես կոչված է պատշաճ իրավական ընթացակարգի կիրառմամբ երաշխավորելու դրա սոսկ ապացուցողական ուժը, ապացույց կոչվելու հնարավորությունը, որը, սակայն, հետագայում դատարանի կողմից հավասարապես գնահատվելու է մյուս ապացույցների հետ համակցության մեջ:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից