ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու մեղադրանքներն էլ համաներվեցին 10/03/2013 12:11 | ԼՐԱՀՈՍ
Դատաքննությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի 28-ամյա բնակիչ Արսեն Մհերյանը գործով ինքնությունը չպարզված անհայտ անձի համար 2008 թվականի մարտի 24-ին իր ձեռքով դիմում է լրացրել և ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժին: Դիմումում նշելով, որ իբրև կորցրել է իր անձնագիրը՝ խնդրել էր իրեն տրամադրել Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական: Դրա հիման վրա նույն օրը հյուպատոսական բաժնից ստացել է «Մելքոնյան Արսեն 26.06.1985» տվյալներով Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը, այնուհետև, այդ վկայականը կեղծել է՝ վկայականում փոխելով Արսեն Մելքոնյանի լուսանկարն անհայտ անձի լուսանկարով:
Արսեն Մհերյանի արարքը ճանաչված է հանցագործություն նաև Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսդրությամբ, դրա համար այդ պետության կողմից վերջինս չի դատապարտվել:
Նկարագրված արարքի համար ամբաստանյալ Արսեն Մհերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթուղթ կեղծելը:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արսեն Մհերյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա, մասնավորապես, հայտնել է, որ 2006 թվականից սկսած գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում և զբաղվել շինարարական աշխատանքներով, դրան զուգահեռ սովորել է ՌԴ-ի Նոգինսկ քաղաքում գտնվող ձեռնարկատիրական ակադեմիայում: Մինչև 2011 թվականը ժամանակ առ ժամանակ վերադարձել է Հայաստան, 2011 թվականի հոկտեմբեր ամսին Վարդենիս քաղաքում ամուսնացել է նույն քաղաքի բնակչուհի Քրիստինե Մհերյանի հետ և Վարդենիսի ՔԿԱԳ տարածքային բաժնում ամուսնությունը գրանցելու ժամանակ իր ցանկությամբ կրել է կնոջ «Մհերյան» ազգանունը, իսկ մինչ այդ ունեցել է «Մելքոնյան» ազգանունը: Այդ ժամանակ արդեն ազգանունը փոխելու կապակցությամբ Վարդենիսի անձնագրային բաժանմունքում փոխել է նաև իր անձնագիրը և ստացել նոր` «Արսեն Մհերյան» տվյալներով անձնագիրը:
Ամբաստանյալ Արսեն Մհերյանի մեղադրանքը հիմնավորվել է վկա, 2006 թվականից մինչև 2009 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Հայկ Հակոբյանի ցուցմունքով, ըստ որի Արսեն Մելքոնյանը 2008 թվականի մարտի 24-ին իր ստորագրությամբ և ձեռագրով գրված դիմում է ներկայացրել հյուպատոսական բաժնի համապատասխան աշխատակցին, որ կորցրել է իր անձնագիրը և խնդրում է իրեն տալ ՀՀ վերադարձի վկայական, միաժամանակ ներկայացնելով իր զինգրքույկի պատճենը, որպես անձը հաստատող փաստաթուղթ և երկու հատ լուսանկար: Դրանից հետո, բաժնի աշխատակիցը ներկայացված հիմքերի հիման վրա պատրաստել է վկայականը, ներկայացրել է իրեն, ինքն անձամբ ստորագրել և կնքել է, որից հետո նույն օրը` ավելի ուշ, Արսեն Մելքոնյանը ստացել է վերադարձի վկայականը:
Դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնին ներկայացված դիմումում տեղավորված ձեռագիր գրառումները և ստորագրությունը կատարվել են Արսեն Մհերյանի կողմից:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ա. Պետրոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ի դատավճռով Արսեն Մհերյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: ՀՀ Ազգային Ժողովի 19.06.2009 թվականին ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշուման կիրառմամբ նա ազատվել է պատժի կրումից:
Ա.Մհերյանին մեղադրանք էր առաջադրված նաև 38-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելը: Ըստ մեղադրանքի, Արսեն Մհերյանն օժանդակել է գործով ինքնությունը չպարզված անհայտ անձին առանց սահմանված փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության կողմից պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելուն՝ Ռուսաստանի Դաշնությունում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնից ստացած «Մելքոնյան Արսեն 26.06.1985» տվյալներով Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը կեղծելով և փոխելով իր լուսանկարն անհայտ անձի լուսանկարով: Հետագայում այդ կեղծ վկայականը տրամադրել է անհայտ անձին, վերջինս այն օգտագործելով՝ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության կողմից պահպանվող պետական սահմանը:
Դատարանը՝բավարարելով ամբաստանյալի պաշտպան Ստեփան Կարապետյանի միջնորդությունը, համաներման որոշման կիրառմամբ,ՀՀ քրեական օրենսգրքի 38-329-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված քրեական գործի վարույթը կարճել է ու քրեական հետապնդումը դադարեցրել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ