ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զառամյալ սեփականատերը մահացել է, իսկ սեփականությունը՝ հափշտակվել 10/02/2013 11:18 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Քաղաքացի Գայանե Խաչատրյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի խարդախություն՝ խոսքը բնակարանային խարդախության մասին է` օգտագործելով տարեց սեպականատիրոջ դյուրահավատությունը:
Ըստ մեղադրանքի, 2006-2007թթ. ընթացքում՝ ծանոթանալով վիճահարույց բնակարանի սեփականատեր Սերգեյ Սիմոնյանի հետ և տեղեկանալով, որ վերջինս որևէ ժառանգ չունի, բնակվում է կնոջ` Ելենա Սահակյանի հետ, մտադրվել է վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով տիրանալ նրանց պատկանող Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում գտնվող բնակարանին: Այդ նպատակով, Գայանե Խաչատրյանը, մոլորության մեջ է գցել զառամյալ Սերգեյ Սիմոնյանին, ձևական հոգատարություն ցուցաբերել նրա նկատմամբ, խնամել նրան և օգնություն ցուցաբերելու տարբեր պատրվակներով վերջինիցս` 2010-2011թթ. վերցրել նրան պատկանող ՀՀ քաղաքացու երկու անձնագրերը` դրանով կախյալ դրության մեջ գցելով 83-ամյա ծերունուն: 2011թ. հոկտեմբերի 19-ին Գայանե Խաչատրյանը, ըստ մեղադրական եզրակացության, խաբեությամբ Սերգեյ Սիմոնյանից կորզել է հիշյալ բնակարանը վաճառելու կամ գրավադնելու վերաբերյալ լիազորագիր, որը հետագայում` արդեն Ս. Սիմոնյանի մահից հետո, օգտագործելով 2012թ. մայիսի 3-ին բնակարանը ձևականորեն վաճառել է իր դուստր Եվա Ղազարյանին` Ելենա Սահակյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող 11.700.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գայանե Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա ցուցմունքի, ինքը Ս. Սիմոնյանին չի ստիպել բնակարանն իրեն տալ, առկա է Սերգեյ Սիմոնյանի ձեռագիր «կտակը», որով հասկացվում է, որ վերջինս իրեն է կտակել իր բնակարանը: Նկատենք սակայն, որ այսպես կոչված կտակը վավերացված չէ: Ս. Սիմոնյանի մահից հետո բնակարանը, Գ.Խաչատրյանի պարզաբանմամբ, օտար մարդու չի վաճառել, այլ տվել է իր աղջկան` կնքելով առուվաճառքի պայմանագիր: Գումարը` 17.000.000 ՀՀ դրամը, մի գրպանից դուրս է եկել և մտել է մյուս գրպանը: Ու այսքանից հետի Խաչատրյանը պնդել է, թե աղջկանից ստացած գումարն ամբողջությամբ ծախսել է և մտադիր չէ բնակարանը վերադարձնել Ելենա Սահակյանին: Կադաստրում առկա է դիմում՝ գրված Ս. Սիմոնյանի անունից, որ բնակարանի հետ կապված գործարք չկատարեն, բայց համոզված է, որ այդ դիմումը Ելենան է գրել:
Սա դատարանում, մինչդեռ նախաքննության ընթացքում ամբաստանյալ Գայանե Խաչատրյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Ըստ նախաքննական ցուցմունքի, 2006-2007թթ. անշարժ գույքի շուկայում ծանոթացել է Սերգեյ Սիմոնյանի հետ, որն այնտեղ է գնացել բնակարանը վաճառելու նպատակով: Վերջինս հայտնել է, որ բնակարանը ցանկանում է վաճառել 50.000 ԱՄՆ դոլար գումարով: Նույն օրը նրա հետ միասին գնացել և տեսել է բնակարանը: Տեսնելով այն` Սիմոնյանին ասել է, որ բնակարանը այդ գնով չի կարող վաճառել, սակայն Ս. Սիմոնյանը պնդել է, որ բնակարանը 50.000 ԱՄՆ դոլարից պակաս չի վաճառի: 2008թ. տարեսկզբին Մերգելյանի այգում պատահաբար հանդիպել է Ս. Սիմոնյանին եւ հետաքրքրվել, թե ինչու գնորդ չի գտնում բնակարանի համար, ինչին պատասխան պապիկն ասել է, որ գնորդ չի փնտրում, քանի որ նրա կինը դեմ է բնակարանի վաճառքին: Ս. Սիմոնյանն ասել է, որ Ե. Սահակյանն իր կինը չէ, իրենք ամուսնալուծված են, բնակարանը պատկանում է իրեն և ում ցանկանա նրան էլ այն կտրամադրի: Դա լսելով` մտադրություն է առաջացել Ս. Սիմոնյանին խնամելու և նրա վստահությունը ձեռք բերելու ճանապարհով վերջինիս բնակարանին տիրանալու վերաբերյալ: Դրանից հետո, գրեթե ամեն օր Մերգելյանի անվան այգում հանդիպել է Ս. Սիմոնյանին, զրուցել, մտերմացել նրա հետ` նպատակ ունենալով այդ եղանակով վերջինիս մոտ վստահություն ձեռք բերել: Ս. Սիմոնյանի վստահությունը ձեռք բերելու նպատակով ինքը մի քանի տներ է ցույց տվել նրան, Ս. Սիմոնյանին խոստացել նրա բնակարանը վաճառելուց հետո նրա համար գնել նրա հավանած բնակարանը, սակայն իրականում նման մտադրություն չի ունեցել, այլ ուղղակի նման վերաբերմունքով ցանկացել է Ս. Սիմոնյանի վստահությունը ձեռք բերել: 2011թ. հոկտեմբերի 19-ին խաբեությամբ նրանից վերցրել է վերջինիս սեփականություն հանդիսացող բնակարանը վաճառելու, գրավադնելու իրավունք վերապահող լիազորագիր, որը նոտարական կարգով վավերացվել է: Գնացել են նոտարական գրասենյակ` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելու համար, սակայն նոտարը հրաժարվել է առուվաճառքի գործարք կատարել, քանի որ սեփականատիրոջ կինը` Ելենա Սահակյանը բնակարանը վաճառելու համար համաձայնություն չի տվել: Նոտարը ցանկացել է տեսնել բնակարանի սեփականատիրոջը՝ Ս. Սիմոնյանին, բոլորի ներկայությամբ նոտարը հարցրել է արդյոք նա վաճառում է իր բնակարանը, թե` ոչ: Ս. Սիմոնյանը հայատարարել է, որ բնակարանը վաճառելու ցանկություն չունի: Այդ ժամանակ նոտարը, ցույց տալով լիազորագիրը, հարցրել է, թե ինչու է նման լիազորագիր տվել, որին Ս. Սիմոնյանը պատասխանել է. «Ինչ լիազորագիր, ինչ բան»: Դրանից հետո նոտարն ասել է, որ ամեն ինչ պարզ է և պահանջել է ազատել աշխատասենյակը:
Ավելի ուշ տեղեկանալով, որ օրեր առաջ Ս. Սիմոնյանը մահացել է, մահվան փաստը ստուգելու համար գնացել է վերջինիս բնակարան ու համոզվել դրանում, իսկ 2012թ. մայիսի 3-ին ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելով դստեր Եվա Ղազարյանի հետ, խաբեությամբ տիրացել է այդ բնակարանին:
Դատարանը՝ հաշվի առնելով ամբաստանյալի նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքների հակասությունը, գնահատելով այն մյուս ապացույցների հետ համակցությամբ մեջ` հավաստի է համարել ամբաստանյալի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Ըստ դատարանի, ամբաստանյալ Գայանե Խաչատրյանի կողմից մեղքը չընդունելը նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Խաչատրյանի, հունիսի 5-ի դատավճռով ամբաստանյալ Գայանե Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրան դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը կին է, ըստ նախնական ախտորոշման, տառապում է նյարդային սիստեմի ֆունկցիոնալ խանգարմամբ՝ նևրասթենիայի ձևով՝ արտահայտված ասթենո-նևրոտիկ սինդրոմ ցեֆալգիայով:
Ամբաստանյալը բողոք է ներկայացրել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ բողոքում միջնորդում է բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, և գործն ուղարկել այլ դատական կազմով նոր քննության:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից