Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Զառամյալ սեփականատերը մահացել է, իսկ սեփականությունը՝ հափշտակվել 10/02/2013   11:18  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Քաղաքացի Գայանե  Խաչատրյանին առաջադրվել էր  մեղադրանք  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի խարդախություն՝ խոսքը  բնակարանային խարդախության մասին է` օգտագործելով տարեց սեպականատիրոջ դյուրահավատությունը: 

Ըստ մեղադրանքի, 2006-2007թթ. ընթացքում՝  ծանոթանալով  վիճահարույց բնակարանի սեփականատեր Սերգեյ  Սիմոնյանի հետ և տեղեկանալով, որ վերջինս որևէ ժառանգ չունի, բնակվում է կնոջ`  Ելենա Սահակյանի հետ, մտադրվել է վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով տիրանալ նրանց պատկանող Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում գտնվող բնակարանին: Այդ նպատակով, Գայանե Խաչատրյանը, մոլորության մեջ է գցել զառամյալ Սերգեյ Սիմոնյանին, ձևական հոգատարություն ցուցաբերել նրա նկատմամբ, խնամել նրան և օգնություն ցուցաբերելու տարբեր պատրվակներով վերջինիցս` 2010-2011թթ. վերցրել նրան պատկանող ՀՀ քաղաքացու երկու անձնագրերը` դրանով կախյալ դրության մեջ գցելով 83-ամյա ծերունուն: 2011թ. հոկտեմբերի 19-ին Գայանե Խաչատրյանը, ըստ մեղադրական եզրակացության,  խաբեությամբ Սերգեյ Սիմոնյանից կորզել է հիշյալ բնակարանը վաճառելու կամ գրավադնելու վերաբերյալ լիազորագիր, որը հետագայում` արդեն Ս. Սիմոնյանի մահից հետո, օգտագործելով 2012թ. մայիսի 3-ին բնակարանը ձևականորեն վաճառել է իր դուստր Եվա Ղազարյանին`    Ելենա Սահակյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող 11.700.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս: 

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գայանե Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա ցուցմունքի,  ինքը Ս. Սիմոնյանին չի ստիպել բնակարանն իրեն տալ, առկա է Սերգեյ Սիմոնյանի ձեռագիր «կտակը», որով հասկացվում է, որ վերջինս իրեն է կտակել իր  բնակարանը: Նկատենք սակայն, որ այսպես կոչված կտակը վավերացված չէ: Ս. Սիմոնյանի մահից հետո բնակարանը, Գ.Խաչատրյանի պարզաբանմամբ, օտար մարդու չի վաճառել, այլ տվել է իր աղջկան` կնքելով առուվաճառքի պայմանագիր: Գումարը` 17.000.000 ՀՀ դրամը, մի գրպանից դուրս է եկել և մտել է մյուս գրպանը: Ու այսքանից հետի Խաչատրյանը պնդել է, թե աղջկանից ստացած գումարն ամբողջությամբ ծախսել է և մտադիր չէ բնակարանը վերադարձնել Ելենա Սահակյանին:  Կադաստրում առկա է դիմում՝   գրված Ս. Սիմոնյանի անունից, որ բնակարանի հետ կապված գործարք չկատարեն, բայց համոզված է, որ այդ դիմումը Ելենան է գրել:

Սա դատարանում, մինչդեռ նախաքննության ընթացքում ամբաստանյալ Գայանե Խաչատրյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Ըստ նախաքննական ցուցմունքի, 2006-2007թթ. անշարժ գույքի շուկայում ծանոթացել է Սերգեյ  Սիմոնյանի հետ, որն այնտեղ է գնացել բնակարանը վաճառելու նպատակով: Վերջինս հայտնել է, որ բնակարանը ցանկանում է վաճառել 50.000 ԱՄՆ դոլար գումարով: Նույն օրը նրա հետ միասին գնացել և տեսել է բնակարանը: Տեսնելով այն` Սիմոնյանին ասել է, որ բնակարանը այդ գնով չի կարող վաճառել, սակայն Ս. Սիմոնյանը պնդել է, որ բնակարանը 50.000 ԱՄՆ դոլարից պակաս չի վաճառի: 2008թ. տարեսկզբին Մերգելյանի այգում պատահաբար հանդիպել է Ս. Սիմոնյանին եւ հետաքրքրվել, թե ինչու գնորդ չի գտնում բնակարանի համար, ինչին պատասխան պապիկն ասել է, որ գնորդ չի փնտրում, քանի որ նրա կինը դեմ է բնակարանի վաճառքին: Ս. Սիմոնյանն ասել է, որ Ե. Սահակյանն իր կինը չէ, իրենք ամուսնալուծված են, բնակարանը պատկանում է իրեն և ում ցանկանա նրան էլ այն կտրամադրի: Դա լսելով` մտադրություն է առաջացել Ս. Սիմոնյանին խնամելու և նրա վստահությունը ձեռք բերելու ճանապարհով վերջինիս բնակարանին տիրանալու վերաբերյալ: Դրանից հետո, գրեթե ամեն օր Մերգելյանի անվան այգում հանդիպել է Ս. Սիմոնյանին, զրուցել, մտերմացել նրա հետ` նպատակ ունենալով այդ եղանակով վերջինիս մոտ վստահություն ձեռք բերել: Ս. Սիմոնյանի վստահությունը ձեռք բերելու նպատակով ինքը մի քանի տներ է ցույց տվել նրան,  Ս. Սիմոնյանին խոստացել նրա բնակարանը վաճառելուց հետո նրա համար գնել նրա հավանած  բնակարանը, սակայն իրականում նման մտադրություն չի ունեցել, այլ ուղղակի նման վերաբերմունքով ցանկացել է Ս. Սիմոնյանի վստահությունը ձեռք բերել: 2011թ. հոկտեմբերի 19-ին խաբեությամբ նրանից վերցրել է վերջինիս սեփականություն հանդիսացող  բնակարանը վաճառելու, գրավադնելու իրավունք վերապահող լիազորագիր, որը նոտարական կարգով  վավերացվել է:  Գնացել են նոտարական գրասենյակ` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելու համար, սակայն նոտարը հրաժարվել է  առուվաճառքի գործարք կատարել, քանի որ սեփականատիրոջ կինը` Ելենա Սահակյանը բնակարանը վաճառելու համար համաձայնություն չի տվել: Նոտարը ցանկացել է տեսնել բնակարանի սեփականատիրոջը՝  Ս. Սիմոնյանին,  բոլորի ներկայությամբ նոտարը հարցրել է արդյոք նա վաճառում է իր բնակարանը, թե` ոչ: Ս. Սիմոնյանը հայատարարել է, որ  բնակարանը վաճառելու ցանկություն չունի: Այդ ժամանակ նոտարը, ցույց տալով լիազորագիրը, հարցրել է, թե ինչու է նման լիազորագիր տվել, որին Ս. Սիմոնյանը պատասխանել է. «Ինչ լիազորագիր, ինչ բան»: Դրանից հետո նոտարն ասել է, որ ամեն ինչ պարզ է և պահանջել է ազատել աշխատասենյակը: 

Ավելի ուշ տեղեկանալով, որ  օրեր առաջ Ս. Սիմոնյանը մահացել է, մահվան փաստը ստուգելու համար գնացել է վերջինիս բնակարան ու համոզվել դրանում,  իսկ  2012թ. մայիսի 3-ին ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելով դստեր Եվա Ղազարյանի հետ, խաբեությամբ տիրացել է այդ բնակարանին:

Դատարանը՝  հաշվի առնելով ամբաստանյալի նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքների հակասությունը, գնահատելով այն մյուս ապացույցների հետ համակցությամբ մեջ` հավաստի է համարել ամբաստանյալի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:  Ըստ դատարանի, ամբաստանյալ Գայանե Խաչատրյանի կողմից մեղքը չընդունելը նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից: 

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների   ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ դատավոր Արմեն Խաչատրյանի, հունիսի 5-ի դատավճռով ամբաստանյալ Գայանե Խաչատրյանին մեղավոր է  ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրան դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ  ամբաստանյալը կին է, ըստ  նախնական ախտորոշման,  տառապում է  նյարդային սիստեմի ֆունկցիոնալ խանգարմամբ՝   նևրասթենիայի ձևով՝ արտահայտված   ասթենո-նևրոտիկ սինդրոմ ցեֆալգիայով:

Ամբաստանյալը բողոք է ներկայացրել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ բողոքում միջնորդում է բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, և  գործն ուղարկել այլ դատական կազմով նոր քննության:

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]