ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հարսնաքար»-ի գործով տուժողների ներկայացուցչի ճառը կհրապարակվի հաջորդ նիստում 10/01/2013 14:35 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի բացակայության պատճառով: Փաստաբանը էլեկտրոնային նամակով տեղեկացրել էր դատարանին, որ երեկ իր ազգականն է մահացել, չի կարող ներկայանալ դատարան և խնդրել դատական նիստը հետաձգել: Տուժողների ներկայացուցիչն այսօր պետք է հանդես գար ճառով, որը նա կհրապարակի հոկտեմբերի 8-ի դատական նիստում:
Իսկ նախորդ դատական նիստում մեղադրող Արթուր Դավթյանի մեղադրական ճառով սկսվեց դատական վիճաբանությունների փուլը: Իր մեղադրական ճառում մեղադրողը միջնորդել էր բոլոր 6 ամբաստանյալների համար խիստ պատիժ նշանակել՝ նրանցից յուրաքանչյուրին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման և տուգանքի` 100 հազար դրամի չափով:
Մեղադրողը հիմնավորված էր համարել ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին ու Նորայր Հայրապետյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի նրանք միասնական դիտավորությամբ ծեծի են ենթարկել տուժողներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին: Դրա հետևանքով Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Ըստ մեղադրողի, գործի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով ու ապացույցներով չեն հիմնավորվել պաշտպանական կողմի պնդումները, թե տուժողները` ռազմական բժիշկներ Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, նրանց ընկերներ Արկադի Աղաջանյանն ու Էդգար Նիկոյանը գինովցած էին, «ագրեսիվ ու լկտի պահվածք էին դրսևորում»: Ուստի մեղադրողը որպես արժանահավատ էր գնահատել տուժողների ցուցմունքները: Արթուր Դավթյանը նկատել էր, որ տուժողներից որևէ մեկը չի պատասխանել ամբաստանյալների ծեծին, չէին էլ կարող, ծեծկռտուքի եզրափակիչ հատվածում՝ռեստորանի ավտոկայանատեղիում նրանք շրջապատված են եղել 15-20 ամրակազմ անվտանգության աշխատակիցներով՝ այդ թվում ամբաստանյալներով, ովքեր տեղատարափ հարվածներ էին հասցնում տուժողներին: Ուստի, մեղադրողը գտել է, որ նախաքննության մարմինը ճիշտ քրեաիրավական գնահատական է տվել հանցագործությանը, ըստ որի ամբաստանյալներն ընդհանուր միասնական դիտավորությամբ ծեծել են տուժողներին՝ գիտակցելով մեկը մյուսի գործողություններն ու լրացնելով միմյանց: Տուժողները շրջապատված էին 15-20 հոգու կողմից՝ փաստացիորեն զրկվելով փախչելու կամ պաշտպանվելու հնարավորությունից: Ըստ Ա.Դավթյանի, արժանահավատ չեն ու գործի տվյալներով չեն հիմնավորվում ամբաստանյալների պնդումները, թե իրենք փորձել են բաժանել կռվողներին կամ ուղղակի կանգնած են եղել. «Այդ դեպքում ինչո՞ւ ամբաստանյալները որևէ բան չհայտնեցին առնվազն 15 ծեծողներից 9-ի մասին»,- հարց տվեց մեղադրողը:
Միաժամանակ մեղադրողը գտել էր, որ գործում առկա չեն նաև փաստական տվյալներ՝ տեղի ունեցածը սպանություն որակելու համար, ինչպես պահանջում են տուժող կողմի ներկայացուցիչները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից