Թեմաներ
Ուրբաթ 11 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/15/2024   20:31 Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Մաշտոցի պողոտայում երթեւեկությունը կդադարեցվի 11/15/2024   20:14 Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում 11/15/2024   20:02 Քանյե Ուեսթին դատի են տվել հանդիպման ժամանակ սեքսի համար 11/15/2024   19:50 Միջադեպ՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում դատապարտված, հարկադիր բուժման մեջ գտնվող բուժառուն է 11/15/2024   19:37 Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին 11/15/2024   19:19 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ 11/15/2024   19:14 ՀԾԿՀ-ն ղեկավարելու է մի մարդ, որը ՀՀ-ն համարում է ՌԴ գաղութ, սա անհանգստացնող է. Աննա Գրիգորյան (տեսանյութ) 11/15/2024   19:03 Կրեմլում հաստատել են Շոլցի հետ Պուտինի զրույցը 11/15/2024   18:50 Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը 11/15/2024   18:44 ԱՄՆ-ն հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածներից Իրանում հույժ գաղտնի միջուկային կենտրոն է ոչնչացվել 11/15/2024   18:38 Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին 11/15/2024   18:34 Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի ձայնով ինչ-որ ձայնագրություն հրապարակեց՝ իբրև ուղղված Պուտինին 11/15/2024   18:22 Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործը դատարանում ձգձգվում է, իսկ նախաքննական մարմինը որոշել է հետապնդումներ չհարուցել ավտոշարասյան ղեկավարի և նրա տեղակալի նկատմամբ 11/15/2024   18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը 11/15/2024   18:08 Քաղաքապետարանը ներկայացրել է հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը 11/15/2024   18:02 ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրությունից առաջ ՔՊ-ի կողմից առաջադրված Ալեքսանդր Սիրունյանը, սոցիալական ցանցերում որպես ետնանկար հրապարակել է Փաշինյանի նկարը 11/15/2024   17:50 Հոկտեմբերի 27-ին մի խումբ մարդիկ երկրի ղեկավարին ցուցակ են ներկայացրել պաշտոնների նշանակելու, որոնցից 5-ին դուք եք պաշտոն տվել, այդ թվում Անդրանիկ Քոչարյանին. Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) 11/15/2024   17:47 Ո՞վ է ձեզ ուզեցել սպանել, ինչի եք փորձում վախ սերմանելով ժողովրդի մեջ՝ հանրային միջոցները ձեզ ծառայեցնել. Մինասյան 11/15/2024   17:45 Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ 11/15/2024   17:39 Միջազգային կառույցները ոչ միայն անտեսեցին ցեղասպանությունը, այլև՝ ցեղասպանություն կատարած երկրում մասնակցում են COP29-ին, երբ բռնապետը չի պատժվում, ապա մի օր էլ նա թակելու է ձեր դուռը․ իրավապաշտպան 11/15/2024   17:38 Բժիշկը գնահատել է ծնողից երեխային շաքարային դիաբետի փոխանցման ռիսկը 11/15/2024   17:37 Էդվարդ Ասրյանը մասնակցել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով աշխատաժողովին 11/15/2024   17:31 Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է․ արցախցի 11/15/2024   17:29 Անահիտ Մանասյանը վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով 11/15/2024   17:20 Թերևս, ավելի լավ է հեծանիվ քշի․․․ 11/15/2024   17:17 Վոլգոգրադի օդանավակայանում անհայտ պատճառներով տարհանել են մարդկանց 11/15/2024   17:15 Դպրոցի հաշվապահ ամուսինները պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս 11/15/2024   17:08 Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից թռիչքաձև մեծանում է 11/15/2024   17:03 Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուն 11/15/2024   16:53 Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է 11/15/2024   16:34 «Մի՛ անտեսեք Ցեղասպանությունը». հայտնի բնապահպան Գրետա Թունբերգը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա է իրականացնում. ուղիղ 11/15/2024   16:25 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ 11/15/2024   16:12 Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց 11/15/2024   16:02 Մետրոյում տղամարդը ոտքով հարվածել է դեռահասի դեմքին, քանի որ վերջինս ծիծաղել է (տեսանյութը 18+) 11/15/2024   15:55 Գևորգ Պապոյանը Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ 11/15/2024   15:45 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա է իրականացվում․ Օրբելյան 11/15/2024   15:36 5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ՝ Թուրքիայի ու Վրաստանի սահմանին 11/15/2024   15:32 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը 11/15/2024   15:31 Աբխազիայում բախումներից հետո 8 մարդ է տեղափոխվել հիվանդանոց 11/15/2024   15:15 ՊՆ-ն հաստատում է Կոտայքում վթար է տեղի ունեցել ՊՆ մեքենայի մասնակցությամբ 11/15/2024   15:12 Աբխազիայի ուժայինները բանակցություններ են սկսել ցուցարարների հետ 11/15/2024   15:08 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ կառավարությունից նոր գրասենյակ է խնդրել 11/15/2024   15:01 Պարոն Մեսրոպյան, ո՞վ եք Դուք, հասկանանք, ով եք, ի վերջո. Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպյանին 11/15/2024   14:46 Աշտարակ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են Պաշտպանության նախարարության «Ուազ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ 11/15/2024   14:39 Բագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներին 11/15/2024   14:38 Շվեդ նախարարը տարօրինակ ֆոբիա ունի 11/15/2024   14:26 Նոյեմբերի 16-ին սպասվում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը 11/15/2024   14:22 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարին 11/15/2024   14:17 Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում կայացվեց 11/15/2024   14:14 Անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ընտանիքները նպաստ կստանան նաեւ 2024թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար
11/14/2024   11:20 Զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում․ ՔԿ-ն՝ դեպքի մասին 11/14/2024   18:26 Անսպասելի անակնկալ Փաշինյանի կողմից. 6 տարի անց առաջին անգամ սափրվել է (տեսանյութ) 11/14/2024   16:20 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը. MediaHub 11/15/2024   16:02 Մետրոյում տղամարդը ոտքով հարվածել է դեռահասի դեմքին, քանի որ վերջինս ծիծաղել է (տեսանյութը 18+) 11/14/2024   20:43 Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 11/14/2024   10:20 Ինչպես Նազենի Հովհանիսյան ունի իրեն սիրող մարդիկ, այնպես էլ իշխանական այս տիկինն ունի ընկերներ. Աննա Հակոբյանի ակնարկը 11/15/2024   11:46 Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. սրա վերջը եկելա. Փաշինյանը խիստ զայրացած դիմեց դատաիրավական, ուժային համակարգերին 11/14/2024   13:32 Արցախցուն ստիպել են, որ փորի գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեր․ Սահակյան 11/14/2024   21:44 Լարված իրավիճակ՝Հանրապետական մարզադաշտում 11/14/2024   12:11 Առնվազն յոթ հայ կին խոշտանգվել են ադրբեջանցիների կողմից, անգամ՝ գլխատվել․ իրավապաշտպան 11/14/2024   18:04 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից նրան հարվածելու դեպքով 11/15/2024   19:19 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ 11/14/2024   18:40 Շուտով ադրբեջանցիները կակտիվանան Նախիջևանի ուղղությամբ, փորձեր կարվեն նոր բարձրունքներ վերցնել, որպեսզի հարմար առիթով ճեղքում ապահովեն. Հայկ Նահապետյան 11/14/2024   16:08 Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում արտակարգ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին. Հիվանդը հարազատի ներկայությամբ է խմել վարակազերծիչ նյութը՝ ջրի փոխարեն 11/14/2024   18:10 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին 11/14/2024   21:00 Զգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետ 11/14/2024   22:46 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/15/2024   18:34 Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի ձայնով ինչ-որ ձայնագրություն հրապարակեց՝ իբրև ուղղված Պուտինին 11/14/2024   21:12 Ուռուցքաբանը թվարկել է քաղցկեղի կանխարգելման համար օգտակար բանջարեղենը 11/14/2024   13:49 ԱԺ-ում արդարադատության նախարարի աչքի առաջ քաշքշել են լրագրողին. Գալյանը լուռ հետևել է

Ն.Բաղդասարյան. Նոր Քրեական դատավարության օրենսգրքով պետությունում կմահանա քրեական արդարադատությունը 09/28/2013   19:13  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի  ընդունումը հրատապ է, սակայն առաջարկվող նախագծում առկա են հոդվածներ, որոնք լուրջ խնդիր  կառաջացնեն՝ Հայոց  պետության համար:  Այս մասին «Փաստինֆո»-ի  թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը: 
 
Թերություններից առավել մտահոգիչը ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի «ներմուծումն» է նոր Քրեական դատավարության օրենսգիրք: Պարզ ասած՝ «դեպոնացում» նշանակում է ցուցմունքների սառեցում, դատաքննության ժամանակ՝ ապասառեցում և ներկայացում: Այդ ինստիտուտը վկայի կամ տուժողի ցուցմունքների դեպքում ընդունելի է: Մասնավորապես, եթե խոսքն, օրինակ, վերաբերվում է անձանց, ովքեր ծանր հիվանդության պատճառով կարող են չապրել մինչև դատաքննություն, իսկ նրանց ցուցմունքներն անհրաժեշտ են՝ որոշակի փաստական հանգամանքներ ապացուցելու համար:
 
Ըստ Ն.Բաղդասարյանի՝ մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումն անընդունելի է, այն ուղղակի հրահրում է, որ մեղադրյալներին «ծեծեն, ջարդեն՝ ինքնախոստովանական ցուցմունք ստանալու համար, այսինքն՝ ուղղակի վերադարձ է դեպի Վիշինսկու ժամանակները,  երբ «ապացույցների թագուհին»  ինքնախոստովանական ցուցմունքներն էին:  
 
Այսպես, մեղադրյալը նախաքննության ընթացքում տալիս է ինքնախոստովանական ցուցմունք, որը «տանում են դեպոնացման»՝ հետագայում դատարանին ներկայացնելու համար՝ դատաքննության ժամանակ մեղադրյալը պնդում է իր կողմից տված ցուցմունքը, և դատարանը, որը մեղադրյալին հարց տալու որևէ իրավասություն չունի ու ունի անհասկանալի դերակատարություն,  հաստատում է դեպոնացված ցուցմունքը, այսինքն՝ դատարանը  սահուն կերպով վերածվում է նոտարի: Ըստ Ն.Բաղդասարյանի՝ նորամուծությունը մեղադրյալի պարագայում անթույլատրելի է. «Եթե մենք ունենանք ինքնախոստովանական ցուցմունքը, որևէ  ապացույցով այլևս մենք չենք կարող հերքել կամ հիմնավորել այն»:
 
Արդյունքում, եվրոպական չափանիշներին համապատասխան իրավունքը զարգացնելու փոխարեն հետզարգացում կլինի. քննիչները կձգտեն բոլոր մեղադրյալներին ծեծել-ջարդելով ձեռք բերել ինքնախոստովանական ցուցմունքներ, տանել դեպոնացնել, որպեսզի դատական ապագայում խնդիրներ չունենան: «Նման տեսքով օրենսգրքի ընդունումը կհանգեցնի նրան, որ մեր պետությունում կմահանա քրեական արդարադատությունը, և այն կվերածվի բռնի ուժով ապացույցներ կորզելու արդարադատության»,- ասաց Ն.Բաղդասարյանը: 
 
Փաստաբանական դպրոցի տնօրենի պարզաբանմամբ՝ ներկայումս առկա իրավիճակը, երբ որպես կանոն դատարանները հիմք են ընդունում  անձանց նախաքննական ցուցմունքները, անգամ եթե  դրանք կորզվել են ճնշումների հետևանքով, և դրվում մեղադրական դատավճռի հիմքում, նույնպես խորհրդային ժամանակների ժառանգություն է: Մինչդեռ ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում այդ ինստիտուտը գոյություն չունի. նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը որևէ կերպ չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում, եթե  դատարանում, բաց դատաքննության ժամանակ անձը չի պնդում փաստերը, որը ներկայացրել է նախաքննության ժամանակ: Տվյալ պարագայում անիմաստ է դառնում  մինչդատական վարույթում մարդկանց վրա ճնշում գործադրել, ծեծել, ուժ, հոգեբանական ճնշում գործադրել՝ ցուցմունքներ կորզելու համար:
 
Ըստ Ն.Բաղդասարյանի՝ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում նաև  օրենսգրքի նոր կարգավորումը, որով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքի դեպքում չի պահանջվում հիմնավորել կալանավորելու մասին միջնորդությունը:
 
«Պետք է նախագիծը կազմողները քաջ պատկերացնեին, որ կարելի է անմեղ մարդուն ծանր մեղադրանք առաջադրել, տանել դատարան՝ դատական վերահսկողությունը բացառելով կալանավորել: Այսինքն՝ ասում ենք, հարգելի քննիչներ, բոլոր դեպքերում ծանր հանցագործության մեղադրանք առաջադրեք, որ ստանաք կալանք, հետո կմտածենք, վերաորակե՞նք արարքը, թե՞ ոչ», -ասաց փաստաբանը՝ պարզաբանելով, որ «վերաորակումը» լուրջ կոռուպցիոն  ռիսկեր է պարունակում: 
 
Օրենսգրքի նախագծով, ըստ Ն.Բաղդասարյանի, ևս մեկ անգամ փորձ է կատարվում անձի պաշտպանությունը դարձնել ձևական. փաստաբանին  տրվում է ապացույց ձեռք բերելու իրավունք՝ առանց   լիազորությունների: Մասնավորապես, ըստ փաստաբանի, օրենսդրությունը պետք է հստակ սահմանի ապացույցներ ձեռք բերելու ընթացակարգերը, ինչպես արվում է հետաքննիչի,  քննիչի,  դատախազի, դատավորի դեպքում. «Պետք  է  այդ շարքում գրված լինի նաև փաստաբան»:    
         
Խնդրահարույց է նաև Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում հայցի հարուցման փուլի փոփոխման դրույթը. հայցը հարուցվում է դատաքննության ժամանակ, ոչ թե մինչդատական վարույթում: Ըստ այդմ, միայն դատաքննության ժամանակ կարելի է միջնորդել, որ արգելանք դրվի պատասխանողի գույքի վրա, պատասխանող, իմանալով հայց հարուցելու մասին, պարզապես կօտարի իր գույքը. «Հայց ներկայացնելու և գույքային  պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը գոյություն չի ունենա քրեական դատավարությունում»:  
 
Ն.Բաղդասարյանը նշեց, որ թերությունները վերացնելու առաջարկների մասին Փաստաբանական դպրոցը կազմել է փաստաթուղթ, քննարկման դրել այն, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ նախագահին, հանդիպումներ են եղել, մասնավորապես, ԵԱՀԿ փորձագետների հետ:
 
«Փոփոխություններ կատարելը որևէ դժվարություն չի ներկայացնում, առաջարկում ենք հիշատակվող լրացումներն ուղղակի հանել նախագծից: Դեռևս արձագանք չկա: Ակնկալում ենք, որ ՓՊ նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանն  էլ կշարունակի գործընթացը, որպեսզի նախագծից հանվեն  այն հոդվածները, որոնք առաջացնելու են կոռուպցիոն ռիսկեր և անձանց իրավունքների  ոտնահարում, որպեսզի ընդլայնվեն փաստաբանների լիազորությունները», - ասաց Ն.Բաղդասարյանը:
 
 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]