ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բնակարան գնելը դարձել է պատուհաս՝ խարդախության մեղադրանքի տեսքով 09/23/2013 09:37 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Արփինե Մայսուրյանը 2010թ. սեպտեմբերի 11-ին Երևանի Խանջյանի փողոցում բնակարան է գնել:Վաճառողի հետ ծանոթացել է անշարժ գույքի շուկայում և համաձայնության եկել բնակարանը 28 հազար դոլարով գնելու շուրջ: Գնորդը վաճառողին՝ Զարուհի Պողոսյանին, նախապես 500 դոլար է վճարել, իսկ ավելի ուշ հայրը Ռուսաստանից վարորդի միջոցով գումար է ուղարկել, և ինքը վաճառողին տվել է նաև մնացած 27 500 դոլարը: 500 դոլարի ստացականը Զարուհին իր ձեռքով է գրել, իսկ երկրորդ ստացականը և հայտարարությունը Արփինեն գրել է, Զարուհին՝ տորագրել: Երեք փաստաթղթերն էլ ներկայացվել են դատաձեռագրաբանական փորձաքննության:
Բնակարանի դիմաց փողը ստանալուց հետո նախկին տանտիրուհին 10 180 000 դրամ վաճառքի գումարի որոշ մասը՝ 8 մլն-ը փոխառության պայմանագրով տվել է իր տան վարպետին՝ ոմն Արմենակ Հովհաննիսյանին:
Զարուհի Պողոսյանը երեխաների մոտ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց ու վերադառնալուց հետո պահանջում է, որպեսզի գնորդը ևս 7000 դոլար տա՝ որպեսզի իրենք հաշտ ու համերաշխ բաժանվեն, պահանջներին հաջորդում են սպառնալիքները, որոնց դատական բաղադրիչը գործի է դրվում, սակայն դատական երեք ատյանները մերժում են առուծախի պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին Զ.Պողոսյանի հայցը:Քաղաքացիական գործով արդյունքի չհասնելով՝ նորից պահանջում են հավելյալ 7000 դոլարը՝ հակառակ դեպքում սպառնալով «գնալ քաղմաս և ասել, որ դու ընդհանրապես գումար չես տվել»: Այդպես էլ անում են, հայտարարություն են տալիս, որ Արփինեն ոչ մի կոպեկ չի տվել բնակարանի համար: Այդ հիմքով Արփինե Մայսուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արփինե Մայսուրյանի պաշտպան Ամալյա Ավագյանը,բացարձակապես անհամոզիչ է ու անտրամաբանական հակառակ կողմի և նախաքննական մարմնի պնդումը, թե Արփինեն խաբեությամբ է այդ տունը ձեռք բերել,Զարուհու «խելքը կերել են», որ առանց փողի տունը ձևակերպվի, և որպես երաշխիք կնքել են փոխառության պայմանագիր 8 մլն-ի չափով, եթե տունը 28 հազար կամ 7 հազարով ավելին արժե,ինչպես վաճառող կողմն է պնդում, այդ դեպքում ինչու փոխառության պայմանագրում չի արտացոլված ողջ գումարը:
Հիշյալ քաղաքացիական գործի շրջանակում վկա Արմենակը դատարանում ասել է, որ «Զարուհին ինձ տվեց այդ գումարը, պետք է վերադարձնեի ավելի շատ գումար, փոխառության պայմանագրում այլ կերպ ենք գրել, որովհետև չի կարելի տոկոսով գումար տալ»:
Ըստ պաշտպանի, նախաքննական մարմինը միակողմանի քննություն է վարում բացառապես շահագրգիռ կողմի՝ Զարուհի Պողոսյանի, նրա հարազատների ու տնվորների ցուցմունքների հիման վրա Արփինեն գործում ներգրավվել է որպես մեղադրյալ:
Պաշտպանական կողմն էլ իր հերթին մասնավոր հարցումներ է կատարել: Ըստ Արփինեի հարևան, նախկին դասախոս Աիդա Հարությունյանի, ինքը եղել է Արփինեենց տանը, երբ Զարուհու եղբորորդին եկել ու դուռը թակելով՝ ասել է, «բաց, մենք կհաշտվենք, եթե դու 7000 դոլարը վճարես»,Արփինեենք դուռը չեն բացել, որովհետև իրենց շատ էին անհանգստացնում: Հարևանուհին հարցրել է, թե ինչ խնդիր կա, Արփինեն ասել է` «դե, ասում են 28 հազարով էժան ենք վաճառել, տվեք, կհաշտվենք»:
Արփինեի քեռու դուստրը մասնավոր հարցման արդյունքում հայտնել է, որ ինքը տեսել է Արփինեի հոր ուղարկած գումարը, միասին հաշվել են այն, նա զգուշացրել է իր զարմուհուն՝ «երբ գումարը տաս, հայտարարություն ու ստացական կվերցնես»:
Ըստ Ամալյա Ավագյանի, իր պաշտպանյալի վիճակը բարդացել է նաև նրա նախկին պաշտպան Մակբեթ Կարապետյանի կողմից իր պարտականություններն ոչ պատշաճ կատարելու պատճառով: Նա, մասնավորապես, Արփինեին ու մորը չի բացատրել քննության մարմին չներկայանալու հետևանքները, բազմաթիվ անգամ ծանուցագրեր են ուղարկվել Արփինեին, սակայն Մ.Կարապետյանը հայտարարել է, որ պարտադիր չէ գնալ, «դու քաղաքացիական գործով շահել ես»: Ինչի հետևանքով դատարանը որպես խափանման միջոց է ընտրել «կալանավորումը», ավելի ուշ, սակայն,նույն դատարանը բավարարել է գրավ կիրառելու միջնորդությունը և ըստ ամենայնի շուտով Ա.Մայսուրյանը կազատվի կալանքից և լիարժեք կկարողանա պաշտպանի հետ միասին զբաղվել իր պաշտպանությամբ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից