Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սահման. ուղիղ գծով 300 մետր 09/21/2013   11:20  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Մեր պատասխանը` խոտորնակին` խոտորնակ
 
Մարտական հենակետի բարձունքները  տարիներ շարունակ  բազմիցս հաղթահարած զինվորական «Վիլիսը» զորամասում հուսալի տրանսպորտի համարում ուներ և մենք մի տեսակ հարմար տեղավորվելով, դեռևս հստակ չպատկերացնելով անգամ, թե ինչ դժվարին ճանապարհով ենք գնալ-վերադառնալու` միանգամից ընթացքի մեջ մտանք: Փոշոտ ճանապարհի աջ ու ահյակ կողմերի արևից խանձված վտանգավոր զառիվեր-զառիթափից պահ էր լինում` ներքին տագնապ էի ապրում, թեպետ չէի բարձրաձայնում: Էլ չասած, որ մեկ մեքենայի համար նախատեսված այդ ճանապարհին հանդիպակաց մեկ այլ մեքենա էր դուրս գալիս՝  կամ պիտի մեքենան  թեք ընկներ, որ դիմացինն անցներ, կամ էլ` հետ-հետ գնար` մինչև նեղլիկ ճամփի մի հատվածը փոքր- ինչ լայնահուն լիներ ու երկուսին դեմ դիմաց տեղ տար`թե անցեք…
 
Ահա այսպես ոլորան առ ոլորան սրտատրոփ վեր ու վեր բարձրանալու ընթացքի մեջ զրուցելով գնում էինք: Մեքենայի շարժիչի ձայնը որքան թույլ էր տալիս լսել` լսում ու արձագանքում էինք միմյանց: Փոխգնդապետ Արամայիս Մանուչարյանն այս ճանապարհի ամեն ոլորանին ծանոթ մեկն է, նաև մի շարք զորամասերում ծառայած զինվորական. «սահման պահողի դերը մինչ այժմ պատվով կատարում ենք: Հակառակորդը չպետք է կարողանա ներթափանցել Հայաստանի Հանրապետության սահման»:
 
Այն, որ «չպետք է», աներկբա է, սակայն, մեր հայրենիքի սահմանների պաշտպանության պատմությունը արձանագրում է նաև շեղումներ այդ կանոնագրային «պիտի և պետք է» ձևակերպումներից: Իսկ նման դեպքերի համար ի՞նչ է պետք… Պատասխանն ավելի քան հստակ ու պարզ է` խոտորնակին` խոտորնակ և ավելին… «Ցանկացած ժամանակ մենք կարող ենք պատասխանել և այն կրկնակի, եռակի ավելի ցավոտ կարող է լինել: Տեսեք, տեղեր կան, որ մարտական հերթապահության ժամանակ իրենց կողմից դիտարկվում են մեր մեքենաները, նույնն էլ մեր կողմից է արվում, բնականաբար: Եթե սկսեն կրակ բացել, պատասխան ենք տալու ու դա  հնարավոր է` ավելի դառը լինի իրենց համար»: 
 
Բլինդաժի «հմայքներն» ու խրամատի «քմայքները»:
 
N  զորամասի ամենաբարձր  մարտական դիրքեր` «Մայլիխան» և «Հարսնասար» տանող գրունտային ճանապարհը աշնանն` անձրևներին դժվարանցանելի, իսկ ձմռանը որքան էլ ասենք մեքենայի համար անցանելիությունն ապահովված է, այնուհանդերձ, պատահում է, որ գրեթե անհասանելի է դառնում, և մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորները անվտանգ տեղ հասնելու համար ոտքով են հաղթահարում բարձունքը: Հերթապահությունը վատ եղանակ ու ժամանակ չի հարցնում: Այսինքն, մենք գնում ենք շատ կոնկրետ, շատ բարդ տեղ:
 
Մինչ փոխգնդապետ Մանուչարյանը մեզ պատմում է հենակետերում վերջին տարվա ընթացքում կատարված անհրաժեշտ  պաշտպանական աշխատանքների մասին, մենք արդեն տեղ ենք հասնում: Հենակետի հետ Արմենի առաջին ծանոթությունը բազմաթիվ հարցերով է ուղեկցվում՝ սա ինչի համար է, նա ինչի համար է, և երբ արդեն սպառիչ պատասխանը ստացած է լինում սկսում է դիտարկել տարածքի մյուս հետաքրքրությունները:
 
14 օր մարտական հենակետում հերթապահած զինվորներին նայելիս, բնավ իսկ չեմ կարողանում պատկերացնել, թե նրանք ինչ-որ չնչին բանից կարող է հանկարծ վիճաբանեն ու միմյանց նկատմամբ զենք կիրառեն: Մի տեսակ պարփակ մտերմություն տեսա նրանց հայացքներում, իրենց համատեղ ծառայության կարևորության գիտակցում: Տղաներն  արդեն զենքերը հանել` կողք-կողքի դասավորել են, պատրաստ՝ հերթափոխը հանձնելու նոր եկողներին: Դասակի հրամանատարը՝ Հակոբ Սարգսյանն  ինձ ցույց է տալիս  մեր  անցած ճանապարհի կողմը՝ տեսեք՝ «ՈՒրալը» արդեն  երևում է, հասնում են…
 
Մինչ այդ մենք ներսուդրսից ուսումնասիրում ենք գետնատնակը՝ բլինդաժն իր բոլոր անկյուններով հանդերձ: Մաքուր է, հոտ չկա, խոնավություն չկա, ամեն զինծառայող ունի իր հիգիենայի պարագաները, իսկ «գիշերային հանգիստը» նառի տախտակների վրա է, ուր գցում են ներքնակներն ու հաստատ մի ականջը ձայնի՝ հանգստանում…
 
«Խոհանոցում» կաթսաներն են շարված՝ մեծ ու փոքր, իսկ զինվորների հասանելիք պահածոյացված  սնունդը և այսպես ասած՝ «սուխոյ պայոկը», արդեն գրեթե սպառվել է՝ նրանց հերթապահության օրերի ավարտին  զուգահեռ, այն յուրաքանչյուր զինվորի համար որոշակի քանակով է տրվում: Դասակի հրամանատար, երիտասարդ սպա Հակոբ Սարգսյանն ըստ իս, զինվորի հետ ավագ  ընկերոջ ու բարեկամի հանգույն է: Նա  բարձրագույն զինվորական կրթությամբ, ամուսնացած և մեկ զավակի հայր է արդեն, շուրջ  2 տարի ու կես կլինի այստեղ է, մինչ այդ՝ ծառայել է Վարդենիսի Զոդի և Ճամբարակի զորամասերում, Քարվաճառի բրիգադում: Պատմում են, որ հերթափոխերից մեկի ժամանակ՝ հերթապահության վերջին օրը, երբ  բոլոր տղաների մոտ ծխախոտը վերջացել էր, ինքն իր մոտ եղած  երկու տուփը հատիկ-հատիկ  այնպես էր բաժանել, որ բոլորին հասնի: Մի ընտանիքի պես…»:
 
Հակոբ Սարգսյանը ցույց է տալիս գետնատնակի այն հատվածը, որ զենքերին է հատկացված.«Այստեղ զենքերն են, ահա  լրիվ զինապաշարը, որ Աստված չանի՝ պետք գա, արագ զինվենք, սա էլ մեր «Մայլիխան»  հենակետի փաստատախտակն է, իր՝ իրավաբանական անկյունով, համապատասխան հոդվածներով, միկրոքարտեզով, մեր հենակետի տեղեկագրով»: Հենակետը ծովի մակերևույթից 2675 մ բարձրության վրա է: Կացարանը վերջերս է ենթարկվել է կոսմետիկ վերանորոգման: Ի դեպ,  հենակետի շուրջ փորված  խրամատն իր խրամուղիներով զինվորներն իրենց ձեռքով են փորել: Հակառակորդի խրամատներն անցնում են ձախ եզր՝մեր  հենակետի համեմատությամբ գտնվելով ցածր կետում: Հենակետում գտնվում են հաստիքային զենքեր, խոշոր տրամաչափի զենքեր, նաև՝ բազում պատերազմների բովով անցած հանրահայտ` «Դե-Շե-Կա»: 
 
Քար գցես՝ կընկնի թշնամու կողմը
 
«Մայլիխան»-ից շատ քիչ է հեռու «Հարսնասար» հենակետը, որն  այս տարածքի ամենաբարձր լեռնագագաթն է,  նաև` հայոց զինուժի մարտական հենակետ ՝ ծովի մակերևույթից 2773.4 մ բարձրությամբ:
 
Բոլոր հենակետերում, այդ թվում` նաև «Հարսնասարում» գոյություն ունի գծալարային կապ, կապն աշխատում է և այստեղից Խաչիկի գումարտակ, և գումարտակի հրամանատարի դիտակետ ու գունդ: Դիտակետի մոտ հերթապահած զինվորը, որ դիտորդ է կոչվում, դիտարկման մատյանի մեջ ամեն բան արձանագրում է ու զեկուցում: Եվ ըստ ստացած հաղորդագրության,  արդեն  համապատասխան եզրակացություններ են արվում: Մասնավորաբար, մեր այցելության պահին դիտորդի հաղորդած տվյալներից եզրակացություն արվեց` հակառակորդի մոտ ևս  հերթափոխ է:
 
Այս համատեքստում 2013-ի տարեմուտին  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի`բանակի անձնակազմին ուղղված «Փոքր ուժերով մեծ խնդիրներ» ուղերձի տրամաբանությունը գուցե հավակնոտ թվա, բայց թշնամու հանդեպ որակական գերազանցություն ապահովելու համար հենց այսօրինակ հավակնոտ գաղափարներ են պետք: Ինչը  նախևառաջ ենթադրում է, որ յուրաքանչյուր զինվոր պետք է հստակ իմանա իր մարտական խնդիրը: Օրինակ՝ եթե հենակետի անձնակազմը «Տագնապ» ազդանշան ստանա,  յուրաքանչյուր զինվոր պետք է զբաղեցնի իրեն հատկացված խրամաբջիջը:
 
Փոխգնդապետ Մանուչարյանը ներկայացնում է երիտասարդ սպա, ազգությամբ լեհ  Ռոման Վերտելիցկուն`«Հարսնաքար»-ի դասակի հրամանատարին` իր խոսքով`մեր լավագույն սպաներից մեկը:  Ընդ որում, պարզվում է նա միակ լեհը չէ, սահմանային այս զորամասում ազգակից ունի: Հայ-ադրբեջանական սահմանի վրա, մեր զինվորների հետ ճակատագիր և դժվար օրեր կիսող կադրային սպան  իր  դրական աուրայով, անձնական կանոնիկ կեցվածքով   և լավատեսի հայացքով կարևոր գործ է կատարում:
 
Հակառակորդի գործողություններն ու տեղաշարժը դիտարկող զինվորի հեռադիտակով նայում ենք. կապույտ երկնքի և կարմրավուն, բարձր ու աժդահա ժայռերից հեռադիտակը սահում է ներքև, դեպի հակառակորդի մարտական հենակետը, ուր նույն իրադարձություններն են տեղի ունենում` հերթափոխ է: Սահմանից անդին` ուղիղ գծով 300 մետր է: Քար գցես` կընկնի թշնամու կողմը: Հեռադիտակով նշմարվող փոքրիկ, կողք-կողքի հավասար շարված  պատկերները ոչ մարդ են, ոչ կենդանի.  Քիչ անց գլխի եմ ընկնում` մեղվափեթակներ են…
 
Վերադարձի ճանապարհին` ամփոփելով տպավորություններս` մտովի անդրադարձա մարտական հենակետում հերթապահող հայ զինվորի հոգևոր «կառույցներին» բլինդաժի վերևում`թող որ  ինքնաշեն / հավատը հոգում է/ հավատի անկյուն` պարզ ու անպաճույճ մետաղյա խաչի տեսքով: Ինձ ցույց տվեցին նաև շատ  թերթելուց մաշված «Հայ զինվոր» թերթի հավաքածուն: Իսկ մարտական դիրքերում ամենակարևոր զենքը` Զենքն է` որի նշանակությունը զինվորը գիտի, պիտի հստակ իմանա` այն անհրաժեշտության դեպքում դեպի հակառակորդը, դեպի թշնամին ուղղելու համար է: Ահա այս սիմվոլների առաջնահերթության գիտակցումով և ուժով  պիտի սահմանի վրա կանգնի մեր զինվորը: 
 
Հ.Գ. Այսօր սեպտեմբերի 21-ն է, շնորհավոր Անկախության օրը
 
Երևան-Վայք-Երևան
 

 

Հեղինակ` Անահիտ Եսայան


Արխիվ

[]