Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու

Սահման՝ ուղիղ գծով 300 մետր 09/20/2013   09:42  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Սահմանամերձ Խաչիկ գյուղը՝ երկրապահ
 
Երևանից Վայք ճանապարհը ճշգրիտ բնորոշում է Հայաստան երկիրը՝ հարթավայրային ու լեռնային, անտառոտ և միաժամանակ՝ լերկ սար ու ձորով: Մայրաքաղաքից  դուրս ես գալիս և քիչ անց՝ Արարատյան հարթավայրն է աչքիդ առաջ՝ Արարատ լեռն իբրև ուղեկից՝ հորիզոնի գծապատկերում: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանին: Սահմանամերձ այս հատվածում Երասխավանից դեպի Զանգակատուն՝ ճանապարհի աջ կողմում պաշտպանական հողապատնեշներ են, դրանցից անդին էլ՝ մեր դիրքապահները՝ հակառակորդին դեմ - հանդիման:
 
Մեր նպատակակետն այս անգամ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի N զորամասի  տարածքում գերիշխող դիրք ունեցող մարտական հենակետերն էին: Իսկ Վայոց ձորի մարզը արևմուտքից սահմանակից է Ադրբեջանին բռնակցված Նախիջևանին:
 
Ամբողջությամբ հայի բնավորությունն է մեր բնությունը: Արևոտ, անհողմ այգիներից և դաշտերից՝ Գեղամա և Երանոսի լեռներ,  Վայոց ձոր ու սարի, հանդիպակաց ժայռերի արանքում պատսպարված զարդերի զարդ՝ Նորավանք…
 
Գյուղն ու զորամասը` մեկ ամբողջություն
 
Խաչիկ գյուղն ու N զորամասը իմ մտապատկերում մեկ ամբողջություն են՝ գյուղի առօրյան անբաժան է զորամասի առօրյայից, մանավանդ, վերջինիս երեք վաշտերից մեկի՝ պայմանագրայինների  վաշտը / մյուս երկուսը պարտադիր ժամկետային զինծառայողներն են Ա. Ե./ հիմնականում խաչիկցիներից է կազմված: Ի դեպ, զինծառայության  «պայմանագրային» եղանակն այսօր նաև լուրջ սոցիալական խնդիր է լուծում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում: Իսկ Եղեգնաձորի տարածաշրջանում գտնվող այս գյուղը թշնամու կողմից զավթված Նախիջևանի հետ` 27կմ ընդհանուր պետական սահման ունի: Այս տարածքի ամենաբարձր լեռնագագաթը «Հարսնասարն»  է, որը նաև հայոց զինուժի մարտական հենակետ է՝ ծովի մակերևույթից 2773.4 մ բարձրությամբ:
 
Զորամաս հասանք հենց այն պահին, երբ մարտական հենակետում 2 շաբաթ հերթապահած զինվորներին  փոխարինող կազմը հավուր պատշաճի արարողակարգն էր կատարում: Հերթափոխայինները մեր ողջույնի և բարեմաղթանքի խոսքերի ներքո բարձրացան զինվորական մեքենան՝ «ՈՒրալը» և ճանապարհվեցին, իսկ մենք՝ տասներեքամյա տղաս՝ Արմենը և ես զորամասի անձնակազմի գաղափարադաստիարակչական գծով տեղակալ, փոխգնդապետ Արամայիս Մանուչարյանի հետ ուղևորվեցինք դեպի  զորամասի շտաբ, որ քիչ անց նրա ուղեկցությամբ հետևեինք դիրքեր բարձրացողներին:
 
Այն, որ գտնվում ենք մեր  զինված ուժերում լավագույն մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկում, վկայում էր կարևոր մի փաստ՝ գումարտակը երեք  անգամ անընդմեջ եղել է փոխանցիկ դրոշի արժանացողը, ինչն, ըստ Ա. Մանուչարյանի՝ արդեն հավերժ մնալու է տվյալ գումարտակում. «Այսպիսով,  ՀՀ պաշտպանության նախարարի՝ Հայաստանի զինված ուժերում ազգային գաղափարախոսության հիմնադրույթներն արմատավորելու, ազգային բանակի լավագույն ավանդույթները զինվորական առօրյայում ամրագրելու վերաբերյալ հրամանը իրական, կոնկրետ փաստերով է ամրագրվել և դա շարունակվելու է», - ասում է փոխգնդապետ Մանուչարյանը:
 
Հարցումիս` ուզում եք ասել պատերին գրված ասույթները, ասենք՝  Գարեգին Նժդեհի խոսքերը, թե՝  հայրենիքս ես եմ, ընտանիքս, ազգս, մայրենիս և այն տարածքները, ուր կհասցնեմ իմ զենքի փառքը՝ ձեր զորամասում սպաները կարողացե՞լ են փոխանցել զինվորներին և վերջիններս ընկալել ու ըմբռնե՞լ են: «Բանակի ոգին բարձրացնելիս պետք է սկսել սպայից, քանզի նա բանակի աղն է»՝ Վազգեն Սարգսյանի այս խոսքերը մեզ մոտ լավ ենք յուրացրել՝ ասում է Ա. Մանուչարյանը և ավելացնում՝ կարծում եմ,  այն, ինչ ձեր աչքով կտեսնեք, ավելի տպավորիչ կլինի:
 
Մենք մտնում ենք «կազարմա»` զորանոց, ուր օդը մաքուր է, չոր՝ առանց տհաճ հոտերի ու խոնավության:  Նորակոչիկ զինծառայողները, որ  իրենց անկողնային սպիտակեղենն էին  փոխում, մեկեն  զգաստացած շարվում են՝ սպասելով հրամանի:  «Հարցեր ունե՞ք՝ ի պատասխան՝ ոչ մի կերպ»՝ ձևակերպումը ինքնին ձևական է, քանի որ այս փուլը նրանց՝ նորակոչիկների համար բազմաթիվ նոր հարցերի փուլն է հենց, որոնց պատասխանները տվող, կամ այդ պատասխանները գտնելու առումով օգնող, ընդառաջող սպաները լուրջ անելիք ունեն:  Փաստորեն, նորակոչիկների զինծառայությունն անցնելու է այս զորամասում: Ծառայության 6 ամիսը լրանալուց հետո նրանք նույնպես կմեկնեն մարտական դիրքեր:
 
Բնակարաններ՝ սպաների համար
 
Հանրապետության նախագահը և պաշտպանության նախարարը հաճախ են լինում է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական այս հենակետերում՝ ծանոթանալով մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ստուգելով  պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Արտառոց ոչինչ չկա, այլ կերպ, թերևս, չի էլ կարող լինել` խրամատը պետք է լինի հրադադարի պայմաններում ապրող մեր երկրի նախագահի և պաշտպանության նախարարի աշխատանքային առօրյայի մասը:
 
Մեր այցելության օրը գրեթե պատրաստ էր, իսկ մի քանի օր անց շահագործման հանձնվեց զորամասի հարևանությամբ սպաների համար կառուցված բնակելի շենքը: Արդյունքում, այս զորամասում ծառայող 9-10 սպաներ իրենց ընտանիքներով կարող են ապրել նորմալ բնակարանային պայմաններում: Լուծվել է մի քանի սպայական ընտանիքի միավորման շատ կարևոր խնդիրը: Ու թեպետ այս տարիներին բանակը հարյուրավոր բնակարաններ է կառուցել սպաների համար, դեռ դրանց անհրաժեշտությունը շատ է զգացվում, ուստի` կառուցումը շարունակական է լինելու: Նման գործնական քայլերը, բնականաբար, դիրքապահ, սահմանապահ սպայի մոտ  վստահություն են առաջացնում, թե` իրենք մենակ չեն առօրյա հոգս ու խնդիրների  հետ, թե` հայրենիքն իրենց մասին  հոգ է տանում, ի վերջո` պաշտպանության նախարարն իրենց կողքին է, որպես մեկն իրենցից, ով իբրև կադրային զինվորական տարիներ առաջ կրել է զորային կյանքի նույն դժվարություններն, ինչ հիմա` իրենք:
 
Կարևոր գործոն է նաև  այն, որ պայմանագրային զինծառայողները հենց  սահմանամերձ Խաչիկ գյուղից են: Այս դեպքում, նրանք մի կողմից մնում են իրենց ընտանիքների կողքին, տնտեսություն վարում՝ զուգահեռ ծառայելով, ինչը գյուղի բնակչի համար ինչ-որ չափով ապրուստի միջոց է, իրենց բերքուբարիքն են վաճառում-ապրում, մյուս կողմից՝ նրանք  մեր սահմանն են պահում, իրենց ծննդավայրը, Հայաստան աշխարհի սահմանային կարևոր մի հատվածը:
 
1020  բնակիչ ունեցող Խաչիկ գյուղի մեկ բնակիչը երկուսի արժեք ունի. նա և գյուղացի է՝ բերքուբարիք արարող, և սահման պահող զինվոր ու երկրապահ է: Խաչիկցու հիմնախնդիրները շատ են՝ բուժկետից մինչև գյուղացիների կենցաղային կարիքների մեղմացում, բնակարանների կառուցում և վերակառուցում:  Ի դեպ, սահմանամերձ այս գյուղը մտնելով` լավատեսությամբ ես համակվում, յուրաքանչյուր նորեկի աչքից չեն վրիպում տիպային նորակառույցները, որոնք երկրի ղեկավարության նվերն են խաչիկցիներին: 2012 թ գյուղի վերանորոգված դպրոցի բացմանը մասնակցող ՀՀ նախագահը գյուղի բոլոր ընտանիքներին մեծ գումարներ է հատկացրել՝ իրենց տների նորոգման համար: Այս ամենը գյուղացիներն իրենք էլ պատմում են` հողի աշխատավորին բնորոշ պարզությամբ և անմիջականությամբ` հիշելով ու վերհիշելով հեռու-մոտ անցյալը: Ի դեպ, այստեղ բնակվողներին ազատել են որոշ հարկերից, միայն թե՝ սահմանամերձ գյուղացին մնա տեղում: Եվ մնում են, վաշտի պայմանագրային զինծառայողների  90 տոկոսը գյուղացիներն են: Ճիշտ է, կան մարդիկ, որ պայմանագիրը լրանալուն պես դուրս են գալիս, բայց, դեպի պայմանագրային ծառայություն սահմանամերձ գյուղացու մուտքը  քանի գնում, ավելանում է: 
 
Խաչիկ գյուղի մեկ բնակիչը երկուսի արժեք ունի. նա և գյուղացի է՝ բերքուբարիք արարող, և սահման պահող զինվոր ու երկրապահ…
 
Շարունակելի 
 
Երեւան-Վայք-Երեւան
 

Հեղինակ` Անահիտ Եսայան


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]