ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ-ն նույնպես Արգիշտի Կիվիրյանի դեպքում կոպտորեն խախտել է օրենքը 09/19/2013 09:50 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Շուրջ 50 օր է անցել «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ բռնարարքի՝ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ առաջին դեպքից հետո: Այդուհանդերձ, քննությունը դոփում է նյութերի նախապատրաստության փուլում: Ըստ օրենսդրության, հետաքննություն անցկացնելու համար նախատեսված է 10-օրյա ժամկետ, որի ավարտին քննչական մարմինը պետք է որոշում կայացնի քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Այսինքն՝ հետաքննության ժամկետների կոպիտ խախտման «քառասունքն» անցել է:
Ընդ որում, քրեական գործ հարուցելու համար հիմքն առկա է՝ Արգիշտի Կիվիրյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ բժշկական փաստաթղթի, իրավապահների հետ շփման արդյունքում Արգիշտի Կիվիրյանի մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ աջ բազկի արյունազեղումների, աջ արմնկահոդի, աջ նախաբազկի, աջ ազդրի, սրունքների քերծվածքների, աջ բազկի և աջ ազդրի ճանկռվածքների ձևով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Կիվիրյանը բացատրություն է տվել, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել ապօրինի՝ բռնի ուժ գործադրելով և մարմնական վնասվածքներ պատճառելով:
ՀՔԾ-ն դանդաղում է նաև օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտասի 5 հասցեի մոտ Արգիշտի Կիվիրյանի դեմ բռնարարքի դեպքով քրեական գործ հարուցել՝ այստեղ ևս հետաքննության ժամկետը սպառվել է: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից սահմանափակվեցին պատասխանելով թե նյութերի նախապատրաստումը շարունակվում է, իսկ օրենքի խախտման մասին, որեւէ տրամաբանական պատճառաբանություն չնշվեց: Հիշեցնեք, որ Մարդու իրավունքների պաշտպանը եւս իր նախորդ զեկույցներից մեկում քննադատել էր նախաքննական մարմիններին ՔԴՕ-ի հենց նշված պահանջը խախտելու համար, բայց մեր իրավապահներն աշխատում են այնպես, ինչպես կարողանում են` օրենքի խախտմամբ:
2013թ. օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտասի 5 հասցեի մոտ ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները՝ մեկուսացնելով Արգիշտի Կիվիրյանին ոստիկանական մեքենայում դաժան ծեծի են ենթարկել նրան: Նյութերի նախապատրաստման ժամանակ Արգիշտի Կիվիրյանը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցներն են իրեն ավտոմեքենայի մեջ հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանները նույն օրն իսկ օգտագործել են փորձված մահակը՝ քրեական գործ են հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Այս դեպքում ոստիկաններին անհրաժեշտ չի եղել հետաքննության համար օրենքով սահմանված ժամկետը և առանց սպասելու դատաբժշկական փորձաքննության եզրակացության ներկայացնելուն՝ հապշտապ քրեական գործ են հարուցել՝ միակողմանիորեն հիմնվելով միջադեպի կողմերից մեկի՝ ոստիկանի հաղորդման ու բացատրության վրա:
Ոստիկանության կողմից երկակի ստանդարտների կիրառման առնչությամբ Ա.Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նկատել էր, որ յուրաքանչյուր իրավական պետությունում, որտեղ հարգվում են օրենքի գերակայության ու օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքները, ակնհայտ կլիներ, որ հօգուտ ոստիկանի քրեական գործ հարուցելով՝ օբյեկտիվ քննություն չի իրականացվել այն դեպքում, որ Արգիշտի Կիվիրյանին բռնության ենթարկելու երկու դեպքով էլ քրեական գործեր չեն հարուցվել, Ա.Կիվիրյանը չի ճանաչվել ու չի հարցաքննվել որպես տուժող, որոշակի կարգավիճակ «չի շնորհվել» նաև ոստիկաններին:
Այսօր Ա.Կիվիրյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության: Նախորդ երեք հարցաքննությունները տեղի չեն ունեցել՝ առաջին հարցաքննությունը ոստիկանության «քննիչի զբաղվածության» պատճառով, հաջորդ երկուսը՝ Արգիշտի Կիվիրյանի շահերը պաշտպանելու ներկայացած փաստաբանական պալատից 30 փաստաբանների ներկայությունը քննիչի կողմից թույլ չտալու պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից