ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ըստ Վ.Սեդրակյանի, իրեն դատում են Խ.Պողոսյանի զոքանչի ենթադրության հիման վրա 09/19/2013 17:14 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նույնիսկ 1930-ական թվականներին, պետք է լիներ գոնե մեկ մեղադրական ցուցմունք մարդուն դատապարտելու համար, մինչդեռ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով չկա որևէ ուղղակի ապացույց, որ այն կազմակերպել է նույնպես ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում հայտարարեց գործով ամբաստանյալ Վ.Սեդրակյանը: Մեղադրող Արամ Ամիրզադյանն, ըստ նրա, միջնորդել է 12 տարվա ազատազրկման դատապարտել, քանի որ ամբաստանյալ «Խաչատուր Պողոսյանի զոքանչը ենթադրել է, որ ես եմ»:
Վ.Սեդրակյանն ընդգծեց, որ գործով սպանության փորձ կազմակերպելու որևէ դրդապատճառ չի վկայակոչվում: Առնվազն մարդը պետք է լիներ անմեղսունակ, որպեսզի սպանության փորձը կազմակերպեր սեփական մեքենայի օգտագործմամբ, իր տան աշխատողի և երկու անգամ դատված, ուստի և ոստիկանության տեսադաշտում գտնվող ևս մեկ այլ անձի մասնակցությամբ, և դեռ ասեր «տար զենքը տանը պահիր, որ բռնվես, նախաքննական մարմինը զենքը գտնի»: Եվ թեկնածուների նկարներով թերթն էլ ապացույց չէ՝ «Հայկական ժամանակ» թերթը, ստացվում է, որ արգելված գրականություն է, և այն հայտնաբերելու դեպքում մարդուն կարելի է մեղադրել հանցագործության մեջ:
Դիմելով մեղադրողին, որի ճառը գնահատեց որպես «անհեթեթություն» ու «քննչական ճառ»՝ Վ.Սեդրակյանը նշեց, որ «միգուցե իմ քաղաքական գործունեությունը Ձեր դուրը չէր գալիս, պարզապես Մաքսային միությանը միանալու իմ ծրագրի համար «12 տարին շատ է», այդ մասին նույնպիսի հայտարարություն է արել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ամբաստանյալը խնդրեց կայացնել արդար դատավճիռ:
Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը, ով միջնորդեց քաղաքական գործչի սպանության փորձը՝ նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով, մեղադրանքը վերաորակել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքի: Ըստ նրա, իր պաշտպանյալն ու Խ.Պողոսյանը սպանության փորձ չեն կատարել, արարքն ուներ Պ.Հայրիկյանին վախեցնելու և ոչ թե սպանելու նպատակ՝ այդ միջոցով ցանկանում էին պարտադրել Վ.Սեդրակյանին վճարել իրենց աշխատանքի դիմաց չվճարված գումարները:
Մեղադրող Արամ Ամիրզադյանն իր ռեպլիկում հայտարարեց, որ պաշտպանական կողմը ապացույցների ծաղկաքաղ արեց, արդյունքում ստացվեց ոչ թե ծաղկեփունջ, այլ ցախավել, իսկ տուժող Պ.Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հավելեց, որ պաշտպանական կողմի գնահատականները սուբյեկտիվ են և չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից:
Իր վերջին խոսքում Վարդան Սեդրակյանը հույս հայտնեց, որ դատարանը կհիմնվի ոչ թե չփարատված կասկածների, այլ ապացույցների վրա և կկայացնի արդարացման դատավճիռ: Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց՝ «արել եմ, զղջում եմ, որ վնաս եմ հասցրել Պարույր Հայրիկյանին, սպանություն ցանկություն չեմ ունեցել», ուստի խնդրեց իրեն դատապարտել վնասվածք հասցնելու և ապօրինի զենք կրելու համար: Ամբաստանյալ Սամվել Հարությունյանն էլ դատարանից խնդրեց մեղմ վերաբերվել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 23-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից