ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«168 ԺԱՄ»: Հայկ Ալումյան. «Հրաժարվում են նյութերը տրամադրել» 09/19/2013 11:02 | Մամուլ
Թերթի ուշադրության կենտրոնում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքը: Լրատվամիջոցը, անդրադառնալով թեմային, հիշեցնում է, որ օրերս ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հերքել էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի՝ ավելի վաղ արած հայտարարությունները, մասնավորապես այն հայտարարությունները, որ Սուրիկ Խաչատրյանն ապօրինի ինքնաշեն զենք ունի, որ Բուդաղյան եղբայրներին թիկունքից չեն կրակել, կրակոցը եղել է վերևից: Այս և այլ հարցերի շուրջ թերթի թղթակիցը զրուցել է Հայկ Ալումյանի հետ:
Հ.Ալումյանը նշել է, որ կայացված որոշումները, մասնավորապես՝ Տ.Խաչատրյանի և Զ.Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճելու մասին որոշումը, ինչպես նաև հարակից որոշումը՝ Ա.Բուդաղյանի կողմից քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ գործելու վերաբերյալ, բողոքարկվել են: Փաստաբանը միևնույն ժամանակ ասել է, որ հրաժարվել են գործի նյութերն իրեն տրամադրել, որպեսզի տեսնի բողոքի հիմքերը, բողոքը հիմնավորող ապացույցները:
«Այսինքն՝ բողոքարկման իրավունքը կա, բայց բողոքարկման հնարավորությունը՝ ամեն ինչ անում են, որ սահմանափակվի, որպեսզի ես չկարողանամ հիմնավոր բողոք գրել: Առայժմ այն փուլում ենք, որ ինձ հրաժարվում են նյութերը տրամադրել»,- ասել է փաստաբանը:
Թղթակցի այն հարցին՝ չէ՞ որ ըստ օրենքի՝ նախաքննության ընթացքում կողմերը ոչ բոլոր նյութերին կարող են ծանոթանալ, Հայկ Ալումյանը պատասխանել է, որ ինքն իրավունք ունի ծանոթանալու միայն որոշակի նյութերի, բայց միևնույն ժամանակ կայացվել է այնպիսի որոշում, որն ինքն իրավունք ունի բողոքարկելու:
«Այդ իրավունքը ձևական իրավունք է դառնում, եթե ես նյութեր չունեմ, այսինքն՝ այդ բողոքը դառնում է զուտ վերնագիր՝ բողոք, և տակը՝ խնդրում եմ վերացնել: Ես ոչ մի ապացույց չեմ կարողանում ներկայացնել՝ բացառությամբ իմ պաշտպանյալի ցուցմունքների»,- ասել է Ալումյանը:
Իսկ այն դիտարկմանը, որ քննիչը ապացուցված է համարել, որ Ավետիք Բուդաղյանը քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ է գործել, բայց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՝ մահվան պատճառով, Հայկ Ալումյանը նշել է, որ ըստ որոշման Ավետիք բուդաղյանը սպանության փորձ է կատարել: Բացի զենքի հոդվածից՝ նա նաև երկու այլ հոդվածներով է մեղավոր, սակայն քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քանի որ նա մահացել է:
Իր խոսքում Հայկ ալումյանն այս կապակցությամբ ասել է. «Մենք կտրականապես դեմ ենք այս գնահատականներին, բողոքարկել ենք նաև այդ որոշումը: Օրենքի մեջ կա այսպիսի մի դրույթ, որ եթե այդ հիմքով է քրեական հետապնդումը դադարեցվել, ապա պետք է քրեական հետապնդումը շարունակվի, եթե դա անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար: Հիմա մենք ասում ենք՝ մահացածի իրավունքների վերականգնման համար դուք գործը քննեք, ավարտեք, ուղարկեք դատարան: Պիտի դատավարություն լինի, դատարանը պիտի որոշի՝ ավետիք Բուդաղյանը իրոք այդ հանցագործությունները կատար՞լ է, թե՞ ոչ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» օրաթերթի՝ 19.09.13թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ