ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը չի շտապում կիբերզորքեր ստեղծել, բայց պայքարում է կիբերհանցագործությունների դեմ 09/18/2013 17:14 | ԼՐԱՀՈՍ
Նախորդ տարվա 4 դեպքերի համեմատ այս տարի Հայաստանում գրանցված կիբերհանցագործությունների դեպքերը շուրջ 10 անգամ աճել են՝ հասնելով 45-ի:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, դրանցից 30-ը համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությությունների դեպքերն են, 15-ը՝ համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները և 2 դեպք վերաբերում է համակարգչի միջոցով մանկական պեռնոգրաֆիայի տարածմանը:
Կիբերհանցագործությունների թվաքանակի աճը մեր երկրում համաշխարհային միտումների համատեքստոււմ է: Բանն այն է, որ 2013թ-ի համար միջազգային վերլուծաբանները նախապես կանխատեսել էին աշխարհում այս կարգի հանցագործությունների աճ ավելի քան 200 անգամ:
Ի դեպ, նշենք, որ օրինակ, ԱՄՆ-ը և Չինաստանն արդեն իրենց զինված ուժերում ունեն հատուկ կիբերզորքեր, որոնք կոչված են պաշտպանելու երկրի վիրտուալ սահմանները: ՌԴ-ը շուրջ մեկ ամիս առաջ ևս նման մտադրության մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ: Հայաստանն, իհարկե, նման զորամիավորում չունի և մոտ ապագայում հազիվ թե ունենա, սակայն, ինչպես վստահեցնում են ոլորտի պատասխանատուները, պատրաստ է դիմակայել համաշխարհային այս նոր մարտահրավերներին:
ՀՀ ԳԴ ՀՀ ԱԱ մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Գոյունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ նպատակով, Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում առանձնացվել են քննիչներ, որոնք մասնագիտանում են հենց կիբերհանցագործությունների գործերով քննության մեջ:
«Պետք է ասեմ, որ ապագան տանում է նրան, որ բարձր տեխնոլոգիաները մեր կյանքում գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում: Կգան ժամանակներ, երբ համակարգիչը կլինի ավելի հզոր զենք, քան ավանդական զինատեսակները, զարգացումը տանում է դրան և մենք պետք է ժամանակին համաքայլ գնանք, որպեսզի հետ չմնանք, կարողանանք դիմակայել արդի մարտահրավերներին»,-նշեց Արթուր Գոյունյանը:
Մեր զրուցակցի խոսքով, վիրտուալ հանցագործություններից ներկայում առավել հաճախ տուժում են բանկերի հաճախորդները, էլեկտրոնային վճարումների համակարգում հանդես եկող անձինք, ինչպես նաև հեռախոսային ցանցերի, մոբիլ առևտրի ծառայությունների օգտատերերը:
«Վերջին ժամանակներս աշխարհում մեծ տարածում է ստացել էլ դրամապանակով վճարման վիջոցը, ինչպես նաև մոբիլ առևտուրը, որոնք տարածում են ստանում նաև մեր հանրապետությունում: Այդ ուղղությամբ ևս պետք է ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ»,- ասաց, Արթուր Գոյունյանը և հավելեց. «Մինչդեռ բնակչության զգալի մասը նույնիսկ չգիտե, թե ինչ է կիբերհանցագործությունը և, օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին միջոցներից, չեն էլ պատկերացնում, թե կարող են դառնալ կիբերհանցագործության զոհ»:
Ուստի այս պարագայում, կիբերզորքերի կազմավորումից առավել կարևորվում է հատկապես բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից