Թեմաներ
Երկուշաբթի 12 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   21:34 Ֆուչիկի փողոցում «KIA» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան 12/22/2024   20:31 Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից. Հայրապետյան 12/22/2024   19:50 Հռոմի պապը դաժանություն է որակել և դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում 12/22/2024   19:41 Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան 12/22/2024   19:01 Այրվել է ավտոմեքենա 12/22/2024   18:57 Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի․ Զելենսկի 12/22/2024   18:45 Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը 12/22/2024   18:37 Մասկը կոչ է արել ստուգել ամերիկացի պաշտոնյաների մտավոր կարողությունները 12/22/2024   18:13 Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/22/2024   17:33 Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում 12/22/2024   17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/22/2024   15:58 Մագնեզիում, ֆոսֆոր, բարձրորակ սպիտակուց, յոդ և ֆոլաթթու, A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններ․ Կարմիր խավիարի օգտակար հատկությունները 12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/22/2024   15:25 Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր․ Վահե Դավթյան 12/22/2024   15:00 Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է մահացել 12/22/2024   14:32 Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/22/2024   13:49 «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ 12/22/2024   13:05 Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորված քաղաքացիների վիճակը միջին ծանրության, նրանք դեռ հոսպիտալիզացված են 12/22/2024   12:48 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան շնորհավորել է էներգետիկի մասնագիտական օրը 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/22/2024   12:17 Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփում է տարվա արդյունքները 12/22/2024   12:13 Պուտինը հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը 12/22/2024   11:46 Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի 12/22/2024   11:41 Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/22/2024   11:05 Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում․ նոր տեսանյութ՝ Փաշինյանից 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   10:44 Անկասելի է մեր «Բոլերոն»․ Փաշինյանը «Բանտային օրագրից» հատված է հրապարակել 12/22/2024   10:09 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 12/22/2024   09:58 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 12/21/2024   21:46 Իրանում զինվորականներ են զոհվել 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/21/2024   20:34 Շոլցին սուլոցներով ուղեկցել են Մագդեբուրգի ահաբեկչության վայրում 12/21/2024   20:20 Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել 12/21/2024   20:10 Հայտնի են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բոլորից քիչ են մահանում Ալցհեյմերի հիվանդությունից 12/21/2024   19:58 Սանկտ Պետերբուրգի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել 12/21/2024   19:41 Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկմանը 12/21/2024   19:20 Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 22 մարդ Է զոհվել 12/21/2024   19:04 Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ Քաղաքագետ 12/21/2024   18:49 Իրանը նախատեսում է դենոմինացիա իրականացնել 12/21/2024   18:30 Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 12/21/2024   18:29 Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Իրանի ու Իսրայելի միջեւ ռազմական հակամարտությունը 12/21/2024   18:15 Խոստանում եմ առողջ դատողությամբ շարունակել պիտանի լինել իմ ազգին, իմ հայրենիքին.Ռոզա Ծառուկյան (տեսանյութ)
12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/21/2024   19:04 Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ Քաղաքագետ 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/21/2024   20:10 Հայտնի են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բոլորից քիչ են մահանում Ալցհեյմերի հիվանդությունից 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/21/2024   08:32 Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ «Հրապարակ» 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/21/2024   08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ» 12/21/2024   12:41 Անբարոյականության գերագույն դրսեւորում է. իրենք են իրենց ընտանիքը դարձրել հանրային քննարկման առարկա 12/21/2024   11:33 Երկրորդ դրոնը հարվածել է Կազանի բարձրահարկ շենքին՝ այնտեղից մարդկանց տարհանման ժամանակ 12/21/2024   18:49 Իրանը նախատեսում է դենոմինացիա իրականացնել 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/21/2024   14:23 Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել 12/21/2024   12:58 Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին

Արդարացվեց` սուտ ցուցմունք տալու մեղադրանքում 09/18/2013   23:37  |  ԳՈՐԾ #


ՀՀ ՊՆ N  զորամասի  հրամանատարի տեղակալ,  փոխգնդապետ Սարգիս  Տիտանյանին մեղադրանք էր առաջադրվել՝  սուտ ցուցմունք տալու համար: Ս.Տիտանյանն, ըստ առաջադրված մեղադրանքի,   Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում որպես տուժող նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու դեպքում նախատեսված քրեական պատասխանատվության մասին,  տվել է սուտ ցուցմունք: 
 
Տուժողն, ըստ մեղադրանքի,   դատարանին հայտնել էր, որ իր  և  ամբաստանյալների միջև 2011 թվականի օգոստոսի 13-ին N զորամասի հսկիչ անցագրային կետի դիմաց տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրեն հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Գ.Թովմասյանը, իսկ Նիկոլաևի և Ազիզյանի կողմից համապատասխանաբար իր նկատմամբ բռնություն գործելու և դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հետ կապված՝ որևէ հստակ գործողություններ կատարելու վերաբերյալ տեղեկություն չէր հայտնել` չհաստատելով վերջիններիս կողմից միջադեպի ընթացքում իրեն հարվածելու հանգամանքը: 
 
Նախաքննական մարմինը նշված քրեական գործով տուժողին մեղադրանք էր առաջադրել՝ սուտ ցուցմունք տալու համար, սակայն առաջադրված մեղադրանքում Սարգիս Տիտանյանն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ոչ նախաքննության եւ ոչ էլ դատաքննության ընթացքում: 
 
Հանցագործության մասին հաղորդման մեջ և իր առաջին ցուցմունքում ամբաստանյալը նշել է, որ  Թովմասյանը, Նիկոլաևն ու Ազիզյանը խառը հարվածներ են հասցրել իրեն: Տվյալ դեպքում, ըստ նրա,  ինքը ներկայացրել է դեպքի` իր կողմից ընկալված ընդհանրական պատկերը, իսկ հետագա քննության ընթացքում ներկայացրել է մանրամասները: Ընդ որում, բացի Թովմասյանի առաջին հարվածից՝ ստացած մյուս հարվածների քանակի ու դրանցից որ մեկը կոնկրետ ում կողմից հասցված լինելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման մեջ և իր առաջնային ցուցմունքում ևս ոչինչ չի նշել, քանի որ հիշողության մեջ հստակ տպավորվել է միայն Թովմասյանի առաջին հարվածն ու Նիկոլաևի և Ազիզյանի կողմից իր ուղղությամբ հարձակվելը, որից հետո ստեղծվել է խառնաշփոթ իրավիճակ ու ստիպված է եղել պաշտպանվել հարվածներից:
 
Նրանց կողմից իրեն խառը հարվածներ հասցված լինելու վերաբերյալ իր ենթադրության համար հիմք է հանդիսացել ինչպես Նիկոլաևի և Ազիզյանի կողմից իր ուղղությամբ ագրեսիվ կերպով վազելու պահը նկատելը, այնպես էլ` դրանից հետո մարմնի վրա հարվածների ինտենսիվության ավելացումը, այդ թվում նաև՝ մարմնի աջ և ձախ հատվածներում նույնպես հարվածներ զգալը, որպիսիք չէին կարող հասցվել միայն Թովմասյանի կողմից: Իսկ այդ ժամանակ դեպքի վայրում եղել են ինքը, նրանք` երեքով, և գումարտակի շտաբի պետ Սարգսյանը, ով իր հետ որևէ խնդիր չի ունեցել ու բացառել է նրա կողմից իրեն հարված հասցվելու հանգամանքը: Այդ ամենն ինքը պնդել է նաև Թովմասյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննության ընթացքում, այդ թվում նաև՝ դատարանում, իսկ կոնկրետ Նիկոլաևի և Ազիզյանի կողմից իրեն հարվածներ հասցնելու վերաբերյալ հստակ տեղեկություն չի հայտնել, քանի որ վերջիններիս կողմից իրեն կոնկրետ հարվածներ հասցնելու պահը չի նկատել, այլ ենթադրել է, որ նրանք ևս հարվածած կլինեն իրեն:
 
Թովմասյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում դատավարության մասնակիցների և դատարանի հարցադրումներին տրված իր` «հնարավոր է» կամ «կարող է»  պատասխանների վերաբերյալ ամբաստանբյալը նշել է, որ  հարցադրումները վերաբերել են ենթադրությանը, ուստի՝ ինքը ևս պատասխանել է այդ կերպ: Սուտ ցուցմունք տալու նպատակ չի հետապնդել և քննությանը որևէ սուտ տեղեկություն չի հայտնել:
 
Դատարանը հանգել  է այն հետևության, որ Սարգիս Տիտանյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմը: Մասնավորապես,   քրեական գործով նախաքննության, ինչպես նաև  դատաքննության ընթացքում Սարգիս Տիտանյանը որևէ կերպ չի ժխտել Ս.Նիկոլաևի և Է.Ազիզյանի կողմից ևս իրեն հարվածներ հասցնելու հնարավորությունը: Ավելին, բացառել է, որ իր ստացած բոլոր հարվածները կարող էր հասցնել միայն Գոռ Թովմասյանը, ինչպես նաև հստակ կերպով նկարագրել է Ս.Նիկոլաևի և Է.Ազիզյանի կողմից իր վրա հարձակվելու հանգամանքը՝ միաժամանակ նշելով, որ վերջիններիս հարձակումից հետո իր մարմնի վրա զգացել է հարվածների ինտենսիվության ավելացում, այդ թվում` դիմացի ու կողային հատվածներում:
 
Ըստ դատարանի,  Սարգիս Տիտանյանի կողմից տրամադրված տեղեկությունների մեջ տեղ գտած տարբերվող ձևակերպումները  չեն կարող գնահատվել՝ որպես ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի իմաստով` իրականությունը խեղաթյուրելու միջոցով սուտ ցուցմունք տալու դրսևորում՝ հենց միայն այն պատճառով, որ այդպիսիք համակցության մեջ չէին կարող նշանակություն ունենալ գործի լուծման համար:
 
Սեպտեմբերի 12-ի դատավճռով  դատարանը ճանաչել և հռչակել է  Սարգիս  Տիտանյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքով` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
 
Հեղինակ՝ Սոնա Մաշուրյան
 
 
 

Արխիվ

[]