ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաստատվել է 4 տարվա վաղեմությամբ խոշտանգման փաստը 09/16/2013 15:45 | ԼՐԱՀՈՍ
34 ամյա Արտյոմ Մակարյանին պատկանող հացի արտադրամասից 2009թ.-ին գողություն էր կատարվել: Չսպասելով իրավապահների բացահայտմանը, արտադրամասի տերը որոշել էր սեփական միջոցներով իրականացնել արդարադատությունը, և դաժան խոշտանգումների և սպառնալիքների միջոցով խոստովանական ցուցմունքներ կորզել իր աշխատակիցներից:
Արտյոմ Մակարյանը, նախապես պայմանավորվելով իր արտադրամասի բանվոր Հրանտ Մխոյանի, հացթուխ Եգոր Հակոբյանի և արտադրամասի պետ` Լուսինե Նալբանդյանի հետ, Աննա Ավագյանին մեղադրել են գողությունը կատարելու մեջ: Նրանք Աննա Ավագյանին ծեծի են ենթարկել, խուզարկել պայուսակը և հագուստը, ապա նրան փակել արտադրամասի նկուղում, որպեսզի մտածի և ասի ճշմարտությունը: Սակայն Աննա Ավագյանը շարունակել է պնդել, որ կա չունի գողության հետ:
Այդ ժամանակ Արտյոմ Մակարյանը, Եգոր Հակոբյանը և Հրանտ Մխոյանը, Աննա Ավագյանին ծեծի ենթարկելով և սպառնալով, որ տանում են սպանելու, փակ սենյակից դուրս հանելով, մտցրել են Արտյոմ Մակարյանի «Լեքսուս՚» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, և տեղափոխելով ամայի տարածք շարունակել են խոշտանգումները:
Ի դեպ մինչ այդ, ավտոմեքենայի մեջ, Հրանտ Մխոյանը նստած լինելով մեքենայի ետևի նստատեղին, շարունակաբար հարվածներ է հասցրել Աննա Ավագյանի գլխին և մարմնին:Իսկ արդեն ամայի տարածք հասնելուց հետո, երբ կնոջը դուրս են բերել բեռնախցիկից, Արտյոմ Մակարյանը պահանջել է հայտնել գողություն կատարողի անունը, մի քանի անգամ օդ կրակել, ապա նրան սպանելու սպառնալիքով, ատրճանակը մտցրել Աննա Ավագյանի բերանը: Իսկ Հրանտ Մխոյանն Աննա Ավագյանին խոշտանգումների ենթարկելով նրա երեսը ընկղմել է ձյան մեջ, որից հետո քարշ է տվել և ծեծի ենթարկել:
Չդիմանալով խոշտանգումներին՝ Աննա Ավագյանը հայտնել է, որ իբր գողությունը կատարել է արտադրամասի մեկ այլ աշխատակից Ռոբերտ Բասմաջյանը: Դրանից հետո, խոշտանգողներն իրենց զոհի հետ դարձյալ վերադարձել են հացի արտադրամաս: Այստեղ արդեն ծեծի ու խոշտանգումների են ենթարկել նաև Ռոբերտ Բասմաջյանին` դարձյալ պահանջելով խոստովանել գողությունը կատարելու հանգամանքը:
Այդ ընթացքում Արտյոմ Մակարյանն ատրճանակով մի քանի անգամ կրակել է օդ և Ռոբերտ Բասմաջյանի ոտքերի տակ, որից քիչ անց Լուսինե Նալբանդյանն իր անձրևանոցով հարվածներ է հասցրել Ռոբերտ Բասմաջյանի ձեռքերին, ինչի հետևանքով անձրևանոցը կոտրվել է:
Ապա Ռոբերտ Բասմաջյանին նույնպես բռնությամբ մտցնելով Արտյոմ Մակարյանի ավտոմեքենայի բեռնախցիկը, սպանելու սպառնալիքներով տեղափոխել են Երևանից դուրս գտնվող մեկ այլ ամայի տարածք և պահանջել են խոստովանել գողությունը կատարելու փաստը:
Բասմաջյանը վախենալով իր կյանքի համար, խոստովանել է, թե իբր գողությունը ինքն է կատարել:
Կեղծ խոստովանությունը կորզելուց հետո վերադարձել են արտադրամաս, և շարունակելով ծեծի ենթարկել, Աննա Ավագյանից ու Ռոբերտ Բասմաջյանից պահանջել են հայտնել գողությանն իբր մասնակից երկրորդ անձի անունը: Հրանտ Մխոյանը Աննա Ավագյանին ուժով նստեցրել է հացի արտադրության համար օգտագործվող վառարանի տաք թավայի վրա` սպառնալով մտցնել վառարանի մեջ, միաժամանակ նրա ձեռքի մատերին հարվածել է հացի արտադրության մեջ օգտագործվող, թիանման երկաթյա առարկայով: Իսկ Եգոր Հակոբյանը տաքացած բանալիով այրել է Աննա Ավագյանի այտերը:
Խոշտանգումներն ավարտվել են միայն այն ժամանակ, երբ արտադրամաս են եկել Բասմաջյանի հարազատները և նրան տուն տարել: Իսկ Աննա Ավագյանն արտադրամասից հեռացել է միայն հաջորդ օրը երեկոյան:
2013թ.-ի սեպտեմբերի 10-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելով հիշյալ քրեական գործը արագացված դատաքննության կարգով, ապացուցված է համարել Արտյոմ Մակարյանին առաջադրված մեղադրանքը:
Ինքը`ամբաստանյալը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը:
Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, Արտյոմ Մակարյանին դատապարտել է 4 տարի 8 ամիս 1 ազատազրկման:
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/26/2024 08:23 Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու․ «Հրապարակ»
- 12/26/2024 08:19 Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում․ «Հրապարակ»
- 12/26/2024 08:17 Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ. «Ժողովուրդ»
- 12/26/2024 08:15 ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանը կազատվի աշխատանքից․«Հրապարակ»
- 12/26/2024 08:11 Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել եւ մերժվել․«Հրապարակ»
- 12/26/2024 07:57 Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
- 12/26/2024 07:55 Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս վերադասին Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/26/2024 18:23 Ադրբեջանական կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով. ադրբեջանագետ
- 12/26/2024 15:20 Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․ Հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ. Նորիկյան
- 12/26/2024 13:34 Վաղը դատարանում ցուցմունք կտա Սամվել Վարդանյանը․ փաստաբան
- 12/26/2024 11:39 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով. նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/26/2024 22:48 Կրակոցներ Երևանում. 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ
- 12/26/2024 22:11 Հրդեհ Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ
- 12/26/2024 16:11 Ինքնասպանություն գործող անձանց թիվը շատանում է. ընդ որում՝ այս հուսահատ քայլին դիմում են մեծամասամբ տղամարդիկ
- 12/26/2024 14:35 Աշտարակի խճուղում բախվել են «VAZ» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/26/2024 22:33 Բժիշկը նախազգուշացրել է տոներին խումհարի վիճակը վատթարացնող սովորության մասին
- 12/26/2024 22:07 Բժիշկը վերջակետ է դրել սեքսի նորմալ քանակի հարցում
- 12/26/2024 21:21 Թերապևտը թվարկել է ամանորյա առաջին օգնության հիմնական բաղադրիչները դեղարկղիկում
- 12/26/2024 14:44 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում