ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանավեճն ավարտվեց ձեռքսեղմումով 09/12/2013 17:38 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներ Արա Զոհրաբյանի ու Կրոմվել Գրիգորյանի բանավեճ-քննարկումը անցավ բնականոն աշխատանքային մթնոլորտում: Շուրջ մեկուկես ժամ տևած բանավեճն ավարտվեց թեկնածուների ձեռքսեղմումով:
Արա Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները օրինակ կծառայեն, թե ինչպես է պետք կազմակերպել ու անցկացնել քաղաքակիրթ ընտրությունները: Թեկնածուն սա ընդգծեց՝ հաշվի առնելով, որ «մեր հասարակության մոտ համապետական ընտրությունների նկատմամբ վստահություն չկա»:
Նշվեց, որ մարզերի փաստաբանները կտրված են Փաստաբանների պալատից, նրանք և Երևանի փաստաբանները գտնվում են անհավասար պայմաններում, սակայն վճարում են երևանյան փաստաբանների հետ նույնչափ անդամավճար՝ 5000 դրամ: Ա.Զոհրաբյանը տեսակետ հայտնեց, որ մարզերի փաստաբանների վիճակը բարելավելու որոշակի բարեփոխումների անցկացնելու անհրաժեշտություն կա:
Բանավեճին ներկա որոշ փաստաբանների մոտ կասկած էր հարուցում թեկնածու Կրոմվել Գրիգորյանի ծրագրային դրույթը փաստաբանության զարգացմանն աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին՝ ինչ միջոցներից, առավել ևս կարճ ժամանակահատվածում պետք է ստեղծվի հիմնադրամը: Կ.Գրիգորյանը նշեց, որ հիմնադրամի միջոցները կուտակվելու են կամավոր հիմունքներով.«Այդ նախաձեռնությունը սկսվել է իմ կողմից, երբ Ռուբեն Սահակյանն ընտրվել է Պալատի նախագահ, մի քանի անգամ 100-ական դոլար ես տվել եմ իրեն՝ Պալատի խնդիրների լուծմանն ուղղելու նպատակով: Ես համոզված եմ, իմ օրինակին կհետևեն բազմաթիվ փաստաբաններ, ովքեր հնարավորություն կունենան»,- ասաց Կ.Գրիգորյանը:
«Ի՞նչ է արվելու միջնորդ փաստաբաններ երևույթը արմատախիլ անելու համար» հարցին ի պատասխան Կ.Գրիգորյանը տեսակետ հայտնեց, որ «այդ անձանց պատժելու համար ապացույցներ են պետք՝ ասեկոսեներով մենք չենք կարող վարույթ հարուցել: Եթե մեկ-երկուսը պատժվեն, համոզված եմ, որ միջնորդավորված գործունեությունը արմատախիլ կարվի»: Ըստ Արա Զոհրաբյանի, առաջին քայլը, որ արվում է Պալատում սկսնակ փաստաբաններին արտոնագիր տալու ժամանակ «մենք պարտադիր հորդորում ենք մեր գործընկերներին, որ այդպիսի ճանապարհով գնալ շատ բացասական կարող է անդրադառնալ՝ ընդ որում, փորձում ենք բացատրել դրա հնարավոր իրավական ու բարոյական հետևանքները»: Միջնորդ փաստաբաններին բացահայտելու մի քանի թակարդներ կան նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքում:
ՓՊ յուրայինների ու օտարների բաժանված լինելու վերաբերյալ Կ.Գրիգորյանի հայտնած դիրքորոշման վերաբերյալ Ա. Զոհրաբյանը հիշեցրեց, որ իր նախընտրական կարգախոսն է՝ «Մեր ուժը մեր միասնության մեջ է»: «Ես բոլորի ներկայությամբ կարող եմ խոստանալ, որ այդպիսի երևույթներ չեն լինելու, եթե կան այդպիսի երևույթներ կամ դրա վերաբերյալ տպավորություն, իմ ընտրվելու դեպքում չեն լինի, չընտրվելու դեպքում էլ գործընկերների հետ թույլ չենք տալու, որպեսզի որևիցե մեկը բաժանի փաստաբաններին յուրայինների ու օտարների»,- ասաց թեկնածուն:
Երկու թեկնածուներն էլ դրական գնահատեցին նախընտրական քարոզարշավը: Իսկ Ա.Զոհրաբյանը հավելեց, որ քարոզարշավում ինտրիգ կար՝ թեկնածուներից մեկի օգնությամբ: Անտեսելով անձնական վիրավորանքները՝ Ա.Զոհրաբյանը գտնում է, որ ինտրիգն ու քննադատությունն ավելի գրավիչ դարձրեցին ու խթանեցին մրցակցությունը:
Վաղը փաստաբանների մոտ լռության օր է, իսկ սեպտեմբերի 14-ին փաստաբանները կընտրեն իրենց նոր ղեկավարին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ